Մեծ պահքի ԺԶ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը եփրայեցիներին, 11. 1 – 31

Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում. քանզի նախնիք հաւատո՛վ վկայութիւն ընդունեցին։ Հաւատո՛վ ենք իմանում, որ աշխարհներն ստեղծուել են Աստծու խօսքով՝ անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով։ Հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ զոհ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար տրուեց նրան վկայութիւն Աստծուց։ Նա, թէպէտեւ հաւատով մեռաւ, սակայն խօսում է դեռ։ Հաւատո՛վ Ենոքը փոխադրուեց երկինք, որպէսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնուեց, քանի որ Աստուած նրան տարել էր։ Եւ նախքան իր տարուելը, նրան վկայութիւն էր տրուել, որ ինքը հաճելի էր Աստծուն։ Բայց առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։ Հաւատո՛վ է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնուած՝ իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց, որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան, որ հաւատից է։ Հաւատո՛վ է, որ Աբրահամը, երբ կանչուեց, հնազանդուեց եւ գնաց այն տեղը, որն ստանալու էր որպէս ժառանգութիւն. ելաւ գնաց. եւ չգիտէր՝ ուր էր գնում։ Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման. քանզի սպասում էր հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է։ Հաւատո՛վ ինքը Սառան էլ, որ ամուլ էր, որդեծնութեան սերմն ստանալու զօրութիւնը ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հաւատարիմ համարեց նրան, ով խոստացաւ այդ բանը։ Ուստի մէկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնուեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիւ անհամար աւազը ծովի ափին։ Հաւատի՛ մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ։ Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խօսում, յայտնի են անում, թէ մի հայրենի երկիր են փնտռում. քանզի եթէ յիշէին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունէին նորից դառնալու այնտեղ։ Յիրաւի, մի աւելի լաւ տեղ են տենչում, այսինքն՝ երկնաւոր մի վայր։ Ահա թէ ինչու Աստուած ամօթ չի համարում նրանց Աստուածը կոչուել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։ Հաւատո՛վ է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում։ Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի»։ Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա յետ ստացաւ իր որդուն։ Հաւատո՛վ Իսահակը օրհնեց Յակոբին եւ Եսաւին՝ գալիք բաների յոյսով։ Հաւատո՛վ օրհնեց Յակոբը իր մեռնելու ժամանակ Յովսէփի որդիներից ամէն մէկին եւ երկրպագեց Աստծուն՝ իր գաւազանի ծայրին յենուած։ Հաւատո՛վ յիշեց Յովսէփը իր կեանքի վախճանին իսրայէացիների ելքը եւ իր ոսկորների վերաբերեալ պատուէր տուեց։ Հաւատո՛վ է, որ, երբ Մովսէսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը եւ չվախեցան թագաւորի հրամանից։ Հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց Փարաւոնի դստեր որդի կոչուել. նախընտրեց չարչարուել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել. կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ, աչքերը յառած, վարձատրութեան էր սպասում։ Հաւատո՛վ թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագաւորի ցասումից, քանզի համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում։ Հաւատո՛վ կատարեց զատիկը եւ արեան շաղ տալը, որպէսզի անդրանիկներին սպանողը չմօտենայ նրանց։ Հաւատո՛վ անցան նրանք Կարմիր ծովով, որպէս թէ ցամաք երկիր լինէր, մինչ եգիպտացիները, նոյնը փորձելով, խեղդուեցին։ Հաւատո՛վ ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք եօթը օր շրջեցին նրանց շուրջը։ Հաւատո՛վ է, որ անհաւատների հետ կորստեան չմատնուեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղութեամբ ընդունել էր լրտեսներին։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԺԶ. օր Մեծի Պահոց։

Օրհ. դկ. Քրիստոս Աստուած յոյս: Հրց. բձ. Դ. Ուղիղ են ճանապարհք: Մնկ. դկ. Է անուն Տեառն: Հմբ. դկ. Մտցեն աղօթք իմ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: