Այսօրվանից սկսյալ ԼՈՒՍԱՄՈՒՏԻ նոր տարբերակը աշխատում է հիմնական էջում:
Մենք մի տեսակ կտրուկ անցում ենք կատարում հնից նորին, որովհետև այլևս անհնար էր հին տարբերակի վրա նոր ծրագրային լուծումները կիրառել (MySQL & PHP):
Ոմանք, գուցե, ափսոսանքով հիշեն հին ձևավորումը, որովհետև այն իրոք հաջողված էր, սակայն հավատացնում եմ ձեզ, որ այստեղ մենք ինտերնետում կիրառելի գործիքների ողջ զինանոցն ունենք, որը, ցավոք, բացակայում էր նախորդ տարբերակում:
Այլևս չենք անհանգստանալու, որ մեր այցելուներին ու ընթերցողներին չենք կարողանում առաջարկել «կիսվել» հետաքրքիր նյութերի մասին, կամ անմիջապես կայքից «տպել» որևէ նյութ և այլն:
Ընթացքում առանձին-առանձին կանդրադառնանք առկա գործիքներին, քանի որ գիտենք, որ շատերը անտեսում են, չեն նկատում ու չեն կարևորում որոշ հնարավորություններ, սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանցից ոմանք ո՛չ միայն գործիքներ կամ հնարավորություններ են, այլ նաև` առաքելություն: Օրինակ. նյութի վերջում առկա «Տեղեկացնել» գործիքը Ձեզ հնարավորություն է տալիս սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածը փոխանցել ինչ-որ մեկին: Արդյունքում սույն գործողությունը առաքելություն է դառնում, քանի որ Աստուծո խոսքը աշխարհով մեկ տարածելու առաքելությունն է Միածին Որդին ավանդել իր հետնորդներին:
Այսպես. նոր տարբերակում մենք բազում հնարավորություններ ու գործիքներ ունենք, որ կարող ենք կիրառել, սակայն ձևավորումը դեռ կաղում է, բայց հավատացնում եմ, որ այստեղ մենք ձևավորման ավելի մեծ հնարավորություններ ունենք, քան նախորդ տարբերակում:
Մենք հույս ունենք, որ առաջիկայում կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան իրենց գեղագիտական բացառիկ ճաշակով հարստացնել ԼՈՒՍԱՄՈՒՏԻ նոր տարբերակը:
Առայժմ այսքանը: Կարծիքները միշտ ողջունելի են:
0 կարծիք