Հարցազրույց Մանեի հետ

Started by Maro, November 23, 2007, 05:36:12 PM

Previous topic - Next topic

Dhani

Մանե ջան, շնորհկալաություն: 21:)

MONK

Մանե, կարելի է իմանալ` ինչ մասնագիտություն ունեք կամ ինչ եք պատրաստվում  ընտրել?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Marie

Quote from: mane on December 17, 2007, 11:21:10 PM
Ինչպես որ դարերի խորքից մինչ օրս երջանկությունը տեսել են սիրո, ընտանիքի, աշխատանքի եւ նման այլ բաների մեջ, պիտի ասեմ, որ ինձ համար էլ խորթ չեն այդ արժեքները, սակայն, իրական ճշմարիտ երջանկություն դրանց համարել չի կարելի, քանի որ այս երազական վաղանցուկ կյանքի հետ այդ երջանկությունը պիտի ցնդի ու վերանա:

Մանե,  ներեցեք եթե հարցնեմ...
Մանե, չե՞ք մտածում, չե՞ք զգում, թե  աշխարհական փոքրիկ սերն անգամ նշան է Աստուծո հավերժական սիրո:Ով տեսել է մի մանուկի ժպիտը չէ՞ շոշափել արդեն աստվածային ու դրախտային երջանկությունը: Մի երեխայի գուրգուրանքը չի՞ պարունակում ամբողջ արքայության խոստումը:

Marie

Թույլ տվեք ձեզ ուղղեմ մի ուրիշ հարց:
Սիրելի Մանե, սիրո՞ւմ եք Հովհաննեսի ավետարանը: Սիրո՞ւմ եք կարդալ այն մինչև Աստուծո խոսքը մտնի ձեր ներսում ու սկսի ձեզ փոխել ձեզ չհայտնված ուղղությամբ:

mane

Հարգելի Մոնք, ավարտել եմ ԵՊՀ-ի Աստվածաբանական ֆակուլտետը:

mane

Marie ջան, պետք է այս ամենին հավասարակշռորեն նայել, ինչ խոսք, որ երեխայի ժպիտը բոլորիս էլ պարգեւում է այդ երանելի հոգեւիճակը եւ այդտեղ որեւէ առարկելի բան չկա, սակայն եկեղեցու հայրերը ասում են, որ այս ամբողջ աշխարհի երանությունները, ինչպիսին էլ որ դրանք լինեն, դրանք ընդհամենը ստվերն են երկնային արքայության երանությունների:

mane

Սիրելի Marie, շատ եմ սիրում Հովհաննու ավետարանը, ինչպես նաեւ մյուսները, եւ լավ գիտեմ, որ Աստծո խոսքը մարդու կյանքը վերափոխելու զորություն ունի: Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած ինչ-որ չհայտնված ուղղությունների, կներեք, բայց խնդրում եմ հարցը ավելի պարզ ներկայացրեք:


Marie

Quote from: mane on December 27, 2007, 11:50:48 PM
եկեղեցու հայրերը ասում են, որ այս ամբողջ աշխարհի երանությունները... ընդհամենը ստվերն են երկնային արքայության երանությունների:

Մանե, ներեցեք, փորձում եմ հասկանալ, թե ինչով են տարբերվում մեր հայացքները հավատի ոլորտում:
Աստուծո արքայությունը արդեն չէ՞ սկսել ներգործել: Նա ներկա՞ չէ մեր ներսում, ինչպես թթխմոր, կամ սերմ: Նա ներկա՞ չէ աշխարհում հոգեպես ՝Սուրբ Հոգու ներշնչմամբ: Մոր ու երեխայի միջև գուրգուրանքը ինձ համար նշան են Աստուծո արքայությանն ու շոշափելի ներկայությանը, որովհետև աշխարհում գոյություն ունեցող ամեն սեր Աստծուց է գալիս: Նրա Սիրուց է գոյանում մարդկային ամեն սեր: Այս  սիրո կաթիլների գոյության համար չարժե՞ հուսով նայել աշխարհին: Սիրո այս կաթիլները չե՞ն պարունակում ամբողջ արքայության խոստումը: Հավատի մեջ արդեն չե՞նք շոշափում ամբողջ արքայությունը:

Marie

#28
Quote from: mane on December 27, 2007, 11:51:22 PM
Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած ինչ-որ չհայտնված ուղղությունների, կներեք, բայց խնդրում եմ հարցը ավելի պարզ ներկայացրեք:
Աստվածաշունչը ի'նքը ունի ինձ վերափոխելու իշխանությունը, Սուրբ է ու Կենդանի: Աստուծո Շունչ է, Սուրբ Հոգին:
Բայց ինձ արտոնվա'ծ չէ քննել այն ամեն ողղությամբ, չարչարեցնել այն, որպեսզի Նրան ենթարկել իմ մարդկային սահմանափակ մտածելակերպին:
Ներեցեք, բայց ինձ այսպես թվաց. թվերը փոխաբերական նշանակություն ունեն Աստվածաշնչում ու ավելի՝ բացարձակ նշանակություն ընձեռել թվերին օրինակ, նշանակում է Աստվածաշունչը փորձել ենթարկել իմ իշխանության: Դա ինձ հիշեցնում է Հիսուսի Խոսքերը  Փարիսեցիների մասին «Վա՜յ Փարիսեցիներ»- դրանով փակում են Աստվածաշնչի հասկացության դռները:
Ներեցեք, մտածեցի, թե ես ձեզանից ավելի խոր էի մտել Աստվածաշնչի իմացության մեջ:  Դա հպարտություն է:
Բայց ինձ այնպես թվաց, թե դուք եիք արդեն որոշել Աստվածաշնչի՝ ձեր կատարած ընթերցման ուղղությունը:


Marie

#29
Quote from: Marie on December 28, 2007, 07:58:52 AM
Quote from: mane on December 27, 2007, 11:50:48 PM
Մանե....«ընդամենը ստվեր են երկնային արքայության երանություններին»
Մարի  ...  «նշան են Աստուծո արքայությանն »

Մանե ջան, ստվերի ու նշանի միջև մեծ է տարբերությունը:  Սուրբ Պողոսն  լա'վ է անդրադարձել այս մասին: