Author Topic: Իրերի խեղաթյուրո՞ւմ  (Read 14883 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #20 on: October 16, 2007, 06:14:53 pm »
Երբ ասում են՝ հայ ժողովուրդը (ընտրությունների ժամանակ) կատարեց իր ընտրությունը, դա չի նշանակում, որ Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը և այլն, մասնակցեցին ընտրություններին։
Ես այդպիսի բան չէի էլ ասել: Հայր սուրբ, "ազգն" էի գրել նշանակում Հայկ նահապետից սկսած մինչև ապագա:

Լավ, ինչևե, ես համառորեն ու գիտակցված մնացի իմ կարծիքին: 13:)

« Last Edit: October 16, 2007, 06:17:13 pm by Satenik »

Magnolia

  • Guest
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #21 on: October 28, 2007, 05:10:34 am »
Եթե թույլ տաք մասնակցել Ձեր բանավեճին…

Հարգելի Սաթենիկ, Ձեր դիրքորոշումը ինձ մի քիչ հասկանալի չէ: Միգուցէ ես ճիշտ չընկալեցի Ձեր ասածների իմաստը ??? Իմ տպավորությունը այն է, որ Դուք ինքներդ Ձեզ հակասում եք: Դուք կոչ եք անում չդատել ժողովրդին, միաժամանակ փնովելով նրանց ընտրությունը,  պնդելով, որ նրանց ներկայացուցիչները իշխանության լծակներում խաբեփա և կողոպտիչներ են?  Ձեր գրվածից հասկանալի չէր դա ում կարծիքներ կառավարության մասին` Ձեր, թե հոգևորականի? Քանի որ, Ձեր ասածի համաձայն, հոգևորականը պարզապես, փաստել է այն, որ ամեն ժողովուրդ ունի այն իշխանին, որին արժանի է, ինչը դարերով և պատմւտյամբ ապացուցոած փաստ է: Այնուհետև, նշում, որ ընդունելի կլիներ, ասածը հասարակության վերաբերյալ: Մի թե հասարակության անդամները ժողովուրդը չէ?

Այդ իշխանավորները մեզանից են, մեր հասարակությունից, մեր ապրելաձևից, մեր արժեքային համակարգից…պարզապես իրենք ունեն իշխանության և ֆինանսների առավելությունը, ինչը թույլ է տալիս դրսևորել “տձևությունը” իր բոլոր արտահայտումներով:  Դուք ինքներդ գրում եք, որ “ինչ ցանում ես, այն էլ հնձում ես”:

Անհայտ մնաց ինձ համար նաև այն, թե Դուք ում նկատի ունեք “այն մարդկանց, որոնցից բացի լավից ուրիշ բան չեք տեսել”?

Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք. Ես ՀՊԱՐՏ եմ, որ ես Հայ եմ: Ես չէմ ամաչում իմ ժողովրդից, բայց դա չի նշանակում, որ պետք է չտեսնեմ նրա թերությունները և թերացումները: Քանի որ դրանք հավասարաչափ նաև իմն են:

Իմ համոզմունքն է, որ փողը և իշխանությունը երբեք չեն փոխում մարդուն դեպի վատը կամ լավը…այդ երկու բաղադրիչները բացահայտում եմ տվյալ մարդու իրական էությունը`լավ կամ վատ:

CHERRY,մեր տեսակետերը համընկնում են?

Հարգարժան Մանդարինկա, այո ես արժանի եմ ՌՔ և ՍՍ, քանի որ չմասնակցեցի ընտրություններին, ցուցաբերելով իմ անտարբերությունը և կանխավ համաձայնվելով, ցանկացած անարդարության հետ, որը տեղի կունենա: Ինչու? Դա արդեն արանձին քննարկման հարց է:

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #22 on: October 28, 2007, 06:29:20 pm »
Quote
Իմ տպավորությունը այն է, որ Դուք ինքներդ Ձեզ հակասում եք: Դուք կոչ եք անում չդատել ժողովրդին, միաժամանակ փնովելով նրանց ընտրությունը,  պնդելով, որ նրանց ներկայացուցիչները իշխանության լծակներում խաբեփա և կողոպտիչներ են?
Սիրելի Մագնոլիա,
նախ ժողովրդի ընտրությունը չեմ կարող փնովել գոնե այն պատճառով, որ ընտրությունները անարդար էին և, հետևաբար,  չէին արտահայտում ժողովրդի կամքը: Այո, Դուք չեք ընկալել իմ ասածների իմաստը, կամ էլ չեք ցանկացել ընկալել: Երկրորդը, ես չեմ պնդել, թե իշխանական լծակներում բոլորը կողոպտիչներ են ու խաբեբաներ: Եթե այդպես լիներ, այսօր մենք այսպես հանգիստ չէինք խոսի, ոչ էլ այս կայքէջը կլիներ:
ՈՒղղակի առանց իմ մասնակցության հարցուպատասխան էր տեղի ունենում քահանայի և մարդկանց միջև: Մեկը ինչ-որ հարց տվեց իշխանությունների մասին, խիստ բացասական երանգով, քահանան էլ պատասխանեց, թե ձևն այդպես է, մենք էլ ենք այդպես, բոլորս էլ վատն ենք: Քահանան այդ "վատը" կամ իշխանավորներից վատերի թերությունները վերագրեց ամբողջ ժողովրդին: Այստեղ ես միջամտեցի, թե մի՞թե մեր ժողովուրդը այդքան նման է դրանց: Նա էլ պատասխանեց թե այո, նման է, ինքն անձամբ էլ է նման, ու որ  " եթե վաղը ես ու դու դառնանք ղեկավար, էլի նույն բաներն ենք անելու, ինչ որ այսօրվա ղեկավարները": Քահանան նկատի ուներ ոչ թե լավ ղեկավարներին, չէ՞ որ լավերն էլ ունենք այսօր, այլ վատերին, որոնց հարաբերությունները հանրության հետ փոխադարձաբար բացասական են:
Նա չասաց թե գիտե՞ք ինչ կա, մեր մեջ լավերն էլ են հանդիպում, վատերն էլ, նույնն էլ իշխանությունն է: Նա մեզ ու մեր ողջ ժողովրդին նույնացրեց հենց վատերի հետ, վերջակետն էլ դրեց իրենով, թե ինքն էլ է նույնը:

Quote
Ձեր գրվածից հասկանալի չէր դա ում կարծիքներ կառավարության մասին` Ձեր, թե հոգևորականի? Քանի որ, Ձեր ասածի համաձայն, հոգևորականը պարզապես, փաստել է այն, որ ամեն ժողովուրդ ունի այն իշխանին, որին արժանի է, ինչը դարերով և պատմւտյամբ ապացուցոած փաստ է:

Դե հույս ունեմ հիմա արդեն հասկանալի կլինի:
Իսկ այդ ո՞ր դարերով է "ապացուցված փաստ" և ո՞վ է եղել այդ ապացուցողը, կասե՞ք ինձ: Ո՞վ է հեղինակը այդ արտահայտության, ում մասին է ասել և ինչ կոնտեքստում: Եվ ինչո՞ւ ես, հայուհիս, պետք է դա փաստ համարեմ: Դուք ընդհանրապես տեղյա՞կ եք հայոց պատմությունից, գոնե այս վերջին դարերի ընթացքում: Դուք անդրադարձե՞լ եք այն հարցին, թե ովքեր են եղել այդ այսպես կոչված իշխանությունները հայոց գլխին: Ցեղասպան օսմանյան կայսրությա՞նն էր արժանի հայությունը, թե՞ ցեղասպան բոլշևիկյան,  եվ ո՞վ է հարցրել ժողովրդի կարծիքը կամ հաշվի նստել նրա հետ:
Այդ արտահայտությունը ոչ մի կապ չունեցող իրականության հետ իրերի խեղաթյուրում է, Մագնոլիա ջան: Հակառակ դեքպում, պետք է թուրքի պես համարենք նաև, որ հայերը արժանի էին ֆիզիկական ոչնչացման:

Quote
Այնուհետև, նշում, որ ընդունելի կլիներ, ասածը հասարակության վերաբերյալ: Մի թե հասարակության անդամները ժողովուրդը չէ?
Իհարկե, հասարակությանը կարելի է և ժողովուրդ ասել և հակառակը: Խոսքը միայն կոնտեքստի մասին է, իրերը  չխեղաթյուրելու: Չէ՞ որ վերևում բացատրել եմ որ կոնտեքստի:

Quote
Այդ իշխանավորները մեզանից են, մեր հասարակությունից, մեր ապրելաձևից, մեր արժեքային համակարգից…պարզապես իրենք ունեն իշխանության և ֆինանսների առավելությունը, ինչը թույլ է տալիս դրսևորել “տձևությունը” իր բոլոր արտահայտումներով:
 
Այ քեզ հաջողություն... 14:) ՈՒրեմն մեր ապրելաձևի, հասարակության մեջ բացի տձևից ուրիշ բան չե՞ք տեսնում: Տձևությունը այդ ե՞րբ դարձավ "արժեք", Մագնոլիա ջան:

Quote
Դուք ինքներդ գրում եք, որ “ինչ ցանում ես, այն էլ հնձում ես”:
Այո, այ սա է դարերով եկած ու հազարամյակներ առաջ ապացուցված փաստը: Սեր ցանիր, որ սեր էլ հնձես: Եթե պետք է տձև ապրես, աշխարհն էլ աչքիդ տձև պիտի թվա: Իսկ սիրելու համար պետք է քրտինք թափես հասարակության վրա: Հենց որ թափեցիր, էլ չես հայհոյի, կսիրես: Հասարակությանը, առավել ևս ժողովրդին փնովողը, իմ խորին համոզմամբ, պորտաբույծ է:

Quote
Անհայտ մնաց ինձ համար նաև այն, թե Դուք ում նկատի ունեք “այն մարդկանց, որոնցից բացի լավից ուրիշ բան չեք տեսել”?
Բարեկամներիս, հարևաններիս, աշխատակիցներիս, նրանց, ում ծառայում եմ  մասնագիտությանս բերումով, մեր փողոցների անցորդների և այլոց գերակշիռ մեծամասնությանը: Նկատի ունեմ մեր մայրերին, մեր քույրերին, եղբայրներին, զավակներին, տղամարդկանց, կանանց, տատիկներին, պապիկներին:

Quote
Ես չէմ ամաչում իմ ժողովրդից, բայց դա չի նշանակում, որ պետք է չտեսնեմ նրա թերությունները և թերացումները: Քանի որ դրանք հավասարաչափ նաև իմն են:
Փորձե՞լ եք ուղղել դրանք: Նեղվո՞ւմ եք դրանցից: Ես հենց սրա մասին էի վերևում ասում, որ հայտնի հոգեբանական երևույթ է՝ սեփական թերացումները բարդել շրջապատի վրա և մեղադրել դրանց համար ուրիշներին:
Այսպիսի դեպքերում շատ մարդիկ իրենց "ապահովագրում են" նրանով, որ "բոլորն էլ այդպիսին" են: Այնինչ Աստծո առաջ բոլորի մասին չես խոսելու, այլ ինքդ քո մասին:
Կարելի է այդ եղանակով խաբել սեփական անձը, բայց ոչ ամբողջ աշխարհին, որտեղ բարիքը շատ ավելի շատ է մարդկանց մեջ, հակառակ դեպքում աշխարհը չէր լինի:

Quote
Հարգարժան Մանդարինկա, այո ես արժանի եմ ՌՔ և ՍՍ, քանի որ չմասնակցեցի ընտրություններին, ցուցաբերելով իմ անտարբերությունը և կանխավ համաձայնվելով, ցանկացած անարդարության հետ, որը տեղի կունենա: Ինչու? Դա արդեն արանձին քննարկման հարց է:

Այ հենց այս հոգեբանական վերագրման մասին է խոսքս: Դուք չեք մասնակցել ու համարում եք, որ արժանի եք իշխանավորներից վատերին, բայց ըստ Ձեզ դրանց արժանի է նայև ողջ ժողովուրդը, որի էլեկտորատը, սակայն, մասնակցել է ընտրություններին և որտեղ նրա կամքը չէ արտահայտվել:

Հասկանո՞ւմ եք, հայր սուրբ, երբ այդպիսի տրամաբանություն ունի Մագնոլիան, տաքսու վարորդը կամ կանաչի ծախողը, ես սա կարող եմ բացատրել: Եվ նույնիսկ կարող եմ շարունակել նրանց սիրել, առաջվա պես կամ ավելի: Բայց երբեք չեմ ընդունի հոգևորականի այսպիսի խառնիճաղանջ մոտեցումը: