Author Topic: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ  (Read 9703 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #10 on: October 08, 2010, 02:36:29 AM »
և մի շատ կարևոր հանգամանք էլ նշեմ, երբ որ մեր եկեղեցին նզովում է քաղքեդոնականությունը, դա չի նշանակում, որ մենք նզովում ենք բոլոր քաղքեդոնականներին, մենք նզովում ենք այդ ուսմունքը, և բնավ մեր վրա չենք ստանձնում պարտականություն Տիրոջ փոխարեն դատաստան անելու, որոշելու թե ով պետք է փրկվի, կամ ով՝ ոչ: Այդ իրավունքը՝ դատաստան անելու, միայն Տիրոջն է: Իմ խորին համոզմամբ ջունգլիներում Քրիստոսին ընդունած կիսավայրենին ավելի արժանի է փրկության, հոգ չէ թե նա ինչ պատկերացում ունի բնությունների խնդրի շուրջ, քան քաղքեդոնական կամ առաքելական այն քրիստոնյան, ով մկրտության օրվանից իսկ բացի Քրիստոսին ընդունելու համար ոչ մի քայլ անգամ չի անում իր կյանքում

Offline Hakob

  • Newbie
  • *
  • Posts: 10
  • Rating: 0
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #11 on: October 08, 2010, 10:15:33 AM »
Լիովին համաձայն եմ, Տեր հայր: Քանի դեռ մարդ ողջ է, ունի փրկության հնարավորություն, և ոչ ոք չի կարող ասել, որ նա կգնա դժոխք: Աստված միշտ մարդու կողմից է, մարդու լավն է կամենում, և եթե մարդ այս կյանքում դեռ հնարավորություն ունի փրկվելու, այդ ուղղությամբ գոնե չնչին քայլ անելու, Աստված նրա հոգին չի առնում, սպասում է: Դա վերաբերում է նաև այլադավաններին: Քանի դեռ մահմեդականը կամ նույնիսկ սատանիստը կենդանի են, ոչ ոք չի կարող ասել, որ նրանք դժոխք են գնալու, քանի որ Աստված յուրաքանչյուր մարդու համար մինչև «վերջ» կռիվ է տալիս (ես նույնիսկ զարմանում եմ Նրա այդ աստվածային համառության վրա, որ բխում է Սիրուց): Ուստի Ահեղ Դատաստանի օրը ոչ ոք չի կարողանալու Տիրոջն ասել` «Եթե մի քիչ էլ սպասեիր, ես կդառնայի առ Քեզ»:

Բայց, իհարկե, սա չի նշանակում, որ պետք է հերձվածողների (իսկ քաղկեդոնականները հերձվածող են) հետ եղբայրություն անել: Բոլոր սրբերն արգելել են դա, արգելվում է նաև մեր Եկեղեցու կանոններով: Պատճառն այն է, նախ, որ հերձվածողի հետ եղբայրություն անելը մեծ գայթակղություն է. մարդ կարող է աննկատ «վարակվել» հերձվածով, շեղվել ուղղափառությունից: Երկրորդ` հերձվածողի վրա Աստծու զայրույթը կա, իսկ Աստծուն սիրող մարդը, որ ցանկանում է հաճելի լինել Նրան, չի կարող մտերմություն անել Աստծու զայրույթը շարժողի հետ:

Իհարկե, կան բացառություններ: Ասենք, Մակար Մեծի նման սուրբը, որ հասել էր սիրո առաքինության բարձունքներին, կարող էր կռապաշտ քուրմի նկատմամբ իր քաղցր վերաբերմունքով նրան դարձի բերել առ Աստված: Բայց այսօր էկումենիզմ քարոզող մեր հոգևորականները սկիզբն ու վերջը խառնել են իրար: Նրանք համարում են, որ ունեն սիրո այն աստիճանը, որն ուներ Մակար Մեծը` 60 տարի անապատում ճգնելու արդյունքում, և կարող են «սիրել» բոլոր հերձվածողներին: Սոսկալի մոլորություն, որի հետևանքով այդ հոգևորականները միայն գայթակղեցնում են իրենց հոտի ոչխարներին` տպավորություն ստեղծելով, թե կարելի է փրկվել և՜ կաթոլիկություն, և՜ հունադավանություն, և՜ բողոքականություն ընդունելով:

Հիրավի, եթե Գարեգին Երկրորդը Հռոմի պապի հետ միասին Պատարագ է մատուցում, ի՟նչ մտածի հայ հավատացյալը: Արդյո՟ք չի մտածի, որ Աստծու համար հավասարապես ընդունելի է նաև Հռոմի պապի պատարագը, նշանակում է` նաև Հռոմի պապը, նշանակում է` նաև կաթոլիկ դավանանքը: Եթե Գարեգին Երկրորդը Լյութերական եկեղեցու սպասավորի հետ աղոթում է, «Հայր մերն» է ասում, արդյո՟ք հայ հավատացյալը չի մտածի, որ Աստծու համար հավասարապես ընդունելի է նաև բողոքականի աղոթքը, հետևաբար` նաև բողոքականի դավանանքը, հետևաբար` դավանանքը կարևոր չէ փրկության համար, հետևաբար` կարելի է փրկվել նաև Հայ Եկեղեցուց դուրս: Արդյո՟ք Գարեգին Երկրորդն ու մեր մյուս էկումենիստ եպիսկոպոսները չեն գայթակղեցնում հայ հավատացյալին:

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #12 on: October 09, 2010, 12:20:41 AM »
հետաքրքիր մի բան ասեմ Հակոբ, այնպես ինչպես դւ ես մտածում այս հարցի շուրջ, նույն ձևով էլ այժմ մտացում ու վարվում են վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները գրեթե ամբողջությամբ:

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #13 on: October 09, 2010, 12:22:29 AM »
մենք իհարկե դատապարտում ենք իրենց այդպիսի մտածելակերպը, քանի որ դա արդեն ոչ թե սեփական եկեղեցին գնահատելու և արժևորելու միջոց է, այլ նույնիսկ թշնամանք

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #14 on: October 09, 2010, 12:26:55 AM »
մենք վատ բան չենք տեսնում միասին արված աղոթքի մեջ, քանզի այդ աղոթքով մենք բոլորս ճանաչում ենք Տիրոջը որպես բոլորի Հայր, աղոքը ոչ մի դավանաբանական պառակտություն չի պարունակում իր մեջ,, և ճիշտ հակառակը՝ անչափ տգեղ է ու ոչ ընդունելի, երբ քրիստոնըա ժողովուրդները միմըանց պիտի ատեն ու միասին աղոթքի կանգնելը համառեն մեղք,, սա է արդեն չարի գործոնը, ու ցավոք այս գործոնով է առաջնորդվում մեր հարևան վրաց ժողովուրդը

Offline Hakob

  • Newbie
  • *
  • Posts: 10
  • Rating: 0
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #15 on: October 09, 2010, 08:02:36 AM »
Օրհնեք, Տեր հայր

Նախ` հերձվածողների հետ աղոթելու կանոնական արգելք կա. եթե ցանկանում եք, կարող եմ Հայոց կանոնագրքից գտնել ու մեջբերել:

Երկրորդ` եթե կանոնական արգելքը Ձեզ չի բավարարում, եկեք աշխարհիկ օրինակով քննենք հարցը: Պատկերացրեք, որ դուք գնում եք նախագահ Սերժ Սարգսյանի մոտ` ձեզ համար ինչ-որ բան խնդրելու, և ձեզ հետ տանում եք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա էլ ձեզ հետ միասին նույնը խնդրի: Ի՟նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը կնպաստի՟, թե՟ կխանգարի Ձեր խնդրանքի կատարմանը: Պատասխանը, կարծում եմ, պարզ է, համեմատությունը` նույնպես:

Ինչ վերաբերում է վրացիներին, ապա նրանք (և ոչ միայն նրանք, այլև ռուսները) ուսուցանում են, որ մարդ կարող է փրկվել միայն իրենց եկեղեցում: Նրանց այդ դիրքորոշումը բխում է Ճշմարտության միակ լինելու դրույթից և սկզբունքայնության դրսևորում է: Ես նրանց հարգում եմ դրա համար: Նրանք մոլորվում են Ճշմարտության հարցում, բայց գիտեն, որ Ճշմարտությունը մեկն է:

Ես էլ եմ համաձայն, որ Ճշմարտությունը մեկն է, և դրանով էլ բացատրվում է Ձեր նկատած ընդհանրությունը իմ և վրացիների տեսակետների միջև: Բայց դրանով էլ ավարտվում է իմ ու նրանց ընդհանրությունը:

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #16 on: October 10, 2010, 12:30:08 AM »
ախր խոսքը հերձվածողների հետ աղոթելու մասին չէ Հակոբ ջան, չէ որ մենք քաղքեդոնականների հանդեպ այդպիսի դիրքորոշում չունենք, այո, կանոնն ընդունում ենք, եթե խոսքը հենց հերձվածողների մասին է, բայց ամեն կանոն էլ ունի իր բայցը, և և ամեն կանոն էլ ճիշտ կիրառելի է տվյալ ժամանակաշրջանի պահանջներից ու մարտահրավերներից ելնելով...
հենց քո բերած աշխարհիկ օրինակով էլ ասեմ. եթե թեկուզ Լ.Պ-ի հետ գնաս նախագահի մոտ, ուեմն նախագան նրան պետք է նայի նախևառաջ որպես ՀՀ քաղաքացի, չէ որ նա բոլորի նախագահն է, անկախ նրանից թե այդ քաղաքացին ինչ կարծիք ունի նախագահի վերաբերյալ, այդպես էլ Տերը բոլորի Աստվածն է, և մեղավորների, և արդարների, թե մոլորվածների, թե ճշմարիտ դավանանք

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #17 on: October 10, 2010, 12:33:39 AM »
մի բան արի չմոռանանք Հակոբ, Քրիստոսի տված կարևորագույն պատգամը. եղբայրասիրությունը...այստեղից պետք է բխեցնենք քրիստոնեական չափանիշները, իսկ վրաց եկեղեցու քաղաքականությունը բնավ չի խոսում այդ մասին, այնպես խորհուրդ չեմ տա նրանց հետ այդ հարցում ընդհանրություն փնտրել, դա քրիստոնյային վայել դիրքորոշում չէ

Offline Hakob

  • Newbie
  • *
  • Posts: 10
  • Rating: 0
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #18 on: October 10, 2010, 02:52:23 AM »
Սիրելի Տեր Տաթև

Ես գիտեմ, որ Աստված սիրում է բոլոր մարդկանց և ցանկանում, որ բոլորը փրկվեն, և բոլորի սրտի դուռը թակում է անձամբ: Բայց չպետք է մոռանալ, որ Աստված ոչ միայն Սեր է, այլև` Արդարություն: Դուք (և շատերը, որոնց հետ այս թեմայի շուրջ զրուցելու առիթ եմ ունեցել) հիշատակում եք միայն Աստծու սերը` մոռանալով, որ Աստծու համար նույնքան կարևոր է նաև արդարությունը: Եթե Աստծու համար Արդարությունը երկրորդական լիներ Սիրո համեմատ, ապա Տերն իր Միածին Որդուն չէր զոհաբերի, այլ մարդկանց կներեր առանց փրկագնի:

Հետևաբար` Աստծուն զայրացնում է մեղքը և մեղքի պատճառով նա չի ուզում լսել մարդկանց: Ես, օրինակ, իմ գլխին Աստծու զայրույթն եմ կուտակում պղծության մեղքի պատճառով, և վախենալով եմ աղոթում, քանի որ գիտեմ` Աստված իմ բերանից չի ուզում օրհնություն լսել, ինչպես և ասված է սաղմոսում: Ուրիշ մարդիկ ուրիշ մեղքի համար են բարկացնում Աստծուն, իսկ հերձվածողների վրա Աստված մշտապես է բարկացած: Եթե ես ապաշխարեմ, Աստված ինձ կների, ու ես կվերադառնամ Նրա գիրկը, իսկ հերձվածողը նույնն անելու համար պետք է նախևառաջ հրաժարվի իր հերձվածից:

Եթե ցանկանում եք, ասածս կարող եմ հաստատել Աստվածաշնչից բերված օրինակներով և մեր Եկեղեցում ընդունված ապաշխարության կանոններով, բայց կարծում եմ, որ դրանք Դուք ինձնից լավ գիտեք: Ուրեմն եկեք չվիճենք այն հարցի շուրջ, որ հերձվածի հետևորդ լինելը մեղք է, և Աստված բարկանում է հերձվածողի վրա: Իսկ եթե այդպես է, ուրեմն հերձվածողի հետ (և ոչ թե նրա հոգու փրկության համար) աղոթելը նույնպես մեղք է, իսկ աղոթողը իր վրա է հրավիրում Աստծո բարկությունը:

Իմ ասածը բոլորովին չի նշանակում, թե ես ատելություն եմ քարոզում այլադավանների նկատմամբ: Քրիստոնյան պետք է բոլոր մարդկանց բարիք կամենա, աղոթի բոլորի փրկության համար: Բայց քանի դեռ նա, ում համար աղոթում եմ, չի միավորվել ինձ հետ Քրիստոսով, իմ եղբայրը չէ: Ես կարող եմ աղոթել սատանիստի հոգու փրկության համար, որ նա դարձի գա առ Աստված, բայց քանի դեռ նա սատանային է պաշտում, քանի դեռ շարունակում է մարտնչել Աստծո դեմ, նա իմ եղբայրը չէ, քավ լիցի: Նույնը` քաղկեդոնականների ու բողոքականների մասին կասեմ: Եւ ինչո՟ւ եք մոռանում սուրբ Պողոս առաքյալի խոսքերը` «Ի՟նչ ընդհանրություն Քրիստոսի և բելիարի, հավատացյալի և անհավատի միջև» և «Հերձվածողին մի անգամ խրատիր, ապա հեռացիր նրանից» (եթե ցանկանաք, ճշգրիտ կմեջբերեմ):

Սիրելի Տեր Տաթև, եղբայրասիրության առաքինությունը կյանքում իրագործելու համար պետք է նախևառաջ հստակեցնել, թե ով է քո եղբայրը: Քրիստոնեական եղբայրությունն առանց Քրիստոսի չի կարող լինել: Հետևաբար նա, ով Քրիստոսին չի ընդունում կամ անպատվում է Նրան իր հերձվածողական պնդումներով, չի կարող լինել ուղղափառ քրիստոնյայի եղբայրը: Սկզբունքորեն: Բայց դա չի նշանակում, որ նրա հոգու համար աղոթել կամ նրան բարիք գործել չի կարելի:

Աստծո վերաբերմունքը հերձվածողի նկատմամբ կախված չէ ժամանակից. թե՜ Հին Կտակարանում, և թե՜ Նոր Կտակարանում հստակորեն արձանագրված է Աստծո զայրալից վերաբերմունքը հերձվածող մարդու և հերձվածող ժողովուրդների նկատմամբ: Հետևաբար, հերձվածողի հետ աղոթելու արգելքը Հայոց Կանոնագրքի այն կանոններից է, որոնք ժամանակի ընթացքում չեն կարող փոխվել, ինչպես չի կարող փոխվել Աստված Ինքը: Այդ կանոնը միշտ է ուժի մեջ:

Ասվածից բխում է, որ իմ դիրքորոշումը միանգամայն քրիստոնեավայել է և ճշմարիտ, ինչը չեմ կարող ասել իմ գործերի մասին. արդեն 4 ամիս է, ինչ ես ամեն օր շնանում եմ, պոռնկանում, պղծությամբ զբաղվում, դատում, բամբասում, բարկանում և բազմաթիվ այլ մեղքեր գործում: Խնդրում եմ, Տեր հայր, Դուք էլ աղոթեք, որ ես ազատվեմ այդ մեղքերից:

Վերջում մի բան էլ հիշեցի, Տեր հայր

Պողոս առաքյալն ասում է, որ կան մահացու մեղքեր, որոնք գործած մարդկանց համար նույնիսկ աղոթել չի կարելի: Մտածե՟լ եք` ինչո՟ւ:

Offline Hakob

  • Newbie
  • *
  • Posts: 10
  • Rating: 0
Re: Հարցեր էկումենիզմի վերաբերյալ
« Reply #19 on: October 10, 2010, 03:04:48 AM »
Օրհնեք, Տեր Հայր