2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունեց, որում մասնավորաբար արձանագրված է.
«Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շեմին Եվրոպական խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, և կոչ է անում Եվրամիության Հանձնաժողովին ու Խորհրդին միանալ ոգեկոչմանը»։
0 կարծիք