Մաշալյան «Երկու Ուխտավոր»

Started by mane, March 03, 2009, 08:37:59 PM

Previous topic - Next topic

Masnaget

Եթե հերոսներն ընդունում են խրաճխանքի աշխարհական տեսակը, եթե ընդունում են ցոփությունը, շվայտությունն ու որկրամոլությունը, ապա, սիրելի քննադատներ, ո՞ւր կդնեք հետևյալ հատվածը /խնդրում եմ, ուշադիր կարդացեք մասնակի մեջբերումները/.

Եվ Սատանան իր սև, մետաքսյա սքեմի կուրծքը բացեց: Նրա սրտից թռչող արարածներ դուրս ելան` անթիվ–անհամար մարախների նման, երամներով ուղղվեցին դեպի աշխարհ, լցվեցին քաղաքներն ու գյուղերը, որտեղ որ մարդն ապրում էր: Նստում էին մարդկանց վզերին և երկու գլուխներով անդադար բաներ փսփսում նրանց ականջներին: Վարդանը նկատեց, որ գլուխներից մեկը սարսափելի տգեղ էր, սպառնագին ու դաժան, իր մեջ պարունակում էր վախի բոլոր երանգները և քաջ գիտեր, թե ինչպես ազդել մարդկանց սրտերից ներս: Կարող էր մտահոգությունների, հոռետեսությունների և կասկածների պատճառ դառնալ մարդկանց հոգիներում, կարող էր ակնթարթորեն աշխարհի բոլոր չարագուշակությունների, տարաբախտությունների թույնը ներարկել մարդկանց դողդոջ սրտերում, մղձավանջների մի դժոխք ցույց տալ նրանց արթուն լինելու պահերին անգամ....:

Նա  (սատանան) գիտեր լավագույն երգերը և պարերը: Մարդկանց առջև ճոխ սեղաններ էր բաց անում` անուշահամ խմիչքներով և ջերմագին պորտապարերով: Գիտեր գինու բոլոր տեսակները և դյուրությամբ կարող էր Էրոսի կրակը բոցավառել չափազանց զուսպ կարծված անձանց մեջ անգամ: Օրական քսանչորս ժամ շարունակ կապույտ ու վարդագույն երազների, հարստության և հաջողության հեքիաթների գույնզգույն հավաքածու էր անվճար ցուցադրում մարդկանց և մեծագույն վարպետությամբ բոլոր աչքերից ծածկում գերեզմանը իր շքեղ վարագույրով: Համայն մարդկության քաղաքակրթությունը տեղաշարժում էր դեպի իր հեշտության տեսիլքները: Սողոմեի պարն էր այն Հերովդեսի առջև, որի համար մարդիկ պատրաստ էին զոհելու աստվածային ամեն ինչ` հմայված սին ու անիմաստ տեսիլքից:
Վարդանը հասկացավ, թե վիշապն ինչպես էր աշխատում հավատացյալների մտքի վրա` կուրացնելով նրանց աչքերը: Մարդիկ անկարող էին նրանց թելադրանքի զորությանը դիմակայել: Եթե մեկից փրկվում էին, ապա մյուսի
կողմից, անշուշտ, կալանվում....:

....Հաճույք չտենչացող ինչ–ինչ հոգևորականներ, վանականներ միմյանցից վախենում էին և կամ աթոռների սիրույն և նախանձից տարված, ամեն առաքինություն կարող էին ոտնակոխ անել: Մինչև գերեզման այս պիղծ հոգիները հետևում էին մարդկանց, և երբ մահը հասներ, հավատացյալը հասկանում էր միայն այդ պահին երկգլխանի վիշապի խաղացած խաղը, որ ստվերներով վախեցրել և կամ հրապուրել էր նրանց այս աշխարհում, միայն ստվերներով:

Հիմա ուշադի՛ր լսեցեք. գրքում նույնիսկ ամենահեռավոր ակնարկ անգամ չկա այն մասին, որ  իբր թե գլխավոր հերոսները կամ նրանցից գեթ մեկը գայթակղվում են կամ գայթակղվել են ցանկանում: Եթե այդպես լինիեր, ուրեմն Վարդանը կհրավիրվեր մասնակցելու /և կգնար/` համաձայն վերը նկարագրվածի /նորից կարդանք/.

<<Նա գիտեր լավագույն երգերը և պարերը: Մարդկանց առջև ճոխ սեղաններ էր բաց անում` անուշահամ խմիչքներով և ջերմագին պորտապարերով>>:

Չէ՞ որ կարելի էր պարզապես գնալ պորտապար նայելու, ի՞նչ կասեք: 

***
Ներքոբերվող հատվածի համար նկատեցի բոլորովին աղավաղված, նույնիսկ այլանդակված մեկնաբանություն: Առանց հաշվի առնելու այդ դեպքից առաջ կատարված իրադարձությունները` Մանեն տեսել է այստեղ ոչ ավել, ոչ պակաս, մուլտֆիլմացախավելակախարդային պատկեր: Բոլորովին կամայական մոտեցում:
Չէ՞ որ թռչել ցանկանալու պատկերից առաջ Վարդանի մարմինը տկար էր ու ծանրացած, ինչը պայմանավորված էր իր հայտնութենական տեսիլքով:
Մյուս կողմից, զրուցակից ծերը խրախուսում է մարմնի եթերային վիճակը` պնդելով, որ Վարդանն ավելին ցանկանա, քան ոտքի կանգնելն էր, քան վազելը, քան ցատկելը:

Դիտենք այդ հատվածը.
Շտկվեց Վարդանը, թարմ էներգիայով պրկվեց նրա ողջ մարմինը, և մկանները լարվեցին աղեղների մի պիրկ զսպումով:
-Ոտքի կանգնե՛լ եմ ցանկանում, – ասաց և ուժգնորեն վեր ցատկեց տեղից: Վազե՛լ եմ ցանկանում այծյամների նման` սարերի վրա ազատ–համարձակ:
– Ավելի՛ն ցանկացիր, ավելի՛ն, – գոռաց ծերունին, – ամեն ոք կարող է այդ անել, ավելի՛ն ցանկացիր:
-Թռչել եմ ցանկանում, – ասաց Վարդանը և հանկարծ նույն պահին երկու մետր բարձրացավ տեղից ու օդի մեջ շվարած առկախվեց:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#51
Այնուամենայնիվ, <<Երկու ուխտավոր>> գիրքը հավատքին վերաբերող խնդիրներն ավելի շուտ լուծում է, քան թողնում առկախ, ինչպես որ կարող  է թվալ առաջին հայացքից: Պարզապես հարկավոր է քիչ ավելի ուշադիր կարդալ վեպը:
Գիրքը երկու ուխտավորի մասին է, որոնք փնտրտուքների մեջ են: Այս փնտրտուքները, կարելի է ասել, բոլոր հավատացյալների հոգևոր փնտրտուքներն են, քանի որ ես այդ գրքում տեսնում եմ այնպիսի հարցերի լուծումներ, որոնք հուզում են հավասարապես և՜ հոգևորականներին, և՜ պարզ հավատացյալներին:
Գրքի առաջին էջերից իսկ  ընթերցողը տեղեկանում  է հերոսների բարոյական կերպարներին, որպեսզի նա իր  ընթերցանություն-ճամփորդություն-ուխտ ճանապարհին նրանց դիտի հենց  այդ տեղեկության հիման վրա:
Հեղինակը տեղեկացնում է, որ այդ երկուսը  պարզապես փախել էին իրենց միաբանությունից` փնտրելու ավելի խաղաղ, բարոյական ու իրենց հոգուն հարմար ճգնարան:
Ուշադիր կարդանք հետևյալ հատվածը.

<<Իրենց վանահոր` Վարդան վարդապետի մահից հետո, նոր վանահոր ընտրության ընթացքում պատահած անհաճո պայքարներից սրտնեղած, իրենց վանքը թողած, հեռացել էին խաղաղության այս որդիները>>:

Հեղինակն այստեղ անուղղակիորեն փաստում է, որ նույնիսկ հոգևորականների նեղ շրջապատում միաբանները զերծ չեն մնում մարդկային թուլությունների այնպիսի  երևույթներից, ինչպիսիք են նախանձը, բամբասանքը, զրպարտություններն ու պառակտումները:
Հեղինակը` եկեղեցական ասպարեզին երկար տարիներ ծանոթ մի վարդապետ, քաջ գիտակցում է, որ այս ուղևորության ընթացքը նաև ընթերցող հավատացյալին է  հաճո, որովհետև գրքի հերոսները, մնալով  այդպիսի խժդժությունների մեջ ընկած միաբանության  մեջ, չէին կարողանալու հավատացյալին մատուցել իրական ապաշխարողի  և Աստծուն նվիրվածի կերպարը, որքան էլ ջանային: Մյուս կողմից, եթե նրանք մնային իրենց նախկին միաբանության մեջ, ապա ողջ գիրքը լեցուն կլիներ պայքարի ոգով:
Գրքի հեղինակն այնքան էլ  անփորձ չէ, եթե կարելի է <անփորձ> բառն այստեղ գործածել. Հաստատ պետք է իմանալ, որ նա այս գրքով ավելին է ցանկացել մատուցել, քան պարզապես կցանկանար մատուցել  միաբանական կյանքի խնդիրներն ու դրանց լուծումները առաջարկող վիպագիր:
Մենք գրքում տեսնում ենք պայքար բարձրի ու ավելի բարձրի, սուրբի ու սրբազանի միջև, հետևաբար մենք` ընթերցողներս, պետք է ավելի ուշադիր լինենք,  որպեսզի  գրքի էջերից չքաղենք  միայն այն սրբության աստիճանը, որը թերի է: Նկատեմ, որ որոշ ընթերցողներ միամտաբար վերցնում են այն արժեքները, որոնք գրքի հեղինակը պարզապես դեն է նետում ապա ցույց է տալիս ճշմարիտը, լավն ու բարին: Մինչդեռ որոշներ մոլորված  են  ու տեսնում են միայն վատը:
Տեսե՜ք. կարդալով հետևյալ հատվածը, կարելի է եզրակացնել, որ միաբանների մեջ ծագած վեճերի մասին է  այն, սակայն առավել ուշադիր ընթերցողը կնկատի, որ այստեղ շեշտվում է երկու այդ ուխտավորի  հոգևոր մաքրության և խաղաղասիրության  իրողությունը.
<<Այդ իսկ պատճառով, չլսելու համար եղբայրների կծու բամբասանքները, և հակառակ դրան, իրենց օրհնյալ վարդապետի հիշատակը և իրենց մանկության ու երիտասարդության քաղցր հուշերը` վանքի հետ կապված, միշտ պայծառ ու ջերմ պահելու համար թողեցին ու հեռացան այդ նվիրական վայրից>>:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Տեսնո՞ւմ եք, որ ասվում է <չլսելու համար>: Դա կարելի է նաև հասկանալ նաև որպես <դրանց դեմ  պայքարելու համար>:
Ինչպես  ասվում է, նրանք <անգիր գիտեին բոլոր սաղմոսները...>, մի բան, որ փաստում է  նրանց ընթերցանության ու աշխատասիրության մասին:
Կտեսնենք, որ նրանք, լինելով Վարդանի աշակերտները, նրա միջոցով Սուրբ Հոգուց բժշկելու շնորհ էին ստացել.

Հարության մի շարական երգեցին և <Հայր մեր>–ով ավարտեցին իրենց աղոթքը: Մանուկը հանկարծ շունչ քաշեց` լսելի բոլոր ներկաներին: Բայց հետզհետե կրկին նվաղեց շունչը: Բերանը բացված էր: Մնացած օրհնված ջրից
մի շիթ կաթեցրին նրա բերանի մեջ: Արարողությունն ավարտելուց հետո հավաքեցին ու ծալեցին սրբազան պարագաները և կրկին զետեղեցին իրենց տոպրակներում: Հիվանդի մոտ միայն մայրը մնաց, մյուսները գնացին այլ սենյակ, որտեղ պտուղներով սեղան էր գցված: Զովացուցիչ թան հրամցրին վարդապետներին: Լուռ էին բոլորը: Մարդիկ իրենց անելիքը արել և ասելիքը ասել էին արդեն: Այժմ Աստված պետք է կատարեր իր անելիքը: Անատոլուի բոլոր մարդիկ քաջ գիտեին, ո°ր կրոնի էլ պատականեին, ինչպես Աստծո կամքին հանձնվել լռելյայն, ամենից տառապալի և ցավագին պարագաներում անգամ:
Լռությունը նշանակում էր` <Եղիցի կամք քո>: Բոլորին հասկանալի էր այս լռության լեզուն:
Սակայն մի սուր ճիչ ընդհատեց պրկված լռությունը: Սարսափեցին բոլորը և գամված մնացին` երկյուղով պատած: Շեյխի աչքերում նշմարելի էր վախի զգացումը: Մեծ աղաղակով հիվանդասենյակից դուրս եկավ մայրը: Բղավում էր խենթի նման, բայց դեմքը ուրախ էր:
– Աչքերը բացե¯ց, աչքերը բացե¯ց, <Մայրիկ, ջուր տուր> ասաց:

***
***
Բոլորովին պարզ է, որ  այս հերոսները շնորհներ ունեին իրենց մեջ:
Իսկ երբ մանկան բերանով հնչում է իրեն այն աշխարհից  հետ ուղարկող սուրբի անունը` Վարդան, ակնհայտ է դառնում, որ հեղինակն ընթերցողին է ցանկացել մատուցել մեծանուն սուրբի  մեծանուն աշակերտների պատմությունը` լի նմանօրինակ հրաշքներով.

- Ո՞վ է Վարդանը:
– Մեր հանգուցյալ ուսուցիչը, – նույն պահին ասացին երկու վարդապետները, – մի սուրբ ու հրաշագործ վարդապետ էր:
– Էվլիան է եղել, – ասացին սեղանակիցները. նրանք իրենց սրբերին այդպես էին կոչում:
– Այն խաչը, որ գործածեցինք, նրա խաչն էր, և օրհնված ջուրը նրա ջրամանից տվեցինք Ջեմալի բերանը:



Իսկ Վարդանը, որ իր հոգևոր փնտրտուքների ճանապարհին մի Անանուն Սուրբի էր գտել ու աշակերտել, մարմնացումն է  միաժամանակ և՜ հրաշագործ հոգևոր ուսուցչի, և՜ հարցասեր ու  քննադատող աշակերտի, որն իր ուսուցչին հանգիստ չի տալիս` հրաշքների սպասելով: Նա նաև այդ Անանունին խոստովանեցնողն էր, ում միջոցով գրքի հեղինակն իրոք  իր ընթերցողին մատուցում է սրբության  վերին աստիճանների մասին եզակի մի գիտելիք:
Սրա միջոցով ընթերցողը բացառիկ հնարավորություն է ստանում պատկերացնել հոգևոր հափշտակության տեսարանը հենց հափշտակվողի աչքերով, ճգնության սրբությունը հենց ճգնողի միջոցով ու  ամենակարևորը` խոստովանության գաղափարը, որպեսզի ԸՆԴՕՐԻՆԱԿԻ դրանք:
Ահա Սուրբի խոսքը, որտեղ երևում է հոգևոր ինքնաքննադատության մի  հատված, որպեսզի ընթեցողը  նկատի   կատարելության մի աստիճան.

– Երբ վարդապետ էի, մեր աշակերտներին սովորեցնում էի ապաշխարության կանոնները: Անապատի հայրերը պոռնկության մեղքի համար տասը տարի ապաշխարություն էին սահմանել: Իսկ ես երեք մահացու մեղք էի գործել. պոռնկություն և մահ` անմեղ մի աղջկա և անծին երեխայի: Բայց այժմ հասկանում եմ, որ նույնիսկ երեսուն տարիներն էլ քիչ էին: Տասը տարի ևս պետք էր, որ ապաշխարեի` այդ ազնիվ քահանայի վստահությունը չարաչար դավաճանած լինելուս համար:

Ահա սա է գրքի գաղափարական հենքը, որ պարզապես խոստովանության տեսարան չէ. այն ծանր մեղքի համար ծանր ապաշխարության  գաղափարն է առաջ քաշում:
Այս հրաշագործ Սուրբին  աշակերտած Վարդանը, որ իր ուսուցչի նման սրբակյաց մեկն է, դարձյալ աչքի է ընկնում  դևերին հալածելով, օրինակ` դերվիշի հետ հանդիպման տեսարանում.


Վարդան վարդապետը մոտեցավ սեղանին, իր տոպրակը դրեց ցած և նստեց դերվիշի ազատ աթոռին: Դերվիշը նայեց Վարդան վարդապետի երեսին և ասաց.
– Դու ո՞վ ես:
–Դու չես ճանաչում, բայց քո մեջ բույն դրած սատանաները շատ լավ ճանաչում են ինձ, թե ով եմ ես` Քրիստոսի ծառան:
Երբ դերվիշը Քրիստոսի անունը լսեց Վարդան վարդապետի բերանից, ուժգին ցնցվեց. քիթը, բերանը և երեսը սկսեցին անկանոն շարժվել:
– Հանդարտվի՛ր, – ասաց Վարդան վարդապետը նրան,– և շարունակիր անել այն, ինչ որ անում էիր:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#53
Ավելի ուշ հանդիպում է հայտնության  և դիվահալած տեսարանը.

– Ո՞վ է սատանայի ծառան և ո՞վ Աստծո, այժմ հայտնի կդառնա, – բղավեց վհուկը և զայրացած`ձախ ձեռքով իր փորը բռնեց, իսկ աջով շամփուրի նման ասեղը բռնած, անհասկանալի բառեր մրմնջաց և ամբողջ ուժով փորը խրեց
այն: Հորդառատ արյուն դուրս ժայթքեց, սաստիկ ուժգնությամբ մղոններով լսվելիք ճիչեր արձակեց, ահավոր ցավից գետին գլորվեց, և բերանից անասելի հայհոյանքներ թափվեցին: Մյուս գյուղերից եկած մի քանի մարդիկ նրան
օգնության հասան, ասեղը դուրս հանեցին և անմիջապես հեռացան գյուղից:
Այդ օրը մեծ փրկություն եղավ գյուղի համար, և մենք ապրեցինք մեր կյանքի ամենից փառավոր օրը, որն եթե յուրաքանչյուր ոք իր ողջ կյանքի ընթացքում մեկ անգամ այդպիսի պահ ապրի, աշխարհի ամենաբախտավոր մարդը
կհամարի իրեն: Գյուղացիները երկյուղով լցվեցին: Նրանք խուռներամ գալիս էին` համբուրելու Վարդան վարդապետի ձեռքը, բայց վարդապետը թույլ չէր տալիս: Այնուհետև իր շուրջը հավաքեց ժողովրդին և նրանց այնպիսի¯ մի
քարոզ խոսեց, որ բոլորիս աչքերից արցունք հոսեց: Ողջ գյուղը ծունկի իջավ և ապաշխարեց իր մեղքերն ու փառք տվեց Աստծուն, որ հավատուրացության մեղքից ազատեց իրենց:


Մի կարևոր հատված նորից կարդանք.
<<Նրանք խուռներամ գալիս էին` համբուրելու Վարդան վարդապետի ձեռքը, բայց վարդապետը թույլ չէր տալիս>:
Նա այդ համեստությունը սովորել էր <ծեծող սուրբից>, հիշո՞ւմ եք:
***

Հեղինակը նաև զգուշորեն  ներկայացնում է մի տեսարան, որ հավատքը խարխլող փորձ է, և որի մասի սկզբում խոսեցի.

Անշուշտ, մենք քաջ գիտեինք, որ այս վարվելակերպը կարող է դիմակ լինել` վարդապետի կողմից միտումնավոր գործված, որպեսզի իր հանդեպ եղած հիացումը պաշտամունքի չվերածվի, և ինքն էլ հպարտության չմատնվի: Երբ
ես այսպես էի մտածում, նա կարծես թե կռահեց մտածումներս, դարձավ դեպի ինձ ու հարցրեց.
– Կարապե՛տ եղբայր, երբ Հիսուսը, մեղավորների հետ ընկերացած, ուտում, խմում և զվարճանում էր, արդյոք հաճո՞ւյք էր ստանում թե՞ տանջվելով էր մասնակցում նրանց սեղաններին: Օրինակ` Կանայի հարսանիքի ուրախությանը, ոտքերը մի կերպ քարշ տալո՞վ, գնաց և տառապանքո՞վ դիտեց նրանց պարերն ու լսեց նրանց երգերը, թե՞ այդ պահին նրանց էր ախորժում:
Իմ իմացած միակ պատասխանը տվեցի և ասացի, որ նա, իհարկե, հաճույք չէր ստանում, բայց դա առիթ էր` այլոց հետ հանդիպելու և նրանց ավետարանելու: Նայեց աչքերիս խորքը և հարց տվեց:
– Ուրեմն, դու նույնպե՞ս այժմ հաճույք չես ստանում այստեղ գտնվելու համար և միայն ուրիշներին գոհացում տալու համա՞ր նստեցիր սեղան:
Ես վախեցա սուտ խոսելու համար այս` ամեն ինչ իմացող խորհրդավոր մարդու առջև և ասացի, որ <հաճույք եմ ստանում, իհարկե, բայց ինձ սովորեցրածի համաձայն` պետք չէ, որ հաճույք առնեմ և խուսափեմ այսպիսի աշխարհիկ ժամանցներից>:
Իսկ նա չպատասխանեց: Ու երբ գյուղացիներից ոմանք երգել ու պարել սկսեցին, հրաշագործը ծափ զարկեց և երգեց նրանց հետ: Երբ կրկին հանդարտվեց մթնոլորտը, մի գավաթ գինի ըմպելուց հետո, դատարկ գավաթը ցույց տվեց ինձ ու ասաց.
– Եթե Հիսուսը գինին խմելու ժամանակ հաճույք չէր ստանում, բայց հաճույք ստացածի նման էր ձևացնում, ու եթե երգերին ծափ տված ժամանակ տանջվում էր, բայց ուրախացողի կերպարանք էր ընդունում, մի ստախոս չէ՞ր
լինի նա, սիրելի հայր սուրբ ջան: Իմ պաշտած Տերը, որ ճշմարտությունն է, կեղծիք խաղալու կարիք չուներ: Ուրախ էր երևում, որովհետև ինքն էլ ուրախ էր: Տխուր եղած ժամանակ էլ չէր թաքցնում և ասում էր. <Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է>: Եթե մեղավորների հետ սեղան նստող մի <ուտող–խմող մարդ> էր` նրանց փրկելու համար, ապա առիթը բաց չէր թողնի` չափից ավելի ուրախանալու այդ վայրկյանին:


Այս հատվածը մասնագիտական տեսակետից  հետաքրքրական նմուշ է, որովհետև այն իրականում մի համոզիչ պատասխան է երևութապաշտների  համար, որոնք ասում էին, թե Քրիստոս երևութականորեն չարչարվեց, թաղվեց և այլն: Իհարկե, նման տեսարանները հասցեագրված չեն պարզ և միամիտ հավատացյալին, դրա համար էլ կարող է սա գայթակղության առիթ դառնալ և սխալ ուղղությամբ տանել նրան` կարծելու, թե տեսարանը պարզապես ագահ և խժռող հոգևորականի մասին է: Քա՛վ լիցի:
Սովորության համաձայն` նորից կարդանք առանցքային հատվածներից մեկը.
<<....որպեսզի իր հանդեպ եղած հիացումը պաշտամունքի չվերածվի, և ինքն էլ հպարտության չմատնվի....>>:
***
Առհասարակ, երբ մասնագետներն անդրադառնում են այս կամ այն հեղինակի գործին` լինի նկարիչի, գրողի, դերասանի, ռեժիսորի և այլոց, անդրադառնում են` առանց հաշվի առնելու նրա պաշտոնեական գործունեությունները կամ հանձնառությունները, որովհետև ստեղծագործող մարդու համար ամբողջությամբ ուրիշ աշխարհ է բացվում, նա ամբողջությամբ դառնում է  այդ ստեղծագործող  արվեստագետը, և ոչ թե պաշտոնյա է մնում, ինչ աստիճան էլ նա զբաղեցրած լինի հասարակության կյանքում: Երբ հարկ է լինում խոսել գրքի հեղինակի մասին, մի կողմ պետք է թողնել ստեղծագործական էությունից դուրս ամեն բան (այլ հարց է, թե նա ինչ է տեսնում կամ ինչ խնդիրների է առնչվում պաշտոնեական գործունեության ընթացքում):
Հետևաբար բոլորովին սխալ է այն պնդումը, որ ճեմարանի տեսուչի գործերն ուսանողները կկարդան այն և միայն այն պատճառով, որովհետև գրողն իրենց տեսուչն է: Հուսկ`  այդ կարծիքը կամ դրան հարող ցանկացած բան ավելորդ է:
Ավելին ասեմ: Բոլորովին հարկ չկա նախկին Հայր Սուրբի` այժմ Սրբազանի մոտ գնալ, խոսել կամ բացատրություն պահանջել, որովհետև  դրանով գնացողները ցույց կտան, թե իրենց խնդիրները պետք է լուծի բոլորովին այլ անձնավորություն` իբրև գրքի հեղինակ թե ճեմարանի տեսուչ:  Միանգամայն ո՛չ: Այլև կերևա, թե  ընթերցողները չեն հասկացել գրվածի իմաստը, մինչդեռ այդպես չէ: Հաստատ այդպես չէ, որովհետև հեղինակն այնպես  պարզ է գրել, որ նույնիսկ հոգևոր քիչ կրթություն ունեցողները, անգամ նորադարձները կկարողանան քիչ թե շատ գլուխ հանել գրքի բարձրացրած խնդիրներից: Անշուշտ, դժվար հատվածներ էլ կան, որոնք քիչ ավելի աստվածաբանական կրթություն ու հասկանալու հմտություն են պահանջում, սակայն  դրանք  պարզապես աննշան քանակությամբ են:
Ասեմ, որ գրքում չտեսա ոչ մի հեռացում մեր Հայ Եկեղեցու հայրերի ավանդությունից, առաքելական  կանոնականությունից կամ կանոնական մեկնություններից. ամենը չափից դուրս հարազատ է սրբազան ավանդությանը:  Այստեղ նույնիսկ  հնաբույր (և անուշաբույր) մեկնությունների առատություն տեսա: Մի բան ասեմ ընթերցողին. հարկավոր է մի փոքր ուշադիր կարդալ գիրքը, թերևս կարելի է մի օրում վերջացնել, բայց հատվածաբար կարդացեք` մի քանի օրերի ընթացքում, հաճախ հետ դառնալով ու նորից կարդալով  նախորդ գլուխը::
Իբրև վերջաբան` ասեմ, որ գիրքը երեք մասերից է բաղկացած, իսկ մենք ձեռքի տակ ունենք միայն առաջին և երկրորդ մասերը, այնպես որ թերի է քննադատությունը  այն գրքի, որի սյուժեի լուծումը դեռ չկա: Ջատագովությունն էլ սխալ կլինի, այնպես որ...
....................................................................
....................................................................
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Deacon

#54
Quote from: Masnaget on March 25, 2009, 02:02:00 AM
Ասեմ, որ գրքում չտեսա ոչ մի հեռացում մեր Հայ Եկեղեցու հայրերի ավանդությունից, առաքելական  կանոնականությունից կամ կանոնական մեկնություններից. ամենը չափից դուրս հարազատ է սրբազան ավանդությանը: 
Երանի՜ թե նման մասնագետներ մի քիչ շատ լինեին. Հայ Եկեղեցում ամեն հարց իր լուծումը կստանար: 18:)
Quote from: Masnaget on March 25, 2009, 02:02:00 AM
Իբրև վերջաբան` ասեմ, որ գիրքը երեք մասերից է բաղկացած, իսկ մենք ձեռքի տակ ունենք միայն առաջին և երկրորդ մասերը, այնպես որ թերի է քննադատությունը  այն գրքի, որի սյուժեի լուծումը դեռ չկա: Ջատագովությունն էլ սխալ կլինի
Հարգարժան ֆորումցիներ (երևի Մասնագետն էլ կհամաձայնի), կարծում եմ, հարկ է խնդրել Սահակ Սրբազանին` վեպի երրորդ մասը հրատարակելուց առաջ գրել «Երկու ուխտավոր»-ի լիակատար մեկնությունը, որպեսզի իսպառ փարատվեն գրքի շուրջ ծագած բոլոր տարակույսները` միաժամանակ տեղիք չտալով «մասնագիտական» ինքնահնար մեկնությունների: 30:)

Seyran sarkavag

Հարգելի Մասնագետ,

շնորհակալ եմ գրքի շատ կարեւոր ու հետաքրքիր վերլուծության համար. անձամբ ինձ համար այն օգտակար էր: Հուսամ բոլորին էլ կօգնի գիրքը գնահատելու եւ արժեւորելու համար:

mamoshka

Ողջույն ձեզ հարգելի Ֆորումի մասնակիցներ։
Այնպիսի տպավորությն է ստեղծվում, որ Աստծո մասին խոսելով, հաճախ նույն բառերը օգտագործելով, այնուամենայնիվ, խոսում եք տարբեր լեզուներով։ Այս ո՞նց եղավ որ այժմ նոր պիտի որոշենք, թե որ ճանապարհն է տանում դեպի Աստված, մե՞կ ճանապարհ գոյություն ո՞ւնի, թե մի քա՞նի։ Ի՞նչ որ նոր բան է ասվում այդ գրքում, թե առաջարկվում է արևմուտքի քրիստոնյանների ընտրած ուղին տեղայնացված ձևով։
Կյանքում կողնորոշվելու համար մարդիկ օգտագործում են տարբեր չափանիշներ և դրա շնորիվ է, որ մարդկությունը զարգացում է ապրում։ Սուրբ հայրերի կյանքը, ճգնությունը և կրած տանջանքները ստեղծեցին չապանիշներ և որպես ժառանգորթյուն հանձվեցին մեզ՝ ժամանակակից քրիստոնյաններին՝ հոգևոր կյանքի ուղին քննելու համար։ Միայն հիմնվելով այդ ժառանգորթյան հիման վրա կարող ենք հասկանալ, թե նեղ ճանապարհի վրա ենք գտնվում, թե շեղվել ենք։ Արևմուտքի քրիստոնյանները, հրաժարվելով սուրբ հայրերից, ընտրեցին ցանկություները բավարարելու ուղին՝ երգելով, պարելով և ուտել–խմելով։ Իրանք պաշտոնապես չեն հրաժարվել սուրբ հայրերից, ուղղակի մոռացության են մատնել, և ասւմ են, թե մենք հավատում ենք Աստծուն, և քանի որ Նա խաչվելով մեր մեղքերը վերցրեց, ուրեմն մենք մեղքեր արդեն չունենք, եկեք ուրախ կյանք վարենք, հաճույք ստանանք։
Ոչ մի նոր բան այսօր հնարավոր չի հնարել մեր հոգևոր կյանքում, երբ ինչ որ «Նոր բան» է առաջարկվում, անհրաժեշտ է այն քննել մեր չափանիշների՝ սուրբ հայրերի աշխատությունների հիման վրա և այն, ինչ որ չի համապատասխանում՝ դուրս գցել, այլ դեպքում մեծ վնասներ կկրենք։ Առաջարկում եմ նրանց, ովքեր փորձում են հասարակացնել հարցը, խորհել երկհազարամյա եկեղեցու փորձի մասին և համապատասխան եզրակացության գալով վերաբեռնավորում (restart) անել, ներողամիտ եղեք ժամանակակից բառի օգտագործման համար։ Որդին կամ թոռնիկը նա չի որ ասում է – սա իմ հայրն է, կամ պապը, այլ նա, ով շարունակում է նրանց հիմնած գործը, այդպես և մեր հայրերի աշխատություներով առաջնորդվելն է մեզ եկեղեցու իրական անդամ դարձնում, ինչպես որ մեր Տերն էլ ասաց, որ նա է սիրում Իրեն ով կատարում է Նրա պատվիրանները։
Աստված ողորմի մեզ։
:)

