Աստվածաշնչի ընթերցանությունն առանձնական աստվածպաշտության (1) մեջ

Բաժին՝ Մաս Ա.
«Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես,
որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց`
սաղմոսներով, օրհներգություններով, հոգևոր երգերով և երախտագիտությամբ
օրհնելով ձեր սրտերում Աստծուն» (Կողոս. Գ 16):

 

 Աստվածասիրությունը Գրքից է ծնվում մարդու մեջ։ Աղոթքների և արտասուքների, պահքի և ողորմության, խոնարհության ու սիրո հանդեպ սերը Գրքից է ծագում մարդկանց մտքում։ Արիության ու համբերության, հուսո և երկյուղի ու բոլոր բարեգործությունների պատճառը մեզանում Սուրբ Գիրքը մաքուր մտքով կարդալուց է։ Նաև օրենքների, կանոնների և բոլոր բարեկարգությունների պատճառն ու հաստատությունն աշխարհում Գիրքն է։

Այլև մեռոնի, խաչի և Եկեղեցու օրհնությունը, քահանայական ձեռնադրությունը, թագավորական օծումը և քրիստոնեական Պատարագի բաշխումն ըստ Սուրբ Գրքի ենք կատարում։ Նաև քրիստոնեական հավատքն ու մկրտությունը, օրինավոր ամուսնությունը, մահն ու կյանքը, հանդերձյալ կյանքի ծանոթությունը, երկնքի արքայության մասին տեղեկությունն ու աստվածճանաչողությունը և (ամեն ինչի) սկիզբն ու վախճանը մենք Գրքից ենք իմանում։ Եվ չկա որևէ հոգևոր գործառություն կամ բարեկարգություն, որ առանց Գրքի լինի (Խոսրով Անձևացի

Կատարյալ քրիստոնյայի բովանդակ կյանքը նման է սրբազան հանդեսի. նրա զոհաբերություններն աղոթքներն են, նրա աստվածպաշտությունը՝ Աստվածաշնչի ընթերցանությունը… Քաջատեղյակ լինելով Սուրբ Գրքին և ծերության մեջ էլ ընթերցելով այն, նա ապրում է՝ լիովին հնազանդվելով Ավետարանին… Նրա բովանդակ կյանքը ոչ այլ ինչ է, քան ուսում և գործեր՝ հիմնված Տիրոջ վարդապետության վրա (Կղեմես Աղեքսանդրացի

———————————————————————————

(1) Աստվածպաշտություն ասելով հասկանում ենք եկեղեցում հոգևորականների ձեռամբ և ժողովրդի մասնակցությամբ մատուցվող սրբազան արարողությունների ու խորհրդակատարությունների ընդհանրական և պահքով, աղոթքով, ողորմությամբ ու բարեպաշտությամբ արտահայտվող հավատացյալի առանձնական կարգերը` ուղղված Աստծուն պաշտելուն ու Նրա ամենասուրբ կամքը կատարելուն: Առանձնական աստվածպաշտության մեջ մանավանդ կարևոր է Սուրբ Գրքի հանապազ ընթերցանությունը, որը հավատացյալի սրբազան պարտականությունն է, նրա բովանդակ հոգևոր կյանքի օրհնաբեր աղբյուրը:
Հատկորոշիչներ՝ առանձնական, հոգևոր, սուրբ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Աստվածաշնչի բարերար ազդեցությունը

Յուրաքանչյուր մարդկային միտք, յուրաքանչյուր...

Աստծո խոսքի վկայությունն իր իսկ մասին

«Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ, որովհետև Քո...

Սուրբ Գրքի շնորհման նպատակը

 «Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը,...