Ընդհանրական եկեղեցու առջև իր պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականի Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի տիեզերաժողովը:
Արիոսական վեճերի արդյունքում ասզպարեզում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը:
Եկեղեցական տարվա ընթացքում Հայ Եկեղեցին նշում է սույն ժողովի և դրան մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը:
0 կարծիք