Սուրբ Ղևոնդյան քահանաների հիշատակության օր

Բաժին՝ Օրեր
Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Ձեռնադրություն,

Սուրբ Ղևոնդյան քահանաներ,

ԱՆԳՂԻ ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ, ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ ԴԱՏԱՍՏԱՆԸ, ԵՐԵՔ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ, ՄԻՒՍ ՎԵՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ, ՂԵՒՈՆԴԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ, ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ, ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՈՍԿՐՆԵՐԸ (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում»–ից)։

Թուղթ քահանաների` ժողովրդի վրա տեսուչ լինելու մասին (Հովհան Մանդակունի):


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 5. 16-23

Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան. նրանց վարձը Տիրոջից է, եւ նրանց խնամքը Բարձրեալից: Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը, քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու: Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ եւ պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրէժ լուծելու համար. իբրեւ զրահ նա պիտի հագնի արդարութիւնը եւ անաչառ դատաստանը իբրեւ սաղաւարտ պիտի դնի գլխին, որպէս վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբութիւնը եւ որպէս հատու սուսեր պիտի սրի բարկութիւնը: Եւ Տիրոջ հետ միասին ու խառն, աշխարհը պիտի պատերազմի անզգամների դէմ: Ամպերից, ինչպէս լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան եւ թռչեն դէպի նպատակակէտը, եւ բարկութիւնից, ինչպէս քարանետից, առատ կարկուտ պիտի թափուի, ծովի ջրերը պիտի զայրագին յորդեն նրանց վրայ, գետերը պիտի անխնայ ողողեն, բուռն հողմը պիտի հարուածի նրանց դէմքին եւ, ինչպէս մրրիկը, պիտի քշի նրանց:

Եսայի մարգարե, 35. 1-2

Թող ուրախանայ ծարաւած անապատը, թող ցնծայ անապատը ու ծաղկի ինչպէս շուշանը: Թող ծաղկի ու ցնծայ Յորդանանի անապատը. նրան պիտի տրուի ե՛ւ փառքը Լիբանանի, ե՛ւ պատիւը Կարմելոսի, ու իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհութիւնը մեր Աստծու:

Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական թուղթը, 1. 3-9

Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, ընտրեալներիդ՝ ըստ Հայր Աստծու կանխագիտութեան, Հոգու սրբագործումով՝ հնազանդուելու համար Յիսուս Քրիստոսին եւ սրբագործուելու նրա արեան հեղումով. շնորհը եւ խաղաղութիւնը թող շատանան ձեր վրայ: Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեզ համար, ձեզ, որ Աստծու զօրութեամբ պահուած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում: Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ դէպքերի բերումով, այլ եւ այլ փորձութիւններով փոքրեւինչ տրտմած էք, որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը:

Ավետարան ըստ Ղուկասի, 12. 4-10

Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք: Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից: Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ: Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի: Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն։

Օրհ. դձ. Որ յառաջագոյն: Հրց. դկ. Որ անդադար։ Մեծ. դկ. Նահապետացն։ Մնկ. դկ. Անճառելի (յատեանն)։ Զկնի Էականին երգ՝ Գոչեմք առ ձեզ սուրբ նահատակք (Տե՛ս ի Ձայնագրեալ շարականի յերես 875 կամ Ձայնքաղ շարական տպ. 1888, յերես 429)։ Ժմտ. Յաշխարհական ի ճակատամարտին: Ճշ. շրկ. դձ. Պայծառացան: Հմբ. բձ. Երգեմք ձեզ (յԱտեանն): (Անփոփոխ)։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: