Մաշալյան «Երկու Ուխտավոր»

Started by mane, March 03, 2009, 08:37:59 PM

Previous topic - Next topic

Petros

Մանե ջան, ամենայն հարգանքով պետք է նկատեմ, որ "Երկու ուխտավոր" գիրքը դուք ճիշտ չեք հասկացել: Ես դիտմամբ մեջբերեցի հենց այդ "հակասական" երևույթը, որպեսզի ինձ հասկանալի լինի, արդյո՞ք ճիշտ ձևով եք նայել բոլոր ներկայացվածին:
Միայն հիշեցնեմ, որ ագահավարի ուտելուն մեկտեղ ասվում է, որ այն երազի պես էր Վարդանի համար: Այսինքն ճգնավորը բոլորովին չեր ընկնի չարի որոգայթները հետագայում: Տեր Տաթևն ավելի լավ ասեց վերջինիս մասին: Խնդրանքս է, որ մի անգամ էլ կարդաք ու չմոռանաք նախաբանն էլ կարդաք:

mane

Ինչպես նշում եք, իսկապես կարող են տարբեր հակասական կարծիքներ լինել և այդ հակասական կարծիքները ոմանց կարող են գայթակղության կամ սխալ ընկալման մեջ գցել, ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, թե բոլոր աղանդներն առաջանում են Սուրբ Գրքի սխալ ընկալումից, և եթե Սուրբ Գիրքը, որ կատարելություն է, կարող են կարդալ և սխալ ընկալմամբ շեղվել փրկության ճանապարհից, ապա առավել ևս որքան զգուշորեն է պետք վերաբերվել այն գրքերին, որոնք վերաբերվում են հոգևոր ոլորտին և գրված են մարդկանց կողմից։ Ես դա վստահորեն եմ ասում, որովհետև շատերին գիտեմ, որ այդ գիրքը կարդալուց հետո նրանց մոտ սխալ ընկալում է ձևավորվել մեր սուրբ հայրերի մասին։ Օրինակ ոմանց մոտ տպավորություն  է ստեղծվել, որ մեր ճգնավոր հայրերը կատակասեր և քեֆչի մարդիկ են եղել, ինչը ինձ համար լսլեն անգամ շատ ցավալի է և կարծում եմ, որ հեղինակը պետք է նախորոք մտածեր նման հետևանքների մասին, որ ժողովրդի մոտ թյու կարծիք չձևավորվեր։ Եթե դուք այդ ամենին նայում եք որպես այլաբանություն և համարում եք, որ դրա տակ կատարյալ ուղղափառություն է, ապա դա միանշանակ չի կարելի վերագրել նաև բազմաթիվ այլ մադկանց, հակառակ դեպքում այս թեման չէր բարձրացվի։ Իսկ այն, որ բազում նման այսպես կոչված «այլաբանություններ» կան այդ գրքի մեջ, ինձ թվում է արդեն դրա մասին բավական խոսվել է։


Տ. Տաթև քհն.


Petros

Մանե ջան, ովքեր սխալ կարծիք են կազմում ճգնավորների մասին, նշանակում է, որ դա իրենց առաջին ընթերցումն է ճգնավորության մասին: Դու էլ օգտագործի առիթը և առաջարկի նրանց կարդան ճգնավորների մասին, որպեսզի կազմեն դոկումենտալ և ո՛չ գեղարվեստական պատկերացումներ, չԷ՞:
Պիտի ամեն առիթ օգտագործենք ի շահ Աստծո և մարդկանց, Մանե ջան: Գիրքն իսկապես շատ լավն է: Այն ինձ համար դավանաբանական գիրք չէ, այլ պարզունակ դրվագներով հեղեղված մի թեթև պատմություն, բայցևայնպես շաաաաաատ ուսուցուղական:

BAREV

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը պատրաստել և արդեն հրատարակել է "Երկու ուխտավորի" հաջորդ հատորը: Կարող եք ձեռք բերել Մայր Աթոռի գրատնից: