Հակոբոս Զեբեդյան

Սուրբ Հակոբոս Առաքյալ Զեբեդյան

 

Սուրբ Հակոբոս Առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, ներկան Տիրոջ հետ կապված կարևոր դեպքերի:

Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսից, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափեն մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (տե՛ս Մարկ. Գ 17):

Ս. Հակոբոս առաքյալը միակն է, որի մահը պատմված է Գործք Առաքելոցում, համաձայն որի նա ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում:

Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, որն էլ այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդ տեղում կառուցվում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրան մեջ ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը:

Հայ Եկեղեցին Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:

Հատկորոշիչներ՝ առաքյալ, Հակոբոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Թովմաս Առաքյալ

Սուրբ Թովմաս Առաքյալը՝ «երկվորյակ» անվանված,...