Ինտերնետից օգտվելու իմացություն

Started by Ղուկաս Վահան, October 02, 2008, 01:04:12 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Շնորհակալություն, որ անդրադարձար 18:)
Հուսամ օգտակար եղավ մյուսների համար։
Let's open the window of our soul and let the light enter our souls

VAHAG

Quote from: Admin on October 13, 2008, 11:42:28 PM
Չէ, նկատի ունեմ ո՞վ է տրամադրում այդ կապը։
Ամեն դեպքում web.am փորձիր, ես երբեմն օգտվում եմ այդ կապից, վատը չէ։
Henc WEB ic em ogtvum,bayc ays shabat hzor internet em qashelu,shat em zzvel ays kapic:

Ղուկաս Վահան

Հմմ 9:)  հենց հիմա Վեբի վրա եմ։ Ասեմ, որ դժգոհ չեմ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

VAHAG

Quote from: Admin on October 15, 2008, 12:03:02 AM
Հմմ 9:)  հենց հիմա Վեբի վրա եմ։ Ասեմ, որ դժգոհ չեմ։
Nax nshem vor mer heraxos@ tvayin chi,de Avanum der chen tvaynacrel,isk heto asem vor angam dzer kapov cheq karoq mec megabayterov informacia bernatapel,isk da indz shat e nexum,chem karoxanum,cragrer,xaxer,videoner bernatapel ev ayln:

Ղուկաս Վահան

Այս թեմայի մեջ ուզում եմ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես Լուսամուտից լավագույնս կարելի է օգտվել։ Չէ որ այն ևս ինտերնետի մի մասնիկն է։ Հաճախ նկատելի է, որ մարդիկ Լուսամուտում համապատասխան նյութը կարդացած չլինելով հանդերձ «Լուսամուտ երկխոսության» ֆորումում, այն է՝ այստեղ, միանգամից թեմա են բացում և սկսում են իրենց հարցը շարադրել։ Անշուշտ շատ գովելի և խրախուսելի է այս անմիջականությունը, սակայն որպեսզի Ձեր հարցի պատասխանը շուտ գտնեք կամ Ձեր փնտրտուքը ավելի արդյունավետ լինի, ուստի առաջարկում եմ օգտագործել մեր ստեղծած գործիքները (toolbar-ը) և Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը փնտրեք Լուսամուտի էջերում։ Ֆորումում շատ հեշտ է, այնտեղ ուղղակի փնտրելու գործիքը կա։ Սկզբում փնտրեք Ձեր թեման, գուցե այն ինչ որ մեկի կողմից արդեն բացվել է։ Այնուամենայնիվ նշեմ, որ այստեղից կարող եք փնտրում կատարել միայն ֆորումում։ Սայթի հիմնական հատվածում դեռ առանձին փնտրող համակարգ չենք տեղադրել, բայց գուցե Ձեր հարցի պատասխանը հենց այնտեղ եղած նյութերի մեջ է։ Այս պահին կարող ենք առաջարկել վերոնշյալ գործիքի փնտրող համակարգը, որտեղից կարող եք փնտրել ուղղակի Լուսամուտի բոլոր էջերում եղած նյութերում Ձեզ հետաքրքրող հարցը։ Ի վերջո, ֆորումը սայթի հիմնական բաժիններին որպես հետևանք է դրված, այսինքն՝ որպեսզի նաև այնտեղի դրված նյութերի հետ առնչվող հարցերի քննարկում լինի այստեղ։
Այսպես նաև ստիպված չենք լինի ամեն անգամ ասել՝ նայեք այսինչ նյութը, հետո քննարկենք։
Սա նկատողություն չէ որևէ մեկին, այլ հստակեցում, որ լավ օգտագործենք Լուսամուտի ընձեռած հնարավորությունները։

Հ.գ.
Վահագ, քո պատճառաբանությունը հասկանալի էր։ Իրավունք ունես, ամեն դեպքում հայկական կապերը դեռ շատ թույլ են։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Ինչպես գողանալ (նյութեր)

Արդեն ներկայացրել եմ <գծից դուրս> ինտերնետի մասին: Հերթական խոսքս նմանատիպ երևույթի մասին է` <ֆայլեր` առանց ինտերնետի>:

Երբ մենք համացանցում ճամփորդում ենք, մեր համակարգիչը որոշակի գրառումներ է կատարում մեր այցելած կայքերի և դրանց նյութերի վերաբերյալ` ֆիլմերի, երաժշտության, նկարների և այլն: Կախված նրանից, թե ի'նչ բրաուզեր ենք օգտագործում, մեր համակարգչում <տպված> նյութերը կարող են տեղադրված լինել տվյալ բրաուզերի <cache> թղթապանակում:


Նորից եմ նույն բանն ասում` արդեն այլ ձևակերպումով: Լսե'ք:

Եթե ցանկանում ենք մեր` արդեն այցելած կայքերից բեռնավորել արդեն դիտած ֆիլմը, նկարը, լսած երաժշտությունը և այլն, ապա կարիք չկա բեռնավորող հատուկ ծրագրով <download> անել: ԴՐԱՆՔ ԱՐԴԵՆ ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉՈՒՄ ԵՆ: Պարզապես  հարկավոր է  մուտք գործել բրաուզերի տվյալ թղթապանակը և ... վերցնել: Չե՞ք հավատում:
Ասեմ, որ այս թղթապանակները թաքցված են: Այնպես որ բացե'ք թաքցված թղթապանակները դիտելու հատկությունը <show hidden files and folders> և անցեք առաջ (<Folder options> մենյուից): 

Ֆայրֆոքսում մտեք`
C:\Documents and Settings\տվյալ օգտագործողի անունը\Local Settings\Application Data\Mozilla\Firefox\Profiles\5ubbrphn.default\Cache 

և կտեսնեք նման անվանումներով ֆայլեր`

94B2C7E1d01
D07E27B1d01


Բացե'ք ընդլայնումները (extension): Ընդլայումը տվյալ ֆայլի կամ նյութի տեսակն է: Վա՜յ... չհասկացաք, չէ՞: Ավելի մանրամասն եմ բացատրում: Երաժշտական ֆայլերի ընդլայնումը ձեզ արդեն ծանոթ .mp3-ը, .wma-ն և նմանատիպ գրառումներն են` անվանումից հետո: Գրենական ծրագրերի համար` .doc-ը, .txt-ը և այլն: Նկարների համար կլինեն .jpeg, .png, .gif - ը: Հասկացա՞ք: Անցնեմ առաջ:
Ի՞նչ էի ասում... հա, տեսա՞ք նման ֆայլեր`

94B2C7E1d01
D07E27B1d01

Դրանց ընդլայնումը միայն ֆայրֆոքսին է հասկանալի: Եթե բացեք ընդլայնումը տեսնելու հատկությունը (<folder options> կոչվածի  <hide extensions for known file types> -ի նշումը հանելով), ապա կկարողանաք դրանց ձեր ցանկացած ընդլայնումը տալ:

<Hide extensions for known file types> -ի նշումը հանելով կարող եք նույն ֆայլերի` ձեր ցանկացած ընդլայնումով տարբերակներն ստանալ անվանափոխելով (rename)`


94B2C7E1d01.jpg
D07E27B1d01.mp4

և այլն:
Ասեմ, որ նույնիսկ կարելի է <Hide extensions for known file types> -ի նշումը չհանել: Այսպես էլ կարող ենք նույն rename-ով տալ նույն ընդլայնումները:

Հավելեմ, որ պարզապես հարկավոր է ճիշտ կողմնորոշվել տվյալ ֆայլի` այս կամ այն տեսակին պատկանելը որոշելիս:
   

Օպերայում`
C:\Documents and Settings\տվյալ օգտագործողի անունը\Application Data\Opera\Opera\profile\cache4

Այստեղ գործն ավելի հեշտ է: Այստեղ ֆայլերն արդեն <կողմնորոշում> ունեն և հետևյալին նման անվանումներ

opr004L2.jpeg
opr004MO.png

Տեսա՞ք...

Հեշտ է, չէ՞:   40:)

Իսկ դուք ուզում էիք ձեր լսած երգը բեռնավորել.... 26:) Միանգամից վերցրեք էլի 39:), ինչի՞ իզուր նորից ծախս անեք 14:):

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Barmen

Մասնագետ, շատ լավն էր. փորձեցի,  39:)

Masnaget

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Barmen

Ինչ անտիվիրուս խորհուրդ կտաք.......... հատկապես Մասնագետը???:

Ղուկաս Վահան

Let's open the window of our soul and let the light enter our souls