Շավիղ ԺԸ.

Հարց. Եղբա՛յր, ինչի՞ համար է Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց շնացող անվանում: Պատասխան. Ես նախ քեզ մի բան հարցնեմ. առհասարակ ո՞ւմ են շնացող անվանում: Հարց. Ով իր ամուսնուն դավաճանում և մեկ ուրիշին է սիրում, նրան են շնացող անվանում: Պատասխան. Լավ պատասխանեցիր. արդ մենք ևս պարտավոր ենք բովանդակ սրտով

Կարդալ ավելին

Շավիղ ԺԷ.

Հարց. Ինչի՞ համար է զրկելը մարդասպանություն համարվում: Պատասխան. Եթե մարդ սպանես, մի անգամից կազատվի այս աշխարհից, բայց եթե մեկին անվանարկես, որ պատվազուրկ լինելով չկարողանա առևտուր անել, կամ նրա ապրանքը անիրավությամբ ձեռքից խլես, այնպես որ նա ծայրահեղ աղքատության մեջ հայտնվի, ապա այդ մարդը քանի անգամ կորցրած ապրանքը և

Կարդալ ավելին

Շավիղ ԺԶ.

Հարց. Հասկացա, որ տասը պատվիրաններից հինգը կատարվում է Աստծուն սիրելով, իսկ մնացած հինգը ինչո՞վ է կատարվում: Պատասխան. Մնացած հինգ պատվերն էլ կատարվում է ընկերոջը սիրելով. ա) եթե ընկերոջդ սիրես քո անձի պես, նրա կնոջը չես ցանկանա, բ) նրա ապրանքը չես գողանա, գ) նրան չես սպանի, դ) նրա

Կարդալ ավելին

Շավիղ ԺԵ.

Հարց. Ինչո՞ւ Քրիստոս տասը պատվիրաններից այս երկուսը մեծ համարեց, այսինքն՝ Աստծուն և ընկերոջը սիրելը: Պատասխան. Եթե այս երկուսը հաստատ պահես, տասը պատվիրաններն էլ կատարած կլինես: Հարց. Ինչպե՞ս երկու պատվիրան պահելով՝ տասը պատվիրան կատարած կլինեմ: Պատասխան. Եթե Աստծուն ամբողջ սրտով սիրես, Նրա անունն առանց առիթի չես տա և

Կարդալ ավելին

Շավիղ Զ.

Հարց. Հիսուս ի՞նչ սովորեցրեց աշակերտներին: Պատասխան. Տերունական աղոթքը: Հարց. Եթե գիտես Տերունական աղոթքը, ասա՛, որ լսեմ: Պատասխան. «Հայր մեր, որ երկնքում ես. թող սո՛ւրբ լինի անունը Քո: Քո թագավորությունը թող գա: Քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է: Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր

Կարդալ ավելին