Զաքարիան Հովհաննես Մկրտչի հայրն է, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ է մատուցում, հրեշտակն ավետում է, որ ինքը որդի պիտի ունենա:
Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում, մինչև իր որդու՝ Հովհաննես Մկրտչի ծնունդը:
Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև, այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից:
Ս. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող երրորդ շաբաթվա երեքշաբթի օրը:
0 կարծիք