Հարցազրույց Մանեի հետ

Started by Maro, November 23, 2007, 05:36:12 PM

Previous topic - Next topic

mane

Marie ջան, բնականաբար այն ամենն, ինչ մեր չորս բոլորը տեսնում ենք, նրանք մեզ հուշում են Աստծո գոյության, երկնքի արքայության եւ դժոխքի մասին, ուղղակի դրանք տեսնել է պետք, այո, երեխայի հնդեպ ունեցած ծնողի սերը հուշում է Աստծո սիրո մասին, որ տածում է մարդկանց հանդեպ, բայց երեխայի հանդեպ ունեցած սերը կարող է նաեւ կռապաշտության վերածվել, այսինքն՝ առավել լինել մարդու համար քան Աստված, դրա համար է, որ Տերն ասաց. «Չեք կարող Ինձ հետեւել, եթե չուրանաք ձեր երեխաներին եւ այլն», այնպես որ այս աշխարհի մեջ ամեն բան պիտի ծառայի մի նպատակի՝ հոգու փրկության համար, քանզի մնացած ամեն ինչի համար ամեն բան տեսած ու լիուլի ճաշակած Սողոմոնն ասաց. «Ունայնություն ունայնության, ամեն բան ունայն է»:

Մնացած հարցերին կպատասխանեմ «սատանայի դրոշմ» բաժնում:

Marie

#31

Մանե, ձեր մեջ ի՞նչ արձագանք է ունենում Ներսես Շնորհալու Հավատով Խոստովանիմի այս տունը. « Հուր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ քո զոր արկեր յերկիր, բորբոքեա' յանձն իմ ...»

Marie

Սիրելի Մանե, ներեցեք, եթե ձեր հարցազրույցի բաժնում շատախոսել եմ: Շատ եմ ցանկանում ձեր հետ խոսել Աստվածաշնչի մասին, զրուցել, և պարզել. ի՞նչ է մեզ բաժանում, և ի՞նչ՝ միացնում: Մեր ընդհանուր հավատը ավելի ուժե՞ղ է, քան մեր անհամաձայնությունները: Թույլատրո՞ւմ եք, որ այսպիսի թեման բացվի: Դուք անձամբ կարո՞ղ եք բանալ:
Իմ հարցը. կա՞ մի բան, որ չունեցաք այս կյանքում, ձեզ համար  շատ կարևոր մի բան, որից զրկվեցիք:

Marie

#33
Մանե , ձեզ այնպես չի՞ թվում. եթե Հիտլերն ու Ստալինը ճանաչած լինեին ծնողական սերը մանկության օրերին, աշխարհը չե՞ր փրկվի նրանց առաջացրած արհավիրքներից:
Իսկ երբ չենք ճանաչել տարրական ' հիմնական ու անհրաժեշտ սերը, ապա հավատի մեջ հնարավո՞ր է գտնել մի այնպիսի Սեր, որ ջնջի բոլոր վերքերը:










mane

Նախ այդ երկնային սիրո ամբողջ նպատակը բնականաբար պիտի ծառայի նրան, ինչի մասին ասում է Շնորհալի Հայրապետը, այսինքն՝ զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ . . . եւ այլն: Այսինքն՝ այդ սերը նախ ներգործում է մարդու ներքնաշխարհի մեջ՝ այն մաքրելով եւ դարձնելով Աստծո տաճար, որում պիտի թագավորի Աստծո շնորհը:

mane

Այո, Շնորհալու ասած սերը ի զորու է մաքրել մարդու ներքնաշխարհը եւ վերստին նորոգելով՝ դարձնել նրան Աստծո տաճար: Շատ շատերն են ճաշակել ծնողական սերն ու գուրգուրանքը եւ ստացել բարձր՝ բարոյական դաստիարակություն, սակայն բազում են օրինակները, որ հենց այդ մարդիկ դարձել են բարու եւ լուսավորի հալածիչներ, օրինակ՝ Պողոսը նախկինում պարծենում էր, որ ինքը փարիսեցի է, Բենիամինի ցեղից, ուսանել է մեծ վարդապետ Դամաղիելի մոտ եւ քաղաքացիությամբ էլ հռոմեացի է: Նա մեծ հայրենասեր էր եւ իր կրոնի մեծ նախանձախնդիր եւ այդ ամենով հանդերձ հալածիչն էր քրիստոնյաների, բայց երբ դարձավ քրիստոնյա, իր ամբողջ այդ նախկին առավելությունների համար ասաց. «Ես այդ ամենը աղբ եմ համարում, միայն թե շահեմ Քրիստոսին»: Նա գիշեր ու ցերեկ իր անձի ջանքերով իբր ծառայում էր հայրենիքին ու Աստծուն, սակայն պարզվեց, որ ամենամեծ վնասակարն է եղել, որովհետեւ հույսը դրել էր իր այդ առավելությունների վրա, իսկ դարձի գալուց հետո ասաց. «Ես բոլորից շատ աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ իմ մեջ է, քանի որ ես ոչինչ եմ»: Եվ այսպես, այդ շնորհը՝ սերը, որ թագավորում էր Պողոսի մեջ, ի զորու էր հաղթել չարին:

mane

Ինչ վերաբերվում է հիտլերներին ու ստալիններին, դրանց դեմը միեւնույնն է առնել չի լինի, որովհետեւ այս աշխարհը մեղքի պատճառով նզովված է, եւ մարդկանց մեջ թագավորում է մեղքը, այս աշխարհի մեջ կոչ է արվում լինել միայն պանդուխտներ եւ որեւէ արժեքավոր բան այստեղ չփնտրել, այլ ձգտել դեպի կատարյալ եւ հավիտյանս մնայուն հայրենիք: Հիշենք, որ անխուսափելի է վերջին ահավոր բռնակալի՝ նեռի գալուստը, որը լինելու է աշխարհի վրա եղած բոլոր դաժան բռնակալների համագումարը: Այնպես որ այս աշխարհը դատապարտված է եւ ոչ մի զուտ մարդկային հանճար, սեր, դաստիարակություն այն վերափոխել ի զորու չէ, սա ընդհամենը մի միջոց է, որում որոշվում է մարդու հավիտենականության կարգավիճակը:

mane

   Իհարկե, կարծում եմ ինչպես բոլորի, այնպես էլ իմ կյանքում քիչ չեն բաներ, որոնց հասել եմ, մի մասին էլ որքան էլ որ ցանկացել եմ, ցավոք չի իրականացել եւ որոշ բաներ էլ կան, որ ձգտում եմ հասնել, բայց չգիտեմ, թե ինչ կլինի: Բնականաբար, ինչի որ հասնում եմ ուրախություն է պատճառում, իսկ ինչին ոչ, սիրտս ցավ է զգում, սակայն մտքով գիտակցում եմ, որ Պողոս Առաքյալի ասածի պես, այդ ամենը ընդհամենը գոլորշի է, որ մի պահ երեւում է ու չքվում:

Marie

#38
Մանե, շնորհակալություն ձեր պատասխանների համար:  Ձեզ անպայման պիտի շնորհվի համբերության մրցանակը:  21:)
Հնարավո՞ր է մի ուրիշ հարց: Ո՞վ է ձեր ամենեն սիրած սուրբը Աստվածաշնչում: Սուրբ Պողո՞սը: Եվ Հայոց Եկեղեցում, ձեր ամենեն սիրած ու «մոտիկ» սուրբը: Որո՞նք են ձեր «ուղեկիցները»:

mane

Խնդրեմ սիրելի Marie, մեծ սիրով եմ պատասխանում բոլոր հարցերին
Հին Կտակարանի սրբերից Հովսեփը, Դավիթ Մարգարեն, Նոր Կտակարանի սրբերից բոլորին էլ սիրում եմ, իսկ հայ եկեղեցու սրբերից՝ Գրիգոր Նարեկացուն, Ներսես Շնորհալուն: