Toolbar, Twitter, լուրեր

Վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ուշադրության կենտրոնում էր Լուսամուտի Toolbar-ը, Թուիթերի էջը և լրահոսի գործիքը, որը տեղադրված է toolbar-ում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր ընթերցողներից մեկը խնդրեց հետևյալը.

Arteok gareli e ¨real time¨ twitteri michotzav imanal nor niutere?

Մենք, ճիշտ է, Թուիթերում Լուսամուտի համար էջ բացել էինք, սակայն միշտ, մինչ օրս, հարցական էր մնում Թուիթերի կիրառության անհրաժեշտությունն ու օգտակարությունը, ուստի այդ հայտնի պորտալը չէինք օգտագործում:

Մենք միշտ կարևորում ենք մեր այցելուների/ընթերցողների կարծիքը, ուստի որոշեցինք, որ նույնիսկ մեկ հոգու համար պետք է ակտիվացնել Թուիթերի թարմացումները, ինչպես որ Լուսամուտի ֆեյսբուքյան էջում ենք կարգավորել:

Լուծելու ամենից մեծ խնդիրը ժամանակի խնայողությունն էր, քանի որ մեկ տեղադրած նյութը մի քանի տեղեր հղելը բավականին ժամանակատար է: Ի վերջո, երկար պրպտումներից հետո գտնվեց այն միջոցը, որով Լուսամուտում հրատարակված նյութերը միաժամանակ թարմացվում են և՛ Ֆեյսբուքում, և՛ Թուիթերում:

Այս ընթացքում մի կարևոր բացահայտում եղավ մեզ համար. դա Թուիթերի օգտակարությունն էր: Թեև բազմիցս լսել էինք այդ մասին, բայց անձամբ կիրառելուց հետո միայն հասկացանք, որ Թուիթերը մեզ հնարավորություն է տալիս օրական երևի թե մի քանի ժամ խնայել: Այո, եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ տեղեկացված լինելու ցանկությունը մեզ ստիպում է օրական մի քանի ժամ կորցնել տեղեկատվական պորտալների էջերում կամ հեռուստացույցների առջև, մինչդեռ Թուիթերը սովորեցնում է մարկանց մի ամբողջ էջի ասելիքը տեղավորել մեկ-երկու համառոտ նախադասության մեջ, արդյունքում այդ երկու նախադասությունները մեզ օգնում են որոշելու` կարդա՞լ, թե` ոչ:

Մենք ինքներս մեր toolbar-ում հետևում էինք որոշ լրատվականների RSS հոսքերին, սակայն դրանք այնքան համառոտ էին ներկայացված, որ ստիպում էինք շատ նյութեր անհարկի բացելու և թերևս դիտելու մի պահ, այդպես բազում էջեր, և յուրաքանչյուր տեղեկատվականի RSS-ը պետք էր առանձին ստուգել, որ բավականին ժամանակատար էր ստացվում, թեև լրատվական կայք այցելելու համեմատ բավականին ժամանակ խնայվում էր:

Այսու որոշեցինք լրատվականների RSS հոսքերին հետևելու փոխարեն մեր toolbar-ի համար ստեղծել հայկական լրատվականների Թուիթեր հոսքերը, այսինքն` մեկ էջից հետևել ամենից շատ ընթերցվող կամ ամենից հեղինակավոր լրատվական կայքերի լրահոսը, ընդ որում` ամփոփ, մեկ-երկու նախադասությամբ:

Որոշ փնտրտուքից հետո տեսանք, որ Թուիթերում չկա մի այնպիսի էջ, որտեղ կենտրոնացված լինեն հայկական լրատվական պորտալները, ուստի որոշեցինք ինքներս ստեղծել «Հայկական լրատու (Armenian News (live tweets)», որտեղ ներկայացված կլինեն ամենից շատ ընթերցվող կամ ամենից հեղինակավոր լրատվական կայքերի լրահոսը մեկ տեղում:

Ընթացքում ստեղծեցինք նաև այդ լրահոսի ֆեյսբուքյան էջը: Գուցե ոմանք էլ ցանկանան այնտեղ հետևել լուրերին:

Այնուհետև մենք թարմացրեցինք Լուսամուտի toolbar-ը, դուրս բերեցինք լրատվականների RSS հոսքերը, տեղադրեցինք Armenian News Tweets-ի լրահոսը: Արդյունքում նախկին երկու լրատվականների փոխարեն արդեն մեկ աղբյուրից հնարավոր է լինում ընթերցել մեկ տասնյակի հասնող լրատվական պորտալների վերջին թարմացումները, ընդ որում` մեկ տեղում: Այս երկու օրվա ընթացքում նույնիսկ նկատեցի, որ ավելի քիչ եմ նայում որոշ էջեր` խնայելով ժամանակս, բայց ավելի տեղեկացված եմ, որովհետև այդ երկու նախադասությունները ինձ օգնում են ավելի արագ կողմնորոշվել:

Լուսամուտի toolbar-ում առանձին ավելացրեցինք նաև հենց Լուսամուտի Թուիթերի էջը, որ մեր ընթերցողներն իրենց ժամանակը խնայեն ո՛չ միայն լրատվական կայքերի դեպքում, այլ նաև Լուսամուտ այցելելու:

Մեզ համար շատ կարևոր է, որ մարդիկ խնայեն ու ճիշտ օգտագործեն իրենց ժամանակը, և պարզապես նոր նյութեր ստուգելու համար անհարկի չայցելեն նույնիսկ Լուսամուտ:

Ժամանակը թանկ է, և մենք փորձում ենք գնահատել Ձեր ժամանակը:

Լուսամուտի toolbar-ը հենց այս նպատակի համար է ստեղծված: Այստեղ դուք կարող եք արագ, մեկ հայացքով ծանոթանալ ողջ հայկական տեղեկատվական լրահոսին, Լուսամուտի լրահոսին, ֆեյսբուքյան Ձեր էջին, լսել ռադիո, ֆայլը կամ որևէ էջ .pdf ֆորմատի վերածել, դիտել եղանակը, արագ որևէ տեքստ թարգմանել, նշումներ կատարել և այլն:

Մեր ցանկությունն է, որ Լուսամուտի ընթերցողը առավելագույնս օգտվի ինտերնետում առկա օգտակար գործիքներից` խնայելով իր ժամանակ:

, ,

2 մեկնաբանություն է եղել «Toolbar, Twitter, լուրեր» նյութին։

  1. Taniel Kafafian 28/11/2011 ժամը 17:28 #

    Հոյակապ գործ եք կատարել:

    Մնում է, որ զայն տարածենք` նոր հետևողներ ունենալու համար:

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