ԼՈՒՍԱՄՈՒՏ-ը 2012-ին

Բաժին՝ ԸՆԹԱՑԻԿ

Հարգելի ընթերցողներ, լուսամուտցիներ, ցանկանում ենք մի փոքրիկ անդրադարձ կատարել 2012 թվականի Լուսամուտի անցած ճանապարհին։

2012-ը ընդհանուր առմամբ եղել է ծրագրային և ձևավորման փոփոխությունների շրջան։

Մենք պարտավոր ենք հետևել ծրագրային փոփոխություններին, որպեսզի խուսափենք անհասանելի լինելու անակնկալներից։ Բնականաբար ծրագրային փոփոխությունները նաև ձևավորման փոփոխություններ են առաջացնում և դրանք որոշակիորեն անդրադառնում են ընթերցողի դիտողականության, ընթերցունակության վրա։ Այս խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, և մենք փորձում ենք հնարավորինս դյուրընթեռնելի դարձնել կայքը։

Մենք շատ ենք կարևորում նաև կայքի հայերենը․ այնպես անել, որ ամեն ինչ լինի հայատառ և գրագետ հայատառ, և կարծում ենք, որ այս հարցում հաջողել ենք։

Առաջիկայում փոփոխություն կլինի մեր Ֆոտոալբոմում։ Կարծում ենք այն ամբողջությամբ կինտեգրենք կայքի հայերեն հատվածին։ Հուսանք այդ փոփոխությունը ավելի կդյուրացնի մեր ֆոտոդարանում առկա նկարների դիտումը։

2012-ին կայք այցելել են 96,955 անգամ, որոնցից 72,689-ը անհատ այցելուներ են։ Այդ ընթացքում այցելուները թերթել են 242,417 էջ։

2012-ին կայքն անհասանելի է եղել ընդամենը մեկ ժամ։

Այս պահի դրությամբ Լուսամուտն ունի 560 մշտական բաժանորդ։

Կայքում կան․ 149 բաժին, 1062 նյութ, 873 հատկորոշող բառեր։

2012-ին մեր հիմնական շեշտադրումը եղել է Եկեղեցական օրացույցը ներկայացնելը․ հնարավորություն տալ մարդկանց օնլայն ընթերցել եկեղեցական ամենօրյա ընթերցանության հատվածները։

Ահա այսքանը։ Հուսանք 2013-ին շատ ավելի հնարավորություններ կունենանք Լուսամուտով զբաղվելու։ Հիշեցնենք, որ Լուսամուտի վրա կատարված աշխատանքները չեն վարձատրվում, ուստի և այդ ամենը հիմնականում կատարում ենք մեր ազատ ժամանակի հաշվին։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծննդյան շնորհավորական

Շնորհավոր Ամանոր

Ի սրտե շնորհավորում ենք բոլորին Նոր Տարվա...

Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը

«Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը», թարգմանություն գերմաներենից։ Գրքում ընդգրկված են 25 գեղեցիկ և ուսուցողական պատումներ։