Author Topic: New age կամ Նոր դար  (Read 18143 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: New age կամ Նոր դար
« Reply #20 on: August 28, 2009, 09:13:53 AM »
Սամվել ջան, չպետք է մոռանալ, որ ֆորումը քննարկումների համար է և ոչ թե՝ գիրք կարդալու։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #21 on: August 28, 2009, 09:20:45 PM »
Անշուշտ, հարգելի Ադմին: Չնայած, քննարկելուց առաջ միգուցե վատ չէր լինի մի քիչ էլ կարդալը: Չէ որ, վերջիվերջո, ես էլ ինչ որ բան սխալ կարող եմ հասկանալ և ձեզ սխալ ներկայացնել: Ինչպես (ձեր կարծիքով) դա արդեն պատահեց մեզ հետ հոգու հավերժության մասին խոսելիս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: New age կամ Նոր դար
« Reply #22 on: August 28, 2009, 09:38:24 PM »
Սամվել ջան, ես թեմայի օգտի համար եմ ասում։ Անձամբ ձեր գրածները գուցե ոմանք կարդան, իսկ գրքային շարադրանքը, այն էլ ֆորումում, հաստատ քչերը կկարդան, ուստի ճիշտ է, որ ինքներդ շարադրեք Ձեր մտքերը, հետո գուցե մեջբերեք գրքից, որպեսզի հիմնավորեք Ձեր ասածը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #23 on: September 29, 2009, 09:21:40 PM »
Quote
Դուք մտածեք բազմաթիվ անաստված, մահմեդականությունը ընդունած, նյու˗էյջիստներ, մորմոններ, եհովայի վկաներ եվ այլ չփրկված ու մոլորված հայորդիների մասին:

Հարգելի Մաղաքիա!
Տեսեք, այսքան երկար խոսեցինք "Ռեմա" բառի մասին, իսկ հասկացողության մասին ես չասացի գոնե մեկ բառ, - դեմ լինի թե կողմ: Ինչու? Որովհետև ես ոչինչ չգիտեմ այդ մասին, և ինչ էլ որ ասեմ, կլինի ուղղակի  դա-տար-կա-բա-նու-թյուն: Եթե Դուք գիտեք - ասեք: Իսկ եթե դա ինձ հետաքրքրի, ես էլ կփորձեմ խորանալ և ինչ-որ տեղեկություններ հավաքել:

Եվ ըստ իմ նման պատկերացմանը իրերի վիճակի մասին, ցանկանում եմ հարցնել Ձեզ.

Ինչ գիտեք Դուք "Նյու Էյջի" մասին, որ այդպես քարկոծում եք նրան? Ծանոթ են Ձեզ արդյոք Նիլ Դոնալդ ՈՒոլշի աշխատությունները, Քրայոնի գրքերը, Դրունվալո Մելքիսեդեքը, Վադիմ Զելանդը?.. "ՈՒրանտիա" գիրքը...
Ես ինքս "Նյու Էյջի" մեծ համախոհն եմ ու մի բան Ձեզ կասեմ հաստատ. Ձեր ասած այդ "անաստվածությունն" այնքան լիքն է Աստծով, որ Աստված նրա եզրերից դուրս է թափվում:
Վերջին վեց-յոթ տարիների ընթացքում ես չեմ հանդիպել գոնե մեկ մարդու, որը, նույնիսկ չնչին տեղեկություն ունենալով "Նյու Էյջից", գոնե հարգանքով չի խոսում նրա մասին: Իսկ դուք - անաստվածություն... աղանդ...
Մոտակա մի երկու օրվա մեջ ես մի փոքր կգրեմ այդ մասին "Նոր Դար" բաժնում: Եթե կլինի ցանկություն - ընթերցեք:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #24 on: December 03, 2009, 11:39:46 PM »
Լրիվ երկու ամիս տևեց, մինչև ես կարողացա շարադրել "իմ խոսքերով": Ներող եղեք, խնդրում եմ, ուշացման համար: Հասկանում եմ, հնարավոր է, որ երկու ամիս հետո նույնիսկ հետաքրքրություն էլ մնացած չլինի թեմայի նկատմամբ, բայց ինչևէ, հարկ էր այն ավարտել:
Եվ այսպես, վերադառնանք "Նոր Դարին"...


Բոլորին հասկանալի է, որ քրիստոնյաների հիմնական մասսան ընդհանուր ոչինչ չունի այն էքստրեմիստական տարբեր խմբերի հետ, ինչպիսիք են տարբեր աղանդները և այլն: Տրադիցիոն քրիստոնեությունը դատապարտում է այն, ինչ կատարվում է այդ աղանդների ներսում, և դրա փոխարեն առաջարկում է մարդկանց հավատ, որը հիմնված է սիրո և ընտանեկան արժեքների վրա: Իսկ էքսցենտրիկ խելագարները - ինչ արած, այդպես էլ է պատահում:

"Նոր Դարի" ուսմունքները նույնպես իրենց նպատակ չեն դրել զարհուրելի աղանդներ բուծելը: Բայց մամուլն ավելի հաճախ հենց այդ ոճով է գրում "Նոր Դարի" մասին, և այդ հրապարակումները մի առանձնապես դիմադրության չեն հանդիպում: Դա իր պատճառներն ունի:

Առաջին հերթին, Նոր Դարը ոչ ոքի "իր հավատին" չի բերում: Այդ պատճառով խնդրում եմ, հավատացեք. երբ դուք վերջացնեք այս ինֆորմացիան կարդալը, ոչ ոք չի սկսի ձեզ համոզել, որ դուք միանաք ինչ-որ խմբի, կայացնել որոշում, որը որ ձեր կյանքում արմատական փոփոխություններ է պահանջում, երկրպագել ինչ-որ մեկին կամ զբաղվել մեդիտացիայով, կարդալ ինչ-որ գրականություն: ՈՒղղակի ես ուրախ կլինեի, եթե դուք, կարդալուց հետո, ասեիք, որ մի քիչ ավելի լավ եք ինձ հասկանում:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #25 on: December 03, 2009, 11:41:18 PM »
2.

"Նոր Դարը" - դա հավատ չէ, և այն չունի ոչ մի վարդապետություն, որը որ անհրաժեշտ կլիներ ուսումնասիրել: Ավելի շուտ դա համաշխարհային փիլիսոփայություն է: Այն չունի ոչ մի կազմակերպություն, ոչ մի  կազմություն (ստրուկտուրա): Այդ պատճառով ոչ մի կարիք չկա մշակել ինչ-որ ստրատեգիա, պայքարելու նրա հակառակորդների դեմ: Չկա ոչ մի թեմական դպրոց, որտեղ որ հոգևոր գործիչներ կպատրաստվեին, ինչպես նաև չկան նյու-էյջական քահանաներ: Չկա ինչ-որ մեկը, ում կարելի կլիներ "առաջնորդ" անվանել:

Չկա մի կազմակերպություն, ուր կարելի կլիներ մտնել; չկա ուսուցիչ, ում կարելի կլիներ հետևել; չկա ընտրված մի կոնկրետ գիրք, որը որ կբացատրեր, թե ինչին պետք է հավատալ: Չեն կայացվում պարբերական հավաքներ, չկան կանոնավոր հեռուստահաղորդումներ և չկան օրենսդրումներ, որոնց հարկավոր է հետևել:

Հա, մի բան էլ. չկա մի հասցե, ուր կարելի կլիներ նվիրատվություն ուղարկել:

Կասեք, որ այս ամենն ինչ-որ անհասկանալի է հնչում? Ինձ էլ էր այդպես թվում  այնքան  ժամանակ, մինչև ես չհասկացա, թե ինչ է կատարվում: Նոր Դարի փիլիսոփայությունը դիմում է ինտուիտիվ գիտելիքներին, որին որ տիրում է յուրաքանչյուր այսօր ապրող մարդ: Իսկ այդ գիտելիքներին յուրահատուկ է մի արտասովոր ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ:

Բոլորը հասկանում են այդ "անհասկանալի" փիլիսոփայությունը, կարծես մանկուց են սովորել դրան:

"Նոր Դարն" ասում է, որ մենք բոլորս անցնում ենք կյանքի որոշակի բոլորաշրջանների միջով: Եվ իհարկե, նա ի նկատի ունի մեր անցած կյանքերը: Պատահականություններ չեն լինում, դրանք ավելի շուտ որոշակի կանչեր կամ դասեր են, որոնք հենց մենք ինքներս ենք օգնում ստեղծել  մի որոշակի հոգևոր մակարդակի վրա: Դա նշանակում է, որ մենք ինքներս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ մեր կյանքում կատարվում է:
"Նոր Դարի" համախոհը երբեք չի միանա ինչ-որ պաշտամունքի, չի հետևի ոչ մի առաջնորդի, ինքնասպանություն չի գործի և երբեք չի դատաբանի իրեն շրջապատողներին նրա համար, որ նրանք այնպիսին են, ինչպիսին որ կան: Նա գիտի, որ մարդու մեջ հսկայական ուժեր կան թաքնված:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #26 on: December 03, 2009, 11:42:54 PM »
3.
"Նոր Դարը" սովորեցնում է մարդկային արժանապատվությանը, ինչպես նաև նրան, թե ինչպես հաղթահարել վախն ու անվստահությունը: Մարդու նոր հնարավորությունները - դա բանալի է, իսկ "մտադրությունը - ստեղծել կյանքի մեջ փոփոխություններ դեպի լավը",- "Նոր Դարի" աղոթքն է:

"Նոր Դարը" (Ն.Դ.)հավատում է, որ գոյություն ունեն ուժեր, որոնք հավասարակշռում են մարդուն էներգիայի օգնությամբ:

Իսկ ինչպես լինել թռչող ափսեների հետ? Եթե նրանք կան, այդպես էլ թող լինի: Փնտրել նրանց գոյության ապացույցները - Նոր Դարի փիլիսոփայության գլխավոր խնդիրը չէ: Նա հավատում է, որ մեզանից բացի, տիեզերքում ուրիշ քաղաքակրթություններ էլ կան: Եվ նույնիսկ հավատում է նրան, որ մենք ինչ-որ չափով մասնակից ենք նրանց բիոլոգիական էվոլյուցիային: Բավականին անհեթեթ է հնչում, ճիշտ չէ? Նոր Դարը չի կարող ապացուցել այդ, ինչպես նաև քրիստոնեաները չեն կարող ապացուցել դրախտի և դժողքի գոյությունը: (Այս օրինակը միայն և միայն համեմատելու համար է և ոչ մի դատողություններ:)

Ն.Դ. ոչ ոքի չի դատապարտում ոչ մի բանում: Հավատում է, որ "սիրել մեկմեկու" նշանակում է հանդուրժող լինել դեպի ուրիշների հավատը: Նա ուրախանում է հրաշքներին, որոնք պատահում են ուրիշ հավատների մեջ: Հարգանքով է վերաբերվում Աստծո ազնիվ որոնումներին, ինչպիսի ուղղություն էլ որ  չընդունի այդ որոնումը: Ն.Դ.-ի շատ հետնորդներ եկեղեցի են գնում: Ն.Դ. աշխարհայացքի ընդունումը չի պահանջում հրաժարվել Հիսուսի կամ Մովսեսի կամ յուրաքանչյուր ուրիշ ՈՒսուցչի ուսմունքից: Ն.Դ. հետնորդները ուրախ են, երբ ամեն ինչ հավասարակշռության մեջ է գտնվում, և հաճույքով կմիանան ամեն մի մարդու, ով կցանկանա աղոթել համամարդկային նպատակների հասնելու համար, ինչ հավտքի էլ որ նա պատկանի: Նրանք չեն մեղադրում ուրիշներին հերձվածողության մեջ: Ն.Դ. չի ասում իր հետնորդներին, որ Աստված միայն իրենց է ժպտում, նա քաջալերում է Աստծո իրական էության որոնումները:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #27 on: December 03, 2009, 11:44:50 PM »
4.
Ն.Դ. համարում է, որ մարդ ինքը պետք է հոգ տանի իր հոգևոր մակարդակի մասին, իսկ հոգևոր մակարդակը - մոլորակի վրա փոփոխությունների կատալիզատորն է: Եվ մեր պարտքը նրանում չէ, որպեսզի փոխենք ուրիշներին: Ամեն մարդ ինքն իր համար պետք է որոշի, թե ինչ անի, և կամ ինչ չանի:  Ամեն ոք իրավասու է կոնկրետ իր համար կարևոր հոգևոր ընտրություն կատարելու:
“Մեռյալ ծովի Ձեռագրերըն” ուսումնասիրող գիտնականներն ասում են, որ Քրիստոսին ժամանակակից հրեա հոգևորականները վերջինիս "սրբապիղծ քարոզիչ" էին անվանում: Չէ որ Նա սովորեցնում էր հասարակ մարդկանց նրան, որ նրանք արդեն իսկ  լիիրավ արարածներ են, առանց որևէ հոգևոր արարողությունների:Նա ասում էր, որ բոլոր մարդիկ կարող են լինել այնպիսին, ինչպիսին Ինքն է - Աստծո Որդիներ: Դա լրիվ համապատասխանում է Ն.Դ. ուսմունքի հետ:

Ն.Դ. հավատում է խրատատու հոգիներին և հրեշտակներին: Նրա չեննելինգը (Ն.Դ. "գերաշխարհային" տեսանկյունը)համընկնում է Երկրի աբորիգեն ժողովուրդների միջև գոյություն ումեցող մարգարեությունների մեծամասնության հետ: Տարիներ առաջ Ն.Դ. ասում է եղանակի փոփոխության մասին որոնք հիմա իրոք որ տեղի են ունենում: Տարիներ շարունակ Ն.Դ. տալիս էր ոչ մի բանի վրա չհիմնված  առողջարարական մեթոդներ, և հանկարծ նրանցից շատերն ընդունվեցին գիտական հետազոտումների հիման վրա: Այդ մասին հայտնում է "Ամերիկյան բժշկական միության" ամսագիրը (11 հունիս 1998թ.):

Մարդկության ապագայի վերաբերյալ Ն.Դ. հավատում է, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի ոչ Արմագեդդոնի, ոչ էլ Նոստրադամուսի մռայլ գուշակությունների հետ: Ն.Դ. առաջարկում է մեզ ինքներս հետազոտել այդ ամենը, բայց ոչ թե նրա համար, որպեսզի ապացուցի իր ճիշտ լինելը, - ավելի շուտ որպեսզի օգնի մեզ ավելի լավ հասկանալ, որ Աստծո մասին պատկերացումները կարող են  ավելի վսեմ ու վիթխարի լինել, քան մենք ենթադրում էինք:

Հավատում եք արդյոք դուք հետմահու կյանքին? Դրան հավատում է մարդկության 85 %-ը: Ն.Դ. ևս հավատում է դրան: Այլ կերպ ասած, մարդկության մեծամասնությունը հավատում է այն բանին, որ մարդ ինչ-որ իմաստով հավերժ է: Եվ Ն.Դ. էլ նույն կարծիքին է: Նաև Ն.Դ. հավատում է նրան, որ այդ հավերժական արարածը (մարդը)ստեղծված է Աստծո նմանությամբ; ըստ երևույթին դա նշանակում է, որ մենք բոլորս - Աստծո մասնիկներ ենք: Ն.Դ. համոզված է, որ Հիսուս հենց դրան էր սովորեցնում - նրան, որ բոլոր մարդիկ հավասար չափով բաժանում են Աստծո պատկերը. նրանք աստվածային են, տիրապետում են ընտրության  ազատությանը և հավերժ են:

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #28 on: December 03, 2009, 11:46:41 PM »
5.
Առայժմ այսքանը "Նյու Էյջի" մասին:
Հիմա ես կցանկանաի մի երկու խոսք ասել իմ մոտեցման մասին այս հարցին, ինչպես նաև, թե ինչու եմ ես ցանկանում ձեզ տեղյակ պահել այս ամենին:


Ինձ իրոք որ չի մտահոգում, կմիանաք դուք Ն.Դ. թե ոչ: Ես ասում եմ, որ չկա դժողք, և որ, երբ մենք մահանանք, մենք կանցնենք մեր սկզբնական հոգևոր վիճակին: Մենք կվերադառնանք Տուն: Ես հավատում եմ այն բանին, որ մենք բոլորս - մի Ընտանիք ենք: Եթե դուք կարդաք Ն.Դ. գրքերը, կտեսնեք, որ հենց այդ մասին է այնտեղ գնում խոսակցությունը - Ընտանիքի մասին:

Ինչ եմ ես ձեզանից ցանկանում? Որպեսզի դուք մտածեք ինչպես ես? Ոչ! Ես ձեզանից համբերություն եմ խնդրում և հասկանալ: Նոր Դարաշրջանի Մարդիկ, որոնք համախմբվում են, որպեսզի հոգևոր պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն, զգան սեփական արժանապատվությունն ու կիրառեն թողությունը, ներումը, - իրականությունից կտրված "մտագարներ" չեն: Նրանք խելքները չեն գցել և նրանց  "ուղեղները չեն լվանում":Նրանք իրենցից խաղաղասեր մարդկանց մի հոգևոր-անկազմակերպված խումբ են ներկայացնում, և նրանց չի մտահոգում, թե կարող եք արդյոք դուք էլ հավատալ նրան, ինչին որ իրենք են հավատում: Սակայն ցավալի կլիներ, եթե պարզվեր, որ դուք նրանցից վախենում եք: Որտեղից է սկիզբ առնում այդ վախը - ձեր սրտից, թե ամբողջ բանը նրանում է, որ այդ մասին պատմել են ՈՒրիշները?


Թույլ տվեք վերջացնել մի օրինակով, որը հայտնի է միլիոնավոր մարդկանց: Խոսքս "Տիտանիկ" կինոնկարի մասին է: Դուք հավանաբար կհիշեք, որ ֆիլմի վերջին կադրում ծեր կինը կանգնել է նավաքթին և ինչ-որ բան է պատրաստվում նետել ջուրը: Քչերն են երևի ուշադրություն դարձրել սրան. սակայն վերջին կադրը հաստատումն է հանդիսանում այն բանի, որ մենք բոլորս անմահ ենք! Այդ կադրը մեզ բոլորիս կոչ է անում, ասելով, որ մահվանից հետո գալիս է ըմբռնումը - "պիեսը խաղացված է", և նույնիսկ ոճրագործները կանգնած են հերոսների կողքին և ժպտում են Ընտանիքի վերջին անդամի վերադարձը Տուն: Բոլոր դերակատարները հավաքված են - երիտասարդ, եռանդուն, բոլորը ծափահարում են վերջինին, որ Տուն է վերադառնում: Ինչ հզոր հաստատում է! Ինչպիսի Սեր!

Շնորհակալություն Ջեյմս Կամերոնին: Նրա ինտուիցիան ցուցաբերեց մի հրաշալի օրինակ այն բանի, թե ինչն է իրականում գլխավորը "Նոր Ժամանակներում": Սերը: Հոգևոր հավասարությունը: Ընտանիքը:

Սա է գլխավորը նաև մեզ համար: Շնորհակալություն:
Մեծ Սիրով և հարգանքներս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Masnaget

  • Հոգևորական
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Կրկին Նոր Դարի մասին:
« Reply #29 on: July 31, 2010, 02:10:55 PM »
Կրկին Նոր Դարի մասին:
Այս գաղափարախոսությունն ընդունում է շատ բաներ, որոնք մերժելի են ավանդական եկեղեցական իմաստով: Դրանցից մեկը վերամարմնավորման գաղափարն է:
Եվ  վերամարմնավորման տեսությունների հետ ծանոթանալիս անհրաժեշտ է նշել, որ այդ տեսությունների տեսակները շատ են ու լայնորեն քարոզվում են Նյու էյջի կամ Նոր Դարի հետևորդների կողմից:
Կարմայի և վերամարմնավորման տեսությունների ժամանակակից կողմնակիցներից շատերի ապացույցները կրում են առասպելական բնույթ և նույնիսկ կրոնների պատմության ուշադիր ուսումնասիրման դեպքում հիմնավորում չեն գտնում: Նման կարծիքների շարքում գոյություն ունի մի գաղափար, ըստ որի`  վերամարմնավորման նկատմամաբ հավատքն իբր լայն տարածված էր հին աշխարհում:

Բայց դա հեշտ է հերքել: Օրինակ` Հին եգիպտացիները հավատում էին, որ զմռսված մարմնի և հոգու միջև կապ գոյություն ունի: Քանի դեռ գոյություն ունի մումիան, գոյություն ունի և հոգին: Նրանք կարծում էին, որ հոգուն հնարավոր է ոչնչացնել մումիայի գլխատման կամ այրման միջոցով: Սա նշանակում է, որ եթե հին Եգիպտոսում վերամարմնավորման գաղափարը լիներ, ապա հին մարմինը պահելու կարիք չէր լինի. վերամարմնավորվածի ինչի՞ն է պետք հին մարմինը: Մահանալուց հետո հին եգիպտացին սպասում էր ոչ թե նոր մարմնավորում, այլ հավիտենական կյանք հավիտենական դրախտում, որտեղ կարող է անհոգ ապրել: Իսկ Հին եգիպտացիներին վերամարմնավորման նկատմամբ հավատք վերագրելու փորձերը ծագում են Հերմես Տրիսմեգիստի աշխատություններից և մասնավորաբար նրա հայտնի <<Զմրուխտյա տախտակից>>, սակայն ասեմ, որ վերամարմնավորման մասին տեսությունը ծագել է հինդուիզմից, թեև այնտեղ էլ դա ոչ այնքան շուտ է առաջացել: Մասնավորապես Ք. ա. 2 հազարամյակի վերջում և 1 սկզբում ստեղծված վեդաները ոչինչ չեն հաղորդում վերամարմնավորման տեսության մասին: Առաջին անգամ հինդուիզմում այդ տեսությունը բացատրվում է ուպանիշադներում, որոնք ստեղծվել են Ք. ա. 7-6 դդ.:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: