Author Topic: Մաշալյան «Երկու Ուխտավոր»  (Read 40131 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #60 on: March 26, 2009, 12:05:05 PM »
Մի քանի նկատառումներ էլ ես եմ ցանկանում այստեղ գրել։
Նախ կարծում եմ ուրախալի երևույթ է, որ քննարկվում և տարատեսակ կարծիքներ են հնչում։ Եթե մարդու գլուխը ցավում է, ուրեմն այն դեռ առողջ է։ Սակայն նկատում եմ որոշակի լարում, որը շեղում է առողջ քննադատությունից։
Ցանկանում եմ անդրադառնալ նախ հարգարժան Deacon–ի պատասխանին Սեյրան սարկավագին։ Դուք պարզապես բզկտել էիք վերջինիս գրածները, պատառ–պատառ էիք արել, ընդ որում Ձեր խոսքը համեմված էր կատակախառն երանգներով։ Հավատացնում եմ Ձեզ, որ նույն հաջողությամբ Ձեր գրածները և որևէ մեկի, ինչպես նաև իմ այս գրածը կարելի է այդպես պատառոտել, եթե ցանկություն լինի, սակայն որքանո՞վ է դա ճիշտ։ Դիմացինի մտածելակերպը կամ կարծիքը հարգելը վեհանձն արարք է, ուստի կարելի էր նրա արտահայտած տողերն առանց ոչնչացնելու, լուրջ և հարգանքով ձևակերպել հակառատ տեսակետը։
Մանե ջան, ես երբ կարդացի Ձեր պատասխանը Մասնագետին, ապա կարող եմ ասել, որ Ձեր պատասխանը խիստ անձնականացված է։ Դուք թողել եք թեման և Մասնագետին եք վերլուծել–քննադատել։ Ասեմ, որ Մասնագետի գրածը կարդացողը երբ հետո Ձեր պատասխանը կարդա, ապա վստահ եմ, որ դրանից Ձեր տեսակետը ավելի թույլ կընկալվի, մանավանդ որ վստահ եմ Մասնագետը նման սրությամբ Ձեզ չի քննադատի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #61 on: March 26, 2009, 12:14:00 PM »
Ով գիտե, միգուցէ հեղինակը այդ գիրքը գրել է այլաբանորեն, նկատի ունենալով, թե այսօր ինչ բարքեր են մեզ մոտ տիրում, և այդ կերպարների վարքը ի ցույց  դնելով ջանում է ապաշխարության կոչ անել, եթե պարզվի, որ դա այդպես է, ես ի սրտե ներեղություն կխնդրեմ և կդառնամ այդ գրքի ջատագովը։

Ես չեմ կարդացել գիրքը, բայց Ձեր գրածը ինձ թույլ է տալիս մտածել, որ Դուք լավ չեք ըմբռնել այն, երբ ասում եք՝ «միգուցե, եթե պարզվի»։
« Last Edit: March 26, 2009, 12:15:34 PM by Admin »
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #62 on: March 27, 2009, 12:25:59 AM »
Միշտ չէ, որ մարդիկ որևէ գիրքը կարդում են իմաստը հասկանալով, ու դրա պատճառը… քիչ կարդացած լինելն է: Ուզում եմ ասել` որակյալ գրքեր քիչ կարդացած լինելը: Գիրք կարդալու համար  հարկավոր է գրքի հեղինակի հասցեատերը լինել: Դա ենթադրում է տարիքային և փորձառութենական հանգամանքներ:
Գրքում ամեն ինչ այնքան պարզ է ներկայացված, որ նույնիսկ երկրորդ անգամ կարդալու հարկ չկա:
Գիրքը հոգևոր հսկայական հարցեր է լուծում, այլ ոչ թե դրանք առաջադրում է, ինչպես որ թվում է, թույլ տվեք ասել, անգրագետ հավատացյալին:
Ուշադիր եղեք, որ չմոլորվեք, սիրելի ընդդիմախոսներ, քանզի հեշտ է ընտրել հպարտ ընդդիմախոսությունը, քան  համեստ լռությունը, քանի որ  գիրքը հարվածում է մեր մեջ եղած առանց այն էլ խարխուլ հավատքը: Եվ այդ հարվածն այնքան գայթակղիչ է, որ մեր հավատքն անմիջապես քարուքանդ է լինում….




Նախ ասեմ, որ Ձեր մեկնաբանությունը ամբողջովին ներծծված էր մեր հանդեպ ունեցած վիրավորական խոսքերով, եթե մենք չենք հասկացել գիրքը, Դուք մեկնաբանելով այն, ցույց եք տալիս, որ Դուք հասկացողն եք, իսկ մենք, ըստ Ձեզ, անգրագետ հավատացյալներ, անփորձ, քիչ կարդացած, այն էլ` որակյալ գրքեր, մանավանդ որ ես նախորդ անգամ շեշտեցի իմ կարդացած գրքերից` Մակար Մեծ, հայր Անտոն, Եփրեմ Ասորի և այլն, եթե Դուք սրանք որակով գրքեր չեք համարում, ապա ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ Դուք այս գիրքն եք համարում որակյալ:  Նաև ասեմ, որ հիմալ էլ Ձեր կեցվածքը արդեն որպես տկար հավատացյալի` անկեղծ չէ, քանզի վերը նշած այս ամենի հետ այն չի համապատասխանում: Ես մի բան կուզեի ասել, որ սառը, մաթեմատիկական հաշվարկներով չի կարելի հոգևոր գրքերը քննել, գրված է, որ Աստված Հոգի է և Նրան պետք է պաշտել հոգիով և ճշմարտությամբ: Եթե Դուք հոգևորը մի կողմ եք թողնում և միայն մտավոր կերպով եք ուզում ճշմարտությունը փնտրել, բնական է, որ դա կլինի միակողմանի և հեռու ճշմարտությունից: Դրա վառ օրինակն է այն, որ Դրախտը ներկայացվող այդ դրվագում ինչքան էլ որ ծածուկ, խորիմաստ բաներ լինեն, ըստ Ձեզ, միևնույնն է, դա չի կարող Դրախտի իրական պատկերը ներկայացնել այն առւմով, որ, ըստ սուրբ Գրքի և սուրբ հայրերի, Դրախտը հոգևոր է, այսինքն` այնտեղ տիրում է Աստծո խաղաղությունը, սերը և մեծ անդորր: Եթե ամբողջ աշխարհն էլ Դրախտում ջանա ինչ-որ մեկին ծիծաղացնել, միևնույնն է, դա նրան չի հաջողվի, որովհետև հոգևոր` երկնային ուրախությունը չափազանց և անհամեմատ վեր է զգացական զվարճանքներից: Նույնիսկ Պողոս Առաքյալը հափշտակվեց Դրախտ և ոչ մի կերպ չկարողացավ ներկայացնել այն, ինչ որ այնտեղ տեսել և զգացել է, քանզի երկնային այդ երանությունները այստեղի ոչ մի բանի հետ չեն համեմատվի: Եվ այն, ինչ չկարողացավ անել Պողոս Առաքյալը, տեսնում ենք, որ հեշտությամբ արվել է այս գրքում և հոգևոր խնդության փոխարեն ի ցույց է դրված գռեհիկ ծիծաղ և այլն: Եկեղեցու հայրերը հասնելով այն բարձր հոգևոր վիճակին, Դրախտն արդեն իրենց հոգիների մեջ էին կրում, ըստ Տերունական խոսքի, թե երկնքի արքայությունը այսկաղմ այնկողմ մի փնտրեք, այլ` Ձեր մեջ և դրա համար է, որ նրանք սովորական ծիծաղկոտությունից շատ  վեր էին կանգնած` համարելով այն հոգեվնաս: Ես նորից եմ կրկնում, եթե այդ գրքում խոսքը գնում է եկեղեցու հայրերի մասին, ես էլ խոսում եմ նույն հայրերի մասին և համեմատությունը ուզում եմ բերել նրանց մեջ, իսկ դուք` հակառակ կողմը, իսկույն ուզում եք մեզ համեմատության մեջ դնել հայրերի հետ: Եթե դուք սա ծայրահեղություն եք համարում, ապա ծայրահեղություն եք համարում 2000 տարվա քրիստոնեական ողջ գրականությունը: Ինչ խոսք, այստեղ կոչ չկա, որ մենք մի մեծ քայլ անելով հեռանանք այս աշխարհից և կանգնենք մեր սուրբ հայրերի կողքին: Բայց որպես ճշմարտության չափանիշ պարտավոր ենք նայել նրանց և աշխատել հնարավորինս շտկել մեր կյանքը, ըստ նրանց պատգամների: Դուք շեշտում եք, որ այս հռհռոցի տակ պետք է դրախտային խնդություն հասկանալ, գավազանով վարդապետի գլուխը կոտրելը ներկայացնել որպես հեզաբարո հայրերի խրատական միջոց և այլն, ինքստինքյան դա զուտ Ձեր նեղ անձնական կարծիքն է, ինչը մեծ ոգևորությամբ ցանկանում եք որպես հոգևորի տեղ ներկայացնել: Մի խոսքով, Ձեր ամբողջ մեկնությունների մեջ բացակայում է հոգևորը, ինչն էլ այն դարձնում է լրիվ անարժեք:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #63 on: March 27, 2009, 08:26:16 AM »
Ով գիտե, միգուցէ հեղինակը այդ գիրքը գրել է այլաբանորեն, նկատի ունենալով, թե այսօր ինչ բարքեր են մեզ մոտ տիրում, և այդ կերպարների վարքը ի ցույց  դնելով ջանում է ապաշխարության կոչ անել, եթե պարզվի, որ դա այդպես է, ես ի սրտե ներեղություն կխնդրեմ և կդառնամ այդ գրքի ջատագովը։

Ես չեմ կարդացել գիրքը, բայց Ձեր գրածը ինձ թույլ է տալիս մտածել, որ Դուք լավ չեք ըմբռնել այն, երբ ասում եք՝ «միգուցե, եթե պարզվի»։


Հարգելի Ադմին, կներեք, բայց դա ասել եմ  ընդամենը հեգնական տոնով։

Offline Aram_d_D

  • Newbie
  • *
  • Posts: 1
  • Rating: 0
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #64 on: April 03, 2009, 09:30:00 PM »
Բարեւ բոլորին

Կարծում եմ Մանեն ճիշտ եւ տեղին է արել նկատողությունները: Ենթադրում եմ նաեւ, որ Մանեն գրում է երեւույթի դեմ, եւ ոչ թէ՝ հեղինակի: Իսկ երեւույթը իսկապես՝ մեկ խոսքով կարելի է ներկայացնել, որպես «կրոնական արկայծային ֆանտաստիկա», որն այսօր տարածված է արեւմուտքում: Ինչպես օրինակ՝ Ռիչարդ Բախի «Ջոնատան Լեւինգստոն սպիտակ ճայը»: Իհարկե «Ճայը» մեծ արվեստով է գրված, եւ իր ժանրում հավասարը չունի, սակայն այստեղ խոսքը վերաբերվում է, ոչ թե հասնել եւ անցնել «Ճային», այլ թույլատրելի է արդյոք նման գրականությունը Հայ Եկեղեցու իրականության մեջ, եւ Ըեդհանրական Եկեղեցում՝ առհասարակ: Պետք են արդյո՞ք այսօր Հայ Եկեղեցում՝ Հարի Փոթերներ, Բուլգակովներ, նորաթուխ «Ավեստաներ», թե՝ ոչ:
Եկեք սա դարձնենք մեր քննարկման նյութը:

Հարգանքներով՝ Արամ:

Offline Petros

  • Jr. Member
  • **
  • Posts: 63
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #65 on: August 29, 2009, 12:08:03 PM »
Չնայած շա՜տ է հնացել թեման, բայց ես էլ արտահայտվեմ:

Մանեն թող ինձ ների: Ես առարկում եմ այն փաստը, որ գիրքը հոգեշահ չէ: Նախ գիրքը կիսամիստիկ է, այսինքն ամբողջովին իրականությամբ պարփակված չէ, բայց այնքան հմտորեն է գրված, որ կոնկրետ ինձ նման խնդրի առաջ չի կանգնացրել: Եթե նկատած լինեք այնտեղ Վարդանը մի խջույքի ժամանակ այնքան է ագահավարի ուտում, որ տանուտորն այլևս նրա առաջ ոչինչ չի դնում: Չէ՞ որ սա էլ է հակավարդապետական: Բայց այս երրույթն էլ է ուսուցողական:
Ինձ մեծ օգուտ է բերել ԳԻՐՔը:

Offline Petros

  • Jr. Member
  • **
  • Posts: 63
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #66 on: August 29, 2009, 12:08:48 PM »
Մարդ պետք է ողբա մեղքերի համար ու մաքրվի դրանցից և երբ Աստծո շնորհով մաքրվում է ցնծում է հոգին: Ահա թե ինչ եմ հասկացել Վարդանի խոսքերից ու իր կերպարից: Նա մկրտված էր կրակով: Նրան կենդանիներն էին ենթարկվում: Նա սուրբ էր: Նրա մահից հետո մասունքները անուշ բուրում էին: Նրա մասունքներով հրաշքներ էին գործում: Եւ ի վերջո, նա ճգնավոր էր և, ինչպես շատ ճգնավորներ, այնպես էլ Վարդանը, դուրս էր ցանկացած կանոններից ու օրենքներից, նրա կանոնն ու օրենքն Աստվածային Սերն էր, որ ուներ իր մեջ լիուլի:

Offline Petros

  • Jr. Member
  • **
  • Posts: 63
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #67 on: August 29, 2009, 12:12:34 PM »
Եթե ճիշտ հասկանանք կերպարին, ապա նրա ասույթներն էլ ճիշտ կընկալենք:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #68 on: September 04, 2009, 12:13:14 AM »
Հարգելի Պետրոս, դուք ձեր ասածին հակասում եք, մեկ բերում եք խնջույքի ժամանակ Վարդանի ագահորեն ուտելու օրինակը, մեկ էլ ասում եք, որ նա սուրբ ճգնավոր է Աստծո սիրով լեցուն։
Աստծո սիրով լցվելը ճգնության հետևանք է և որկրամոլության կրքով բռնվածը չի կարող իր մեջ կրել Աստվածային մեծագույն պարգևը՝ Երկնային սերը, ինչպես որ հայր Անտոնը երկար ժամանակ անամապտում ճգնելուց հետո ասաց. «Ես այլևս չեմ վախենում Աստծուց, քանի որ արդեն սիրում եմ նրան»։
Եթե ուշադիր եք կարդացել, ես գրել էի, որ նա կարող էր այլ անծանոթ կերպարներ իր համար ընտրել և գեղարվեստական գիրք գրել, բայց ոչ թե մեր սուրբ ճգնավորների անունները վերցնելով նրանց բարի վարքն աղավաղված ներկայացնել, որովհետև ոչ մի սրբի վարքում որկրամոլության մասին խոսք անգամ լինել չի կարող, այլ ընդհակառակաը, բոլոր սրբերը գովաբանվում են հենց իրենց պահեցողությամբ և քչակերությամբ։

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #69 on: September 04, 2009, 04:28:34 AM »
թեև իրոք հնացել եր այս թեմա ու կարծեմ թե սպառվել, բայց քանի որ նոր կարծիքներ առաջացան, ես սիրով կմիջամտեմ ձեզ.
մի բան փաստ է, որ գիրքը կարդացողները կարող են երկու տարբեր տեսանկյուններից ընկալել նույն հատվածը՝ կապված նրանից, թե ինչպիս են ուզում հասկանալ այդ հատվածը. սրա վառ օրինակն է Պետրոսի ու Մանեի մեկնաբանությունները:
Հարգելի Մանե, դուք անշուշտ շատ Ճիշտ եք, որ հայրաբանական գրականությունը միմիայն մատնանշում է չափավորություն ու քչակերություն, բայց միթե Վարդանի կերպարը մեզ սովորեցնում է որկրամոլություն ... միթե պարզ չէ, որ այդ կերպարն այն աստիճանի սրբության է հասել, որ բնավ շատ ուտելն իր համար որկրամոլություն չէ, շատ թե քիչ, ուտել թե չուտել, Վարդանի համար չկա տարբերություն, նա ցույց է տալիս իր լիակատար անտարբերությունն ուտելիքի և աշխարհայինի հանդեպ, նա հաղթել է այդ ամենը....
Հարգելի Մանե, ես կարծում եմ որ այս գաղափարը շատ պարզ է մատուցված այս գրքում, ուղղակի պետք է դա տեսնել, շատ պարզունակ կլիներ գիրքը, եթե ձեր ընկալումով այն կարդայինք