Հարցազրույց Մանեի հետ

Started by Maro, November 23, 2007, 05:36:12 PM

Previous topic - Next topic

Maro

Ողջույն: Թույլ կտաք այս թեմայի մեջ ձեզ հարցեր ուղղենք, ավելի ջերմ ծանոթության համար?

mane


Magnolia

Ողջույն mane!! 21:)
Դուք Ձեզ ուրախ մարդ համարում եք?

mane

Ողջույն Մագնոլինա 21:)
Ոչ այնքան, ես բնավորությամբ շատ թախծոտ եմ, ինձ ամեն բան չէ, որ կարող է ուրախություն պատճատել:

mane

Ուրախ լինել կամ չլինելը կախված է իրավիճակներից, ամեն իրավիճակ չէ, որ ինձ համար կարող է ուրախության պատճառ լինել: Իհարկե, առավել ձգտելի է այն ուրախությունը, որի համար ասեց Պողոս Առաքյալը. «Ուրախ եղեք, դարձյալ եմ ասում ձեզ ուրախ եղեք»: Իհարկե, այդ ուրախությանը հասնելը բավականին դժվար է, որովհետեւ այդ հոգեւոր ուրախությունը ներքին ուրախություն է: Կան ուրախություններ, որոնց տրվելով կարող ես օրդ շատ ուրախ անցկացնել, ինչի համար էլ Տերն ասում է. «Վայ ձեզ, որ այժմ ուրախանում եք, որովհետեւ պիտի լաք ու սգաք» եւ բնականաբար, նման ուրախություններից ջանում եմ հեռու մնալ, որովհետեւ, եթե նույնիսկ դրանք ինձ ուրախություն են պատճառում, միեւնույնն է, դրանից հետո ահավոր դատարկություն եմ զգում: Իսկ ընդհանուր առմամբ ուրախ մարդ լինել կամ չլինելու չափանիշները շատ տարբեր են:

Magnolia

Շնորհակալություն, որ համաձայնվեցիք պատասխանել հարցիս 21:)
Եթե դեմ չեք, շարունակենք հարցազրույցը?

mane


Magnolia

Ինչն է Ձեզ ոգեշնչում այս կյանքում?

mane

Ոգեշնչող շատ բաներ կան, բայց հիմնականում ինձ ոգեշնչում է հանդերձյալ կյանքի հույսը, հակառակ դեպքում այս կյանքում ամեն ինչ իմաստազրկվում է:

MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)