Author Topic: Մաշալյան «Երկու Ուխտավոր»  (Read 34699 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« on: March 04, 2009, 07:37:59 AM »
Այսօր ամենատարբեր հոգևոր գրականություններ են տպագրվում, բազմաթիվ հոգեշահ գրքերի հետ ներս են սողոսկում նաև արտաքնապես հոգեշահ, բայց իրականում հոգեվնաս գրքեր, որոնցից մեկի մասին ցանկացա անդրադառնալ այս հոդվածում: Խոսքը վերաբերվում է <Երկու ուխտավոր> գրքին:Այս երկու՝ Հովհաննես և Գրիգոր անվանումները, իրականում մեր մեծահամբավ հեղինակավոր պատրիարքներն են եղել Կ. Պոլսի և Երուսաղեմի։ Եկեղեցին ասում է. «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի», իսկ այստեղ ուղղակի ծաղր ու ծանակի են մատնվել հոգևոր այրերը, ինչից ելնելով էլ ցանկանում եմ այս հարցը խորը վերլուծության ենթարկել և լսել նաև ձեր կարծիքները։ Առաջաբանը չերկարացնելով միանգամից անցնում եմ բուն նյութին: Կներեք հոդվածի  երկարության համար, բայց սրանից կարճ հնարավոր չէր ներկայացնել:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #1 on: March 04, 2009, 07:41:14 AM »
« – Ամենից մեծ մեղքը, որ կրոնավորները գործում են մարդկության հանդեպ, ո՞րն ես կարծում։
- Տխուր և ոխակալ Աստված հրամցնելն է մարդկությանը. հաճույքի թշնամի, լաց ու կոծ սիրող, գորշ գույներ հագած, դժվարահաճ ու դժգոհ՝ ամեն ինչից, միայն ապաշխարանքի սիրահար, – պատասխանեց Վարդանը։ Եվ զարմացավ, թե որքան երկար ժամանակ էր ինքը հավատացել այդպիսի աստծո և ծառայել նրան անմռունչ և նվիրյալ։ Զարմացավ, թե ինչո՞ւ վաղօրոք չէր նշմարել, թե այդպիսի բնություն ստեղծող աստվածը, պետք է որ պար սիրեր, երգ սիրեր և խրախճանք կազմակերպեր իր և իր զավակների համար յուրաքանչյուր օր։


Նախ ի սկզբանե ասենք, որ Աստծո ներկայացնելու այս կերպը շատ նման է նրան, ինչպես որ օձը դրախտում ներկայացրեց Եվային, քանի որ այս երկու բնութագրից ոչ առաջինն է ճիշտ, ոչ էլ երկրորդը: Նախ. Մեր սուրբ եկեղեցին` հայրերի ավանդությունը, մեզ մինչ օրս չեն ներկայացնում Աստծո նման բնութագիր: Աստված, ըստ մեր սուրբ հայրերի, բնավ տխուր և ոխակալ, հաճույքի թշնամի, լաց ու կոծ սիրող, գորշ գույներ հագած, դժվարահաճ ու դժգոհ Աստված չէ, բայց և այնպիսին չէ, ինչպես որ ջանում է մեզ ներկայացնել գրքի հեղինակը, այսինքն` պար սիրող, երգ սիրող, խրախճանք կազմակերպող Աստված: Այստեղ հեղինակը վարպետորեն ի չիք է դարձնում միջին` խաչի նեղ արքայական ուղին և ցույց տալով աջ շեղումը` հորդորում է շեղվել դեպի ձախ և ահա այստեղ է այն խորամանկությունը, որով խաբվեցին Ադամն ու Եվան:
Իսկ ինչ վերաբերվում է ապաշխարությանը, ապա Եկեղեցու հայրերը համակարծիք են այդ հարցում և բոլորը գրեթե միաձայն հորդորում են հավատացյալներին ապաշխարության, այն էլ գիշեր ու զoր լացով և ողբով, ինչն էլ ցույց են տվել իրենց սեփական վարքով և օրինակով, ինչպես նաև իրենց ճառերում են խոսել այդ մասին և բազում գլուխներ հատկացրել ապաշխարության թեմային` այն ժառանգելով մեզ։ Իհարկե սուրբ հայրերը հիմք են ունեցել Տիրոջ այս խոսքերը, թե՝ «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3։2)։


Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #2 on: March 04, 2009, 07:42:18 AM »
Մեր սուրբ հայր Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» ամբողջովին ցույց է տալիս, թե ինչպիսին է իրական հոգևորականի, ինչպես նաև փրկվել ցանկացող յուրաքանչյուր քրիստոնյայի կերպը։ Եփրեմ Ասորին ասում է, թե՝ «Տերը հանձնարարում է բոլորին այստեղ պատրաստվել հաջորդ կյանքի համար», այսինքն՝ պատրաստվել ապաշխարությամբ և լացով, իսկ հայր Արսենն ասում է. «Ով չի լացում մեղքերի համար, նա կլացի մեղքերի պատժի համար», Աբբա  Փաղաքիան ասում է. «Ով չի ուզում կրել ապաշխարության կամավոր տրտմությունը, նրան Աստծո նախախնամությունը կամավոր վշտերի է ենթարկում», Հովհաննես Սանդուղքն ասում է. «Պառկելով անկողնում, պատկերացրու քեզ դագաղի մեջ և կսկսես քիչ քնել։ Երբ նստես սեղանի առև, հիշիր չսատկող որդերի ողբալի ճաշկերույթը և կսովորես չափավորություն։ Երբ ջորս ես խմում, մի մոռացիր անշեջ կրակների մեջ լինելիք ծարավի մասին և, անկասկած, կզսպես քո իսկ բնական կրքերը», հետևաբար, սուրբ հայրերի խրատներից հետևություն ենք անում, թե որքան կարևոր է փրկության համար ապաշխարությունը։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է. «չլինի թե խորամանկությամբ նենգ ու չարարվեստը արտասուքներս ցամաքեցնելով զրկի վերստին ինձ վայելչական նախկին վիճակից» (ԲԱՆ ԼԵ): Հովհաննես Սանդուղքն ասում է. «Եղբայրներ, մենք չենք դատվի մեր շունչը փչելիս, ինչ է՝ հրաշքներ չենք գործել, չենք քարոզել կամ վկայել, տեսիլքներ չենք տեսել, բայց, անկասկած, պատասխան պետք է տանք Աստծուն այն բանի համար, որ անդադար չենք լացել մեր մեղքերի համար»։ Եվ Սուրբ Գիրքն էլ ասում է. «Վայ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի  լաք» (Ղուկ. 6։25), ինչպես նաև «Նրանք, որ արցունքով են ցանում, ցնծությամբ պիտի հնձեն» (Սաղմ. 125։5), նաև «Իմաստունի սիրտը սուգի տուն է, իսկ հիմարինը՝ ուրախության» (Ժող. 7։4) և այլն։
 Հետևաբար այս ամենը չի համապատասխանում ճեմարանի տեսուչի ներկայացրած երգ, պար, ու խրախճանքներ սիրող Աստծո կերպարին։ Ամենացավալին այն է, որ մեր ժամանակակից Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներից ոմանք մտածում են բողոքականների պես և աղավաղում ու խեղաթյուրում են հայրաբանական ամբողջ ավանդությունը և ճշմարիտ հոգևորականի կերպարը և խարիզմատիկների պես Աստծոն պար ու երգ սիրող են ներկայացնում և այս գաղափարով էլ ցանկանում են պայքարել աղանդավորների դեմ։ Եվ թող տարօրինակ չթվա այն, որ հայ եկեղեցու  հոգևորականներից ոմանք, չկարողանալով հանդուրժել այսօրվա այս մտածելակերպը և մեր եկեղեցում տիրող գաղջությունը, ինչի համար Տերն ասաց. <Գիտեմ քո գործերը, դու, որ ոչ սառն ես և ոչ տաք, երանի դու սառը լինեիր և կամ տաք> (Հայտն. 3:15), թողնում և հեռանում են ռուս կամ հույն օրթոդոքս եկեղեցի։ Մտածում եմ, որ եթե այս գիրքը անցնի այլ առաքելահիմն եկեղեցիների հոգևորականների ձեռքը, ապա նրանք հայ եկեղեցուն ճշմարիտ ուղուց շեղված և բողոքական սկզբունքներով առաջնորդվող կհամարեն։ Ես միայն ամաչում ու սարսափում եմ այդ մտքից, քանի որ լինելով առաջին քրիստոնյա պետություն և ունենալով այդքան սուրբ հայրեր, այսօրվա նման մտածելակերպով և վարքով  այդ ամենը ջուրն ենք գցում։

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #3 on: March 04, 2009, 07:53:34 AM »
Վարդանը հասկացավ, որ այս աստվածը կիսամութ վանքերի և տխուր վանականների հորինումն էր։ Գրքեր էին կարդում, իսկ բնությունը՝ ոչ։ Այնքան էին զբաղված մեղքի ու սրբության մտորումներով, որ մոռանում էին, անտեսում Եդեմի Աստծուն, որ հայտարարել էր. «ամեն ինչ բարի է, ամեն ինչ բարի»։

Ահա այստեղ նորից հստակորեն երևում է նախահայրերին դրախտից դուրս վտարած վարդապետության դրսևորումը: Այո, Աստված ասաց, որ ամեն բան բարի է և ինչ, ուրեմն արդյոք արգելված պտուղն ուտելն էլ էր բարի: Այո, իսպակես որ պտուղը բարի էր, բայց ոչ պատվիրանը խախտելը և այն ուտելը: Եվ այսօր աշխարհն էլ ամեն տեսակ պղծություն և աղտեղություն է մատուցում հեռուստացույցի և այլ միջոցներով և աղաղակում. «Բարի է, բարի»: Այս գրքում արդեն դարավոր վանական ապրելակերպը ներկայացվում է նույն այդ խորամանկ վարդապետությամբ` որպես անմարդկային և մռայլ կենցաղավարություն: Այսպիսի խոսք կա, եթե մարդիկ իմանային` ինչ ծանր և դժվարին բան է սպասվում իրենց վանքում, ոչ ոք վանք չէր գնա, իսկ եթե իմանային, թե ինչ մեծ հոգևոր ուրախություն ու երանություն է տիրում, ամեն բան թողնելով կգնային վանք: Այստեղից տեսնում ենք, որ գրքի հեղինակը միայն մի կողմին է ծանոթ, որ վանքում կան դժվարություններ, սակայն բացարձակ անտեղյակություն է ներքին հոգևոր ուրախության և խնդության մասին, ինչի համար Առաքյալն ասում է. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում ձեզ` ուրախ եղեք» (Փիլ. 4:4), և Հովհաննես Սանդուղքն ասում է, թե ինչպես է ի հայտ գալիս այս ուրախությունը. «Հոգևոր ծիծաղը ի հայտ է գալիս ապաշխարության արցունքների ետևց»:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #4 on: March 04, 2009, 07:56:09 AM »
Գրքեր էին կարդում, իսկ բնությունը՝ ոչ։

Այստեղ բնության գովք է արվում` անտեսելով ներքին հոգևոր բնության գոյությունը: Եգիպտոսի մեծ միանձնուհի մայր Սառայի խուցը գտնվում էր գետի ափին, իսկ նա իր ամբողջ կյանքում մեկ անգամ իսկ չէր տեսել այն գետը, քանզի ամբողջովին իր հոգևոր բնության վրա, իր հոգևոր գետերն ու մարգագետիններն էր մշակոմ, մաքրում, որպեսզի դառնա մաքուր անոթ` Աստծուն իր հոգու մեջ կրելու համար:

... անտեսում Եդեմի Աստծուն, որ հայտարարել էր. «ամեն ինչ բարի է, ամեն ինչ բարի»։

Բողոքական եկեղեցիները նույնպես այսպես են մտածում ու իրենց փրկված են համարում և իրենց հավաքների ժամանակ երգում, պարում, թռչկոտում են և իրենք իրենց փրկված համարելով մյուսներին են փորձում «դարձի բերել» ու շեղել ճշմարիտ եկեղեցուց։ Եվ մենք հենց նրանով ենք տարբերվում բողոքական եկեղեցուց, որ մեր ուրախությունը հոգևոր՝ ներքին ուրախություն է, ի տարբերություն նրանց, որ ուրախություն ասելով հասկանում են արտաքին ուրախություն։ Եվ Մաշալյան վարդապետն էլ եկեղեցին, ճիշտ բողոքականների նման, ներկայացնում է մռայլ, գորշ գույներով, մոմի լույսով, ուր քրիստոնյաները մի մոմ վառելուց ավել չեն կարողանում դիմանալ և պահ առաջ այնտեղից փախչել են ցանկանում, ո՞ւմ է պետք այսպիսի մի եկեղեցի։ Բայց չէ որ վարդապետի գործը հենց նրանում է, որ հորդորի հավատացյալներին, որպեսզի եկեղեցին նկատեն որպես Նոյան տապան, որպես միակ փրկության վայր, օազիս այս մեղսաթաթախ աշխարհի մեջ, որտեղից ոչ թե րոպե առաջ պիտի դուրս թռչել, այլ երկարատև ապաշխարության աղոթքներով Աստծոն հաշտեցնել  իրենց հետ:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #5 on: March 04, 2009, 07:58:04 AM »
–Ի՞նչ է պակասում քո դրախտում ...
–Երկու գեղեցիկ Եվա, – պատասխանեց Վարդանը քմծիծաղով։
Ծերունին իր պառկած տեղից վեր ցատկեց, քահ–քահ սկսեց ծիծաղել և հրճվագին ծնկներին հարվածել։
–   Տեղին ու շատ լավ կատակ էր...։
– Երկար  ժամանակ էր, ինչ այսպես չէի ծիծաղել, ասաց ծերունին, – այնքան ուրախ եմ, որ մաքրվում ես և հետզհետե և անկեղծություն ձեռք բերում։ Առանց դրա անհնար է տեսնել  ճշմարտության Տիրոջը...Ես էլ ինձ էին հարց տալիս այս ամբողջ տարիների ընթացքում, թե ինչն էր պակասում արդյոք այս դրախտում։ Կինն էր եղել, հա՛, հա՛, հա՛։ ինչպես նաև Եղբայրական ուրախությունը, գինին ու կատակները վաղուց ավլել էին տխրությունը՝ արտաքսելով վանքի պատերից դուրս։ ...Կյանքն այսօր դրախտից մի անկյուն էր սարքել իրենց առջև, վաղվա դժխքը ում հոգսն էր

 Այսինքն՝ կյանքը մեկ անգամա է տրված, կեր, խմի, քեֆ արա, մի մտածիր վաղվա օրվա մասին։ Ըստ վերոնշյալի հետևություն եմ անում, որ այսօր մեր շարակնոցից պիտի ջնջվեն Մաշտոցի և այլ ապաշխարության շարականները` խորթ և ժամանակավրեպ համարելով այսօրվա քրիստոնյայի համար և «ամենայն ժամ, աղաչանք իմ այս է. ի մեղաց իմոց սուրբ արա զիս Տէր, հանցանաց իմոց զարհուրի սիրտ իմ, աղաչեմ քեզ թող ինձ Տէր» շարականի փոխարեն կսկսեն ժամերգության ժամանակ երգել. «Կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ, հա՛, հա՛, հա»:
Այդքան սրբերի վարք կա, այդքան հայրաբանական գրականություն և դրանցից ոչ մեկում չի խոսվում քահ–քահ ծիծաղելու, հրճվանքից ծնկներին հարվածելու մասին, այլ նրանք բոլորը միաբերան խոսում են  հանապազ լաց ձեռք բերելու մասին, կամ ինչ է նշանակում ծիծաղով մաքրություն և անկեղծություն ձեռք բերել,  երբ հայրերը նորից միաբերան դատապարտում են անզուսպ ծիծաղը։ Աա ևս նույն մոլար վարդապետությունն է, քանզի իսկապես որ քրիստոնյային պետք է ներքնապես մաքրվել և սրբվել և դա առավել ևս հաջողությամբ են անում հենց վանքերում, ինչի համար էլ վանքերը գոյություն ունեն: Այստեղ նորից շեշտվում է մաքրվելու կարիքը, սակայն մաքրման միջոցը ամբողջովին որոգայթ է քրիստոնյայի համար: Պատկերացնում եմ, թե ինչպես ըստ այս վարդապետության վանականները դուրս են գալիս իրենց «մռայլ» վանքերից և գնում կինոսրահներ և թատրոններ` կոմեդիաներ դիտելի, որպեսզի այն, ինչ որ չկարողացավ անել վանքը` սուրբ հայրերի խորհուրդները, նրանց համար անեն Լուի դե Ֆունեսը, Չառլի Չապլին և այլն: Այստեղ` Երևանում, գործում է մի խարիզմատ քրիստոնեական աղանդ, որոնք կանգնում են իբր աղոթքի և հանկարծ բռնկվում են անզուսպ ծիծաղով, ինչը անվանում են <սուրբ ծիծաղ> և ապա հերթով դուրս են գալիս փսխելու և այս ամբողջ արարողությունը համարում են մաքրման միջոց: Եվ ուրեմն, տեսնում ենք, որքան եզրեր կան այս գրքի վարդապետություն և նմանօրինակ խարիզմատ աղանդների միջև: Այժմ տեսնենք,  թե ինչ են ասել հայրերը ծիծաղի մասին.  Բարսեղ Մաշկևորցի գրում է. «Ոմանք այնքան անզգա են, որ այս բաները լսելուց հետո էլ ասում են. ես երբեք չեմ սիրել լացել, այլ ուզում եմ, որ Աստված ինձ միշտ ուրախություն՝ խնդալ և պարել տա։ Սրանից ավելի չար ուրիշ ի՞նչ կա։ Պարելն ու քրքջալը մեզ հատուկ չէ, այլ անառակներին և գուսաններին, որոնք Աստծո Արքայության բաժնեկից չեն, որովհետև նրանք սատանային են իրենց մեջ կրում և վնասում Քրիստոսի հավատացյալին...»։ Եզնիկ Կողբացի. «Զվարճասեր կրոնավորը գերգեսացի դև է»: Սարգիս Շնորհալի. «Ուրախանում ենք, խնդում և ծիծաղում, մինչ որպես մեռելի վրա պետք է սգայինք մեր անձերի համար», Բարսեղ Մաշկևորցի. «Տրտմեք այն տրտմությամբ, որ մայրն է ուրախության, և ոչ թե ցնծացեք այն ուրախությամբ, որ ատամների կրճտոց է ծնում», հիշենք նաև Բարսեղ մաշկեվորտցին գրում է. «Ավետարանիչներից ոչ ոքի մոտ չի նշված, թե Հիսուսը երբևիցե ծիծաղեց, նույնպես ոչ մի սրբի մասին չի հիշատակված, թե նա ծիծաղել է, բացի Սառայից, որի համար էլ պատժվեց, ինչպես նաև Նոյի զավակից, որը կորցնելով իր որդիական պատիվը՝ ծառա դարձավ»։ Հետևաբար Քրիստոսին որպես մեծագույն Ուսուցիչ պիտի ունենանք մեր համար և փորձենք նմանվել Իրեն, ինչպես որ գրված է. «Նմանվեցեք Աստծուն» (Եփես. 5։1)։

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #6 on: March 04, 2009, 07:59:53 AM »
Կոլոտը վերցրեց բաժակն ու զարկեց Գրիգորի բաժակին և աղաղակեց գինու անուշ թմրության ներքո։

Պարզվում է, որ մեր հայրերը նույնիսկ հարբեցո՞ղ և որկրամո՞լ են եղել։ Տեսնենք, թե ինչ է գրված Սուրբ Գրքում  որկրամոլության մասին. «Նրանց վախճանը կորուստ է. նրանց աստվածը իրենց որովայնն է...» (Փիլ. 3։19), նաև «Ծնկներս ծոմապահությունից տկարացան ու մարմինս պարարտությունից մաշվեց» (Սղմ. 68։11)։ Այժմ տեսնենք, թե սուրբ հայրերն ինչ են ասում որկրամոլության համար. Եվագր Պոնտացի. «Հացը կշռով կեր, իսկ ջուրը՝ չափով», Հովհաննես Սանդուղք՝ «Կերակրով հագենալը՝ շնության մայրն է, իսկ ճնշված որովայնը՝ մաքրության», Եզնիկ Կողբացի. «Մի սիրիր ուտելիքը և ըմպելիքների հագուրդը, եթե ոչ՝ մարմինդ կդարձնես պոռնկության քաղաք ու սատանայի ամրոց» և այլն։

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #7 on: March 04, 2009, 08:02:43 AM »
Կամ ինչպես են այն խեղճ գյուղացուն խաբում և թանկարժեք ավետարանը մի քանի ոսկով վերցնում և այդքանից հետո Հովհաննեսի խիղճը երբ սկսում է տանջել ու ասում է թե՝ խաբեցինք խեղճ գյուղացուն, հայր սուրբ, մեղք գործեցինք, նա պատասխանում է. Ի՞նչ մեղքի մասին ես խոսում...», ինչից էլ կարելի է հետևություն անել, որ հայրերը նույնիսկ հեշտությամբ խաբե՞լ են՝ առանց խղճի խայթ զգալու:

 «Ձեր գոտիների մեջ ոչ ոսկի, ոչ արծաթ և ոչ էլ պղնձադրամ ունեցեք...»։ Մեր Տերը այս խոսքերը իր առաքելության առաջին տարիներին էր ասել, իսկ ապա իրականությունը ստիպեց նրան վերանայել իր իդեալիզմը և հաստատել դրամապանակ։

Իսկ ուր մնաց այն, թե Հիսուս Քրիստոսը երեկ, այսօր և հավիտյանս նույնն է և ում հավատանք առաքյալին, թե այս գրքին:

– Ինչ լավ բացատրեցիր, հայր սուրբ, լուսավորվեցի, շնորհակալ եմ։
Ինչպիսի սարսափելի մեկնություն Սուրբ Գրքի, ինչպիսի թշվառ վիճակ։ Կարծում եմ, որ այս գրքի ազդեցության տակ ընկածները պիտի մի կողմ հրեն իրենցից դարերի խորքից մեզ հասած Սուրբ Գրքի տարբեր մեկնությունները և այս նոր` ինքնահնար, մարմնահաճ մեկնության կողմ թեքվեն:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #8 on: March 04, 2009, 08:04:16 AM »
Վարդանն ուրախացավ։ Մարդը օժտված էր նաև հումորի ջիղով։ Ոտքի կանգնեց անմիջապես և ցանկացավ համբուրել նրա ձեռքը։ Բայց մարդը իր ցուպով Վարդանի գլխին հարվածեց։ Գետին տապալվեց խեղճ Վարդանը... Մի կողմից գլուխն էր բռնել, մյուս կողմից՝ ջանում էր ոտքի կանգնել։ Բայց վստահ չէր՝ կկարողանա՞ արդյոք։ Այդ սուրբը զորավոր ծեծող է նաև։

Այս տողերը կարդալուց հետո ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել այն զորավոր հայրերին, ինչպիսիք էին Անտոնը, Մակարը, մեր Լուսավորիչ հայրապետը և այլոք, որ իրենց մոտ եկող հյուրին, այն էլ` հոգևորական, գավազանով հարվածեին գլխին: Պետք է ասեմ, որ իմ երևակայությունը չհերիքեց նման հեզ և խոնարհ այրերին պատկերացնել այդ դերում: Այս պատկերն ավելի կսազեր այսօրվա սերյալների օրենքով գողերին, այլ ոչ եկեղեցու սրբերին:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: Մաշալյան «Երկու Ուխտավոր»
« Reply #9 on: March 04, 2009, 08:05:34 AM »
«Թռչել եմ ցանկանում», – ասաց Վարդանը և հանկարծ նույն պահին երկու մետր բարձրացավ տեղից ու օդի մեջ շվարած առկախվեց։ Ծերունին անսահման ուրախացավ, երկու ձեռքերով ծափ զարկեց և ցնծագին ցատկոտեց տեղում.
–Այո, այո, հոգին սիրահարվեց քեզ, պարել է ցանկանում քեզ հետ, մի վախեցիր նրանից...Հոգին Վարդանին թողեց մի բարձր ժայռի վրա, որտեղից ծերունին ցերեկը ցատկել էր լճափի մեջ...


Այս հատվածը ինձ ակամայից հիշեցնում է «դե սպասիր» մուլտֆիլմի միջի ցախավելով կախարդին, որ օդում թռչկոտում է ու պարում և սրանից կարող ենք եզրակացնել, թե այդ ինչ հոգի է, որ սիրահարվել է այդ Վարդանին:
Կամ երբ բացում են այդ «սրբի» մասունքները, ներկա գտնվող մյուս եղբայրները սահմռկած և ահաբեկված փախչում են քարայրից։ Իրական սրբի մասունքների բացման դեպքում բոլորին խախաղություն ու անասելի երանություն է համակում և ոչ ոք վախ չի զգում, իսկ այդ սահմռկեցուցիչ վախը պատում է միայն չար զորության ներկայության դեպքում և այս ամենը հաստատվում է Վարք սրբոցում եղած բազմաթիվ դեպքերով: Երբ Եգիպտոսի մեծ վանահայր Պախոմը աղոթում էր, հանկարծ նրա առջև հրեշտակի կերպարանքով հայտնվեց մեկը, իսկ Պախոմը այդ տեսնելով իր մեջ ասաց. <Երբ այցելությունը լինում է երկնառաք, ապա տիրում է մեծ խաղաղություն և անխռովություն, իսկ հիմա ես մի տեսակ խռովք և վախ եմ զգում, ուրեմն սա չի կարող Տիրոջ հրեշտակը լինել> և դիմելով դրան ասաց. <Ետիս գնա սատանա> և իսկույն դևը չքվեց: Չեմ զլանում նմանօրինակ բազմաթիվ այլ դեպքեր ներկայացնել, ուղակի չեմ ցանկանում, որ այս հոդվածը գրքի վերածվի: