Սուրբ Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակի օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան,

Սուրբ Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 24. 1-12

Որդեա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց եւ մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ, որովհետեւ նրանց սիրտը խաբէութիւն է խորհում, եւ նրանց շուրթերը խօսում են ցաւեր պատճառելու մասին։ Տունը շինւում է իմաստութեամբ, հաստատւում է խելացիութեամբ, եւ շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ։ Իմաստունը լաւ է հզօր մարդուց, եւ խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։ Պատերազմը մղւում է ռազմավարութեամբ, եւ յաջողութիւնը կախուած է սրտի խորհուրդներից։ Իմաստութիւնն ու բարի խորհուրդները գտնւում են իմաստունների դռներին։ Իմաստունները չեն խոտորւում Տիրոջ խօսքից, այլ խորհուրդ են անում իրենց հաւաքոյթներում։ Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մէջ։ Պղծութիւնը խայտառակում է ժանտագործին՝ նրա չար եւ նեղ օրերին, քանի նա դեռ չի մեռել։ Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում,եւ ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար։ Բայց եթէ ասես, թէ՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», – ապա իմացի՛ր, որ Տէրը ճանաչում է բոլորի սրտերը. եւ Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ իւրաքանչիւրին հատուցելու է ըստ նրա գործերի։

Երեմիա մարգարե, 15. 19-20

Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Եթէ նորից դարձի գաս, քեզ կը պատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կ՚ապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կը լինես ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց, ես քեզ կը տամ այդ ժողովրդին իբրեւ պղնձէ ամուր պարիսպ. նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց չեն կարողանայ սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու եւ պահպանելու համար, – ասում է Տէրը։

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 12. 1-7

Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք, դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների.: Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից, քանի որ Տէրը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է: Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում։

Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 26-33

Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի: Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից: Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են: Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱՁ. Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, Թէովնայ վկային եւ չորից զինուորացն՝ Բասոսի, Եւսեբի, Եւտիքի եւ Բասիլիդեայ։

Օրհ. Մրտ. աձ. Ժողովեալքս: Հրց. Մրտ. բկ. Օրհնեմք զքեզ: Մնկ. աձ. Զճգնութիւն սրբոց: Ժմտ. Ի տաճարի։ Ճշ. շրկ. աձ. Պարծեսցին: Հմբ. աձ. Առաքինասէր վարուք:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: