Ծնունդով քաղկեդոնցի Կալիստրատոսը քրիստոսահալած Դիոկղետիանոս կայսեր բանակի զորականներից էր։ Քրիստոնյա լինելու համար Կալիստրատոսին ձերբակալում են և պարկի մեջ դնելով՝ նետում ծովը։ Աստվածային հրաշքով քրիստոնյա զորականը փրկվում է մահից։ Տեսնելով Կալիստրատոսի հրաշագործ փրկությունը, քրիստոնեություն են ընդունում նաև զորականի 49 ընկերներն ու Կալիստրատոսի հետ միասին կրում նահատակության պսակը։
Ղունկիանոս քահանան երկարամյա բանտարկությունից հետո նահատակվել է 312 թ.։ Ղունկիանոս քահանային է վերագրվում Նոր Կտակարանի հունարեն սրբագրված թարգմանությունը, որ գործածվում է առ այսօր։ Ղունկիանոս քահանային բարձր է գնահատել սբ Հովհան Ոսկեբերանը։
0 կարծիք