Հավատի տարընկալումներ

Started by Samvel, November 03, 2008, 10:45:55 AM

Previous topic - Next topic

akunq

#20
 32:)

Samvel

           Կարեն ջան, շատ ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել քեզ և քեզ ծանոթացնել մեր ժամանակի ամենակարևոր երևույթներից մեկի մասին: Առավել ևս, որ շատ հնարավոր է, որ դու էլ նրանցից մեկը լինես (մի տեղ հանդիպեցի, որ դու քսան տարեկան ես), քանզի առաջին ինդիգոները սկսել են ծնվել 1978 թվին: Այսօր, ասում են, որ երեխաների համարյա հարյուր տոկոսն է ինդիգո ծնվում: Տեսնում ես: Իսկ մենք տեղեկություն չունենք այդ մասին: Դու չունեիր - դա դեռ ոչինչ: Բայց որ չգիտեն ծնողները - դա արդեն վատ է: Իսկ որ չգիտեն, ասենք, բժիշկները - դա արդեն ահավոր է: Որովհետև դեռ երեխան չծնված, սկսում են տարբեր պատվաստումներ անել նրանց վրա, տուբերկուլյոզ, ժանտախտ և չգիտեմ, թե էլ ինչ: Այն, ինչ մեզ, այսօր արդեն հայրերիս և տատիկներիս իրոք օգուտ էր: Բայց այս երեխաներն իրոք անկարող են հիվանդանալ - նրանք ուրիշ  ДНК (մոռացա, թե հայերեն ինչպես կլինի) ունեն, և մեզ - հայրերիս անհրաժեշ այս դեղմիջոցները նրանց համար միգուցե թույն են, հասկանում ես: Պատկերացնում ես, թե ինչ ահավոր վիճակ է: Հավանաբար այդ պատճառով է այսօր այդքան տարածված աուտիզմը երեխաների մեջ - գուցե այդ է նրանց մարմնի պայքարի միջոցը...
     Ինդիգոների մասին առաջինը գրել է Լի Քերոլը և գիրքը հենց այդպես էլ կոչվում է - "Ինդիգո երեխաները": Այսօր "Սոֆիա" հրատարակչությունն արդեն գրքերի շարք է հրատարակում "Իդիգո երեխաները" անվանումով (ենթավերնագիրն է - Նոր երեխաներն արդեն եկել են): Նրանցից է, օրինակ Ջեյմս Թվայմանի "Եթե ձեր երեխան այնպիսին չէ, ինչպես բոլորը": Գուգլ-ում կարող ես տպել "Ակիանե" (կարծես "օվկիանոս" ասես, չէ?): 12-13 տարեկան աղջնակ է - նկարիչ, պոետ և այսօր արդեն երաժիչտ: Նկարել սկսել է չորս տարեկանից: Նայիր նրա նկարներին ու ասա, արդյոք դու երբևիցե տեսել ես Աստծո ավելի հստակ պատկերը (Ի միջի այլոց, Ակունքի համար ասեմ, որ ինդիգոները աշխարհ են գալիս ոչ թե հավատով նույնիսկ, այլ հարյուր տոկոսանոց հստակ գիտակցությամբ, որ Աստված իրեն հետ է և երբեք չի լքի իրենց: Մի"թե սա չէ Քրիստոսի գիտակցությունը):
     IN.TV- ում տպիր "Էվոլյուցիյա Ինդիգո", "Ինդիգո": Առաջինը դոկումենտալ ֆիլմ է Ինդիգո երեխաների մասին և Ակեանեն այնտեղ էլ կա: Երկրորդը գեղարվեստական ֆիլմ է, գրված Նիլ Դոնալդ ՈՒոլշի սցենարով (գիտե"ս, թէ ով է նա), մի փոքրիկ աղջկա մասին , որը վերափոխում է ըուրաքանչյուրի կյանքը, ով հանդիպում է նրա ճանապարհին: (Միայն տպիր ռուսերեն, որ ռուսերեն թարգմանված նայես): Եվ այլն և այլն և այլն:
     Թեման երևի իրոք պետք է փակել, դու ճիշտ ես: Որովհետև մենք արդեն ամենակարևորը թողած, սկսում ենք իրար խայթել - մանավանդ - ես: Ես ըդունում եմ դա և մեղանչում եմ դրա համար: Ինձ կարող է արդարացնել միայն մեկ բան. ես ցանկանում եմ թափահարել ձեր ուսերը. լսեք, արթնացեք, խնդրում եմ: Մենք այնքան բան ունենք անելու, իսկ ժամանակ չունենք: Շուտով "Ժամանակների վերջը" կավարտվի, և մենք կմտնենք կյանքի նոր ժմանակաշրջան, որը որ պետք է սկսվեր առանց մեզ: Հիշում եք, չէ?, "Աշխարհի վերջը", որին սարսափով սպասում էր ամբողջ Երկրագունդը, և որն այդպես է չեկավ ու չի էլ գա, քանզի մնացել է մեր հետևում, և դա մեր շնորհիվ, մեր, ՄԱՐԴԿԱՆՑՍ, որ ընդամենը վերջին հիսուն տարիների ընթացքում ապացուցեցինք տիեզերքին, որ այդ մենք ենք "Լույսի Ռազմիկները", և որ լրիվ արժանի ենք ոչ թե վերանալու, այլ անցնելու կյանքի հաջորդ ժամանակաշրջանը - հաջորդ 13000 տարին:
Ինդիգոներն էլ, ի միջի այլոց, հենց դրա համար են գալիս, որպեսզի մեզ օգնեն հնարավորին չափ հեշտ անցնել այդ ժամանակարաշեմը:
     Իսկ թեման փակելու փոխարեն ես կառաջարկեի ուղղակի անվանափոխել այն, կամ բացել մի այլ բաժին "ՆՈՐ ԴԱՐ" ("ՆՅՈՒ ԷՅՋ") անունով : Հուսով եմ, Կարեն ջան, երբևիցե լսել ես "Նյու Էյջ"-ի մասին:
                                  Շնորհակալություն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Karen

հա Սամվել ջան, ես 21 տարեկան եմ բայց ճիշտն ասած իմ մասին նման մեծ կարծիքի չեմ:
ինձ թվումա նման բաներին պետք չի որպես առեղծված նայել, դա ուղղակի ժամանակի թելադրանքն ա,ու ասենք 100 տարի առաջվա ծնված երեխեն ու հիմիկվա երեխեն պարզ ա որ իրանց իտելեկտուալ զարգացվածության աստիճանով շատ կտարբերվեն, հիմա Ինֆորմացիոն դարաշրջան ա ու ԻՆֆորմացիայի առհռելի պաշարներ կարա մարդ կուտակի իրա մեջ ու իմ կարծիքով էտ զարգացվածությունը գեներով կփոխանցվի իրա հետնորդներին:Հիմա 14-15 տարեկան երեխեն էնքան բան գիտի որ ժամանակին շատ հայտնի մարդիք կերազեին իմանալ, ինչ կարող էս անել ժամանակնա ստիպում, ուզած չուզած պետքա առաջ գնալ ու չզարմանալ ոչ մի բանի վրա: Ու ընդհանրապես չխառնվել Աստծո գործերին, ու չփորձել բացահայտել այն ինչ Նա է մտածել, ինձ թվումա տենց մարդ ավելի հանգիստ ու ներդաշնակ կապրի:
ուղղակի նայելով էտ կարգի մարդկանց կարողություններին, ու այն որ հիմա շատերն են այդպես ծնվում մի պահ պարադոքսալ վիճակա ստեղծվում, եթե այդքան լավ ու Հավատացյալ երեխեք են ծնվում ինչի ա հիմա աշխարհի ջահելության մեծամասնությունը անասունին վայել կյանքով ապրում? ցավոք հիմա Հայաստանում էլ ա մանրից էտ ամեն ինչը մոդա ընկնում, երիտասարդությունը ահավոր մեծ տեմպերով հետա զարգանում, առաջին հայացքից թվումա թե ժամանակին համնթաց են քայլում կամ նման բաներ բայց իրականում հետ են զարգանում:Ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը ահավոր ցածր մակարդակի վրայա, սոտվիներից ավտոներից,չաթերից, իսկ որոշների մոտ եվրոպացինների գռեհիկ վարք ու բարքը ընդօրինակելուց բացի մեր ջահելության մեծամասնությունը էլ բան չգիտի:
Ու եթե էտ ամեն ինչը մեր մոտ նորա թափ հավաքում ապա ամբողջ աշխարհը հիմա էտ վիճակում ա գտնվում: Կներեք կոպիտ արտահայտությանս համար բայց մարդիկ կարծես սեռական օրգաններով են մտածում, մարդկությունը հիմա մեծ ու արագ տեմպերով գործումա են մեղքերը որոնց պատճառով ժամանակին Սոդոմ ու Գոմոր քաղաքները կործանվեցին:
ու էս ամեն ինչին նայելով մի հարցա առաջանում, եթե ասում են որ նման երեխանները հիմա շատ են ծնվում բա ինչի ա մարդկությունը էտ տեմպերով հետ զարգանում?
դրա համար նման հարցերով չեմ ուզում գլուխս ծանրաբեռնեմ, գիտեմ որ ոչ մի պատասխան էլ չեմ ստանա, որովհետև դա իմ գործը չի, եթե իմ գործը լինի Աստված մի օր մի ինչ որ ձև կբացատրի ինձ այդ ամենը:
փորձեցի արտահայտել իմ տեսակետը, ու ես են կարծիքին եմ որ պետքա հանգիստ թողել թե էտ երեխեքին թե ընդհանրապես էտ տեսությունները, պետքա հանգիստ ապրել, Հավատալ Աստծուն, փորձել ապրել ճշմարիտ, իսկ մնացածը ամենինչ իրա ժամանակին պարզ կլնի:

akunq

Ա յ ո՛՛՛.պարզ ա.պարզ ա։Սամվել
.հավատա որ Քրիստոնեական սիրով ցավում եմ քեզ համար։
միթե այսքան տքնաջան աշխատանքս իզուր անցավ։բայց կխնդրեմ Աստծուց. 27:)որ այն սերմը.որ տվեցի քեզ  .քո մեջ աճեցնի ու զորացնի։
կուզեի տեսնել քեզ ու քո ցանկությունը ի կատար ածեի(որ ուսերս ուժգին թափահարեիր)գուցե այդ ցնցումից արդնանայր։ու մոռանաիր այս անհեթեթությունների մասին  որ շարադրել էս վերևում։հավատա որ կյանքիդ վեիջի օրը.երբ մահվան հոտը առնես(թող այդ օրը հնարավորինս ուշ գա)ուզելու ես մի բանից կառչես։ու այդ ժամանակ ոչ կողքիդ իդիզո  է լինելու.ոչ քո ասած 13000 տարին.ոչ նոստրադամուսը.ոչ էլ վանգան։          հիշիր
ՙԱՍՏՎԱԾ ՆՈՒՅՆՆ Է եՐեԿ .ԱՅՍՈՐ եՎ ՀԱՎԻՏՅԱՆ՚
ինչպես նաև գրված է ՙվերջին ջամանակներում գիտությունը պիտի զարգանա՚ՙսուտ մարգարեներ կգան և այնպիսի հրաշքներ կանեն. որ անգամ ընտրյալները մոլորվեն։՚
արդուն կացեք և ամեն ժամ աղոթք արեք։

Ղուկաս Վահան

Ուրեմն այսպես.
Ես փորձեցի հասկանալ, թե ի՞նչ է կատարվում այստեղ, բայց շատ դժվար էր 28:)
Դուք հիմնական թեման թողած ընկել եք յուրաքանչյուրի երկրորդական–երրորդական մտքերը քննարկելով և չգիտեմ, թե ուր եք հասել 14:)
Առաջարկում եմ նախ կարդալ ֆորումի կանոնակարգը։
Գիտեք, որ այստեղ արգելված է թեմայից դուրս քննարկումները, հետևաբար ստիպված եմ թեման կիսել և բոլոր մասնակիցներին տեղեկացնել, որ նախ ազատ քննարկումների անկյուն ունենք, իսկ թեմատիկ քննարկումների մեջ նման շեղումները հետագայում կարող են բացասաբար անդրադառնալ Ձեր վարկանիշի վրա։
Հիմա.
Թեման կիսվելու է։ «Ի՞նչ է փիլիսոփայությունը» թեման կմնա, որոշ գրառումներով, որոնք համապատասխանում են թեմային և իրենց մեջ շեղումներ չունեն, մնացած գրառումները կտեղափոխվեն «Թեյասրահ»։ Էնտեղ կարող եք հանգիստ թեյ խմել և ազատ–անկաշկանդ քննարկել։
Ինձ թեմայի անուն ասեք, որ դրա տակ դնեմ Ձեր մնացած գրառումները, բայց, կներեք, թեման կլինի Թեյասրահում։

Եթե որևէ բան անհասկանալի գրեցի, Ձեր կարծիքներն ու առաջարկությունները գրեք հենց այստեղ, հետո կհեռացնեմ կամ կտեղափոխեմ։ Թեման կկիսեմ երեկոյան։
Եթե մինչ երեկո ցանկանում եք շարունակել Ձեր քննարկումը, կարող եք, հետո կմիացնեմ Ձեր ասած թեմայի տակ, բայց Թեյասրահում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

akunq

#25
 20:)

Samvel

                 Շնորհակալ եմ միջամտության համար, հարգելի Ադմին:
     Իրոք, որ մենք հասել ենք այն սահմանին,որ արդեն անիմաստ է վիճաբանությունը: Մեկս մյուսին լսելու փոխարեն նամակների մեջ տեղ ենք ման գալիս, որ դրանից կառչելով խայթենք մեկմեկու: Եվ ավելի շատ , կրկնում եմ, ես եմ դա անում, ներող եղեք: ՈՒղղակի ես նոր մարդ եմ լուսամուտի մեջ, իսկ ասելու շատ բան ունեմ: Մյուս կողմից վախենում եմ, որ այսօր չէ - վաղը դուք կարող եք ինձ դուրս նետել "Լուսամուտից", համարելով, որ իմ մտքերը ձեր թեմայից դուրս են: Այդ պատճառով փորձեցի հնարավորին չափ շատ ինֆորմացիա տալ,ասենք, օրինակ,ասենք, Կարենին, որի հետ զրուցելը ես շատ սիրեցի: Հնարավոր է, նաև ուրիշների, ովքեր ուղղակի հետևում էին մեր վիճաբանությանը - առանց խառնվելու: Եվ իրոք, կարծում եմ, քիչ բան չասացի, ինչը հավանաբար նոր էր ձեր ականջների համար, սակայն, ցավոք սրտի, միայն Կարենն էր որ մի փոքր հետաքրքրություն ցուցաբերեց:
Ցավալի է, իհարկե, բայց ես հույսս դեռ չեմ կտրել:
     Եվ այդ պատճառով առաջարկում եմ (եթե Ձեզ հաճո է դա) այն, ինչի մասին Ձեզ գրել էի մինչև "Լուսամուտ" մտնելըս. միգուցե ավելի լավ կլիներ բացել մի բաժին "Նոր Դար" անվանումով և այն, ինչ որ կիսելու եք "Փիլիսոփայություն" բաժնից - տեղադրեք այնտեղ? Թեյարանում խուսելը միգուցե հետաքրքիր է, - չգիտեմ, երբեք չեմ փորձել: Բայց վախ կա անցանկալի հյուր լինել այնտեղ, - իզուր խոսել ինչ-որ բաների ասին, ինչը ոչ-ոքի չի հետաքրքրում: Ամենաշատը չէի ցանկանա ինչ-որ մեկին ստիպել լսել իմ "անհեթեթությունները" - Աստված ոչ անի:
     Իսկ առանձին բաժինը ցույց կտար, հետաքրքրում է արդյոք այդ նոր թեման մարդկանց - քչերին, թե" շատերին: Հակառակ դեպքում բաժինն, իհարկե, կմնա դատարկ և ես, ինքստինքյան, ստիպված կլինեմ շնոհակալություն հայտնել ձեզ և սուսուփուս հեռանալ "Լուսամուտից" իմ "պահանջված չլինելու" պատճառով:
     Մի բան կասեմ հաստատ. Աստծո և Մարդու դեմ երբեք ոչինչ չեմ ասել և չեմ ասի; ամեն մութը պիտի հերքեմ և խոսքս միայն լույսի մասին պետք է լինի, իսկ եթե խոսքը գնաց Սիրո և Կյանքի մասին, ուրեմն տասնապատիկ ավելի պիտի խոսվի, որովհետև Սեր, Կյանք և Աստված բառերը լրիվ հավասարազոր են ինձ համար ու կարող են փոխարինել մեկմեկու որտեղ ցանկանաք:
                                                                                                       Մնամ հույսերով...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Առանձին բաժին կարծում եմ դեռ կարիք չկա, բայց առանձին թեմա կամ թեմաներ կարող եք բացել «Ընդհանուր» ենթաբաժնում։
Հետո եթե այդ ուղղությամբ քննարկումներն ավելանան, կարող ենք մտածել բաժնի կամ ենթաբաժնի մասին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

#28
Ուզում եմ Սամվելին և Ակունքին հրավիրել  17:) Թեյասրահ` մի գավաթ թեյ խմելու:  13:) 12:)

Համեցեք: http://lusamut.net/forums/index.php?topic=1257.360#top

Երկար ժամանակ է` լսում եմ ձեր խոսակցությունը: Հոգնած կլինեք: 40:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

akunq

#29
.