Իրերի խեղաթյուրո՞ւմ

Started by Satenik, September 30, 2007, 07:19:57 AM

Previous topic - Next topic

CHERRY

Quote from: Mandarinka on October 04, 2007, 12:27:43 AM
Ափսոս Աննա ջան, որ դու առժանի ես ՌՔ-ին և ՍՍ-ին: Ես կարծում էի ավելիին էիր արժանի: 9:)

Ես Հ.Հ. քաղաքացի չեմ, շատ մի ափսոսա 15:)
Մարո ջան, երբ մեր ժողովուրդը վաճառում է իր ձայնը, անտարբերությաբմ իրեն նեղություն չի տալիս ընտրություներին մասնակցի, ինչ էիր ուզում վերջում լիներ:


   

Satenik

Quote from: Abegha on October 06, 2007, 12:24:14 AM
Ես ուղղակի մեջբերեմ այդ հատվածը՝
Իմաստուն դատաւորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանութիւնը կարգաւորուած է լինում:
Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասաւորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները:

Հայր սուրբ, իսկ Դուք ինքերդ համամի՞տ եք այս արտահայտությանը մեր խոսակցության կոնտեքստում: Դեռ երկու տասնամյակ էլ չի անցել, երբ մեր աչքի առաջ իր կոմունիստ դատավորների ու քաղաքի առաջնորդների պայմաններում "նման" ժողովուրդը ցույց տվեց այնպիսի մի պահվացք, որը հենց Սիրաքի խոսքերի հակառակն է ապացուցում:   
70 տարվա մի քանի սերունդ "նմանեցում" անցած ժողովուրդը իրեն դրսևորեց այնպես, կարծես երբևիցե որևէ կապ չի ունեցել որևէ կոմունիստ առաջնորդի հետ:
Եվ իրոք, այդ ո՞ր տրամաբանությամբ հազարամյակներ առաջ ձևավորված ժողովուրդը պետք է կախված ղեկավարի բնույթից երեսը փոխի սուրբից դեպի անմաքուր ու հակառակը: Դա չարեցին իսկի սովետի կազմի մեջ եղած երիտասարդ ժողովուրդները: Բա ո՞ւր կորավ այդ "նմանությունը":
Չգիտեմ Սիրաքը ինչ նկատի ունի, Դուք եք մասնագետը, Դուք կիմանաք:
Բայց մենք էլ աչք ունենք՝ տեսնելու համար:

Հ.Գ.(փնթփնթալով 20:)) սա ի՞նչ ձև է ժողովրդին պաշտոնի՝ աթոռի հետ համեմատելը: Ասեք փայտի կտոր, պռծեք, է'լի: 15:)

Satenik

CHERRY ջան, այդ "ժողովուրդ" բառը լավ կլինի զգուշությամբ օգտագործենք: Սա խնդրանք է: :) Առավել ևս, որ ժողովուրդը չի արել այդպիսի բան, արել են առանձին մարդիկ, իսկ թե ինչ պատճառներով, սա արդեն այլ թեմայի խոսակցություն է:

CHERRY

Quote from: Satenik on October 07, 2007, 07:50:51 AM
CHERRY ջան, այդ "ժողովուրդ" բառը լավ կլինի զգուշությամբ օգտագործենք: Սա խնդրանք է: :) Առավել ևս, որ ժողովուրդը չի արել այդպիսի բան, արել են առանձին մարդիկ, իսկ թե ինչ պատճառներով, սա արդեն այլ թեմայի խոսակցություն է:

Սաթենիկ ջան, բայց այդ առանձին մարդիկ ժողովրդի մի մասն են կազմում:   

Abegha

Սաթենիկ ջան, այս թեման շատ հստակեցումների կարիք ունի։ Ի՞նչ է ժողովուրդը, ազգը, ի՞նչ է ամբոխը, ի՞նչ է ժամանակի ոգին, ազգն է հերոսը, թե՞ որոշ անհատներ։
Ժամանակի որոշակի հատվածում, երբ մեծ շարժումներ են լինում, դրանք ունենում են դրդապատճառնել, երբեմն էլ՝ արհեստական։ Անցյալ դարի ութսունականներին ողջ իտալիայում կանայք ցույցեր էին կատարում, որ աբորտը օրինականացվի, Ֆրանսիան շատ հեղափոխություններ է տեսել, որոնք արյուն են միշտ բերել։ Ֆրանսիական հեղափոխության «ազատություն, եղբայրություն, հավասարություն» կոչերը զուգորդվել են հարյուրավոր քահանաների ու քաղաքացիների սպանությամբ՝ հանուն հեղափոխության։ Վերջին մեծ ուսանողական բունտերի ժամանակ մի հիմնական կարգախոս ունեին՝ արգելված է արգելվածը։ Կոմունիստական հեղափոխությունն էլ մեծ շարժում էր։ Այսպիսի շարժումներ շատ են լինում ժամանակի մեջ։ Քավ լիցի, ես սա չեմ մեջբերում համեմատելու համար անկախության մեր դարավոր բաղձանքը, որ իրականություն դարձավ։ Մանավանդ որ այդ ամենը եղել է իմ աչքերի առջև։ Ես սա մեջբերում եմ, որովհետև մեծ շարժը պոռթկում է, իսկ այդպիսի պահերի ազգը չի դիմի, եթե իրեն տանող չլինի, այսինքն՝ անհատներ։ Այնուամենայնիվ, ազգի հերոսական նկարագիրը, որն արտահայտվում է ճգնաժամային պահերին, իր լիարժեք պատկերը չէ, այլ իր դրսևորման ընդամենը մի ձևը։
Սովորաբար սրբի համբավը աճում է մահվանից հետո, այդ պատճառով եկեղեցին համբերությամբ սպասում է։ Համբերելն իմաստություն է։ Ժամանակն անցնում է, հետո պարզվում են շատ բաներ։
Իմ կարծիքով նախ այստեղ արծարծվող հարցում պետք է նկատի ունենալ ազգը ո՛չ թե իր հերոսական պահերին, այլ իր առօրյայում։ Բալզակն ասում է՝ պատերազմի ժամանակ ավելի քիչ մարդ է մեռնում, քան խաղաղության ժամանակ եղող ապորինի ծնունդները։
Երկրորդ, պետք է ազգը նկատել որպես հավաքականություն՝ իր վատ ու լավ գծերով։ Ճիշտ էլ չի լինի միայն ինքնագովությամբ զբաղվելը, պետք է վատն էլ տեսնել։
Չգիտեմ, թե ինչքանով կարողացա բացատրել ասելիքս, սակայն որպես հավաքականություն այսօր մենք տկար ենք, սակայն հրաշալի անհատներն էլ անպակաս են։ Ինչևէ, ըստ իս, այս վերջինները չեն բացառում, որ Սիրաքի տողերը ճիշտ չլինեն։

Satenik

Հայր սուրբ, ներեցեք, որ ուշ-ուշ եմ պատասխանում, կամ ժամանակս չի ներում, կամ էլ ուժերս:
Հստակեցումները, համամիտ եմ, միշտ էլ օգտակար են, այս դեպքում ևս: Սակայն, մի կողմից, ցանկացած ազգային ինքնագիտակցությամբ հայի համար էլ պարզ է այն, որ ժողովուրդն ու ազգը իր բիոլոգիական բնույթով կլինի, թե բարոյական, թե հոգևոր և այլն, արժեքների սանդղակի վրա նույնացվում է ծնողի հետ (Արփին  վերևում իզուր չէր շեշտում, որ այս իշխանությունները դուրս են եկել ժողովրդի միջից՝ ծոցից): Իսկ մյուս կողմից, բացի այս պատկերացումները ես ղեկավարվում եմ նաև Նժդեհի փայլուն և սպառիչ բացատրություններով: Այսինքն նոր հեծանիվ հորինելու հարց չկա: Ամեն դեպքում, ոչ ժողովուրդը, ոչ էլ առավել ևս ազգը (որը միայն մենք չենք՝ Հայկ նահապետն է, իրենից սկած մինչև ապագա) չի դառնում մեր զավակը, որ մենք ոնց ուզենք նրան դատենք:
Եվ սա էր պատճառը, որ ես խնդրեցի CHERRY-ին զգույշ լինել "ժողովուրդ" բառը օգտագործելիս: Դրա փոխարեն Դուք անցաք "ազգ"-ին:
Ինքնագովությամբ զբաղվելը, համամիտ եմ Ձեզ հետ, առողջ բանականության նշան չէ: Սրա մասին չէ խոսքը, այսպիսի խնդիր այստեղ չի բարձրացվել, և ոչ էլ մեր հասարակությունը ինքն իրենից այդքան գոհ է: Խոսքը հակառակ ծայրահեղության,  ինքնանսեմացման, ինքնափնովման մասին է: Այն աստիճան, որ արդեն ուղնուծուծ, ծագում ու ծնողք ենք ապականում:
Եթե դա անում է տաքսու վարորդը, կանաչի ծախողը, որոշ բարձրաստիճան դաշնակցական կամ հհշական, կամ թուրքը, ես սա կարող եմ հասկանալ: Մեկը տգետ է, մյուսը թաքնված թշնամի, երրորդը բացահայտ թշնամի:
Բայց երբ մարդիկ մտնում են հազարամյա սրբավայր, լցված սիրով դեպ իրենց իսկ արմատները, ազգայինը, իսկ այդտեղի միակ քահանան սառը ջուր է լցնում գլխներին, թե, չեք, չեք էլ դառնա, ես էլ ձեզ նման, ու այս ամբողջը փաստորեն սուտ է՝ սա ինչպե՞ս կարելի է ընկալել:
Իսկ գիտե՞ք ինչպես ընկալեցին: Հեռանալուց հետո իրար ասացին թե "շպիոն" էր: Չհրաժարվեցին ոչ վանքից, ոչ սրբությունից, ոչ էլ իրենց երախտագիտությունից դեպի ծագումն ու արմատները: Հրաժարվեցին քահանայից:

"Հասարակություն" բառն էր, որ եթե օգտագործեր այն քահանան, նրա խոսքը հասկանալի ու ընդունելի կլիներ:

Abegha

#16
Բոլորս էլ, կարծես, ժամանակի խնդիր ունենք։

Սաթենիկ ջան, ինձ թվում է պետք է հաշվի առնել բառը ոչ թե իր տառի մեջ, այլ նպատակային օգտագործված իմաստի, այսինքն՝ ոչ թե այն, ինչ մենք ենք հասկանում այդ բառն ասելիս, այլ այն, ինչ մարդը ցանկանում էր ասել։ Եթե մարդը այն օգտագործում է ներկայումս ապրող հայերի համար, ապա լեզվաբանորեն չի սխալվում։ Նման գործածությունը նույնիսկ շատ ընդհանրացած է։ Չեմ կարծում նաև, որ Աստվածաշնչի վերոնշյալ մեջբերման մեջ «ժողովուրդ» բառը օգտագործված է քո նշած իմաստով, թեև բառը քո նշած իմաստն էլ ունի իր մեջ։
Կոնֆլիկտները շատ հաճախ լինում են այս անհասկացողությունների պատճառով։

Abegha

Quote from: Satenik on October 09, 2007, 07:30:42 AM
Եվ սա էր պատճառը, որ ես խնդրեցի CHERRY-ին զգույշ լինել "ժողովուրդ" բառը օգտագործելիս: Դրա փոխարեն Դուք անցաք "ազգ"-ին:

Ես, անկեղծ ասած չէի նկատել, որ անցում եմ կատարել։

Satenik

QuoteՍաթենիկ ջան, ինձ թվում է պետք է հաշվի առնել բառը ոչ թե իր տառի մեջ, այլ նպատակային օգտագործված իմաստի, այսինքն՝ ոչ թե այն, ինչ մենք ենք հասկանում այդ բառն ասելիս, այլ այն, ինչ մարդը ցանկանում էր ասել
Սիրելի հայր սուրբ, այդ դեպքում բառերն ինչո՞ւ համար են ստեղծված: :) 
Եթե պետք է բառերը չօգտագործենք համաձայն իրենց նշանակության, ապա կարելի է անցնել աչքով-ունքով խոսելուն: :) Իսկ համացանցում՝ սմայլիկներով: 38:)
Ի՞նչ կլիներ, եթե Աստվածաշունչը չթարգմանվեր համապատասխան բառի և տառի, ...չեմ պատկերացնում: 8:)
Եկեք համաձայնենք պարզագույն ճշմարտությանը՝ կամ մարդը ի վիճակի չէ ձևակերպել իր մտքերը, որովհետև տգետ է, կամ էլ եթե տգետ չէ, բայց խեղաթյուրում է իրերը, ուրեմն նա դա անում է դիտավորյալ: Եվ ով ուզում է լինի այդ մարդը. քահանա, բժիշկ, լրագրող, կանաչի ծախող, պետության նախագահ և այլն:

Ես ինքս աշխատում եմ հասարակության հետ և մաշկիս վրա զգում եմ (նույնիսկ տանը, աշխատանքից դուրս) թե դա ինչ տանջանք է: Այսինքն տանջանքը չի ավարտվում ընդհանրապես, ոչ արձակուրդի ժամանակ, ոչ գիշերը քնած, ընդհանրապես դրանից ազատվել հնարավոր չէ, եթե գործդ հասարակության տարբեր շերտերի և անդամների հետ է: Հոգևորականներին համարում եմ հերոս և ինձ թվում է որ նրանց կարող եմ հասկանալ:
Բայց, իմ գործի մեջ ընդունված է այսպես. եթե դու հոգնել ես, դառնացել ես հասարակությունից, ուրեմն դա վկայում է ոչ թե հասարակության թերի լինելու մասին, այլ քո իսկ թերի պրոֆեսիոնալիզմի:
Մեզ մոտ, ժողովների ժամանակ, առնվազն շաբաթական 1-2 անգամ, վերադասերը սովորեցնում են ինչպես պետք է ճիշտ խոսել, ճիշտ վարվել մարդկանց հետ, որպեսզի հասնել փոխհամաձայնության և համագործակցության: Ես աշխատում եմ մոտ երկու տասնյակ տարի և նույն բաները շարունակ լսել եմ վերադասներիցս:
Ինձ թվում է, որ նույնն էլ ձեր, հոգևորականներիդ, միջավայրում պետք է որ լինի, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, հասարակության հետ գործ ունենալը կատակ գործ չէ, իսկ հոգևորականների պարագայում, իմ անձնական և խորին համոզմամբ, ուղղակիորեն հերոսություն է: 37:)
Ես երեվի շատ հանդուգն եմ, հայր սուրբ, ներեցեք ինձ եթե այդպես է 6:), բայց պիտի խնդրեմ Ձեզ, մյուս հոգևորականներին, որոնք կկարդան ինձ, ձեր ժողովներին թող հաճախ հնչի ժողովրդին չդատելու կոչը: 32:) Իմ ուզածը վատ բան չէ: 6:)
Լավ է, թե վատ է՝ սա է, մեր ժողովուրդն է, այսպես է, չե՞ս ուզում, ուրեմն վատը դու ես: Ինձ այսպես են սովորեցրել, և դա ճիշտ է, փորձս ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցման դեպքում նախ ինքդ ես խաղաղ լինում գործիդ մեջ, հետո մարդիկ էլ են քեզ սկսում սիրել ու հավատալ: Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես:

Հարգանքով:

Abegha

#19
Սաթենիկ ջան, այնուամենայնիվ, նշված արտահայտությունը աստվածաշնչյան է և, ըստ իս, համապատասխանում է ճշմարտությանը։ Այլ հարց է, թե դա օգտագործվում է դրական կամ բացասական երանգներով։
Իսկ ինչ վերաբերում է «ժողովուրդ» բառին, ապա այն իր իմաստով լիովին համապատասխանում է մեջբերված իմաստներին։
Երբ ասում են՝ հայ ժողովուրդը (ընտրությունների ժամանակ) կատարեց իր ընտրությունը, դա չի նշանակում, որ Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը և այլն, մասնակցեցին ընտրություններին։