Մեծ պահքի Թ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Թագավորնների Ա. գիրք, 1. 23 – 2. 26

Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից: Թող Տէրը կատարի այն, ինչ ելաւ քո բերանից»: Կինը նստեց եւ կերակրեց իր որդուն, մինչեւ նրան կրծքից կտրելը:

Դրանից յետոյ նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զուարակ, կլոր հացեր, մէկ արդուի չափ ընտիր ալիւր եւ մի սափոր գինի: Նրանք մտան Սելովում գտնուող Տիրոջ տունը: Մանուկն իրենց հետ էր: Նրանք նրան ընծայեցին Տիրոջը: Նրա հայրը մորթեց զոհը, որ ամէն տարի մատուցում էր Տիրոջը: Նա մօտ բերեց մանկանը եւ մորթեց զուարակը մանկան փրկութեան համար: Աննան՝ մանկան մայրը, նրան տարաւ Հեղիի մօտ՝ ասելով. «Աղաչում եմ, տէ՛ր իմ, ինչպէս ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպէս էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջեւ եւ Տիրոջն էի աղօթում ահա այս մանկան համար: Տէրը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը: Արդ, իբրեւ դրա հատուցում, նրան նուիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»:

Եւ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը:

Աննան աղօթել սկսեց ու ասաց. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ:

Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծու նման արդար չկայ, եւ քեզանից բացի սուրբ չկայ: Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից, քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է, եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը:

Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան: Հացով կշտացածները հիւծուեցին, իսկ քաղցածները երկրում բնակուեցին, ամուլը եօթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց: Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից: Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում: Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց: Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում: Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է: Տէրը տկարացնում է իր հակառակորդներին: Տէրը սուրբ է: Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ, ո՛չ հզօրն իր զօրութեամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ: Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում: Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ զօրավիգ լինելու իր օծեալին»: Եւ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ, իրենց տունը: Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ Տիրոջն էր ծառայում:

Հեղի քահանայի որդիները, սակայն, անզգամ էին եւ չէին ճանաչում Տիրոջը: Զոհ մատուցելիս քահանան ժողովրդից պահանջում էր հետեւեալը. միսը եփուելիս քահանայի սպասաւորը, եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար, այն մտցնէր տաշտի, պղնձէ մեծ կաթսայի կամ պտուկի մէջ, եւ ինչ որ հանէր մեծ պատառաքաղն այնտեղից, պէտք է պատկանէր քահանային: Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում, Տիրոջ տանը: Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տո՛ւր, եւ ես կաթսայում եփուող մսից չեմ առնի»: Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրուի, ինչպէս օրէնքն է, ապա ա՛ռ այնքան, ինչքան սիրտդ ցանկանայ»: Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թէ ոչ՝ բռնի կառնեմ»: Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ:

Մանուկ Սամուէլը, քաթանէ վակաս հագած, Տիրոջ առջեւ ծառայութիւն էր անում: Մայրն ամէն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամեայ զոհը մատուցելու: Հեղին օրհնելով Եղկանային ու նրա կնոջը՝ ասաց. «Տիրոջը քո նուիրած այս մանկան փոխարէն Տէրը քեզ թող այդ կնոջից զաւակներ պարգեւի»: Եւ Եղկանան գնաց իր բնակավայրը: Տէրն այցելեց Աննային, սա յղիացաւ ու ծնեց եւս երեք տղայ ու երեք աղջիկ:

Մանուկ Սամուէլն էլ մեծացաւ Տիրոջ առջեւ:

Հեղին շատ էր ծերացել եւ տեղեակ էր այն ամենին, ինչ նրա որդիներն անում էին իսրայէլացիների նկատմամբ եւ թէ ինչպէս պառկում էին ուխտաւոր կանանց հետ վկայութեան խորանի դռան մօտ: Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից: Մի՛ արէք, որդեակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չէք ծառայում: Եթէ մարդը մեղանչում է մարդու դէմ, ապա պէտք է աղօթի Տիրոջը, իսկ եթէ Տիրոջ դէմ է մեղանչում, ո՞վ պէտք է նրա համար աղօթի»: Նրանք սակայն չէին լսում իրենց հօր խօսքերը, քանզի Տէրը ուզում էր կործանել նրանց:

Եւ մանուկ Սամուէլը շարունակում էր մեծանալ եւ հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց:

Առակներ, 2. 1 – 3. 10

Որդեա՛կ, եթէ իմ պատգամներն ու պատուիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մէջ, իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի աւանդես որդուդ: Արդարեւ, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտռես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպէս գանձ, որոնես այն, այն ժամանակ կը հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ դու կը գտնես Աստծու գիտութիւնը: Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը. նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին: Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւննու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կ՚ուղղես դէպի բարին: Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնենքեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհիցեւ նենգախօս մարդուց: Վա՜յ նրանց, ովքերուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով, ովքեր կ՚ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորուելով. Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շաւիղները՝ խոտորնակ, նրանք պիտի փորձեն քեզ հեռացնելուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից: Որդեա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներնայն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծու ուխտը: Այդպիսին իր տունը դրել է մահուան մօտիկ, իր շաւիղները՝ դժոխքի մօտ, երկրածինների հետ: Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիներիհետ, յետ չեն դառնալու եւ եթէ մինչեւ իսկ զղջան էլ՝ չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կեանքի տարիները: Եթէ նրանք բարի ճանապարհներով գնացածլինէին, դիւրին կը գտնէին արդարութեան շաւիղները. քաղցրաբարոյ մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ: Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտիջնջուեն երկրից, եւ անօրէնները պիտի վտարուեն դրանից:

Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ուկենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն: Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնըչպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես: Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարումասին: Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛րնրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի: Դու քո աչքին իմաստուն մի՛ թուա, այլ վախեցի՛ր Տիրոջից եւ խուսափի՛ր ամենայն չարից: Դա քո մարմնի համար՝ բուժում եւ քո ոսկորների համար՝ դարման կը լինի: Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ կ յատկացրու նրան, որպէսզի քո շտեմարանները լցուեն առատցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն:

Երեմիա մարգարե, 1. 11 – 2. 3

Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»: Ես ասացի. «Ընկուզենու գաւազան եմ տեսնում»: Տէրն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետեւում եմ, որպէսզի իմ ասածները կատարուեն»: Եւ Տէրը նորից խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»: Ասացի. «Եռացող կաթսայ եմ տեսնում՝ բերանը հիւսիսից դէպի այս կողմ»: Տէրն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրայ չարիքները հիւսիսից են բորբոքուելու: Ահա ես բոլոր թագաւորութիւններին միասին կանչելու եմ հիւսիսի երկրից, – ասում է Տէրը. – գալու են, եւ ամէն մէկն իր գահն է հաստատելու Երուսաղէմի դարպասների շեմերին, նրա շրջակայ բոլոր պարիսպների վրայ եւ Հրէաստանի բոլոր քաղաքների վրայ: Ես դատ ու դատաստանով եմ խօսելու նրանց հետ՝ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանզի նրանք լքեցին ինձ եւ զոհեր մատուցեցին օտար աստուածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին: Դու էլ գօտեպնդուի՛ր, գնա՛ եւ ասա՛ նրանց այն ամէնը, ինչ որ պատուիրելու եմ քեզ: Չվախենաս նրանցից եւ քեզ չկորցնես նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար, – ասում է Տէրը: Ահաւասիկ ես այսօր կանգնեցրի քեզ ինչպէս ամուր քաղաք, եւ ինչպէս երկաթէ սիւն եւ կամ ինչպէս պղնձէ հզօր պարիսպ՝ ընդդէմ Հրէաստանի բոլոր թագաւորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի: Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար», – ասում է Տէրը:

Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Գնա՛ երուսաղէմացիների ականջներին ձա՛յն տուր ու ասա՛. Տէրն այսպէս է ասում. «Քե՛զ յիշեցի, քո պատանութեան խանդաղատանքն ու քո հարսնութեան սէրը, երբ դու ընթանում էիր Իսրայէլի սրբի յետեւից»»: Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Տիրոջ համար իր պտուղներից առաջինն է նա: Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրայ», – ասում է Տէրը:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Թ. օր Մեծի Պահոց։

Հրց. ակ. Բ. Որ խոնարհեցար:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: