Հարցազրույց Մանեի հետ

Started by Maro, November 23, 2007, 05:36:12 PM

Previous topic - Next topic

mane

Կներեք, բայց միանշանակ չեմ կարող պատասխանել: Եթե հարցը վերաբերվեր կոնկրետ երեւույթների կամ դեպքերի, կարող էի ավելի հստակ պատասխանել:

Dhani

Մանե ջան, ներեցեք: Մի քիչ աստվածաբանական հարց: Իսկ ինչն եք համարում սնոտիապաշտությունը? Եւ ինչպես պայքարել նման երևույթների հետ?

Dhani

Մանե, մեկ հարց եւս: Մանե ինչ բան է երջանկությունը?

MONK

Quote from: mane on December 16, 2007, 09:26:28 PM
Կներեք, բայց միանշանակ չեմ կարող պատասխանել: Եթե հարցը վերաբերվեր կոնկրետ երեւույթների կամ դեպքերի, կարող էի ավելի հստակ պատասխանել:
Իսկ չեք կարող ասել` ընդհանրապես լավատես բնավորություն ունեք, թե ոչ?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

mane

 Մարգոտա ջան, սնոտիապաշտություն եմ համարում, երբ դատարկ ու փուջ բանին վերաբերվում են որպես շատ կարեւոր եւ լուրջ մի երեւույթի եւ ինչպես որ կործանարար է սնոտիապաշտությունը, նմանապես կարող է կործանարար լինել նաեւ այն, երբ իրական լուրջ բանը սնոտիապաշտություն են համարում:

mane

Ինչպես որ դարերի խորքից մինչ օրս երջանկությունը տեսել են սիրո, ընտանիքի, աշխատանքի եւ նման այլ բաների մեջ, պիտի ասեմ, որ ինձ համար էլ խորթ չեն այդ արժեքները, սակայն, իրական ճշմարիտ երջանկություն դրանց համարել չի կարելի, քանի որ այս երազական վաղանցուկ կյանքի հետ այդ երջանկությունը պիտի ցնդի ու վերանա: Դրա համար էլ Պողոս Առաքյալը կոչ է անում թե ամուսնանալ եւ ընտանիք կազմել, թե աշխատել, թե հայրենիքին ծառայել, բայց եւ պնդում է, որ դրանց մեջ չփնտրեն երջանկություն եւ գտնեն կյանքի իմաստը՝ ասելով. «Ով ամուսնացած է, որպես թե ամուսնացած չէ, ով աշխատում է, որպես թե չի աշխատում, ով աշխարհի մեջ է, որպես թե աշխարհի մեջ չէ» եւ այլն: Եվ Սուրբ Գիրքն ու սուրբ հայրերը միակ կայուն եւ հավիտենական երջանկություն հորդորում են փնտրել եւ գտնել միայն երկնքի արքայությունում, ինչպես որ Տերն էլ ասաց. «Փնտրեք ու պիտի գտնեք»:

mane

Կներեք, Մոնք ջան, բայց այդ հարցին կտրուկ եւ այդպես միանշանակ պատասխան տալը անընդունելի եմ համարում:

Dhani

Սիրելի Մանե ջան, բայց չէ որ Տերը ասում է, որ որպեսզի գտնես այդ հավիտենական երջանկությունը, պետք է սիրես եղբորդ? Դա չէ Քրիստոսի երկրորդ մեծ պատվիրանը?  Ինչ կասեք ասածիս այն մտքին, որ մարդ իր սրտում գլծավոր տեղ պետք է ունենա, սիրո, ընտանիքի, Հայրենիքի, իր շրջապատի նկատմամբ, որպեսզի ճանաչի և սիրի Աստծուն?

mane

Հարգելի Մարգոտա, ասենք, որ նմանօրինակ սեր հայրենիքի, ընտանիքի, եղբոր եւ այլ բաների հանդեպ բնական է ամբողջ մարդկության համար եւ այդտեղ որեւէ արտառոց ու զարմանալի բան չկա, այդպես կարող է սիրել անհավատը, մահմեդականը, բուդիստը, նույնիսկ դաժան հանցագործները, բայց նման սերը պայման չէ, որ մարդուն բերի դեպի Աստված, եվ այդ մասին է ասում Տերը. «Քեզ ի՞նչ օգուտ, որ սիրում ես քո մերձավորին, մեղավորներն էլ նույն բանն են անում» եվ քրիստոնյաների համար Տեն ասում է. «Եթե մեկը չուրանա իր հորը, մորը, եղբորը, երեխաներին, կնոջը եւ եթե ինքն իրեն էլ չուրանա, չի կարող իմ աշակերտը լինել»: Բայց որպեսզի հասկանանք, որ դա ծայրահեղորեն պիտի չընդունենք, Սուրբ Գիրքը նաեւ ասում է. «Եթե մեկը իր ընտանիքի համար հոգ չտանի, հեթանոսից էլ վատ է», նաեւ «Սիրիր քո կնոջը քո անձի պես», նաեւ ասում է, որ պիտի Տիրոջ առջեւ կանգնեն եւ ասեն, թե ահա ես եւ այն երեխաները, որ ինձ տվեցիր:

mane

Եվ այսպես, մերձավորների հանդեպ ունեցած սերը բնական սեր է եւ դրա համար ջանք ու ճիգ չպետք է գործադրել եւ այն մեր մեջ դրած է եւ նորից, միգուցե կրկնվում ենք, բայց այդ բոլոր արժեքները պետք է ստորադասվեն Աստվածայինի հանդեպ՝ նորից չկորցնելով իրենց արժեքը: Հիշենք, որ Պետրոսն ասաց. «Տեր, մենք ամեն բան թողեցին եւ եկանք Քե ետեւից«, իսկ Պողոսն ասաց. «Կուզեի, որ բոլորդ ինձ նման լինեիք, այսինքն՝ կուսակրոն», հիշենք նաեւ այն բազում նահատակներին, որոնք նահատակվեցին հենց իրենց իսկ հեթանոս ծնողների ձեռքով: