Մեծ Պահքը

Started by Mariam, May 24, 2005, 11:29:30 AM

Previous topic - Next topic

Mariam

Բոլոր կիրակի օրերը մեր Տիրոջ Հարության տոնն է: Երբ, Մեծ Պահքի կիրակի օրերին, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր հավատացյալների նման, քահանայից բացի, ինձ արգելվում է հաղորդվել, այս արգելքն նզովքի ուժ է ստանում, որովհետև հեռացվում եմ Տիրոջ սեղանից, որը վերապահված է քահանաներին: Ինձնանից հանում են իմ հոգիս, ու պատվաստված ճյուղը կոտրում են Տիրոջ ծառից: Ու ինձ թվում է (բայց թվացյալ չէ միայն, այլ անտանելի իրականություն, որ սպրդում է կյանքիս բոլոր ոլորտներից ներս) Եկեղեցին անդամահատություն է կատարում իմ հոգու վրա, ու ինձանից հանում է աստվածային այն անգնահատելի հոգեղեն բաժինը, որը ստացել եմ մկրտությամբ, և կարծես Մայր Եկեղեցին դադարել է Աստուծո խոստումի պատգամաբերը  լինելուց: Որովհետև երբ քրիստոնյան գիտակցորեն կապվում է Հիսուս Քրիստոսին, և այս իրողությունը կատարվում է շատ ուժգին ձևով, էական ձևով, հաղորդվելիս (Սուրբ Հաղորդությունը Հիսուս Քրիստոսի հետ՝ Աստուծո հետ իմ հարաբերվելուս ամենամտերիմ ու խոր պահն  է), Տերն դառնում է իր միակ հացն ու միակ կյանքը:
Սուրբ Հաղորդությունից հեռացվելս հավասարվում է  հեռացվել Տիրոջից, առանց որի բոլորս մեռելներ ենք:  Այս ժամանակահատվածում, դադարում եմ քրիստոնեական կյանքով ապրելուց, լոկ գոյատևում եմ աշխարհական բնազդով ու կիսամարդու վիճակով: Կարող եմ լավ գործեր կատարել, որովհետև բանական մարդ արարած եմ, ու մարդը ձգտում է դեպի Աստված, բայց անձնական ջանքերովս կատարված գործն աշխարհին է պատկանում ու զրկված է աստվածային ներուժից: Իմ արարքներս լոկ մարդկային են վերստին, իմ խղճիցս ու մարդկային կամքիցս են բխում, և կարող են ձգտել դեպի լավն ու բարին, առանց սակայն առնչվելուն ու հասնելուն Բարու Աղբյուրին, որովհետև հեռացված եմ Բարու միակ աղբյուրից՝ Հիսուս Քրիստոսից:
Երբ մարդը կատարել է իր վերադարձը դեպի Աստված, ըմբռնել իր կատարած մեղքերի ահավորությունը, ճանաչել Աստուծո ողորմածությունն ու Հիսուս Քրիստոսով տրված փրկությունը, ու ջանում է իսկապես ամբողջ սրտով ու կամքով ապրել Աստուծո կողմից սիրված կյանքով, առավել պետք ունի Հիսուս Քրիստոսի կյանքին ու հենարանին:
Առանց Քրիստոսի, ես չեմ կարող սուրբ ու Քրիստոնեական կյանքով ապրել: Քրիստոսն է միակ սուրբը, ումից ես ստանում եմ իմ փոքրիկ կյանքս ըստ Աստուծո կամքով կառավարելու ուժը:
Երբ Սուրբ Հաղորդությունից զրկված եմ, բոլոր փորձությունները կարծես թափվում են վրաս, ճիշդ այն ուժգնությամբ որով անցյալում ես մեղանչել եմ: Ու «ոչ» եմ կրկնում բոլորին, նրանց ինձ նորից հալածելու պատճառով խիստ տրտմելով,  որովհետև կարծում էի թե փոփոխությունս կատարված էր ու վերջացել էր, ու հեռացել էի մեկ անգամ ընդ միշտ նախկին մեղանչական վիճակիցս և բնությունս ու բնավորությունս փոխվել էին իրենց էության մեջ: Ու վախեցած՝ վկա եմ իմ նոր «անկումիս», երբ մեղքը նորից մոտենում է իմ մտքիս:Ապաշխարությամբս վերստին հագնված նոր պատմուճանն ինձանից վերցրած է ու ես ինձ գտնում եմ նախկին զզվելի ցնցոտիների տակ: Միթե՞ կատարվում է մի անհրաժեշտ ապաշխարություն, որպեսզի անդադար իմ հին մեղքերս հիշելիս, չմոռանամ երբեք, թե որքան խորն է Աստուծո ողորմությունն, որ ինձ հանեց իմ մեղքերի դժոխքից: Ու կրկնեմ և վերահաստատեմ իմ անդրդվելի որոշումս ու ընտրությունս՝ Հրաժարվում եմ սատանայից ու ծառայում եմ իմ սիրած Աստծու: Միթե՞ Աստուծո կամքով է այս անտանելի վիշտը, որ պարուրում է ինձ այն ատեն, որ ուժգին հուսահատություն է, ու օտարների աչքին երևացող  դեպրեսիա հիվանդության համազոր:
Առանց Քրիստոսի, ծոմ պահելու ուժը գրեթե չունեմ, ծոմի իմաստը փոխված է: Ողբ ու մենակ լինելուս զգացումին դեմ ի զուր ջանում եմ պայքարել  հիշելով Տիրոջ բոլոր բարիքները և կյանքս դառնում է մի աղաղակ առ Քրիստոս ու մի տառապանք: Մենակ պայքարելս  այս աշխարհի տիրող ամբողջ չարի դեմ, երբ իմ անփորձության ու տկարության միակ օգնողից հեռացվել եմ, անհեթեթության զգացում է առաջացնում մոտս: Նույնպես, առանց Քրիստոսի, որ Ի՛նքն է Եկեղեցու հոգին, մենք՝ բոլոր հավատացյալներս վերածված ենք զատ- զատ անհատների, ու անձնապես նվազում է եղբայրասիրությունս ու ունեցածս սերն ու վստահությունը Եկեղեցու նկատմամբ: Այս ժամանակահատվածում, կուրացած աչքերս նշմարում են միայն մի մարդկային կառույց, որն  իրեն է վերապահում  աստվածային բոլոր շնորհները՝ մոռանալով, որ բոլոր մկրտվածներիս է տրվել Քրիստոսի  եղբայրներ , քույրեր ու բարեկամներ կոչվելու և Սուրբ Հոգին ընդունելու ուրախությունը, այս պարգևների հավատարիմ մնալու պարտադրանքի հետ:
Սուրբ Հաղորդությո'ւնն է ինձ մաքրողն ու սրբացնողն, պայմանաւ որ Նրան մոտենամ սուրբ կյանքով ապրելու անդրդվելի որոշումով: Նույնպես, Սուրբ Հաղորդությո'ւնն է փոխում ծոմի իմաստը, ու ինձ սովորեցնում է ծոմի առաքինությունները պահել քրիստոնեական կյանքիս բոլոր օրերին անխտիր:
Կցանկանայի իմանալ Մեծ պահքի շրջանում Սուրբ Հաղորդության այս արգելքի ծագումն ու ընդունման թվականը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից, որովհետև գիտեմ, որ հակասում է քրիստոնեության սկզբնական շրջանի սովորույթներին: Վարդան Այգեկցին  մատնանշում է  Հայ Առաքելական Եկեղեցու նմանությունը հրեության  հետ ու Հին Կտակարանի հանդեպ իր հավատարմությունը, եկեղեցու կազմության, մասնավորապես քահանայի դերի վերաբերյալ: Բայց  այդ հավատարմությունը պետք չէ նսեմացնի Հիսուս Քրիստոսի բերած այժմեական փրկությունն ու խոստումը , Սուրբ Հովհաննեսի ավետարանում նկարագրված ու մեզ փոխանցված Նոր Ուխտը:


maro

Voxjuin Mariam.

Iharke, es Dzez vochinch patsasaxanel chem karox., vorovhetev es vorkan el vor ctsankanam, liovin chem karox mtnel Dzer hogevichaki het.

Baits es asem im mtatsmunknera.
Neroxutun em xndrum, es haeren mi kich vat em mtkers kazmum.

Kardalov Hovannes Arakyali avetarana 6:53 ev 1Kornt, 11:27 menk haskanum enk, vor Haxortuten gamanak, menk @zgum enk Krisstosi irakan nerkautyna. Ev inchpes Poxos Arakealn e asum, menk petk e argani kepov motenank aid Haxordmana, vorpeszi mexavor chlinenk i dems Tiroj Aryan ev Marmnin.

Inche pahka? Da mi jamanakahatvats e, erb mard hnaravorutun uni ampople inkn iren. Kristoneanery hamar aravel zgonutean, hogevor keanki amrapndman, arandznatsumi mi shrjan petk e lini (axotkov). Da petk e lini grete mer apashxarutean shrjana, vorpeszi aravel makur srtov motenank Tiroj Arjana ev Marmnin.

Sa im kartsikn e, vora indz talis e huis ev havat, vora gotepndum e djvarin chanaparin.


Mariam

#2
Սիրելի Մարո,
Ջանում ենք ամբողջ սրտով , աղոթելով ու ապաշխարելով, պատրաստվել ամեն կիրակի օրվա Հաղորդությանն: Ու միշտ զղջումով, ու խոր գիտակցությամբ եմ ցանկանում մոտենալ Սուրբ Խորհուրդին: Պահքը մեր ամբողջ կյանքն է, ուզում եմ ասել պետք է մեր ամբողջ կյանքի տևողությունն հատկացնենք քրիստոնյայի արժան կյանքով ապրելու, աղոթելով, մեր հավատը ամրացնելով ու բարի գործերով պսակելով նրան:
Բայց երբ հեռացված եմ Տիրոջ Սուրբ Սեղանից' Սուրբ  Խորհուրդից, ես կորցնում եմ հավատիս ուժը ու վերածված եմ «անբան», ամուլ արարածի մը, ու անպտուղ թզենու:
Պահքը ինձ խիստ անհրաժեշտ է, բայց անկարող եմ լրիվ պահք պահել եթե զրկվեմ Տիրոջ ուժից, կյանքից ու Սրբությունից: Առանց մեր Տիրոջ, ես նույնիսկ չեմ ցանկանում ապրել, բայց ստիպված եմ. մեր սիրելիներն մեր խնամքին խիստ կարիք ունեն , ու մեր պատադրանքները կատարում ենք, բայց տխուր ու  մենակ, որովհետև չենք զգում մեր մեջ Տիրոջ Սուրբ ներկայությունն ու օգնությունն:
Ու տարակուսով եմ. քտիստոնյային օգտակա՞ր է Սուրբ Հաղորդությունից զրկել: Քրիստոնյայի ամբողջ կյանքը չէ՞ հիմնավորված Սուրբ Հաղորդության Խորհուրդի վրա, որն Հիսուս Քրիստոսի ներկայությունն է իր հոգում:
Նկատեցիք որ խոսածս հայերենը շատ տկար է, բայց ուրախ եմ որովհետև նրա շնորհիվ մեր միջև հնարավոր է խոսակցություն հաստատել: Նկատեցիք որ ստիպված եմ վերստին շարադրելու իմ մտքերս մինչև «ներկայանալի» ու հասկանալի ձևով արտահայտվեմ, ու խնդրում եմ՛ ներողամիտ եղեք:


Mariam

Կալիստոս Ուարի «Ներքին ճանապարհներ» գիրքը կարդալիս, հետևյալ տեղեկություններ եմ ստացել. ներեցեք թերի թարգմանությանս համար:
Գլուխ. «Զղջման ուղին», էջ 56
«Առաջին դարերի Եկեղեցում, սահմանված ապաշխարությունները հաճախ խիստ էին: Շնության մեղքի դեպքում, Սուրբ Պարսեղ Կեսարացին  - IVրորդ դար -պարտադրում էր Սուրբ Հաղորդությունից եօթը տարվա տարամերժում –exclusion – իսկ Գրիգոր Նիսիացին՝ ինը տարվա տարամերժում..Հետագայում, կանոնը մեղմացավ. երկու տարվա տարամերժում ու խիստ պահեցողություն:
Սկզբունքը նույնն է մնում. Աստծու առաջ, քահանան պատասխանատու է – ապաշխարության - խորհրդի կատարման իր ձևի համար և իշխանություն ունի պարտադրելու ապաշխարություն մը, որը կարող է ընդգրկել բանադրանքի ժամանակաշրջան մը:
Օրինակ, հույն Եկեղեցում, վիժում կատարած կնոջ հիմա մեկ տարվա տարամերժում է սահմանված: ...»
Ակզբնական եկեղեցու կանոնները հիշեցնում են համայն հավատացյալների վրա դրված Մեծ Պահքի « արգելքի», «Սուրբ հաղորդությունից հեռացման» խստությունը, որը Կալիստոս Ուարը կոչում է ժամանակավոր «բանադրանք»:
Կներեք՝ ձեր թանկագին ժամանակը զբաղեցնելու համար: Եկեղեցում, տասնամյա աղջիկս տեսավ ինձ՝ վերջին ու նոր եկեղեցական օրացույցներ բաղդատելիս: Ու հարց տվեց.«Ինչո՞ւ ես կարդում: » Պատասխանեցի. «Մեծ պահքի տոներին կարող ենք հաղորդվել: Բայց մարտին ոչ մի տոն չի լինելու:» Տխրեց.«Ինչպե՞ս պիտի անենք: Մայրիկ, չե՞ս խոսել նրանց հետ:»

Mariam

#4
Ցանկանում եմ միայն գրել աղջկաս պահած պահքի մասին: Հռիփսիմեն չի կարող հրաժարվել սննդից, պատանեության շեմին է, բայց նրա զարգացող միտքը ցանկանում է, որ այս պահքը նշանակություն ունենա: Նա էլ շատ է ազդվում Սուրբ Հաղորդությունից զրկվելուց: Ցանկանում է, որ այս դժվար ժամանակաշրջանը ի զուր անցած չլինի:
Վերցրել է մի գրպանի տետր, ու մեջը նշում է – այն հույսով, որ Սուրբ Հարության օրը, ոչ մի բան նշելու կարիքը չունենա -, նշում է իր կատարած ամեն  «օրինազանցության, հանցանքի» մասին: Օրինակ՝ «մայրիկիս խնդրանքին պատասխանել եմ «ո՛խ» բացագանչությամբ, բողոքել եմ ու անմիջապես չեմ արել », կամ« սենյակս անկանոն է» ու այնպիսի մանկական բաներ: Երբ անդրադառնում է, որ այսպիսի մի բան է արել, վազում է, վերցնում տետրն ու գրում է: Հետո, անմիջապես, շտկում իր «սխալը»:
Երանի՛, թե ես էլ , նույն փութկոտությամբ ու բծախնդրությամբ քննեի ինձ ու անմիջապես ուղղեի իմ սխալս:
Եւ անդրադառնում եմ, ու նրանով ուրախանում, որ աղջկաս վարմունքը, ոչ թե լոկ իմ հանդեպ ունեցած սիրո արտահայտություն է, այլ՝ Քրիստոսի հանդեպ: Նա ցանկանում է Նրան փաստել իր տածած սերը Նրա նկատմամբ: Ու նրա սերը՝ փոքր չէ:

Petros

Quote... ու մեջը նշում է – այն հույսով, որ Սուրբ Հարության օրը, ոչ մի բան նշելու կարիքը չունենա ...

Ի՞նչ, չհասկացա այս պահը, Մարիամ ջան:  21:)

Mariam

Հռիփսիմեն ցանկանում է մաքուր կանգնել Քրիստոսի առաջ Սուրբ հարության օրը, մաքուր հոգով հաղորդվել, չնայած՝ ըստ մեր հայրերի հաստատված կանոնին, մինչև 15 տարեկանը գործված մեղքերը ջնջվում են, որպես մանկության ու անգիտության շրջանում գործվածներ: Աղջիկս ցանկանում է չտխրեցնել Հիսուսին, սրբերին ու հրեշտակներին:

Petros

Հիմա հասկացա, շնորհակալություն Մարիմ ջան:

Mariam

Այս մեծ պահքը ինձ մտցնում է մարդկային ամենեն մեծ ուրախություններից մեկի մեջ՝ Եկեղեցու պատկանելու զգացումը: Զգածածս ցավը՝ մեղքի պատճառով, ոչինչ է, բաղդատմամբ այն հրճվանքի, որը իմն է, որը Եկեղեցու մեջ մտնելուց ծնվում է: Այս կատարվում է ձեր աղոթքների շնորհիվ, որի համար անչափ երախտապարտ եմ:

Petros

#9
     Սիրելի հավատացյալներ, չեմ կարող չկիսվել ձեզ հետ հետևյալը:
   
     Ո՛վ արդարների դասեր՝ Իմ հավատարի՛մ ծառաներ, մի՛ զարմացեք ձեր անոխակալ Փրկչի վրա, թե՝ Տե՛ր մեր և Արարիչ, ինչո՞ւ այդքան խանդաղատանք ունես մեղավորների նկատմամբ:
Արդ, լսե՛ք, թե ինչ եմ ձեզ ասում իմ սիրո մասին, որ ումեմ մեղավորների հանդեպ: Ինը դաս հրեշտակների երամները, որոնց քանակն անհաշվելի ու անհայտ է մարդկանց համար, այնքան հրաբուն էությունները և լուսապսակ բազմությունները, երբ տեսնում են Իմ սաստիկ սուգը, որով սգում եմ մեկ անդարձ մեղավորի համար, բոլորը միասին մեծ դողով ջանում են մխիթարել Ինձ ու չեն կարողանում դույզն-ինչ հանդարտել իմ սուգը, քանզի նրա համար Ես հանձն առա խաչի մահը, որպեսզի ոչ ոք երբեք չկորչի: Նաև բոլոր արդարների գնդերը, որ Ինձ մոտ են՝ Իմ արքայության մեջ, Իմ առջև դողում են ողբալով, սակայն անկարող են տրտմությունս փոքր-ինչ փարատել:

Լսի՛ր և այլ ահավոր բաներ, որ կպատմեմ քեզ. Իմ մայրը՝ Աստվածածինը, երբ տեսնում է Ինձ այսքան տարակուսանքի մեջ, ծնկի է գալիս Իմ առջև ու բացելով ստինքները, որոնցով սնվեցի, ողբալով աղաղակում է ու տատանում մատները՝ ասելով. "Որդյա՛կ իմ Միածին, մի՞թե բավական չեր այն վիշտն ու տրտմությունը, որ կրեցիր աշխարհում հրեաներից ու խաչ հանողներից, և դեռ էլի տրտմո՞ւմ ես:Ինչո՞ւ չես ողորմում Քո լացող մորը և փոքր-ինչ հանդարտվում Քո տխրությունից: Բավական չէ՞ր տառապյալ մորդ այն կսկիծն ու մորմոքը, երբ տեսա Քեզ՝ իմ Միածնիդ, խաչի վրա արյունաներկ մարմնով մեռած, ու դեռևս հրկիզում ես սիրտս Քո սգալով ...": Եվ այս ամենից սրտիս մեջ բնավ ուրախություն չի գալիս, քանի որ տեսնում եմ անդարձ մեղավորին գավթից դուրս եկած և իմ հոտից հեռացած ու սատանայի ձեռքն ընկած: Քանզի այնքան է կսկծում սիրտս, ու տրտմում հոգիս մեկ անդարձ մեղավորի համար, որ երկինքը երկնավորներով և երկիրը երկրավորներով և ծովը իր ողջ լիոթյամբ՝ աչքիս ոչինչ են:
Սուրբ Եփրեմ Ասորի "Հորդորակ Ապաշխարության"
Այդքան սիրում է Տերը մեզ, բայց մենք շարունակ տխրեցնում ենք Իրեն: Աստվացծ ամեն ինչ անում է մեզ համար, բայց մենք շարունակ խարազանում ենք Իրեն այնպես, ինչպես մոտ երկու հազար տարի առաջ էին տանջում Իրեն: Եվ այդ երկու հազարամյակների ընթացքում որքան ենք ցավ պատճառել մենք՝ մարդիկս, մեր Փրկչին:
Մաղթանքս ու աղոթքս է, որ այս պահքի շրջանը հայերիս համար լինի դարձի շրջան, իսկ հավատացյալ հայերիս համար՝ լինի մի նոր առաքինության աստիճանի անցում: