Մաշալյան «Երկու Ուխտավոր»

Started by mane, March 03, 2009, 08:37:59 PM

Previous topic - Next topic

mane

...Ինչ որ դնում էին նրա առջև, անմիջապես ուտում էր։ Մի ումպով դատարկում էր բաժակը։ Խոսում և կատակում էր։ Վարդան հրաշագործը մեր աչքի առև շարունակեց ճաշերի հետ խաղալ մինչև այն պահը, երբ գյուղացիներն այլև ճաշ չդրեցին նրա առև՝ զգուշանալով, որ հարսանիքի բոլոր ճաշերը կուլ կտա այս մարդը։

Մի՞թե սա է հրաշագործ վարդապետի կերպարը։ Հրաշագործ դառնում են բազում ճգնությունների միջով անցած հազվագյուտ սրբերը երկարատև ծոմապահություններից, պահքերից, ապաշխարություններից հետո, այլ ոչ թե ուտելիքը խժռող որկրամոլները, այն էլ միս, ինչը վանականներին ընդհանրապես չի թույլատրվում ուտել։ Եվ հայ վարդապետի համար այս անպարկեշտ կերպարը մեկնաբանվում է որպես սրբության գագաթնակետի հասած լինելու արգասիք և ապա խժռելու վրա զարմացած այլ կղերականներ հարցնում են նրան, թե սա ինչ բան է, որ դու այդպես սրբեցիր այս սեղանը, ինչին այս Վարդանը պատասխանում է, որ դա սրբության բարձր վիճակին հասած լինելու ապացույց է, նրա համար 40 օր միայն խժռելը կամ 40 օր ծոմ պահելը նույն բանն է: Եվ այս կղերականները հարցնում  են, թե ինչպես կարող են նմանվել այդ <սրբության> հասած աճպարարին: Իսկ նա պատասխանում է, որ իբր նրանք չեն ուզում հող ու մոխիր դառնան, որպեսզի Աստված նրանցից կերտի իր պես մեծագույն սրբերի: Եվ ահա նորից այստեղ տեսնում ենք ճշմարտությունն ու ստությունը միախառնված: Այո, իսկապես ճիշտ է, վանականները և ընդհանրապես քրիստոնյաները պիտի ջանան, ըստ Առաքյալի, իրենց հին մարդը կրքերով հանդերձ խաչը հանել: Դա ճշմարտություն է, իսկ ստությունն այն է, որ այդ հին ադամական  մարդուց ձերբազատվելու ջանքերը, ըստ այս գրքի, պիտի արվեն ոչ թե ճգնողականությամբ, այլ ծիծաղով, հռհռալով, խժռելով և այս ու այն կողմ եվաներ փնտրելով:
Միգուցե ոմանք ջանում են այլաբանություն գտնել այս ամենի մեջ, սակայն այստեղ չի երևում, որ բողոքական-խարիզմատիկ ոգու տակ կարող է ինչ որ ծածուկ բարի բան լինել: Եվ ճեմարանի ուսանողների վրա էլ այս գիրքը մեծ ասդեցություն պիտի գործի, քանզի նախ այն գրել է իրենց տեսուչը և մանավանդ, որ այստեղ կոչ է արվում մի կողմ թողնել խաչակրություն հասկացողությունը և այս աշխարհային ուրախությամբ ու ցնծությամբ ապրել, որ նույնիսկ աշխարհի մարդկանց նախանձը շարժել: Այս ոգով դաստիարակվող ուսանողները բնական է, որ մեծ հակում կունենան հարբեցողության և որկրամոլության հանդեպ, կլինեն ցանկասեր, ինչպես այս գրքի դրախտում եվաներ փնտրող վարդապետնեն են, ապաշխարության ոգին դեռ չձևավորված` նրանց մեջ կազմավորվում է թեթևսոլիկության, ծիծաղկոտության, աշխարհիկ ոգին:
Մենք միակ Առաքելական Եկեղեցին ենք աշխարհում, որ մոտ 100 տարի է արդեն, որ ոչ մի գործող վանք չունենք ոչ Հայաստանում և ոչ էլ սփյուռքում, ինչը շատ ցավալի է, քանզի նախանձով ենք նայում թե վրացիներին, թե ասետիներին ու աբխազներին էլ չեմ ասում ռուսների, հույների, լատինների, ղպտիների, ասորիներին և այլոց մասին: Եվ նմանատիպ գրքերը մեծ խթան են հանդիսանում, որ վանքեր ստեղծելու մասին իսպառ մոռանանք, քանզի այս գրքից բխող ոգին մարդկանց վանքերը ներկայացնում է որպես մութ, խավար և այլն: Եվ սրանով ճեմարանցիների հայացքը հեռացնում է վանական կյանքի մասին մտորումներից և սևեռում քեֆ-ուրախությունների վրա: Սա է պատճառը, որ մեր եկեղեցուց թե հոգևորականները և թե կույսերը տեսնելով այս անմխիթար վիճակը, աչքերը հառում են այլ եկեղեցիների կողմը և ստիպված թողնում մեր մայր եկեղեցին և հարում քաղքեդոնական եկեղեցիներին, ոմանք էլ տեսնելով, որ որևէ հույս անգամ չկա հոգևոր կյանքի` մասնավորապես վանականության համար, հուսահատվելով ուղղակի թողնում են իրենց կարգը և ամուսնանում:
Դա է պատճառը, որ այսօր թե ռուս, թե վրաց և թե հույն վանքերի վանականների ու միանձնուհիների մեջ կարելի է տեսնել բազմաթիվ հայաստանից գնացած հայերի: Հերիք չէ մեր չորս բոլորը վխտում են բազմաթիվ և բազմազան աղանդներ, հիմա էլ հենց եկեղեցու ծոցից, ինչպես ասացինք, ստիպված հեռանում են մեր առանց այն էլ սակավաթիվ համայնքի անդամները և հոգևորականները ու հարում քաղքեդոնական եկեղեցուն:
Շատ մեծ ցավ եմ ապրում, երբ այս գիրքը կարդացողներից ոմանց կարծիքն եմ լսում, երբ սրանք ասում են թե` «ցնցվում են»` այստեղ տեսնելով հոգևոր մեծ արժեքներ, իսկ մյուս մասը ցնցվում է, որ եկեղեցու մեջ հենց նրա հիմքերը քայքայող հույժ հոգեվնաս գիրք կա, որը ոչ միայն գրվել է ճեմարանի տեսուչ նշանակված եպիսկոպոսի կողմից, այլև եկեղեցու քարոզչական կենտրոնի կողմից սիրահոժար տպագրվել է այս հակաեկեղեցական գիրքը: Իսկ հիմա էլ մեր եկեղեցու շատ անդամներ անհամբերությամբ սպասում են այս գրքի երկրորդ հատորի լույս ընծայմանը, ինչը, ինչպես տեղեկացա, շատ շուտով կտպագրվի: Եթե այսպես գնա, մենք շուտով կանվանվենք «հայ Առաքելական-խարիզմատիկ եկեղեցի»:
Կարելի էր ասել, որ այս գիրքը հոգևոր առումով ուղղակի ցնդաբանություն է, սակայն, ցավոք, սա շատ ավելի վատ բան է` սերունդների մտածելակերպի մտածված թունավորում, եկեղեցու հիմքերի քայքայում, առաքյալների և սուրբ հայրերի ուղղուց շեղում և բողոքական ոգու ձևավորում և ամենաողբալին էլ այն է, որ ոչ մեկը ոչ մի հակաճառություն ոչ գրում է և ոչ էլ խոսում այս մասին, ինչը կարծես վկայում է այն, որ այս ոգին արդեն իսկ ազատորեն գործում է մեր մեջ, իսկ սա ընդամենը մի հուժկու խթան է, որ ավելի հեռանանք արևելքից դեպի արևմուտք:
Ժնևում համաշխարհային եկեղեցիների խորհրդում բարձրացված այս կամ այն հարցի շուրջ մշտապես իր կարծիքը չունեցող հայ եկեղեցուն անվանում են «մեռած եկեղեցի»: Բարձրագույն ղպտի հոգևորականը հեռանալով Հայաստանից` ասում է. «Հայաստանում եկեղեցի չկա, կան միայն հավատացյալներ»: Մենք այսօր բազում չլուծված հարցեր ունենք` վարդապետական, հովվական, միջեկեղեցական և այլն և այս բոլորի վրա աշխատելու փոխարեն գրվում են առաջին հայացքից ուղղակի գեղարվեստական-հոգևոր գրքեր, որոնք իրականում, ինչպես ասվեց, չափազանց վնասակար բնույթ ունեն:
Մենք եթե մեզ համարում ենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ապա պետք է չշեղվենք հայրերի ցույց տված ճանապարհից և դա որպես ուղեցույց ունենանք մեր կյանքի ողջ ընթացքում։ Իսկ վեպեր գրելու համար կարծում եմ շատ թեմաներ կան և կարելի է ցանկացած թեմա ընտրել, բացի իրական հոգևոր հայրերի գործն ու կյանքը խեղաթյուրելուց։ Ինձ թվում է՝ «Երկու ուխտավորը» հենց այսօրվա հոգևոր վիճակն է արտացոլում՝ շեղված իրական հոգևոր արժեքներից։

   

Masnaget

Լավ կլիներ, որ ներկայացնեիր, թե գիրքը ում է հասցեագրված, երբ է գրվել և արդյոք հասկացե՞լ ես նրա իմաստը:
Կուզենայի քեզ հետ քննարկել այս գրքի հարցը, սիրելի Մանե,- և եթե դու ////կամ ինչ-որ մեկը/// ունես այդ գրքի էլ. տարբերակը, ուղարկիր ինձ, խնդրում եմ, հետևյալ հասցեով` masnaget@inbox.ru

Շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

mane

Իմ գրածից կարող եք եզրակացնել, թե հասկացել եմ արդյո՞ք և եթե  կարծիքներ ունեք, կարող եք ներկայացնել և կքննարկենց։
Իսկ գրքի էլ. տարբերակը ես ձեզ կուղարկեմ։

Ղուկաս Վահան

Ես կարդացի Ձեր գրած «քննադատականը»։ Գովելի է, որ նման նախանձախնդրությամբ անդրադարձել եք այդ գործին։ Ես ինքս չեմ կարդացել այդ գիրքը, սակայն շատ դրական խոսքեր եմ լսել, ուստի ցանկանում եմ հարցնել՝ արդյո՞ք Ձեր մեջբերած հատվածները համապատասխանում են հեղինակի հեռահար նպատակներին, այսինքն՝ մի՞թե Դուք այդ միջանկյալ կտորները միայն վերցնելով և դրանց վրա ծանրանալով չեք հեռացել այն մտքերից, որ ցանկացել է արտահայտել հեղինակը, կամ որն իր հաջորդական բացատրությունն ունի գրքի ասենք հաջորդ դրվագում։
Հուսամ հարցը հասկանալի ձևակերպեցի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

mane

Հոգևոր նյութին անդրադառնալը մեծ զգուշավորություն է պահանջում և նույնիսկ ամենապարզ ձևով գրված որևէ մեկնություն արվել է երկյուղածությամբ և աղոթքով։, որ չլինի թե որևէ մեկը սխալ ըմբռնի և գայթակղվի, իսկ ինչ վերաբերվում է այս գրքին, սա մի աբստրակցիա է, որի ենթատեքստի տակ եթե ինչ–որ բարի բան էլ կա, ապա դա ջրի երես հանել կարող են միայն յուրահատուկ փորձագետներ։ Ուրեմն նման գիրքը հոգևոր դաշտում անընդունելի է։

mane

Իսկ ինչ վերաբերվում է որոշ ընթերցողների հիացական խոսքերին, ի զարմանս ինձ, ես էլ քիչ չեմ լեսել, սակայն դրանք ուղղակի հուզական բնույթ ունեն, որոնք պատճառ են գրքում վարպետորեն լիրիկական զեղումների պատկերմամբ։ Նույնիսկ լսել եմ, թե ոմանք արտասվել են այդ գիրքը կարդալուց։ Սակայն դրանք հաստատապես շնորհի հետևանք չեն, այլ՝ զգացմունքի, ինչը կարող են առաջացնել նաև հնդկական հուզական ֆիլմերը։
Ամեն դեպքում խորհուրդ կտայի կարդալ և ուրիշի գովաբանական կարծիքների վրա չհիմնվել։

Տ. Տաթև քհն.

Ողջույն բոլորին, ճիշտն ասած երբեք չէի սպասի այս գրքի հանդեպ այսպիսի քննադատության, երբ բացեցի այս թեման, ակնկալում էի հերթական գովեստի խոսքերը տեսնեի, բայց անակնկալի եկա 8:), ինչ արած, հարգելի Մանե, անշուշտ չի կարելի ժխտել որոշ դրույթներ ձեր քննադատության մեջ, եւ այն ամենը, ինչ ներկայացնում եք հայրաբանական գրականության մասին, բայց...
   ես կարծում եմ, որ դուք այդքան էլ ճիշտ չէք հասկացել մեր շատ սիրելի Սրբազանը գրքի ողջ գաղափարը, եւ ձեր մեջբերած հատվածներով միայն այդպիսի քննադատության ենթարկելն այս գիրքը կարծում եմ այդքան էլ արդար չէ, ու արված եզրահանգումներն էլ արհեստական են: Գրքի հերոսները բնավ էլ այսօրվա աղանդավորներին նման չեն եւ չեն էլ քարոզում այն ինչ դուք ներկայացրել էք: Գրքի հերոս Վարդան վարդապետը հենց ճգնության ու հոգ?որ իսկական ուղի անցնող մի կերպար է, ճիշտ է մի փոքր ալեգորիկ կերպով, բայց նույնքան եւ իրական, այնպիսին, ինչպիսին դեռ շատերս սովոր չենք տեսնել սրբությունը՝ այդքան պարզ ու մաքուր, այդքան անկեղծ ու վճռական:
Հարգելի Մանե, անչափ գնահատելի է ձեր ցուցաբերած նախանձախնդրությունը հոգեւոր գրականության նկատմամբ, բայց նորից եմ կրկնում, որ շատ անարդար կլինի Սահակ Սրբազանին ու նրա գիրքը դասել ոչ հագեշահ ու աղանդաքարոզ գրքերի  ու հեղինակների շարքը: Գուցե Հայ Առաքելական Եկեղեցուն նոր ծանոթացող մեկն այդքան էլ այս գրքով չմերձենա քրիստոնեական կար?որագույն սկզբունքներին, բայց դրանց արդեն իսկ ծանոթ մեկի համար գիրքն իսկապես որ հոգեշահ եմ համարում՝ անձամբ իմ փորձից իսկ ելնելով, եւ նավ էլ ընթերցանությունից հետո բողոքական մտքերով չեմ տարվել

mane



Ես ամենակարևոր հատվածներն եմ մեջբերել և չէի կարող ամբողջ գիրքը զետեղել, կներեք, բայց ես ամբողջ գրքի մեջ էլ ոչ մի բան ճշմարիտ հոգևոր կյանքի մասին չեմ նկատել, ընդամենը մի քանի հուզիչ հատվածեր են, որոնք կարող էին տեղ գտնել ցանկացած գեղարվեստական գրականության մեջ և ինչ որ չափով հուզել ընթերցողին։ Ես էլ շատ եմ հանդիպել այնպիսի ընթերցողների, որոնք ուղղակի ցնցված են այդ գրքի ազդեցությունից, նրանցից մեկը մի հավատավոր աձնավորություն, որ արդեն տասնհինգ տարուց ավել է, ինչ չի բացակայում սբ. պատարագի արարողություններից, այդ գրքի ազդեցությունից խանդավառված ասաց. «ես չգիտեի, որ մեր հայրերը շուլուխչի մարդիք են եղել», այսինքն՝ մինչ այդ նրա մոտ ձևավորված հայրերի կերպարը միանգամից փլուզվել է, և բոլորովին այլ՝ Աստծո կողմից մերժելի կերպար է ձևավորվել։ Եվ այս մարդը բնավ էլ «Հայ Առաքելական Եկեղեցուն նոր ծանոթացող մեկը» չէ։ Սա էլ այս գրքի Վարդանի պես մեծ հայտնություն է ունեցել, հանկարծ հասկանալով, որ Աստված. «պետք է, որ պար սիրեր, երգ սիրեր և խրախճանք կազմակերպեր իր և իր զավակների համար յուրաքանչյուր օր», այսինքն՝ պիտի ցանկանար «շուլուխչի զավակներ» ունենալ։ Ցավում եմ, որ այսօր շատերի ականջին հաճելի է լսել այնպիսի մեկնություներ, որնցում թևածում է զգացականը, մարմնավորը և այն ամենը, ինչը բնորոշ է լայն ճանապարհի համար. «Քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն, ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով և նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից» (Բ Տիմ. 4։3-4)։
Այո, այս գրքից բխում է աշխարհի ոգին, ինչը լրիվ հակառկ է հոգևորին. «Մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չկա, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս աշխարհի ամբարտանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից» (Ա Հովհ. 2 15–17)։ 
Տեր Հայր, շատ կցանկանայի, որ գոնե մի երկու բառով իմ կողմից մեջ բերած հատվածներում այդ Վարդանի կենցաղավարության «ալիգորիկ» փակագծերը բաց անեիք, որպեսզի ես էլ կարողանայի վերջապես հասկանալ, թե այդ ի՞նչ խորհրդավոր բարիքներ են թաքնված այդ տողերի ներքո, որ ոչ մի կերպ չեմ կարողանում հայտնաբերել։
Եվ ասեմ, որ ոչ միայն ես եմ այդ գրքի մասին նման կարծիքի, այլև ուրիշ սովորական հավատավոր մարդիկ և հոգևորականներ։

vahan

Այստեղ զետեղել  եմ քրքի հեղինակի մեկնաբանությունը։

Ձեր «Երկու Ուխտավոր» գրքում նկարագրում եք հերոս կերպարներ, որգեշնչվա՞ծ եք նրանցով, թե՞ այդպիսիների բացակայությունը լրացնելու միտում եք ունեցել:

Երկուսն էլ: Գիրքն ունի երկու մաս, որոնք իրարից տարբերվում են: Առաջին մասում  անդրադարձել եմ Հովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր վարդապետների արմատներին: Վարդան Բաղիշեցի վարդապետը և Անանուն Սուրբը հրաշագործ ճգնավորներ են, որոնց մասին միայն գրքերում ենք կարդում և նրանց նմանները դժբախտաբար պակասում են մեր արդի եկեղեցական կյանքում: Ճգնավորներին ներկայացրել եմ որպես իդեալներ, որպեսզի նրանց օրինակը ոգևորի բոլորին: Երբ հաջողված մարդկանց ենք հանդիպում և կենտրոնանում նրանց կատարած գործերի վրա, չենք հիշում նրանց ուսուցիչներին: Հրաշագործ սրբեր թեև չկան մեր շրջապատում, այնուամենայնիվ նրանք մարդկանց ոգեշնչման աղբյուրն են:

Երկրորդ մասում ավելի ծանոթ եկեղեցական դեմքեր են՝ Կոլոտն ու Շղթայակիրը, որոնք իրենց տնտեսական, քաղաքական ու ազգային գործունեությամբ ավելի ընդօրինակելի են մեզ համար: Թեև մեր եկեղեցական ամենահաջողված գործիչներն անգամ Վարդանի, Կոլոտի և Գրիգորի նման մոլեռանդ կամ խստակրոն ճգնավորներ չեն եղել, սակայն նրանց կատարածն իդելականացնում ենք և ցանկանում նմանվել նրանց: Գրքի հիմնական գաղափարն այն է, որ անանուն սրբեր, ճգնավորներ, մեղավոր կամ նվիրյալ կրոնավորներ, ազնիվ քահանաներ և առատաձեռն հավատացյալներ միշտ կան, պարզապես պետք է որոշել, թե հավատի բազմաստիճան սանդուղքի ո՞ր աստիճանի վրա ենք կանգնելու: Իսկ աստիճաններով վերև բարձրանալու համար ավելի շատ նվիրում ու անձնուրացություն է պահանջվում: Հավատը նման է շուկա այցելելու, այնտեղ գնում ենք այն, ինչ ցանկանում ենք և որի համար պատրաստ ենք վճարել:   


Հավատը նման է շուկա այցելելու, այնտեղ գնում ենք այն, ինչ ցանկանում ենք և որի համար պատրաստ ենք վճարել:   ??? Հրաշագործ սրբեր թեև չկան մեր շրջապատում, այնուամենայնիվ նրանք մարդկանց ոգեշնչման աղբյուրն են: 9:)
ներողություն կտրուկ ձևակերպմանս համար.բայց այսպիսի հայացքների տեր մարդկանց գրվածքների վրա ես ժամանակ չեմ վատնի։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Seyran sarkavag

հարգելի Մանե,
բավական հետաքրքրությամբ ու անկեղծ ափսոսանքով կարդացի Ձեր դիտարկումները Սահակ Սրբազանի գրքի վ-յալ: Անկեղծ՝ ինձ զարմանք պատճառեց, որ Ձեր նման մեկը, որն ինչպես երեւում է, բավական քաձածանոթ է մեր եկեղեցական ավանդությանն ու հայրաբանական ժառանգությանը՝ նմանօրինակ եզրահանգումներ է անում՝ կարդալով «Երկու ուխտավորը»:

Գիրքն իրականում ո՛չ թե հաճոյապաշտություն, կամ բողոքական մակերեսայնություն է քարոզում, այլ, իսկական թարմ հայացք է քրիստոնեության մասին:
Բայց ավանդության մեջ ապրել՝ չի նշանակում ուտել այն ճաշերը, որոնք կերել են մեր հայրերը... Ավանդություն ամենեւին էլ չի նշանակում, թե ինչ ասաց ասյինչ Սուրբը ծիծաղելու մասին...
Ձեր բարձրացրած որոշ հարցեր, չափազանց հնաբույր են, խնդրում եմ, նկատի ունեցեք...

ցավում եմ նաեւ, որ հեգնում եք «Ճեմարանի տեսչին» ընդդիմադիր թերթի լրագրողական էժանագին մեթոդներով... ուղակի ցավում եմ: Կներեք, գրում եմ պարզամտորեն, այն, ինչ զգում եմ

Գրքում, իրականության մեջ, հեղինակը փորձ է արել այսօրվա իրականությունից հեռացած սրբերին նորից մոտեցնել ընթերցողներին: Թյուր է այն կարծիքը, թե սրբերը «մարդ» չեն եղել...
Ես շատերին եմ ճանաչում, ովքեր շատ հարցերի պատասխաններ են գտել հենց այս գրքի մեջ...
ես ձեզ չեմ հասկանում... Ձեր մեթոդով փարիսեցիները փորձում էին Հիսուսին.
Դուք Սրբազան Ավանդություն ասելով ճահիճ եք պատկերացնում. գրքի հեղինակկը Սրբազան Ավանդությունը ներկայացնում է որպես հոսող գետ, որից կարող է սնվել նաեւ արդի հավատացյալը...

Դուք կարծում եք, որ մեր սուրբ հայրերն ապրել են, որպեսզի մուրճով անընդհատ հարվածեն մեր գլխին 33:)
Այդպես չէ... գրքի հեղինակն ասում է, որ հայրերն ապրել են Տիրոջ իրական ներկայությունը, ասում է, որ մենք ել կարող ենք՝ նրանց օրինակին հետեւելով անցնել նույն ուխտի ճամփան..

գրքում ներկայացված բնապաշտությունը ոչ այլ ինչ է, քան «Երկինքը բատմում է Տիրոջ փառքի մասին...»

Կյանքը ոչ թե սեւի ու սպիտակի կռիվ է՝ այլ Աստցո հետ ներդաշնակ ապրելու մի ճանապարհ,,,

Խնդրում եմ, մի մգացրեք գույները, ամեն չորեքշաբթի այցելեք Մայր Աթոռ, երեկոյան ժամը 6-ին լսեք Սահակ Սրբազանի քարոզները, ճիշտ հասկացեք Ավանդությունը, այն գերեզմանոց չէ

առայժմ այսքանը, էլի բաներ եթե հիշեմ կգրեմ