սատանայի դրո՞շմ

Started by Armen, May 16, 2005, 08:55:34 PM

Previous topic - Next topic

mane

Նախ ասենք մեջբերումների համար, որ սա այդ թեմայով եղած աշխատություններից հանած համարներ են, որոնք շատ լավ մեկնաբանված են հեղինակների կողմից եւ ամբողջ գիրքը, բնականաբար, մենք չէինք կարող ձեզ ներկայացնել: Եվ քանի որ լուսամուտի մեջ այս թեման կար, մենք էլ, ուղղակի, ներկայացրեցին մի այլ կարծիք, որի մասին կարող էինք ընդհանրապես չխոսել, քանի որ մեզ համար, փառք Աստծո, արդեն փակված թեմա էր եւ մենք չենք շնչում ոչ Հայտնության գրքով, ոչ էլ այս թեմաներով: Իսկ եթե հակառակ կարծիք արտահայտելը ընդունված չէ, կարող ենք կոնկրետ այս թեմայի շուրջ խոսակցությունը դադարեցնել:

mane

Նորից նշում ենք, որ Սուրբ Գրքում թեմաներն ամենատարբեր են, որոնցից մեկն էլ սա է: Եթե կարծում եք, թե ինչ որ թեմաներ պիտի Սուրբ Գրքից ընդհանրապես հանել եւ վերացնել, դա ձեր անձնական գործն է, իսկ ինչ վերաբերվում է եղբայրսիրությանը եւ նման այլ բաներին, մեղա Աստծո, իսկապես որ մենք շատ թերի ենք եւ մեծ ձգտում ունենք հասնելու դրան եւ շատ ուրախ ենք, որ դուք հասել եք այդ բարձունքներին:

mane

Իսկ ինչ վերաբերվում է կեղծ ներողամտությանը եւ խստակեցությանը, կներեք, բայց ուղղակի չենք կարողանում գլխի ընկնել, թե ինչի հիման վրա եք նման եզրակացության հանգել:

mane

Շեշտենք նաեւ, որ քիչ չէին այն հոգեւորականները, որոնք նույնպես մասնակցում էին այդ պայքարին, եւ ոմանք էլ, որ լռում էին, շնորհավորեցին նրա համար, ինչին , որ Աստծո ողորմությամբ կարողացանք հասնել: Իսկ եթե համարում եք, որ այս ամենը ծայրահեղականների ու աղանդավորների գործ է, լավ կլիներ, որ այս բոլորը հերքող մի վարդապետական աշխատություն լիներ՝ հակառակ բազմաթիվ այս հարցը լուրջ ընդունող գրականության: Մենք էլ կարդալով՝ չէինք ընկնի ձեր ասած «ծայրահեղությունների» մեջ, քանզի այս թեմայի շուրջ արհամարհական հպանցիկ մի երկու խոսքերը, ցավոք, համոզիչ չեն:

Marie

#54
Ձեզ բոլորիդ բարևում եմ: Հնարավո՞ր է հարցնեմ.
Հայր սուրբ, Եվրոպայում   քիչ չէ՝ «կայսեր» իշխանության  բարձրացման պատճառով մտահոգվողների թիվը: Ֆաշիզմի դառն փորձառությունը հեռավոր չէ: Իրենց քաղաքացիների կատարեալ համարակալմամբ բազմապատկվում է կառավարություններին՝  իրենց քաղաքացիների հակակշռելու հնարավորությունները: Մարդու հոգեվոր ազատության դեմ նաև սպառնալիք է: Եվ մարդու քաղաքական հակումներն ու գործունեությունը հսկելու համար ընձայված միջոցներից լավագույն է: Սոցիալական քարտը «թիվ»երի  խնդրից տարբեր խնդիր է, կարող ենք նրան դիտել և քննարկել Սատանայի դրոշմից տարբեր տեսանկյունից, և ըստ իս, լուրջ մտահոգություններ է նա առաջացնում:

Մանէ, կներեք ինձ. հակառակ որ փակ եք համարում այս թեման, անձամբ ցանկացա մդնել ֆորումում, որպեսզի ինձ բացատրեք Աստվածաշնչի ձեր կատարած ընթերցումը: Կարո՞ղ եմ իմ հարցերը ուղղել ձեզ:



mane

Բարեւ Marie ջան,
Մեծ ուրախությամբ կաշխատեմ պատասխանել ձեր հարցերին

Abegha

#56
Quote from: mane on December 21, 2007, 12:13:59 AM
Իսկ եթե համարում եք, որ այս ամենը ծայրահեղականների ու աղանդավորների գործ է, լավ կլիներ, որ այս բոլորը հերքող մի վարդապետական աշխատություն լիներ՝ հակառակ բազմաթիվ այս հարցը լուրջ ընդունող գրականության: Մենք էլ կարդալով՝ չէինք ընկնի ձեր ասած «ծայրահեղությունների» մեջ, քանզի այս թեմայի շուրջ արհամարհական հպանցիկ մի երկու խոսքերը, ցավոք, համոզիչ չեն:

Մանե ջան, իսկ ովքե՞ր են ձեր «վարդապետները», որոնց այդպես մեջբերում ես։ Գուցե հղում տաս, մենք էլ ճանաչենք իրենց։

Հ.գ.
Ինձ հետաքրքիր է նաև, դու անընդհատ «մենք»–ով ես գրում, արդյո՞ք քո անունից ես գրում, թե՞ միասին եք գրում քո անվան տակ։


mane

Հայր Սուրբ, անձամբ մեր եկեղեցու վարդապետներից որեւէ մեկին ես կատի չունեմ, բայց ինչպես հույն, ռուս եկեղեցիները այս թեմայի շուրջ ունեն վարդապետական աշխատություններ, մենք էլ կարող էինք ունենալ նաեւ մերը, ինչը ավելի կհստակեցներ այս խնդիրները:

Իսկ ինչ վերաբերվում է «մենք»-ին, երբեմն ընկերս էլ է ինձ միանում:

Abegha

Մանե ջան, ինձ թվում է ինչ ինձ հիշում եմ, եկեղեցական գրականություն եմ կարդում։ Հայրաբանական գրականությունը իմ մշտական ուղեցույցն է եղել։ Սբ Հովհ. Ոսկեբերանը կարծես իմ ուսուցիչն է եղել։ Եվ այս ամենից հետո, երբ ինձ ասում են, որ նրանք այս թվերի մասին այնպես են գրել, ինչպես սոց. քարտերի մասին է խոսվում այսօր, ներող եղեք, բայց չեմ կարող համաձայնվել։ Ես նրանց միջոցով փորձել եմ հասկանալ բարին և ճշմարիտը, աստվածային սերը, որը և ուսուցանել եմ Հայաստանի տարբեր քաղաքներում։ Ավարտաճառս էլ սբ Գր Տաթևացու ամենից ծավալուն գործերից մեկն է եղել։ Այս ամենով հանդերձ երբեք չեմ ձգտել վախճանաբանությամբ զբաղվել։ Ինձ բավարարել է Տիրոջ այն խոսքը, համաձայն որի՝ եթե այս մանուկներից մեկին մեկ բաժակ ջուր տանք, երկնքում վարձք ունենք։
Այսքանից հետո, գոնե իմ չափով ճանաչելով աստվածային անբովանդակելի սերը, երբեք չեմ ցանկանա Նրան իջեցնել և դարձնել թվերի գերի։ Ինչքան էլ մարդկային միտքը թվեր ու կոդեր հորինի, աստվածային Նշանի ու Սիրո առջև դրանք ոչինչ են։ Հետևաբար ինձ չեմ կարող թույլ տալ, որ որևէ թիվ սահմանափակի իմ քրիստոնեական ազատությունը, այն ազատությունը, որի մասին առաքյալն է խոսում։ Դուք եթե կաշկանդվում եք այդ թվերով, պարզապես ցավում եմ, բայց ասեմ, որ Աստված շատ, շատ բարձր է այդ թվերից, և ես իմ Աստուծո պատկերն ու նմանությունն եմ կրում իմ մեջ։
Թող ներվի ինձ սբ Գր Տաթևացու միտքը յուրովի ասելու՝
Եթե կամովին չեմ ուրացել Աստծուն, ուրեմն թող գրվեն այդ կոդերը։

Ես այլևս ասելիք չունեմ, ընտրությունը ձերն է։

Marie

#59
Quote from: Abegha on December 25, 2007, 10:05:23 PM։ Հետևաբար ինձ չեմ կարող թույլ տալ, որ որևէ թիվ սահմանափակի իմ քրիստոնեական ազատությունը
Հայր սուրբ, ամփոփեցիք հավանաբար մեր շատերի համոզումը: Բայց դա չի նշանակում, թե համաշխարհային համարակալումը զուրկ լինի լուրջ վտանգներից: Խոստանում եմ աշխատել ձեզ ներկայացնելու համար Եվրոպայի մտավորականության ներկայացուցիչների այն խավը, որ իր լուրջ մտահոգությունը հայտնել է ընդհանուր համարակալման վերաբերյալ: Կներեք եթե յապաղումով կարողանամ այս անել:

Մանե, ճիշտն ասած, Աստվածաշնչից ձեր բերած ոչ մի մատնանշում համոզիչ չէր և ողղակի չէին վերաբերում ձեր բացած թեմային:  Աստվածաշնչից անջատում էք մի խոսք և նրան տալիս եք բացարձա՞կ արժեք: Այսպիսի ընթերցում են անում բոլոր աղանդավորները: Երբ սաղմոսներում կարդում ենք, թե «Անզգամը ասաց իր սրտում, թե Աստված չկա» Կարո՞ղ եմ անջատել վերջին մասն ու հայտարարել, թե Աստվածաշնչում գրված է, թե Աստված գոյություն չունի:
Իսկ Աստվածաշնչում գրված բոլոր թվերին նույնպես ընձեռո՞ւմ եք բացարձակ արժեք: Ի՞նչ եք անում երբ, օրինակ, տարբեր ավետարաններում թվերը համապատասխան չեն իրար: Դուք ինձ խոսում էք թվերի մասին, երբ նրանք ոչ մի արձագանք չունեն իմ հոգևոր աշխարհում: Մի թիվ նման է մի ուրիշին ու մուտք չեն գործում այնտեղ, ուր միայն Աստուծո խոստումը կա, թե եթե նման լինեք սիրող մանուկներին, կմտնեք Աստուծո արքայությունում: