Հարցեր էկումենիզմի վերաբերյալ

Started by Hakob, April 12, 2010, 01:32:35 AM

Previous topic - Next topic

Hakob

Հարց 1. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրերը նզովել են քաղկեդոնական դավանանքը և դրա հետևորդներին: Նզովել` նշանակում է հեռացնել եկեղեցուց: Արդյոք դա չի նշանակում, որ քաղկեդոնական դավանանքին հետևող բոլոր եկեղեցիները, ի մասնավորի` կաթոլիկները և հունադավանները, Քրիստոսի Եկեղեցուց (որը ՄԻԱԿՆ է) դուրս են?

Հարց 2. Չեք կարծում, որ եկեղեցիների "միավորման" գաղափարը կեղծ է? Չէ որ Քրիստոսն անձամբ է հիմնել եկեղեցին և հաստատել վեմի վրա, և դժոխքի դռները չեն կարող խորտակել այն: Այսինքն` Եկեղեցին հավերժական է, ոչ ոք չի կարող վերացնել այն: Ուրեմն այդ ով է պառակտել Եկեղեցին, որ հիմա էլ "միավորում են": Էկումենիզմի հետևորդներն արդյոք լռելյայն չեն ենթադրում, որ Քրիստոսի հիմնած Եկեղեցին գոյություն չունի?

Հարց 3. Եթե անհատը ընկնում է հերձվածի մեջ, միթե Եկեղեցին դադարում է գոյություն ունենալուց? Իհարկե ոչ: Եթե 1000 հոգի է ընկնում հերձվածի մեջ, միթե Եկեղեցին դադարում է գոյություն ունենալուց? Իհարկե ոչ: Եթե 1 միլիարդն է ընկնում հերձվածի մեջ, միթե Եկեղեցին դադարում է գոյություն ունենալուց: Իհարկե ոչ, որովհետև Ճշմարտությունը հավերժական է և կախված չէ այն դավանողների թվից: Ուրեմն եթե 1 կամ 2 միլիարդ մարդ դավանում է քաղկեդոնականություն, միթե Քրիստոսի Եկեղեցին դադարում է գոյություն ունենալուց կամ պառակտվում է? Խնդրում եմ պատասխանեք, հարգելի հոգևորականներ:

Hakob

Այսօր 2010թ. սեպտեմբերի 26-ն է` Վարագա սուրբ խաչի օրը: Ավելի քան 5 ամիս առաջ եմ ձևակերպել էկումենիզմի վերաբերյալ հարցերը և ոչ մի հոգևորական չի պատասխանել դրանց: Ինչու? Ստիպված եմ ենթադրելՙ, որ պատասխան չունեն կամ էլ վախենում են մեր Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների "պաշտոնական գաղափարախոսությանը" հակասող տեսակետ արտահայտել:

Masnaget

#2
մեր Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների "պաշտոնական գաղափարախոսություն" և դրան հակասող տեսակետ ասվածը մի քիչ տարօրինակ է հնչում:
***
Հայ Եկեղեցին, ինչպես մյուս Արևելյան ուղղափառ Եկեղեցիները, տիեզերական  երեք ժողովներ է ընդունում կամ ճանաչում:
Հայ մարդու համար  Հայ Եկեղեցի ասվածը հենց իր եկեղեցին է, ուստի բնական կլինի, եթե <<Հայ Եկեղեցին ընդունում է>> ձևից անցնեմ <<մեր Եկեղեցին>> ձևին: Սա իմիջիայլոց:
Դիոնիսիոս  Արիոպագացին, Աթանաս Ալեքսանդրացին, Եփրեմ Ասորին, Կյուրեղ Երուսաղեմացին, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Նյուսացին, Եպիփան Կիպրացին, Հովհան Ոսկեբերանը, Կյուրեղ Ալեքսանդրացին և հայ աստվածաբանները, օրինակ`   Հովհաննես Գ Օձնեցին, Խոսրովիկ Թարգմանիչը, Ստեփանոս Սյունեցին, Գրիգոր Նարեկացին, Անանիա Սանահնեցին, Պողոս Տարոնացին, Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Վարդան Արևելցին, Մխիթար Սասնեցին, Կիրակոս Երզնկացին,  Գրիգոր Տաթևացին, ձևավորել են մեր Եկեղեցու դավանանքը:
Ասում եմ ձևավորել են, սակայն չեմ ասում, թե օրինակ, Դիոնիսիոս  Արիոպագացին Հայ Եկեղեցու համար հատուկ դավանանք է գրել: Ոչ: Դավանանքն ազգային դրոշմ է ստանում ազգային  մեկնիչների, դավանանքի ջատագովների ու աստվածաբանների շնորհիվ, և Հայ Եկեղեցու դավանական համակարգի հիմքում ընկած են Ալեքսանդրյան դպրոցի գաղափարները: Եթե  դավանանքի տարրերը բաժանենք տեսակների կամ ուղղությունների, ապա կստանանք հետևյալ պատկերը` 1. Աստված, 2. Արարչագործություն,3. Փրկագործություն /քրիստոսաբանություն, Սուրբ Հոգու տնօրինություն, Եկեղեցի, վախճանաբանություն/:

Քրիստոնեությունն ընդունում է միայն  մեկ Ընդհանրական և Առաքելական Եկեղեցու վարդապետությունը, որը Քրիստոսի հաստատած կենդանի թագավորությունն է (Ղուկ. 1.33, Հովհ. 18.36, Հայտն. 20.1–6): Քրիստոս  է Եկեղեցու գլուխը (Եփես. 5.23, Կողոս. 1.18), և ուղղափառ հավատքի հիմքը (Մատթ. 16.16–19):
Կաթոլիկ  և հունադավան եկեղեցիներից յուրաքանչյուն իրեն ուղղափառ հավատքի կրող է համարում, և այս պնդման մեջ սխալ չկա: Ուզում եմ կրկնել Բարևի խոսքերը . <<Սա մենաշնորհ չէ: Բոլոր եկեղեցիները, որոնք հիմնված են առաքյալների կողմից և ընդունում են Առաքելական Սրբազան Ավանդությունը, իրավասու են միաժամանակ կոչվելու Ընդհանրական, Առաքելական և Ուղղափառ: Արևելյան 5 հակաքաղկեդոնական եկեղեցինեը սովորաբար կոչվում են Արևելյան Ուղղափառ եկեղեցիներ>>:
Հռոմեական եկեղեցիները, օրինակ, պատկերների ու ծավալային առարկաների/օրինակ` արձանների, Քրիստոսի սրտի <<նկարի>>/ միջոցով հավատացյալներին <<հուզական հավատքի>> են բերում: Իսկ օրինակ, բողոքականներն էլ մերժում են ոչ միայն նման արարքները, այլև սուրբերի բարեխոսությունները, խաչակնքելը և սրանց նման բաներ, որոնք, ի տարբերություն  Հռոմեական եկեղեցու միջոցների հավատացյալին ասես հեռացնում են կենդանի շփումից: Ուրեմն` դարերի ընթացքում  առաջացել են որոշակի ճեղքեր տարբեր Եկեղեցիների միջև` հաշվի առնելով տարբեր ազգերի քաղաքական,  տնտեսական և այլևայլ տեսակի շահերը: Հետևաբար խոսել այն մասին, թե բոլոր Եկեղեցիները հիմա նույնաձև պաշտամունք, աստիճանակարգություն, պաշտամունքի հնավանդ լեզու և սրանց նման հասկացություններ ունեն, կարծում եմ, ավելորդ է: Գաղափարախոսությունն ու դրա հիմքը նույնն են կամ խիստ մոտ, իսկ ձևերը տարբեր, երբեմն շատ տարբեր: Այսպիսով Եկեղեցիների միություն ասվածը ոչ թե պառակտվածը միավորելուն է ուղղված /պառակտում չկա, որ միավորում լինի/, այլ  երկխոսությանը, հանդուրժողական վերաբերմունք ձևավորելուն:      
Երրորդ հարցի պատասխանը շատ հեշտ է, յուաքանչյուր քրիստոնյա կարող է պատասխանել: Պարզապես այդ հարցը մոլորեցնող օրինակ ունի: Այնուամենայնիվ, ուզում եմ պատասխանել Քրիստոսի խոսքերով. << Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է.  որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ՚>> (Մատթ. 18:19-20):
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hakob

Սիրելի Մասնագետ

Ախր ինչպե՟ս եք ասում, որ «Կաթոլիկ  և հունադավան եկեղեցիներից յուրաքանչյուն իրեն ուղղափառ հավատքի կրող է համարում, և այս պնդման մեջ սխալ չկա»: Քաղկեդոնությունն ուղղափառությո՟ւն եք համարում, պատասխանե՜ք: Գիտե՟ք «ուղղափառություն» բառի իմաստը` «ուղիղ դավանություն», այսինքն` «ճշմարիտ դավանություն»: Ըստ Ձեզ, ճշմարտությունը քանի՟սն է լինում:

Եթե Հայ Եկեղեցու դավանությունը համարում եք ճշմարիտ, ապա չեք կարող ճշմարիտ համարել նաև կաթոլիկների, հույների, ռուսների դավանությունը, որովհետև ճշմարտությունը մեկն է, որովհետև մեր Եկեղեցին նզովում է քաղկեդոնական դավանքը: Մի՟թե երբևէ չեք տեսել ու լսել, թե ինչպես են հայ հոգևորականները քահանա ձեռնադրվելիս ձեռքերն առաջ պահած նզովում բոլոր հերձվածները, այդ թվում` քաղկեդոնականներին: (Իսկ շատերը բեմից իջնելուց անմիջապես հետո գրկախառնվում են հետները, որովհետև Աստծուց չեն վախենում և իրենց երդման արժեքը չեն հասկանում):

Դուք ասում եք` «Դավանանքն ազգային դրոշմ է ստանում ազգային  մեկնիչների, դավանանքի ջատագովների ու աստվածաբանների շնորհիվ»: Ի՟նչ է նշանակում «դավանանքի ազգային դրոշմ»: Դավանանքը չի կարող «ազգային դրոշմ» ունենալ, սիրելի Մասնագետ, որովհետև դավանանքը գիտելիք է Աստծու մասին, իսկ գիտելիքը կախված չէ ազգությունից:

Ծեսը, այո՜, ունի ազգային դրոշմ, և ոչ մի հայ չի կարող քննադատել, օրինակ, Հռոմի պապին, թե ինչու է նրա հանդերձանքը սպիտակ և ոչ թե սև (թեպետ սևը հիմնավորում ունի): Որովհետև հոգևորականի հանդերձանքի գույնը մարդու փրկության համար կարևոր չէ: Կարևոր չեն նաև Պատարագի մեղեդին, աղոթքների հերթականությունը, մոմերի, խաչվառների ձևն ու վարագույրների նախշերը, որոնք անհրաժեշտաբար կրում են ազգային մշակույթի կնիքը:

Բայց ոչ երբեք` դավանանքը: Դավանանքն ունի փրկաբանական նշանակություն, և եթե մարդ շեղված է ճշմարիտ դավանանքից, չի կարող փրկվել: Սա ես չեմ ասում, այլ Ձեր իսկ թվարկած սրբերը, սիրելի Մասնագետ: Եւ հենց այն, որ Ձեր թվարկած սրբերի մեջ, բացի հայերից, կան նաև հույներ, ասորիներ և այլազգիներ, վկայում է, որ դավանանքը ազգային չի լինում, լինում է ճշմարիտ կամ կեղծ: Ուրեմն` հույներն ու ռուսներն ինչքան էլ իրենց եկեղեցին հռչակեն ուղղափառ, իրականում միակ Ուղղափառ եկեղեցին Հայ Առաքելականն է, իսկ նրանք Եկեղեցուց դուրս են:

Իսկ բողոքականների անունն հիշատակելն անգամ ամոթ է, սիրելի Մասնագետ: Մի մոռացեք, որ նրանք պավլիկյանների ու թոնդրակյանների գաղափարների շարունակողն են: Ի՟նչ էր անում պավլիկյաններին ու թոնդրակյաններին մեր Եկեղեցին, տեղյա՟կ եք: Սխա՟լ էր անում: Իսկ մեր բարձրաստիճան հոգևորականներն ու անձամբ Գարեգին Երկրորդը բողոքականների հետ աղոթում են Աստծուն: Այդ սրբապղծությանը հատուկ անուն էլ են տվել` «էկումենիկ աղոթք»: Եւ ինչպե՟ս երկնքից հուր չի իջնում այդ «աղոթողների» վրա:

Երրորդ հարցի օրինակի «մոլորեցնո՟ղը» որն է, սիրելի Մասնագետ: Մի՟թե Դուք չգիտեք օրինակներ, երբ բազմությունը մոլորվում է, իսկ անհատը` ոչ: Հիշեք Նոյին, հիշեք Մովսեսին, հիշեք Աթանաս Մեծին. չէ՟ որ նրանք են եղել իրենց ժամանակի ուղղափառության կրողները: Հիմա պատկերացրեք` նրանք էլ «հանդուրժողականություն» քարոզեին մոլորեցուցիչ ուսմունքների, արիոսականության նկատմամբ: Անհնար է, չէ՟, նման բան պատկերացնել: Որովհետև նրանց համար Ճշմարտությունը ամեն ինչից վեր էր, որովհետև նրանք նվիրված էին Ճշմարտությանը, որովհետև սկզբունքային էին, որովհետև վախենում էին Աստծուց, որովհետև սիրում էին Աստծուն, և ոչ թե մեզ նման...

Եւ մի բան էլ, սիրելի Մասնագետ: Եթե մեր Եկեղեցին հայ մարդուն փրկություն չի խոստանում, եթե չի ասում ու ապացուցում, որ նա կարող է փրկվել միայն Հայ Առաքելական Եկեղեցում, ապա ինչո՟ւ պետք է հայ մարդը գնա հայկական եկեղեցի: Չէ՟ որ Ռուս եկեղեցին ավելի հարուստ է ու շքեղ, Կաթոլիկ եկեղեցին` նույնպես, իսկ բողոքական «եկեղեցիները» փրկվելու ավելի հեշտ ճանապարհ են ցույց տալիս: Եթե դուք և մեր բարձրաստիճան հոգևորականներն ասում եք, որ ճշմարտությունը Հայ Եկեղեցու «մենաշնորհը չէ» (անհեթեթ արտահայտություն է. իհարկե մենաշնորհ չէ, նաև նրանն է, ով իր սիրտը կբացի ու կընդունի այդ Ճշմարտությունը), եթե «բոլորն էլ ուղղափառ են, և դրանում սխալ չկա», ապա ինչո՟վ, ի՟նչ խոստանալով եք հային պահելու Հայ Եկեղեցում, պատասխանե՜ք:

Տ. Տաթև քհն.

Ձեր տված հարցերն իրոք շատ մտահօգիչ են, հարգելի Հակոբ, սակայն մենք բոլորս էլ պետք է փորձենք գոնե փոքր ինչ մեր հերթին այդ հարցերի պատասխանը գտնել, աըլապես շատ դժվար կլինի ապրել որպես քրիստոնըա

Տ. Տաթև քհն.

Քրիստոս ինքը ճշմարիտ որթատունկն է, աըսինքն Եկեղեցին, իսկ բոլոր քուըր եկեղեցինեռը ճըուղերն են, որ սնվում են հենց առմատից, կան ճյուղեր, որ գուցե ժամանակի ընթացքում շատ են հեռու աճել առմատից, կան պատվաստված ճյուղեր, սակայն չենք մոռանում, որ եթե մի պահ իսկ չսնվեն առմատից, կչորանան... մեր կարծիքով արմատին ավելի մոտ է մեր եկեղեցին, այսինքն ոչ քաղքեդոնիկ, բաըց դա չի նշանակում որ քաղքեդոնիկ ճյուղերի վրա աճող խաղողը պիտի փչանա

Տ. Տաթև քհն.

սրանք ընդամենը իմ պատկերացումնեռն են, գուցե այդքան ել ճիշտ չեն

Hakob

Օրհնեք, Տեր հայր

Մի կարծեք, թե ինձ համար հեշտ է հասկանալը, թե ինչու են մարդիկ ծնվում, օրինակ, կաթոլիկ կամ ռուս, եթե «դատապարտված» են մոլորվելու: Կամ ինչո՟ւ են ծնվում բուդդայականները, մահմեդականները և մյուս այլադավանները, եթե, համաձայն սուրբ Գրիգոր Տաթևացու, նրանք նույնիսկ Ահեղ Դատաստանին չեն ներկայանալու, այլ միանգամից գնալու են դժոխք: Ինչո՟վ են մեղավոր նրանք, արդյո՟ք չի խախտվում կամքի ազատության սկզբունքը:

Ես ելնում եմ Աստծո արդարության հիմնադրույթից. մարդ չի կարող դժոխքի դատապարտվել, եթե դժոխքը նրա սեփական ընտրության արդյունք չէ: Իմ կյանքում ձևավորվել է վերոնշյալ հարցերի պատասխանի մի տարբերակ.

1. Քրիստոսի մասին ճշմարիտ դավանանքը, ի տարբերություն քաղկեդոնականության, բնական է, այսինքն` Աստված այնպես է արարել մարդու տրամաբանությունը, որ նրանով հեշտությամբ, բնականորեն ընկալվի Աստծո մասին գիտելիքը` ուղիղ դավանությունը: Քաղկեդոնականությունը անտրամաբանական է, կամ` հակատրամաբանական, արհեստական, երկփեղկված մտածելակերպի արգասիք: Հետևաբար, «շարքային» ռուսը կամ կաթոլիկը, որը հատուկ չի ուսումնասիրել իրենց եկեղեցու վարդապետությունը, Քրիստոսին ընկալում է որպես մեկ` մեկ անձ, մեկ բնություն, Աստված և մարդ` միաժամանակ: Ընկալում է բնականորեն: Ուրեմն` նա կարող է փրկվել: Քաղկեդոնական հոգևորականների մասին նույնը ասել չեմ կարող:

2. Կան պատմություններ հնդիկների (կրիշնայականների) քրիստոնյա դառնալու մասին, նաև` հրաշքի, հայտնության միջոցով: Հետևաբար, եթե մարդու հոգում Աստծուն ճանաչելու` գեթ մանանեխի հատիկի չափ հակում կա, Աստված նրան հայտնվում է, ինչ ազգի ու դավանանքի էլ որ նա լինի: Անպայման: Այստեղից բխում է նաև հակառակը. եթե մարդ ծնվում է մահմեդական, և Աստված նրան չի հայտնում Իր Ով լինելը, նշանակում է` եթե հայտներ էլ, այդ մարդը չէր ընդունելու, չէր հավատալու, ինչպես հրեաները, և ընկնելու էր ավելի մեծ դատապարտության տակ: Իսկ այսպես գոնե պատիժն ավելի թեթև է լինելու:

3. Այլադավաններից Աստված ավելի քիչ բան է պահանջում նրանց փրկելու համար, քան ուղղափառ քրիստոնյաներից: Եթե Աֆրիկայում ապրող և կախարդություն «դավանող» վայրենին Քրիստոսի մասին իմանում է, ասենք, բողոքական քարոզիչներից, ապա, ըստ իս, փրկվելու համար նրան բավական է նաև այդ գիտելիքը, որը նա բնականորեն ճիշտ կընկալի: Կամ եթե Թունիսում ապրող արաբը դարձի գա ու հաճախի քրիստոնեական միակ եկեղեցին, որը ռուսականն է, ապա նրա համար դա էլ բավական է: Երևի:

Սրանք ընդամենը իմ պատկերացումներն են, որոնք գուցե այնքան էլ ճիշտ չեն:

Տ. Տաթև քհն.

Աստված օրհնի, ինձ թվում է մենք մեր պատկերացումներում գտանք ընդհանուր եզրեր,

Տ. Տաթև քհն.

շատ շարքային քաղքեդոնականներ, կամ գուցե հենց ամբողջ մեծամասնությունը մկրտվելու ժամանակ նույնիսկ չի էլ պատկերացնում Քրիստոսի բնությունների հարցը, և ճիշտ նույն կերպ էլ կարելի է ասել մեր առաքելական քրիստոնյաների մասին, այսքանից ելնելով պարզ չէ, որ դատաստանի ժամանակ Տերն իրենցից պահանջելու է ոչ թե իրենց իմացությունն այդ հարցում, այլ ուրիշ շատուշատ բաներ, որ մենք շատ լավ գիտենք...