Masnaget

Quote from: Deacon on March 25, 2009, 11:30:10 AM
Հարգարժան ֆորումցիներ (երևի Մասնագետն էլ կհամաձայնի)............
Իհարկե ո՜չ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

mane

Իսկապես, որ շատ ճարտար «մասնագետ» եք, և այդ ճարտարությամբ կարող եք մեկնաբանել նույնիսկ ղուրանը, այնպես որ դրա դեմ հակաճառողներն ընդունեն այն որպես հոգեշահ։ Եվ պետք է, որ այդ ընդունեն ձեր հեղինակությունից ազդված, ինչպես որ դուք եք ձեզ մեծարում, «լավ գրքերի շատ ընթերցող», «հավատքի մեջ զորեղ», «մկրտությունից հետո բազում զարմանահրաշ պտուղներով զարդարված» և այլն, իսկապես հազվագյուտ ռեզյումե է և շատ հարկավոր «մասնագետ» անունը բարձր պահելու համար։ Կարծում եմ, որ նմանատիպ գրքեր տպվելուց այլևս կարող ենք վախ չունենալ, եթե ամեն մի գրքին կցեն նման մի «մասնագետի»՝ սայլը ցեխից հանելու համար։
Դե ինչ, եթե ձեր նպատակը միայն ձեր մասնագիտակ ունակություններն ի ցույց դնելն էր, կարծում եմ գոնե դուք պիտի որ բավարարված լինեք։ Միայն ցավում եմ, որ ըստ ձեզ, ձեր արդեն իսկ խարխլված հավատքը, այդ գրքի ընթերցմամբ իսպառ փլուզվեց, եթե իմանայի, որ նման ծանր հետևանքներով կվերջանար այդ գիրքը, չէի ուղարկի ձեզ։ Իսկ այդ գրքի համար ներկայացված ձեր մեկնությունը կցանկանայի մեկնել, սակայն մի բառով կասեմ, որ Հարանց վարքն ու Վարք սրբոցը մի կողմ դրված լինելու փաստ ուղղակի շեշտում է ձեր միայն անվամբ «մասնագետ» լինելը, քանզի «շնորհ» հասկացողությունը ուղղակի խորթ է ձեր համար, ինչը ցույց է տալիս ձեր «մեկնությունը»։ Դուք հոգևորին մոտենում եք միայն ձեր մտքի ճարտարության վրա հիմնվելով։
Միայն մի բանով միգուցէ համամիտ լինեմ ձեզ հետ, այն որ սպասենք մինչ այդ երկրորդ հատորի լույս տեսնելը և հուսանք, որ այդ կլինի Սուրբ Զատիկից հետո։

Masnaget

#59
Quote from: mane on March 26, 2009, 12:16:15 AM
Իսկապես, որ շատ ճարտար «մասնագետ» եք, և այդ ճարտարությամբ կարող եք մեկնաբանել նույնիսկ ղուրանը, այնպես որ դրա դեմ հակաճառողներն ընդունեն այն որպես հոգեշահ։ Եվ պետք է, որ այդ ընդունեն ձեր հեղինակությունից ազդված, ինչպես որ դուք եք ձեզ մեծարում, «լավ գրքերի շատ ընթերցող», «հավատքի մեջ զորեղ», «մկրտությունից հետո բազում զարմանահրաշ պտուղներով զարդարված» և այլն, իսկապես հազվագյուտ ռեզյումե է և շատ հարկավոր «մասնագետ» անունը բարձր պահելու համար։ Կարծում եմ, որ նմանատիպ գրքեր տպվելուց այլևս կարող ենք վախ չունենալ, եթե ամեն մի գրքին կցեն նման մի «մասնագետի»՝ սայլը ցեխից հանելու համար։
Դե ինչ, եթե ձեր նպատակը միայն ձեր մասնագիտակ ունակություններն ի ցույց դնելն էր, կարծում եմ գոնե դուք պիտի որ բավարարված լինեք։ Միայն ցավում եմ, որ ըստ ձեզ, ձեր արդեն իսկ խարխլված հավատքը, այդ գրքի ընթերցմամբ իսպառ փլուզվեց, եթե իմանայի, որ նման ծանր հետևանքներով կվերջանար այդ գիրքը, չէի ուղարկի ձեզ։ Իսկ այդ գրքի համար ներկայացված ձեր մեկնությունը կցանկանայի մեկնել, սակայն մի բառով կասեմ, որ Հարանց վարքն ու Վարք սրբոցը մի կողմ դրված լինելու փաստ ուղղակի շեշտում է ձեր միայն անվամբ «մասնագետ» լինելը, քանզի «շնորհ» հասկացողությունը ուղղակի խորթ է ձեր համար, ինչը ցույց է տալիս ձեր «մեկնությունը»։ Դուք հոգևորին մոտենում եք միայն ձեր մտքի ճարտարության վրա հիմնվելով։
Միայն մի բանով միգուցէ համամիտ լինեմ ձեզ հետ, այն որ սպասենք մինչ այդ երկրորդ հատորի լույս տեսնելը և հուսանք, որ այդ կլինի Սուրբ Զատիկից հետո։

Ճիշտն ասած, մի միտք պետք է տեղադրեի վերլուծությանս 8-րդ մասի վերջում, բայց դրանով չէի կարող ստուգել Ձեր  ներողամտության աստիճանը:
Այժմ ասում եմ դա, որովհետև արդեն ստուգեցի այդ աստիճանը.
<հարկավոր է սպասել մի քանի օր, մինչ կպատրաստվի որևէ մեկի պատասխանը իմ վերլուծության վերաբերյալ>:
Չգիտեմ, թե ի՛նչ ասեմ, որովհետև զարմացած եմ Ձեր բարկանալու վրա: Ինչո՞ւ եք բարկանում:
Ասեմ, որ ամենևին ճարտար կամ շնորհազարդ չեմ, այլ սովորական մեկը, որ բոլորի նման եմ, նույնիսկ ավելի տկար մեկն եմ:
Յուրաքանչյուր գիրք չի կարող հոգեշահ լինել, հետևաբար այստեղ չեմ կարող չհամաձայնել Ձեզ հետ: 
Բայց խնդրեմ, համաձայնեցեք, որ Ձեր սեփական կարծիքը հիմնված էր հատվածական մեջբերումների ոչ ամբողջական պատկերների վրա:
Ղուրանն ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ, կամ դա ի՞նչ  համեմատելու բան է, որ...: 


Իմ կարծիքով, Դուք քրիստոնեության ջատագով պետք է որ լինեք, և Ձեր հարուցած առաջին հարցերը նույնպես քրիստոնեության ջատագովական խոսքեր էին:

Իմ հավատքը Դուք մի՛ չափեք, որովհետև խլում եք Քրիստոսի` Արդար Դատավորի աթոռը. չգիտե՞ք, որ դա մեղք է:
Լավ կլիներ, որ իրար չքննադատեինք` առաջին հերթին ոչ ես` Ձեզ, ոչ Դուք` ինձ: Լա՞վ:   


Անձամբ ինձ վրա լավ ազդեցություն թողեց գիրքը, որի համար անկեղծորեն շնորհակալ եմ Ձեզ, քանի որ Դուք առաջինն ուղարկեցիք ինձ այդ գիրքը:

Եկեք դարձյալ խոսենք գրքի մասին, քանի որ թիրախը ոչ թե մարդիկ են, այլ գիրքն է, իսկ Լուսամուտի այս բաժինը հենց նման բաներ քննարկելու համար է, այլ ոչ թե իրար:

Շատ գրքեր կային, որոնցից մեջբերումներ էի արել, սակայն դա արդեն չափազանց մեծածավալ բան կլիներ, դրա համար էլ մշակել եմ նախնական տարբերակն ու տեղադրել` նույնիսկ առանց Աստվածաշնչի մեջբերումները թողնելու: Չգիտեմ` ներողությո՞ւն պետք է խնդրեմ Ձեր անձից բացթողումների համար, սակայն թույլ տվեք չտեղադրել նույն վերլուծության արդեն 40 էջի հասնող ծավալուն տարբերակը, որը Ձեր վերլուծությունները ավելի է դարձնում կասկածելի: 

Դարձյալ` արդեն ոչ ուշացած, պետք է ասեմ, որ հարկավոր է սպասել ժամանակի ընթացքին, այլ ոչ թե անմիջապես պատասխանել  բարձրացված հարցերին:
Փորձելու համար կարող եք որևէ տեղ արձանագրել այն պատասխանը, ինչը կտայիք հենց հիմա` այս տողերը կարդալուց հետո, իսկ մի երկու օրից հետո, բոլորովին մոռանալով առաջին պատասխանը, գրառեք Ձեր պատասխանի մի երկրորդ` այլընտրանքային տարբերակ: Կտեսնեք, որ դրանք տարբեր են լինելու: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ երկրորդ պատասխանն ավելի ճիշտ կհամարեք, քան առաջինը, հետևաբար այստեղ  տեղադրեք այն: Դա կարող է Ձեզ մի քանի շահեկան դիրքերի վրա դնել: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: