Հավատի տարընկալումներ

Started by Samvel, November 03, 2008, 10:45:55 AM

Previous topic - Next topic

Samvel

                                                                                              Հարգելի Ակունք!
     Այնքան սիրում եմ, երբ ինձ դեմ են տալիս պատին... Հիշու"մ եք հանճարեղ (Ձեր ասածով - Աստծո հիմար) Արկադի Ռայկինին.
«Но если меня, в тёмном местечке, - прислонить к тёплой стеночке, - со мной ещё очень даже можно поговорить...».
     Ցանկանում եմ ասել, որ ցիտատներով խոսել չգիտեմ - չեմ կարողանում - չեմ սիրում և արդարանալ կարող եմ, ասելով միայն, որ խոսակցությունս հարգելի ֆորումցիների հետ փորձում եմ վարել ոչ թե աստվածաբանության, այլ փիլիսոփայության բաժնում: Չնայած, երևի առանձնապես տարբերություն չկա: Դուք' օրինակ, համարում եք, որ քրիստոնեայի համար փիլիսոփայություն չկա, և սակայն փիլիսոփայության բաժնում Դուք  - կաք: Այս բաժնում առավելությունն ասես թե իմ կողմն է և ես կփորձեմ խոսել Ձեզ  հետ ոչ թե ցիտ.-երով այլ դատ.-երով: Այո?
     Դուք չգիտեք, թե ինչ է ասել (իսկ ինչու չգիտեք. իմանալն է դժվար, թե ինչ-որ մեկը չի թողնում?) Դավիթ Անհաղթը, ինչպես նաև չգիտեք, որ նրա ասածի (վերևում) համար վեց կետը հենց "փիլիսոփայություն" բառի հունարեն թարգմանումն է ընդամենը: Եվ հետո, Դուք նաև իմաստության մասին եք խոսում Ձեր ցիտ.-երում: ՈՒրեմն (մնացած աշխարհի մասին չխոսենք) մեր հարյուրավոր Հայ Մտածողները Աստծո հետ ոչ մի կապ չունեն, իսկ Անհաղթները, Շնորհալիները, Շիրակացիները, Մաշտոցներն ու Նարեկացիները ձեռք ձեռքի բռնած ուղղակի զբոսնելու են դուրս եկել:  Այո??????????????????????????                             Ցանկանում եմ ասել, որ միգուցե Աստվածաշունչը ի նկատի ունի ոչ թե Ձեր հասկացածը?..
     Դուք չգիտեք, չէ", թե ով է Հերմեսը: Չգիտեք, չէ", նրա հռչակավոր խոսքերը. "Ինչ որ վերևում է - այն էլ ներքևում է": Ասածս այն է, որ եթե Դուք չեք մտածում մահվան մասին, ուրեմն ինչ գիտեք, թե ինչ է կյանքը: Իսկ միթե մահը չէ արդյոք, որ լուսամուտն է դեպի հավերժությունը (չեմ ասում "դուռը", որովհետև հավերժություն մենք թռչում ենք և ոչ թե քայլում): Եվ Քրիստոսն ինքը չէր արդյոք, որ մահվան դիմեց - հանուն հավերժության???????????????????
      Եվ վերջինը. "Աստծո հիմարը մարդուց իմաստուն է": Այսինքն, Աստված և մարդ իրար հետ ոչ մի կապ չունեն: Այդ "Հիմարն" է, որ կապ ունի Աստծո հետ, իսկ մարդը - ոչ: ՈՒրեմն, ներողություն, իսկ ով է այդ "Աստծո Հիմար" կոչվածը:  Եվ եթե Աստված մեզանից վեր նույնիսկ "Հիմար" է ստեղծել Իր համար, ուրեմն ինչի համար է մեզ ստեղծել, նման տականքներիս...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

akunq

հիմա հերթով պատասխանեմ հարցերիդ.
նախ ասեմ քեզ որ ոչ ոքի պատին դեմ տալու կամ որևե բան ապացուցելու  պետք չունեմ։այստեղ ես մեջբերումներով եմ խոսում.որովհետև աշխատում եմ ներկայացնել Աստվածաշունչը այլ ոչ թե ինձ։
հետաքրքիրն այն է որ դու հարցը տալիս ես.դու ինքդ  քեզ պատասխանում.  ու սկսում ես վիճել քո հետ։
1 ին .թե գտնում ես որ բաժնում առավելություն ունես.որովհետև այն փիլիսոփայական է ՜ասեմ քեզ որ այն գտնվում է Քրիստոնեական էջում։և գտնվում է այստեղ.որպեսզի Քրիստոնեական  կերպով փարատեմ հարցերդ։
2.չճանաչելով անհաղթին .ես բնավ ոչինչ չեմ կորցնում(ի տարբերություն Կտակարանի)Շիրակացուն հարգում եմ որպես աստղագետ մաթեմաթիկոսի։իսկ  Մաշտոցն ու Նարեկացին բավականին պատվելի Քրիստոնյաներ են(ինչ կապ կար այս երեք խմբերի մեջ՞)?
3.հերմեսի վերաբերյալ ՝ասեմ որ խորին զզվանք եմ ապրում հին հունական Չ՝աստվածներից (առավել ևս անասնապահական)այն որ ՙինչը վերևում է այն էլ ներքևում է՚(արդեն անցնում ենք սոփեստության)դու ընդունիր որպես ճշմարտություն .իսկ ես՝որպես կատարյալ ապուշություն։
4.ասում ես մահը լուսամուտ է դեպի հավերժություն՞։ասեմ քեզ որ ամեն հավերժություն չե որ կյանքէ։
5 .ՔՐԻՍՏՈՍԸ ոչ թէ հանուն հավերժության խաչվեց ՝այլ հանուն մեր փրկության։
7.Աստծո տկարը նա է ով փնտրում է Աստվածայինը.սակայն դեռ տկար հավատացյալ է.կամ նորահավատ։իսկ Աստծուն չփնտրող մարդը Աստծունը չէ։
8.ԱՍՏՎԱՑ մեզ ստեղծեց որ նմանվենք իրեն։
ՙեՎ ԱՍՏՎԱԾ ԱՅՆՊեՍ ՍԻՐեՑ ԱՇԽԱՐՀԸ.ՈՐ ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻՆ ՏՎեՑ.ՈՐՊեՍԶԻ ՈՎ ՆՐԱՆ ՀԱՎԱՏԱ ՝ՉԿՈՐՉԻ.ԱՅԼ ՀՎԻՏեՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՈՒՆեՆԱ՚
Սամվել՝սկզբում դու ինձ ԱՆՀԻՄՆ մեղադրեցիր Քրիստոնեությանը հայհոյելու մեջ։հետո եռանդուն կերպով դու անցար դրան։ասածս հիմնաորեմ նրանով.որ հակառակությամբ ու ծաղրով ես վերաբերվում  Աստվածաշնչից մեջ բերած խոսքերին։


Samvel

                      Թանկագին Ակունք!
     Շատ ցավալի կլինի, եթե Դուք նեղանաք ինձանից: Որովհետև մեր բանավեճը (շնորհակալություն Կարենին) ինձ շատ դուր է գալիս: Եվ ամենազվարճալին այն է, որ   Դուք, հերքելով իսկ փիլիսոփայությունը, - միգուցե Ձեզանից անկախ, - սակայն փիլիսոփայում եք: Դա էլ (փորձեք համեմատել) համարյա թե նույնն է, ինչ "ինքդ քո տված հարցին պատասխանելը": Դա ինչ-որ տեղ նույնիսկ կարծես մեզ եղբայրացնում է, Դուք չեք գտնում? Ինչու? Որովհետև փիլիսոփայությունը ինչ է? - այո, շատ ճիշտ է, - Ի մ ա ս տ ն ա ս ի ր ու թ յ ու ն:
     Առավելության մասին խոսելիս  ի նկատի չունեի, որ ես փիլիսոփա եմ, իսկ Դուք - ոչ. բոլորովին, հավատացեք, խնդրում եմ: Ես էլ Ձեզ նման հեռու եմ նրանից և ավելի շատ թատրոն եմ սիրում: Այնպես որ, ավելի լավ է համարեք, թե մենք միասին մի թաթերագրություն ենք շարադրում մեր Տունդարձի ճանապարհին:
     Մեր պատվարժան Հայերի "երեք  խմբերին" կապում է նույն հաստ պարանը -Ի մ ա ս տ ն ա ս ի ր ու թ յ ու ն ը:
     Հերմեսին հիշատակելով ես ի նկատի ունեի ոչ թե Զևսի նամակաբերին հին հունական դիցաբանությունից (իզուր զզվանք ապրեցիք, - ցավում եմ): Խոսքս Հերմես Տրիսմեգիստի մասին էր, Հին Դարերի ամենավառ կերպարի մասին, որը որ Մեծն հոգևոր ՈՒսուցիչ էր (նրա աշակերտն են իրենց համարել Պյութագորասը, Պլատոնը և ուրիշներ), որն իր հռչակավոր "Զմրուխտե հուշամատյանները" գրել է ավելի քան հինգ հազար տարի առաջ, - Եգիպտոսում, այլ ոչ թե Օլիմպոսի վրա: Եվ սոփեստությունն էլ նրա ժամանակ մոդայիկ չէր, - դեռ չէր ծնվել:
     Դուք ասում եք, որ Աստծո տկարը նա է, ով փնտրում է Աստվածայինը: Ես Ձեզ հետ լրիվ համաձայն եմ այստեղ: Իհարկե նա տկար է: Տկարների տկարն է նա: Հակառակ դեպքում ինչու? պիտի փնտրել այն, Ինչն Ամենուր Է: Ինչու են նրանք փնտրում Աստծոն, - այդ տկարները, - մի"թե Նա կորել է?:
      Աստված մեզ ստեղծեց ոչ թե "որ նմանվենք Իրեն": Աստված մեզ ստեղծեց "Իր կերպով և նմանությամբ": Համենայն դեպս, այդպես է ասված Գրքում: Եվ դրանից ես հասկանում եմ, որ մենք էլ Նրա նման առողջ կերտողներ և ստեղծագործողներ ենք, այլ ոչ թե տկար փնտրողներ:
     Հարգելի Ակունք: Ես նպատակ չեմ դրել ծաղրելու ոչ Աստվածաշունչը և ոչ էլ Ձեզ: Ո"րն է իմ հետաքրքրությունը նման կերպ վարվելու համար: Իմ միակ ցանկությունը կայանում է նրանում, որպեսզի մենք շատ ավելի ուշադիր լսենք Աստծո  խոսքերը: Առավել ևս պարտավոր են ուշադիր լինել նրանք, ովքեր ավելի մոտ են կանգնած Աստծոն (խոսքս մեր հոգևոր գործիչների մասին է): Չէ որ նրանք իրենց ուսերին են վերցրել այդ ծանր գործը - միջնորդությունը մեր և Աստծո միջև, ինչպես նաև Աստծո խոսքը մեզ հասցնելը: ՈՒրեմն ավելի լավ չէր լինի արդյոք այդ խոսքերը մեզ հասցնել այսօրվա, մեզ ավելի հասկանալի լեզվով, և ոչ թե ցիտատներով:
     Ինչ եք կարծում, այսօր, ասենք, հազար հայից քանի հոգին է կարդում մեր Սուրբ Գրիգոր Նարեկացուն, և կարդացողներից քանի հոգին է հասկանում նրա, ճիշտ է, շատ գեղեցիկ, սակայն արդեն հազար տարեկան լեզուն...
                                Շնորհակալություն և ներող եղեք:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Karen

Սամվել ջան եթե դժվար չի կասես էս գրածիդ մեջ որ մասն էր ինձ վերաբերվում

akunq

Ողջույն Սալմաստ ջան.հստակ իմացիր որ Աստծո կամքով գրեցիր Հովհանի առաջի գլխի մասին։որովհետև մինչև քո գրելը  նոյն հոգին ինձ ել էր այդ  տողերի մասին հիշեցրել։բայց այս առիթով նախ հիշենք Պողոսի խոսքերըՙիսկ մենք ոչ՜ թե այս աշխարհի հոգին առնենք.հապա այն հոգին որ Աստուցմեն է.որպեսզի մենք ճանաչենք այն բաները որոնք Աստծուց տրվեցան մեզի.որոնց մասին  կխոսենք ոչ թէ  մարդկային  իմաստության սովորեցրած խոսքերով.հապա հոգիին սովորեցրածովը  և հոգևոր բաները հոգևորի հետ կհարմարեցնենք։իսկ շնչաոր մարդը Աստծո հոգու բաները  չի ընդունի.վասն զի  անոնք իրեն հիմարություն են ու չի  կարող գիտենալ .վասն զի հոգևոր կերպով կքննվին։։բայց այն որ հոգևոր է ՝ամեն բան կքննե ու ինք մեկեն չի քննվիր։քանզի ով ՞գիտեցավ Տերոջը միտքը.որ նրան  խրատ տվող լինի.բայց մենք Քրիստոսի միտքը ունենք՚
հիմա դառնանք Հովհանու ավետարանին։
ՙ ԻՆՔ ԱՇԽԱՐՀԻ ՄեՋ ԷՐ և ԱՇԽԱՐՀ ԱՆՈՎ  եՂԱՎ .ԲԱՅՑ  ԱՇԽԱՐՀ ԱՆՈՐ ՉՃԱՆՉՑԱՎ՚ՙբայց որոնք որ զինք ընդունեցին.անոնց իշխանություն տրվեցավ Աստծո որդիներ ըլալու՚
ուրեմն Աստված հստակ սահմանազատեց լույսը խավարից։երբ լույսի մեջ ես .դու աշխարհինը չես.որովհետև աշխարհը չնդունեց լույսը։հիմա երբ դու արդեն ընտրել ես լույսը.ամեն դեպքում .տկար ես թե զորեղ ես .դու Աստծունն ես։(տապանի մեջ կարևոր չեր առյուծ թե  նապաստակ.բոլորն ել փրկվեցին։ այդ ժամանակ լավ էր լինել տապանում նապաստակ.քան թէ  ջրի տակն անցած առյուծ) խոսքերս ուղղում եմ քեզ Սամվել՝քո կողմից այդքան դժվարամարս  ՙԱստծո տկար՚ի մասին։հիմա ուզում եմ ուշադրություն դարձնենք ՀԻՍՈՒՍԻ լերան քարոզին.ուր ասվում է ՙերանի հոգով աղքատներին՚պարզ է որ Աստված չի սիրում  գոռոզամիտներին ու հպարտներին։ու երբ ես ինձ համարում եմ տկար.համարում եմ որ դեռ շատ բան ունեմ սովորելու դեռ աղքատ եմ իմ գիտցածի մեջ որովհետև երբ դու զգացիր որ զորեղ ես.և տկարություն չունես.այդ պահից սկսում ես անկում ապրել։ուստի Աստված հենց այդ տկարին է սիրում։Սամվել՜ ես իրոք չեմ կարծում որ դու պարզունակ միտք ունես։դրա համար ել չեմ մանրամասնել ամեն բառս։բայց եթե հարկ է .ասեմ.որ Աստված փնտրել ը չի նշանակում խոշորացույց վերցնել ու փնտրել։Աստված փնտրել .նշանակում է աստծուն տրվել.Աստծո պատվիրաններով ապրել.ու պետք չէ բառախաղով զբաղվել։թէ չէ ինչ է փիլիսոփայությունը.՞բոլորս ել լավ գիտենք։փիլիսոփայությունը նման է նրան որ արևոտ օրը մոմ վառենք ու ճանապարհ փնտրենք։ երբ լույսը կա.բայց ոմանք ուզում են իրենց լույսը ստեղծել .ահա սրանց մասին է ասվում.որ Աստված հիմարացրեց նրանց։(որքան ել որ  իրենց ձեռքի մոմը ՙՀԶՈՐ՚լինի)ՀԻՍՈՒՍ ասում էՙով ինձ հետ չի հավաքում նա ցրում է՚Պողոսն ել ասում էՙզգույշ եղեք .չլինի թէ մեկը  ձեզ գերի դարձնի փիլիսոփայությունով ուփուջ խաբեությունով.որ մարդկանց ավանդության պես է ու աշխարհի սկզբունքների պես է և ոչ թե ՔՐԻՍՏՈՍԻ վարդապետության պես՚։ես ել բնավ թատերագրությամբ չեմ զբաղվում։ինչպես դու ես կարծում ու կուզեի նաև կարդաիր կորնթացիս 1 ին գլխի 18 խոսքից մինչև 5 րդ գլուխը։



Samvel

Կարեն ջան. իմ գրածի մեջ ոչինչ քեզ չի վերաբերվում: ՈՒղղակի  մեր այս հաճելի զրույցն ամբողջությամբ քո չնորհիվ է սկսվել - չէ որ դու բացեցիր  հարցը: Կոնկրետ քեզ վերաբերվող ոչինչ ասել իհարկե  չեմ կարող, քանզի մենք ծանոթ չենք: Ճիշտն ասած, առաջին անգամ ես փորձել եմ մուտք գործել "Լուսամուտ" հենց քեզ դիմելով: Սակայն սխալ հասցեագրելու պատճառով գրածս հարգարժան Ադմինին է հասել և ոչ թե քեզ: Ես, ցավոք սրտի, չեմ պահպանել այդ նամակը և արդեն չեմ էլ հիշում, թե ինչի մասին էր այն (եթե ցանկանաս իմանալ, գուցե Ադմինը քեզ օգնի?): Իսկ իմ կողմից,առայժմ, ստացվում է կրկնակի շնորհակալություն:
                                                                                                                           Հարգանքներս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

                               Հարգելի Սալմաստ!
     Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչն այդքան հրճվանք պատճառեց Ակունքին, - նա ոչինչ չասաց այդ մասին. չհասցրած բարևել - արդեն հրաժեշտ տվեց Հովհաննեսին ու ճնապարհ ընկավ դեպի Պողոսը: Որովհետև ինձ թվաց, որ, Հովհաննեսին հիշատակելով Դուք ավելի համամիտ եք ինձ հետ: Ինչու? Ասեմ:
     "Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր":
     "Բան"-ը հայերենում տարբեր նշանակություններ ունի.
1. Խոսք - բանահյուսություն, բանաստեղծություն, բանասիրություն:
2. Գործ - բանվոր, բանել:
3. Առարկա - այս ինչ բան է, տուր այդ բանը:
4. Մտածելու, գործելու և  բացահայտելու  ունակություն - լեզվաբանություն, Աստվածաբանություն(թե ինչ իրավունքով ենք մենք հնարել այս բառը - չգիտեմ) և բանալի, վերջապես: Այսինքն, առաջնակերտը միշտ էլ միտքն է, մտածելու ունակությունը , Իմաստնությունը:
    Հուսով եմ, ես Ձեզ հասկացա, Դուք էլ ինձ հասկացաք (չնայած Ակունքը պնդում է, որ իմ մտածելակերպը դժվարամարս է): Եթե կարիք կա մանրացնելու հարցը - կարող ենք մանրանալ:
                                                                                         Շնորհակալություն, Սալմաստ!
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

akunq

Սալմաստ՝իսկ քո պահվածքը մեղմ ասած զարմացնուէ ինձ։սկզբում ասում ես .որ հեռու էս փիլիսոփայությունից.հետո հանկարծ այնպիսի հմտությամբ ես մեկնում  ՙբան՚բառը  որպիսին պետք էր Սամվելին։թող որ ես սխալվեմ. գուցե նախնական պայմանավորվածություն կար՞։

Հովհանու 1 ին գլխում .տվյալ թեմաին առնչվում էին այն խոսքերը՝որտեղ ասվում է՝՝ լույսը աշխարհ եկավ  և աշխարհը նրան չճանաչեց՜

Samvel

Ստիպված եմ ներողություն խնդրել Ձեզանից, հարգելի Ակունք: Առավոտյան  շտապում էի դուրս գալ տանից և հափշտապ պատասխանեցի Սալմաստին: Ձեր նամակին նաեցի շատ անուշադիր և չնկատեցի, որ ամեն ինչը տեղը տեղին է ասված: Երեկոյան, երբ վերընթերցեցի այն - տեսա սխալս: Նորից ներող եղեք, խնդրում եմ:
     Սակայն, Ակունք, սա վերաբերվում է միայն իմ Ձեզ անարժան վիրավորելուն:
Ինչ վերաբերվում է մեր բանավեճին, ես պիտի շարունեկեմ ասածս, որովհետև շատ եմ ցանկանում, որ Դուք փորձեք մի քիչ ավելի խորը և բազմազանորեն  նայել հարցին. չէ որ ասված է, որ աննկարագրելի են Աստծո ճանապարհները: Թույլ տվեք այստեղ հասկանալ, որ. 1.Ճանապարհները շատ են և ոչ թե մեկը և նրանք բոլորն էլ տանում են դեպի Աստված, քանզի Աստված ամենուր է; 2.Պարտադիր չէ, որ ես ընդունեմ Ձեր հասկացած Ճանապարհը, իսկ, ասենք Գուրգենը - Վարդգեսինը: Առավել ևս, որ ես Ձեր առաջարկած ճանապարհն ընդունել չեմ կարող:
     Ես գիտեմ. "Եթէ կոյր լինեիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ' տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում": Ես էլ շատ եմ սիրում Քրիստոսի այս խոսքերը, բայց.
     Ձեր Ճանապարհն է - կույր մնալ;
     Իմ   Ճանապարհն է - փորձել ապրել առանց մեղքերի, չէ որ ՆԱ չի պնդում, թե առանց մեղքերի ապրելու իրավունք մենք չունենք:
     Եթե Դուք ասեք, որ դա ընդամենը փորձ է իմ կողմից և ոչ թե իրականություն, - ես  կարող եմ ասել, որ Դուք էլ, կույր եք - ընտրովի:
         Հա, չմոռանանք "հոգով աղքատներին": Արդեն պարզեցինք, որ հոգով աղքատները - դա տկարներն են Աստծոն փնտրող: Իսկ որտեղից Դուք "պարզեցիք", որ հոգով հարուստները - հպարտներն ու գոռոզամիտներն են (ինձ էլ  եք նրանց մեջ տեղադրել, ճիշտ է?): Գուցե հոգով հարուստները նրանք են , ովքեր Աստված չեն փնտրում?, քանզի նրանց  հոգին լիքն է Աստծով (չմոռանաք, խնդրում եմ, ինձ էլ նրանց մեջ տեղ տվեք):
     Ակունք, ես, իհարկե, հոգևոր անձ չեմ (ըստ... չգիտեմ, ինչպես ճիշտ ասել. դասակարգման, թե - պաշտոնի, թե - Ձեր հասկացողության): Դուք, հավանաբար - էք (ելնելով գոնե Ձեր Աստվածաշունչը ճանաչելուց), բայց դա չի նշանակում, թե ես Ձեզանից պակաս քրիստոնեա էմ: Եվ սիրում եմ իմ Աստծուն Ձեզանից ոչ պակաս: ՈՒ գիտեմ նաև, որ Նա ինձ ու Ձեզ սիրում է ավելի, քան մենք Նրան, քանի որ Սիրո մեջ էլ, ինչպես ամենուր, Նա է հզորը: Եվ ինձ ու Ձեզ, որ ամենաքիչը նրա զավակներն ենք, Նա ոչ մի պատճառ չունի նվաստացած և թերի տեսնելու, մեզ, ովքեր Նրա "կերպարն ու նմանությունն" են, և հենց միայն այդ պատճառով կարելի է գուշակել, որ Նա ավելի ուրախ կլիներ մեզ տեսնելու Իր պես իմաստուն և ստեղծարար:
     Իսկ ինչ եք կարծում, Քրիստոս հավատի կարիք ուներ? Չէ որ Նա առանց դրա էլ ճանաչում էր իր Աստծոն: Եվ որն է Աստծո ցանկությունը. որ մենք հավատանք Իրեն, թե? -  ճանաչենք Իրեն: Իմ կարծիքը սա է.

                Իմ Աստվածը հավատ չունի -
                   Կարիք չունի հավատալու,
                      Թե Աստված - կա':

                Իմ Աստվածը - Համայն Սեր է, -
                   Սիրում է Իր զավակներին
                                      Անցած - ներկա'

                Եվ   -  ա ն խ ը տ ի ր:
                     
                                          Շնորհակալություն
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Karen

#9
Բարձ ձեզ:
Սամվել ջան ինձ վերաբերվել ասելով ի նկատի ունեյի թե կոնկրետ ինձ ուղղված հարց կա թե ոչ  :)
Շնորհակալության համար համենայն դեպս զգացված եմ  13:)
Կարծես թե Փիլիսոփայությունից թեման մեկ այլ ուղղությամբ ա շեղվում:
փորձեմ իմ կարծիքը արտահայտել "Բան" բառի վերաբերյալ:
նայելով այլ թարգմանություններ կտեսնենք որ մասնավորապես Անգլերենում`
In the beginning was the Word, and the Word was with God, and the Word was God.
Իտալերենում`
In principio era il Verbo, il Verbo era presso Dio e il Verbo era Dio
Ֆրանսերենում`
Au commencement était celui qui est la Parole de Dieu. Il était avec Dieu, il était lui-même Dieu.
Իսպաներենում`
Antes de que todo comenzara ya existía aquel que es la Palabra. La Palabra estaba con Dios, y era Dios.
և մեզ շատ ծանոթ Ռուսերենում`
В начале было Слово, и Слово было у Бога, и Слово было Бог.
ու մենակ մեր մոտ ա որ էտ բառը ավելի խորը ու լայն իմաստ ունի,(դե որովհետև մեր լեզուն շատ հարուստ ու շքեղ ա  :D, մի քիչ մեզ գովամ էլի ) իմ կարծիքով Բան ոչ միայն խոսք ա նշանակում այլ Գոյություն ունեցող կամ Գոյ:
Խոսքը ընդհանրապես ամեն ինչի սկիզբն ա, Հիշենք որ Աստված Երկիրը արարեց խոսքով:
Սա մի փոքր անդրադարձ Բան բառին:

Ինչ վերաբերվում ա Ճանապարհները դեպի Աստված ապա այն միակն ա, ու դրա մասին Քրիստոսը հստակ ասում ա Հովհաննեսի Ավետարանի 14-րդ գլխում` "Ես եմ ճանապարհը,կյանքը և Ճշմարտությունը, ոչ ոք չի գալիս Հոր մոտ եթե ոչ ինձանով"

Սամվել ջան ճիշտ էս ոչ ոք չի պնդում որ մենք առանց մեղքերի ապրելու իրավունք չունենք:
Ոնցոր Պողոս Առաքյալնա ասում Ամեն ինչ էլ ինձ կարելի է բայց ամեն ինչ չե որ օգտակար է: (եթե ինչ որ բան խառնում եմ ուղղեք :))
մենք մարդ ենք առանց մեղքերի չենք կարող ապրել, բայց մենք չպետք է շարունակենք մեղք գործել մեզ մխիթարելով դե մարդ ենք հիմա չենք կարա չգործենք:Պետք ա մեղք գիտակցելուց հետո Աստծուն խնդրել որ նա մեզ ուժ տա որ էլ չգործենք այդ մեղքը:

Սամվել ջան քո գրածից իմ մոտ մի պահ նենց տպավորություն ստեղծվեց որ մենք Տարբեր Աստվածների ենք հավատում:Բայց որ ընդունում էս որ Քրիստոնիա էս, կփորձեմ տպավորությանը լուրջ չվերաբերվել:

էսի իմ սուբյեկտիվ կարծիքնա ոչ այնքան Փիլիսոփայության հետ կապ ունեցող գրառումների վերաբերյալ, եթե ինչ որ բան սխալ ա կամ սխալ մեջբերում եմ արել կխնդրեյի ուղղել:
Շնորհակալություն.... 13:)