Ինտերնետից օգտվելու իմացություն

Started by Ղուկաս Վահան, October 02, 2008, 01:04:12 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Ինչպես ես եմ տեսնում, շատերը չգիտեն ինտերնետից ինչպես լավագույնս օգտվել, ուստի առաջարկում եմ այստեղ քննարկել ինտերնետից օգտվելու հնարավորությունների, ձևերի և մեթոդների մասին։ Յուրաքանչյուրը կարող է իր իմացությունները փոխանցել մյուսներին։
Կարծում եմ հատկապես Մասնագետը կարող է իր լավ ներդրումն ունենալ այս թեմայում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Շնորհակալություն

Շատ լավ.
Առաջին նյութը, որ կուզենայի ներկայացնել, պարզ է, սակայն ոչ բոլորը կարող են տեղյակ լինել դրանից: Խոսքը <գծից դուրս> աշխատելու մասին է:
Բանն այն է, որ հատկապես <dial up> տեսակի կապից օգտվողները երկար ժամանակ կարող են ծախսել նամակներին կամ ֆորումային գրառումներին պատասխանելու և կայքեր այցելելու վրա: Իսկ նշանակում է, որ հեռախոսագիծն այդքան ժամանակ հարկադրված զբաղված է լինելու, դա էլ իր հերթին բերում է դրամական կորուստներ:
<Գծից դուրս>` <Offline> աշխատելու համար հարկավոր է պարզապես անջատել կապը` նախապես կատարելով բոլոր անհրաժեշտ գործողություններ` նամակներին, գրառումներին պատասխանելը,- ապա նորից միացնել կապը և ուղարկել անհրաժեշտ փոփոխությունները կամ պատասխանները: Արդյունքում ավելի արդյունավետ կտնօրինվի ժամանակը, և կլինեն նվազագույն կորուստներ: Մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ 4-5 տողանոց մի քանի գրառումներ կատարելը կամ նամակներին մի այդքան պատասխանելը Online ռեժիմում խլում է մոտ 20 րոպե, մինչդեռ Offline ռեժիմում` ընդամենը 4-5 րոպե /մեկ-երկու րոպե ստանալը, երկու-երեք րոպե էլ` ուղարկելը/:     

Offline ռեժիմի համար նախ անհրաժեշտ է արագ բացել բոլոր պատուհաններն առանձին-առանձին, կատարել անհրաժեշտ սեղմումները` reply, quote, answer /կամ նման մի սեղմում/, անջատել  կապը, կատարել գրառումը և դարձյալ միացնելով կապը` սեղմել post, send կամ նման ուրիշ կոճակներ:

Հաջողությո՛ւն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

Շատ շնորհակալություն Մասնագետ ջան, քանի որ այժմ կապի այդ տեսակով չեմ օգտվում, չէի մտածել այդ մասին, կարծում եմ հետագայում կարող է շատ օգտակար լինել

Masnaget

Հաջորդ թեման, որ կուզենայի ներկայացնել, վերաբերում է անվտանգությանը:
Իսկ դուք գիտե՞ք, որ հարկավոր է օգտագործել միայն լիցենզավորված և օրինական հակավիրուսներ ու Windows  կամ նման օպերացիոն համակարգ: Ցավոք, Հայաստանում չափազանց մեծ թիվ են կազմում <կոտրված> և ծովահենային օրինակները նման ծրագրերի: Իսկ անվտանգության միակ երաշխիքը դրանց օրինականության մեջ է: Այդ դեպքում այն ֆիրման, որն արտադրել է տվյալ ծրագիրը, շատ մեծ պատասխանատվություն է կրում հնարավոր չարիքների ու հարձակումների համար: Այդ ֆիրմաները լրջորեն են աշխատում, ամեն օր`թարմացնելով իրենց բազան: Իսկ ծովահենային տարբերակների համար նրանք ԵՐԲԵՔ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ինտերնետային անվտանգությունը հարկավոր է կազմակերպել օրինական ու լավ հակավիրուսի առկայության դեպքում միայն: Չեմ կարող գովազդել, սակայն մեկ-երկու սկզբունք կարող եմ տալ /իմ կարծիքը, եթե կուզեք, կարող եմ մասնավոր հաղորդագրությամբ տալ/:
Հակավիրուսը պետք է ամենօյա թարմացման խնդիր կամ խոչընդոտ չունենա: Ինտերնետի չգոյության դեպքում հարկավոր է թարմացումները  որոշակի պարբերականությամբ վերցնել ինտերնետ ունեցող համակարգչից, ապա այն ներդնել տվյալ համակարգչի մեջ:
Տվյալ հակավիրուսը պետք է համագործակցի ինտերնետ բրաուզերի հետ` ստուգելով տվյալ կայքի կամ փոստի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
Հակավիրուսը չպետք է դժվարությունների ու դանդաղեցումների պատճառ դառնա:
Հակավիրուսը պետք է ռեգիստրացիաներին (registration entry..   *.reg) էլ հետևի` կանխելու համար աննկատ այնտեղ տարածվող չարանենգ հրահանգներ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

VAHAG

Quote from: Masnaget on October 02, 2008, 05:55:22 PM
Շնորհակալություն

Շատ լավ.
Առաջին նյութը, որ կուզենայի ներկայացնել, պարզ է, սակայն ոչ բոլորը կարող են տեղյակ լինել դրանից: Խոսքը <գծից դուրս> աշխատելու մասին է:
Բանն այն է, որ հատկապես <dial up> տեսակի կապից օգտվողները երկար ժամանակ կարող են ծախսել նամակներին կամ ֆորումային գրառումներին պատասխանելու և կայքեր այցելելու վրա: Իսկ նշանակում է, որ հեռախոսագիծն այդքան ժամանակ հարկադրված զբաղված է լինելու, դա էլ իր հերթին բերում է դրամական կորուստներ:
<Գծից դուրս>` <Offline> աշխատելու համար հարկավոր է պարզապես անջատել կապը` նախապես կատարելով բոլոր անհրաժեշտ գործողություններ` նամակներին, գրառումներին պատասխանելը,- ապա նորից միացնել կապը և ուղարկել անհրաժեշտ փոփոխությունները կամ պատասխանները: Արդյունքում ավելի արդյունավետ կտնօրինվի ժամանակը, և կլինեն նվազագույն կորուստներ: Մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ 4-5 տողանոց մի քանի գրառումներ կատարելը կամ նամակներին մի այդքան պատասխանելը Online ռեժիմում խլում է մոտ 20 րոպե, մինչդեռ Offline ռեժիմում` ընդամենը 4-5 րոպե /մեկ-երկու րոպե ստանալը, երկու-երեք րոպե էլ` ուղարկելը/:     

Offline ռեժիմի համար նախ անհրաժեշտ է արագ բացել բոլոր պատուհաններն առանձին-առանձին, կատարել անհրաժեշտ սեղմումները` reply, quote, answer /կամ նման մի սեղմում/, անջատել  կապը, կատարել գրառումը և դարձյալ միացնելով կապը` սեղմել post, send կամ նման ուրիշ կոճակներ:

Հաջողությո՛ւն:
Masnaget es ete qo asaci pes varvem apa kxelagarvem,vorovhetev erb internets anjatvum e djvarutyamb e mianum shat depqerum chem karoxanum mek orum kpnel,depqer en exel vor 1-2 jam charcharvel em,isk sovorakan depqerum hing rope tevum e,dra hamar el zzvel em ays shabatva mej poxelu em internets:

Ղուկաս Վահան

Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Մասնագետ, իմ վերջին տեղեկատվությունից հետո, երբ այն ուղարկեցի բոլորին, պարզվեց, որ շատերը չգիտեն, թե ինչ է «Բրոուզեր»–ը։ Ես դիտավորյալ այս բառը չթարգմանեցի, նախ որովհետև համարժեք հայերենը չգտա, երկրորդ՝ որոշ օտար բեռեր քանի որ իրենց հայերենը չունեն, ուստի իմաստ չեմ տեսնում շինծու բառեր ստեղծել և կարծում եմ փոխառելով այս բառերը հարստացնում ենք նաև հայերենը։ Օրինակ իմաստ չեմ տեսնում «file» բառի համարժեքը ունենալ, երբ այն կարելի է հանգիստ օգտագործել, ինչպես նաև օրինակ «site» բառը ողջ աշխարհը օգտագործում է անգլերենից փոխառված տարբերակը, մինչդեռ մենք չգիտես ինչու պետք է ասենք՝ կայք, որն ըստ իս այնքան էլ չի արտահայտում բառի ողջ իմասը։ Ըստ իս կարելի էր շատ հանգիստ օգտագործել «սայթ» տարբերակը։
Ինչևէ, այստեղ հաճելի կլիներ լսել բացատրությունը «Բրոուզեր»–ի և «toolbar»–ի։ Այս վերջին բառի համարժեք հայերենն էլ չեմ գտնում։
Ինձ թվում է մյուսներին էլ հաճելի կլինի իմանալ, թե ինչ են այս երկուսը և ինչքանով են այս երկուսը դյուրացնում ինտերնետից օգտվելուց։
Let's open the window of our soul and let the light enter our souls


Ղուկաս Վահան

Չէ, նկատի ունեմ ո՞վ է տրամադրում այդ կապը։
Ամեն դեպքում web.am փորձիր, ես երբեմն օգտվում եմ այդ կապից, վատը չէ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Շնորհակալություն:
Ամեն դեպքում, կարծում եմ, որ եթե օգտագործողները կարողանում են օգտվել ինտերնետից, ապա գոնե նվազագույն պատկերացում ունեն կամ պետք է որ ունենան:

Տեսնենք, թե ի՛նչ է նշանակում Browser տերմինը: Դրա ամենահարմար իմաստը, որ կարելի է այստեղ քիչ թե շատ հասկանալ, <որոնողական համակարգն> է: Անգլերեն բառն ունի ավելի ընդարձակ իմաստներ, որոնց կարիք չկա անդրադառնալու:

Այսպես, երբ մեզ որևէ աշխատանք է հարկավոր լինում կատարել, մենք գործածում ենք  այդ աշխատանքի համար նախատեսված միջոցը` գործիքը: Ինտերնետ կամ համացանց ասվածը վիրտուալ` ոչ նյութական թվային տարածք է, որտեղ կան բազում անհատական համակարգիչներ, համակարգչային ցանցեր ու գերհամակարգիչներ: Երբ մենք օգտագործում ենք մեր համակարգիչը փակ համակարգում` առանց ինտերնետի կամ արտաքին աշխարհի հետ հաղորդակցման, մեր համակարգիչն ինքն է դառնում գործիք` կատարելու համար այս կամ այն աշխատանք` խմբագրում, ձայնագրում, շարվածք, մորտաժ և այլն: Բայց արտաքին աշխարհի կամ ինտերնետի հետ կապ ունենալու համար հարկավոր է, որ մեր անհատական համակարգիչը միանա ցանցային լարով, հեռախոսալարով կամ ուրիշ միջոցով: Սրանք նյութական միջոցներն են:

--Իսկ երբ ամեն ինչ պատրաստ է, համակարգչին հարկավոր է հատուկ ծրագիր, որին դիմելով միայն կկարողանա վերջնականապես միանալ համացանցին: Այդպիսի ծրագիրը կոչվում է զննարկիչ կամ ավելի տարածված` բրաուզեր: Սա այսպես ասած` աննյութական միջոցն է: Այն թույլ է տալիս պատուհանի մեջ խմբավորել որոնելիք հասցեն, որոնման արդյունքները և դիտել այն:
Բրաուզերը բաղկացած է հիմնական մի քանի դաշտերից` ստանդարտ մենյուներ, որոնց մեջ խմբված են ստանդարտ գործիքները, հիմնական և արագ որոնման դաշտեր, որոնցում գրվում է որոնվելիք կայքի հասցեն, տեսանելի տարածք, որտեղ երևում են փնտրման արդյունքները, կարգավիճակային գոտի, որտեղ գրվում են հավելյալ տեղեկություններ որոնման կարգավիճակի, ինչպես նաև ժամանակային հապաղման, և գերհղումների (link) հասցեներ:
Կախված այն հանգամանքից, թե ի՛նչ օպերացիոն համակարգ ենք օգտագործում, զննարկիչը կամ բրաուզերը կարող է լինել այս կամ այն տեսակի, այս կամ այն ֆիրմայի արտադրության և տարբեր հիմնատեսք կարող է ունենալ: Առավել հայտնի են` Mozilla Firefox (Mozilla), Internet Explorer (Microsoft), Opera (OpenSSL) և այլն:
Բրաուզերները հիմնական միջոցն են, որոնց միջոցով կարողանում ենք մուտք գործել համացանց: Իսկ այդ միջոցն իր հերթին կարող է ունենալ <ենթամիջոցներ>, որոնք միանալով և համագործակցելով ստանդարտ գործիքների հետ` այս կամ այն չափով օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել որոնման կամ մուտքի գործընթացը:

Այսպես, գոյություն ունեն ֆիլտրեր, որոնք արգելում են  41:) հատկորոշ կայքեր այցելելը, կան գործիքամիջոցներ, որոնք հետևում են ինտերնետի երթևեկին (traffic), և որոշակի սահման անցնելիս զգուշացնում են  5:) օգտագործողին, որոշ գործիքամիջոցներ, որոնց արագացնում են ինտերնետի երթևեկը և այլն: Մի խումբ էլ կազմում են այն գործիքները, որոնք որոշ սայթերի կողմից առաջարկվում են` ամբողջական դիտում ստանալու համար (օրինակ` Flesh Player (Macromedia, Adobe) ծրագիրը` անիմացիոն էֆեկտներ ունեցող կայքեր դիտելու համար):
Այս խմբին անվանում են  պարզապես tool(s)` գործիք(ներ), իսկ այն ձողը կամ տողը, որի վրա երևում են այդ գործիքները` tool+bar /գործիք+ձող/:
Այժմ գործիքաձողի (թույլ տվեք պայմանականորեն այդպես անվանեմ դրան) ավելի լայն հնարավորություններն են նկատվում` ռադիոունկնդրում, արագ որոնում, զրուցակից (chat), լուրերի արագ դիտում և այլն:
Հավելեմ, որ գործիքաձողի աշխատանքը կարելի է կարգավորել (թողարկել կամ կասեցնել աշխատանքը) հենց toolbars մենյուի միջոցով (առավելաբար` View վայր ընկնող մենյուի ենթաբաժիններո՛ւմ փնտրեք):

Մեկ էլ` տվյալ կայքի կամ ֆիրմայի կողմից առաջարկված օժանդակ գործիքների մասին կարելի է դատողություններ անել և օգնություն ստանալ հենց իրենցից` հետևելով ցուցումներին և հրահանգներին:



Հ.Գ.
Windows Explorer հրամանակարգը կարող է փոխարինել  Internet Explorer բրաուզերին` հասցեների տողի միջոցով: Պարզապես հարկավոր է այնտեղ գրել տվյալ կայքի հասցեն, սեղմել  Enter ստեղնը, և    Windows Explorer -և կդառնա կամ կվերափոխվի Internet Explorer բրաուզերի:  18:)
Դրա համար թողարկե՛ք My computer կամ My Documents կամ էլ նման մի պատուհան, հասցեների տողնում գրե՛ք, օրինակ www.lusamut.net/forums և... կհայտնվեք ինտերնետում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: