Կոստանդիանոս կայսրը և նրա մայր Հեղինեն

Բաժին՝ Սրբեր

Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում) Հռոմեական կայսրության մեծագույն դեմքերից է։ Նա էր, որ Եկեղեցին պաշտոնապես ազատեց ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակեց: Նրա օրոք տեղի ունեցավ Նիկիայի 325 թ. առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտեց Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը՝ ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի և Աստված է: Կոստանդիանոսը իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի և Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը։

Կոստանդիանոսը եղել է նաև մեծագույն զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում։ Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երևում է խաչի նշանը։ Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի և հաղթանակում։ Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիստոնեությունը և մկրտվելովը:

Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թ.: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը։ Ինչպես վկայում է ավանդությունը, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմի մեջ և շրջակայքում եկեղեցիներ ու կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրև աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թ.՝ քրիստոնյաների սրտերում թողնելով իր բարի հիշատակը:

Հատկորոշիչներ՝ Կոստանդիանոս, Հեղինե

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...