Ինտերնետից օգտվելու իմացություն

Started by Ղուկաս Վահան, October 02, 2008, 01:04:12 PM

Previous topic - Next topic

vahan

Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Ներկայացնում եմ մի քանի կայքերի հղումներ, որտեղ կարող եք անվճար ստուգել ձեր համակարգիչը օնլայն ռեժիմում: Խորհուրդ եմ տալիս հաճախակի կատարել հակավիրուսային ստուգումները և տարբեր կայքերի միջոցով:

Ահա մի քանիսը, որ ես խորհուրդ եմ տալիս.


http://housecall.trendmicro.com/

http://www.bitdefender.com/scanner/online/free.html    /Internet Explorer ծրագրով/

http://www.kaspersky.com/virusscanner

http://www.eset.com/onlinescan/

http://www.pandasecurity.com/homeusers/solutions/activescan/

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Սիրելի՜ լուսամուտցիներ: Արդեն որերորդ անգամն է, ինչ բողոքներ են գալիս այս կամ այն մասնակցի` Լուսամուտ ֆորումում ունեցած անձնական  փոստարկղի անհասանելիության մասին: Այս անհասանելիության պատճառը մեկն է` նամակների մեծ քանակը:
Որևէ մասնակցի կողմից ուղարկվող նամակ, մեկ ուրիշ մասնակցի` նամակներով  լեցուն փոստ ուղարկվելով, տեղ չի հասնում և հետ է ուղարկվում: 
Խորհուրդ է տրվում այստեղ /և այլուր/ պարբերաբար հետևել փոստարկղի լցվելուն, դասակարգել, զտել և դուրս բերել կարևոր ու անկարևոր նամակները, երբեմն էլ ամբողջությամբ դատարկել անձնական փոստը:
Այս խորհուրդս հատկապես հոգևորականներն է ուղղվում, որովհետև Լուսամուտ ֆորումի մասնակից հավատացյալները շատ հաճախ իրենց հարցերը անձնական նամակների (PM) տեսքով են ուղարկում հոգևորական խմբի անդամներին, այնպես որ խիստ ցանկալի է, որ ԲՈԼՈՐԸ ՀԵՏԵՎԵՆ ԻՐԵՆՑ ՓՈՍՏԱՐԿՂԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆԸ:
Շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

....Ինչ միջոցների պետք է դիմել տհաճ պատահականություններից խուսափելու համար


Ինչպես խուսափել նամակը սխալ հասցեատիրոջ ուղարկելուց (հասցեատիրոջը սխալ նամակ ուղարկելուց)

Մի երկու շատ պարզ միջոց կա: Նախ դատարկ թողեք այն տողը, որտեղ նշվում է հասցեն (address field):
Մեկ ուրիշ միջոց է այդ տողում սեփական էլփոստի հասցեն գրելը: Այս դեպքում եթե նույնիսկ պատահաբար սեղմեք ուղարկել (Send) կոճակը, անպատրաստ նամակը սխալմամբ հասցեատիրոջը չի հասնի: Ամենավերջո'ւմ միայն գրեք հասցեատիրոջ անունը կամ փոստի հասցեն: Այսքան բան: 

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Եվս մի քանի խորհուրդներ էլփոստով նամակ կամ հաղորդագրություն գրելու և ուղարկելու վերաբերյալ.

1. Մի ավելորդ անգամ ևս կարդացեք ուղարկվելիք նամակը.
2. Ճիշտ վերնագիր ընտրեցեք.
3. Նամակը վերահասցեավորելու (forward) ժամանակ բուն տեքստի վանդակում կարող են հայտնվել ավելորդ գրություններ. մաքրեք դրանք վերահասցեավորելուց առաջ.
4. Նախապատվությունը տվեք հասարակ կամ ընդարձակ տեքստային ձևաչափին (Plain Text format). HTML  ձևաչափով ուղարկվողը ճիշտ է, ավելի լայն հնարավորություններ ունի, սակայն միշտ չէ, որ հասցեատերը կարողանում է ձևավորված նամակը հենց նույն տեսքով կարդալ.
5. Օգտագործեցեք թարմացված հակավիրուս նամակներն ստուգելու համար.
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Հայաստանի Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ քաղաքացիներին էլեկտրոնային փոստով (e-mail) կամ բջջային հեռախոսակապի տեքստային հաղորդագրությունների միջոցով (SMS) կատարվում են առաջին հայացքից խիստ գրավիչ առաջարկներ, որոնք իրականում իրենցից ներկայացնում են աշխարհում բավականին լայն տարածում գտած խարդախության սխեմաների բաղկացուցիչ մասեր:
ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այդ առաջարկները պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի խմբի.
1. Գերազանց պայմաններ
Քաղաքացիներին առաջարկվում են չափազանց գրավիչ պայմաններով որոշակի գործարքներ (գնումներ, ներդրումներ եւ այլն): Մասնավորապես, առաջարկվում է. ա) կատարել ներդրումներ ինչ-որ օտարերկրյա ընկերության արժեթղթերում, որոնց եկամտաբերությունը կազմում է տարեկան 100 տոկոս, բ) սիմվոլիկ կամ փոքր գումարով ձեռք բերել արժեքավոր իր, գ) որոշակի գումարի դիմաց ձեռք բերել յուրահատուկ ապրանքներ, որոնք հնարավոր է ձեռք բերել բացառապես առաջարկվող տարբերակով (էլեկտրոնային փոխանցման միջոցով), ընդ որում նշվում է, որ ապրանքների իրական արժեքը մի քանի անգամ բարձր է առաջարկվող գնից:
2. Աջակցություն
Քաղաքացիներին առաջարկվում է ինչ-ինչ գործարար նախաձեռնությունների շրջանակում ցուցաբերել որոշակի աջակցություն` շռայլ վարձատրության դիմաց: Մասնավորապես, առաջարկվում է. ա) բանկերից մեկում բացել բանկային հաշիվ, այնուհետեւ դրամական արագ փոխանցումների որեւէ համակարգով ստանալ միջոցներ, մուտքագրել այդ միջոցները բացված բանկային հաշվին եւ փոխանցել նախանշված ուղղությամբ, բ) գրանցել իրավաբանական անձ եւ համաձայն ստացված ցուցումների որոշակի անձանց հետ մտնել իրավապայմանագրային հարաբերությունների մեջ (կնքել առուվաճառքի շինծու պայմանագրեր, տրամադրել հաշիվ ապրանքագրեր եւ այլն): Ընդ որում, «ա» եւ «բ» տարբերակները երբեմն առաջարկվում են համակցության մեջ (երկրորդը հաջորդում է առաջինին):
3. Ժառանգություն կամ շահում
Քաղաքացիները տեղեկացվում են, որ ստացել են ժառանգություն կամ շահել են խոշոր գումար, որոնց ձՅակերպման եւ հետագա տնօրինման համար անհրաժեշտ է վճարել որոշակի գումար: Ընդ որում, եթե խարդախները լավ տեղեկացված են, հնարավոր է, որ նամակը կամ հաղորդագրությունը ստացվի անվանականՆ արտասահմանում բնակվող ինչ-որ ծանոթի կամ բարեկամի անունից:
4. Աշխատանք տանը
Քաղաքացիներին առաջարկվում է վաստակել գումարներ առանց տնից դուրս գալու, մասնավորապես` փոստով ուղարկել անձնագրի վավերացված պատճենները եւ ժամանակ առ ժամանակ ստորագրել որոշակի փաստաթղթեր եւ դրանք տալ նոտարական վավերացման:
Ընդ որում վերոնկարագրյալ բոլոր տարբերակներում առաջին իսկ հաղորդագրությամբ կամ հետագայում քաղաքացիներից պահանջվում է ուղարկել որոշակի գումար, իբր «կազմակերպչական» ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար»:
ՀՀ ԿԲ-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը զգուշացնում է, որ վերոնկարագրյալ պատահական առաջարկներն իրենցից ներկայացնում են մարդկանց վստահություն չարաշահելու միջոցով խարդախության ճանապարհով գումար վաստակելու միջոց, որում ներքաշված դյուրահավատ անձինք ի վերջո կարող են կրել լուրջ ֆինանսական վնասներ: Նմանատիպ խարդախություններ կատարվում են մի շարք երկրներում, ինչի «զոհ» են դառնում բազմաթիվ քաղաքացիներ:
Ֆինանսական դիտարկումների կենտրոնը քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ նմանօրինակ հաղորդագրություններին որեւէ կերպ արձագանքելուց եւ նկարագրված սխեմաների մասին որեւէ էական տեղեկատվություն ունենալու, այդ թվում` դրանց մեջ ՀՀ որեւէ քաղաքացու կամ իրավաբանական անձի ներգրավվածության դեպքում տեղեկացնել` 54-50-88 կամ 56-16-01 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն info_fiu@cba.am էլեկտրոնային փոստին (տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է):
Let's open the window of our soul and let the light enter our souls