Մեծ պահքի ԻԵ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 8. 5 – 9. 23

Թէպէտեւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում տէրեր: Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով: Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ: Ոմանք, մինչեւ այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրեւ զոհաբերուած են ուտում, եւ որով հետեւ նրանց խղճմտանքը տկար է, պղծւում են: Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու: Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ: Բայց զգո՛յշ եղէք, գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար: Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած մեհեանում, արդարեւ, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է պատած, վերստին չի՞ քաջալերուի կուռքերին զոհաբերուածն ուտելու: Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռաւ, կորստեան կը մատնուի քո գիտութեան պատճառով: Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ եւ վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ մեղանչում էք: Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբօրը, յաւիտեան միս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեցնեմ:

Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսայ Տէր Յիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք էք իմ գործը ի Տէր: Թէպէտեւ ուրիշների համար առաքեալ չեմ, բայց յամենայն դէպս ձեզ համար առաքեալ եմ. որովհետեւ իմ առաքելութեան կնիքն իսկ էք դուք ի Տէր: Ուր որ ինձ հար ցաքննեն, իմ պատասխանը այս է. միթէ իշխանութիւն չունե՞նք ուտելու եւ խմելու: Միթէ իշխանութիւն չունե՞նք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց, ինչպէս որ միւս առաքեալները, Տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են: Միայն ես եւ Բառնաբա՞սը պարտաւոր ենք մեր ապրուստի համար աշխատելու: Ո՞վ երբեւէ զինուորութիւն կանի իր ծախսով: Ո՞վ այգի կը տնկի եւ նրա պտղից չի ուտի: Ո՞վ հօտ կ՚արածացնի եւ հօտի կաթից չի խմի: Միթէ մարդկայնօրէ՞ն եմ ասում այս բանը. կամ թէ՝ օրէնքն էլ այս նոյնը չի՞ ասում Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. Կալում աշխատող եզան դունչը չկապես: Միթէ միայն եզների՞ համար էր հոգ անում Աստուած: Չէ՞ որ մեզ համար է ասում. քանի որ մեզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, եւ ով կալսում է՝ վայելելու յոյսով: Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք: Եթէ ուրիշներ ձեր վրայ ունեցած իշխանութեամբ վայելում են այդ բաները, որչա՜փ եւս առաւել՝ մենք: Բայց այս իշխանութիւնը ի գործ չդրինք, այլ ամէն ինչի համբերում ենք, որպէսզի Աւետարանին որեւէ արգելք չլինի: Չգիտէ՞ք, թէ նրանք, որ տաճարում պաշտօնավարում են, տաճարից էլ ուտում են: Եւ նրանք, որ սեղանի սպասաւորներն են, սեղանից էլ վայելում են: Նոյնպէս եւ Տէրը Աւետարանը քարոզողներին հրամայեց, որ Աւետարանից էլ ապրեն: Բայց ես սրանցից եւ ոչ մի բան ի գործ չդրի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդէպ էլ այդպէս լինի: Լաւ է, որ ես աւելի շուտ մեռնեմ, քան մէկն իմ պարծանքը ընդունայն համարի. որովհետեւ, եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած իմ վրայ: Բայց վա՛յ է ինձ, եթէ չաւետարանեմ: Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ, ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած: Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ աւետարանելիս Աւետարանը ձրի տամ, որպէսզի աւետարանելու մէջ ունեցած իմ իշխանութիւնը չարաշահած չլինեմ. թէպէտեւ ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայութեան համար, որ պէսզի շահեմ շատերին: Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին: Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ օրէնքի տակ են: Օրէնքի տակ չեղող ների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ, ոչ թէ նրա համար, որ Աստծու օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողներին: Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին: Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց: Այս բոլորն անում եմ Աւետարանի համար, որպէսզի մասնա կից լինեմ նրան:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԻԵ. օր Մեծի Պահոց։

Օրհ. աձ. Հայր բազումողորմ։ Հրց. գձ. Զ. Օրհնեալ ես Տէր… Վասն ուխտի։ Մնկ. աձ. Զառաւօտու։ Հմբ. աձ. Ինձ օգնութիւն եւ Համբարձի:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: