Հավատի տարընկալումներ

Started by Samvel, November 03, 2008, 10:45:55 AM

Previous topic - Next topic

akunq

Կարենը բոլոր հարցերին պատասխանեց.ու ինձ բան չթողեց։ 30:)
քիչ բան եմ ուզում ավելացնել։որ թեմայից շեղվում ենք .դա նշանակում է որ այն փակելու ժամանակն է ։հուսով եմ որ Աստծո օգնությամբ.կարողացա հաստատել այն.՝ որ փիլիսոփայությունը կապ չունի ճշմարիտ Քրիստոնեության հետ։
Սամվել քո վերը շարադրած հարցերի պատասխանն ել կգտնես կտակարանում։եթե որևէ տող անհասկանալի  կլինի.  մեկիկ մեկիկ հարցերդ տուր .որ և պատասխանելը հեշտ լինի.և հասկանալը։ու մի շտապիր ինքդ քեզ պատասխանես։այլապես մտնում էս փակուղի(մեկ ինձ ասում ես քրիստոնեության հայհոյող  .մեկ ել  ասում էս ես քեզանից պակաս Քրիստոնյա չեմ։այսինքն.ըստ քեզ  դու  ինձանից պակաս չես հայհոյում քրիստոնեությանը՜)։
թող Աստված օգնի քեզ ԶՈՐեՂԻԴ ու ինձ ՏԿԱՐԻՍ ։ինչպես նաև ամեն  Ի Ր ե Ն  հուսացողին։

Samvel

                       Կարեն ջան, բարև!
     Ճիշտը որ ասեմ, քեֆս բերում է քո իմացության ձգտումը, որովհետև դա արդեն իմաստնության կեսն է: Իսկ իմաստուն է , իմ կարծիքով ոչ թե նա, ով ամեն ինչ գիտի, այլ նա, ով գիտի, թե ով է ինքը, ինչի համար է ինքը և ուր է գնում ինքը:
     Նամակդ արտակարգ է - խոսք չկա: Եվ ես, քո թույլտվությամբ և մեծագույն հաճույքով կցանկանայի զրուցել քեզ հետ: ՈՒրեմն.
     Ինչ անենք, թե հեռանում ենք փիլիսոփայությունից - Աստված նրա հետ: Ինչ մեղքս թաքցնեմ, Դավիթ Անհաղթին ես էլ ծանոթ չեմ և ինձ մեղավոր չեմ համարում, որ ծանոթ չեմ: ՈՒղղակի, 1.Ոչ մի պատճառ չունեմ չհավատալու Նանեին, և 2.Եթե ես չեմ ճանաչում նրան, - չի նշանակում, որ պետք է հերքեմ նրան (ինչ իրավունքով?):
     Ճիշտ ես ասում, մեր լեզուն շատ է ճարտար: (Մի անգամ մի նեգր կնոջ հարցրեցի, թե իրենք ինչ ի նկատի ունեն, երբ աղոթելիս ասում են "Ամեն": Նա ինձ պատասխանեց, որ դա նշանակում է "Hey, man!" Զվարճալի է, չէ? Ասելս այն է, որ "Ամեն" բառն էլ միայն հայերենում է, որ նշանակում է կոնկրետ այն, ինչի համար որ ասվում է):
     Իհարկե, "Բան"-ը շատ ավելի խորը ու լայն իմաստ ունի, և հենց դա է հավանաբար պատճառը, որ նա շատ ու շատ արժեքներ ունի, որոնք թվարկեցինք վերևում Դու, ես, Սալմաստը: Իսկ այդ արժեքներից որ? մեկն է, որ Աստվածային չէ: Եվ այդ արժեքներից որ? մեկն է, որ իմ ասած բազում ճանապարհներից մեկը չէ: Չէ որ նրանցից յուրաքանչյուրի արմատն է - Բան - Գոյ - Աստված ("Եւ Բանը Աստուած էր"):
     Օգտակարության մասին կարող եմ ասել, որ օգտակար է ամեն ինչ, եթե սրտից է գալիս: Եվ հակառակը. եթե դու գիտես քո ճշմարտությունը - ոչինչ քեզ վնաս պատճառել չի կարող: Մի բան պատմեմ:
     1970-ականներին մի մարդ հայտնի դարձավ Սան Ֆրանցիսկոյում: Անունը չեմ հիշում, բայց ավելի ուշ հնդիկները նրան երկրորդ անուն տվեցին - Ռամ Դաս: Սա դասախոս  էր համալսարանում, սակայն նրան վռնդեցին, քանի որ նա նարկոտիկներ էր օգտագործում: Նա գնաց Հնդկաստան և դարձավ աշակերտ մի յոգի մոտ: Մի անգամ յոգը հարցրեց նրա պատմությունը և իմանալով, որ վերջինս թմրադեղեր է օգտագործում - վերցրեց նրանից այդ հաբերը և խմեց բոլորը միանգամից: Սարսափած Ռամ Դասին նա հագստացրեց, ասելով. "Այդ քո գլխում է, որ դա թմրադեղ է, իսկ իմ հոգու մեջ այն ոչինչ է": Ռամ Դասը դադարեց թմրադեղ խմելը:
     Իհարկե, առանց մեղքի անհնար է մեր կյանքը, Կարեն ջան: Հո իզուր չէ Տերը սահմանել այնպես, որպեսզի մենք մեղավոր աշխարհ գանք: Նա է դրել մեզ համար, - չէ?, - մեր կյանքի հիմնական նպատակը - մաքրվելը: Ինչ ես կարծում, նույն բանը չէ? արդյոք. սկզբից Աստված ստեղծեց մութը, իսկ հետո լույսը անջատեց մթից և, տեսնելով, որ դա լավ է - ասաց. թող լույս լինի:
     Մի կարևոր բան էլ. եթե դու համարես, որ մենք տարբեր Աստվածների ենք "հավատում", - ուրեմն կընդունես տարբեր Աստվածների գոյությունը: Ես - չեմ ընդունում: Եվ խնդրում եմ, ասա. իմ Աստված որ? մի հարցում է, որ չի կարող քո Աստվածն էլ լինել:
     Քեզ հաջողություն մաղթելուս հետ միասին ցանկանում եմ ասել, որ քեզ ուղղելու ոչ մի բան չունեմ և Մեր այս զրույցը շատ Աստվածահաճո եմ գտնում: Պատկերացրու, թե ինչ  հրճվանք ենք մենք պատճառում (հարգելի Ակունքն էլ մեզ հետ միասին) մեր Աստծոն, երբ փրփուրը բերաններիս, ճակատ ճակատի տված ցուցաբերում ենք Նրա առջև մեր Աստվածասիրությունը:
                 Խորին հարգանքներս և շնորհակալություն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

akunq

ի գիտություն՝՝՝
ԱՍՏՎԱԾ մութը(խավարը)չի ստեղծել։

Karen

Բարև ձեզ:

Սամվել ջան շնորհակալ եմ հաճոյախոսությունների համար  13:)

Թե ով եմ ես և ուր եմ գնում, փորձեմ համառոտ պատասխանել:
Մարդ եմ, փորձում եմ ապրել երկրի վրա այնպիսի կյանքով որ վերջում հավիտենական կյանքի արժանի լինեմ:

ես ճիշտն ասած ներկա պահին հստակ բան չեմ կարա ասեմ Ասված ա ստեղծել մութը թե ոչ, բայց ավելի շատ հակված  եմ նրան որ ԱՅՈ: բացատրեմ ինչի:
Դիտարկենք ասենք մի տուփ որի մեջ մենք պատրաստվում ենք ասենք մի ինչ որ բան դնել և փակել: Տուփը փակ վիճակում, ներսում մութ կլինի չե? իսկ եթե մենք տուփի ներսում մի լամպ դնենք ու տուփը փակենք ներսում մութ չի լինի: Հիմա ինչ կարելի ա ասել? մենք Լույս ստեղծեցինք տուփի ներսում թե Մութ ստեղծեցիքն հետո նոր Լույս? իմ համար մի փոքր վիճելի ա ու ես ավելի շատ հակված եմ նրան որ երկուսն էլ Աստծո կամքով են եղել:Միգուցե և այդ լույսն ու մութը մեկ այլ բան են խորհրդանշում որ մենք չենք հսկանում:

հիմա մի փոքր անցում կատարենք մեր լեզվին:Ես չգիտեմ դուք ոնց էք մտածում, բայց ես համոզված եմ որ մեր այբուբենը Մաշտոցին Աստծո կողմից է տրվել,ու միայն մարդու ուղեղով չեր կարելի նման բան սեղծել:Կան որոշ փաստարկներ  որոնք ասածիս ապացույցը կարող են հանդիսանալ: Ուստի մեր լեզուն մեր այբուբենը հենց ընենց սովորական բան չի, ինչպես ասենք Անգլիացինների կամ մյուսների համար:Ու մեր ազգն էլ սովորական ազգ չի, եթե Աստծո կողմից արժանացել ենք նման հարստության ապա մենք պետք ենք Աստծուն, ուղղակի ցավոք շատրը այդ ամենը չեն հասկանում:

Սամվել ջան բայց քո ասած բազում ճանապարհները ես չտեսա "ԲԱՆ" բառի մեջ: Ինչ վերաբերվում ա սրտից եկող ցանկություններին, ապա իմ կարծիքով դրանց էլ պետքա զգուշորեն վերաբերվել, միշտ չի որ սրտից եկող ցանկությունը լավ բան կարա լինի:

Հիմա անհաղթի վերաբերյլա, ճիշտն ասած չհասկացա ով էր Նանե-ն?
բայց Դավիթ Անհաղթի ասածը ամբողջովին չնդունելու երևի թե մի պատճառ ունեմ, որ նրա արտահայտած այդ 6 գաղափարները մարդուն կարող են հեռացնել Աստծուց:

Հիմա անցնենք մեր մեղսավոր լինելուն: Ես հակված չեմ են կարծիքին որ Աստված մեզ սահմանեց որպես Մեղաոր էակ: Աստված մեզ ստեղծեց իր կերպարով ու կատարյալ որպես մարդ:բայց նա մեզ տվեց մի շատ հետաքրքիր բան, դա ընտրելու հնարավորությունն էր, նա թողեց որ Մարդը ինքը կարողանա ընտրություն կատարել, որպեսզի մարդը չնմանվի ժեշտից սարքած ինչ որ մոդելի որը հանգիստ ուրախ իրա համա ապրում ա ոչ մի բանի մասին չմտածելով:Եվ ահա մարդը ունենալով այդ ունակությունը Աստծուն հակառակ բան արեց, որից հետո և դարձավ մեղավոր արարած:

աստվածների վերաբերյալ, Եթե չեմ սխալվում Պողոս Առաքյալնա ասում, "Իրավի կան շատ աստվածներ, բայց դրանցից մեկն է Ճշմարիտ Տեր", ուղղակի կոնկրետ տեղերով չեմ հիշում բայց մոտավոր սենց միտք էր արտահայտում Առաքյալը:
Բացի այդ չի կարելի մերժել այդ փաստը որ կան շատ չաստվածներ որոնց մարդկության մի մասը աստված է համարում, բուդդան,կրիշնան կամ չգիտեմ մոսուլմաններ ալլահը, սրանք էլ աստվածներ են, բայց ոչ ճշմարիտ, հորինված ու կեղծ կերպարներ, բայց նրանց էլ են աստված ասում:Սակայն ես բնավ ի նկատի չունեյի որ դու սրանցից ինչ որ մեկին էս հավատում, այլ ուղղակի ուզում էի ասել որ մենք երկուսս կարծես թե նույն Աստծո մասին ենք խոսում բայց տարբեր պատկերացում ունենք այդ մասին:

Samvel

Իհարկե, պրոբլեմ չէ փակել հարցը, հարգելի Ակունք: Դա շատ ավելի հեշտ է, քանց թե փորձելը ԼՍԵԼ դիմացինիդ, առավել ևս, եթե քեզ թվում է, որ նա քեզանից տարբեր է խոսում: Մեջքով շուռ գալ, փոխարենը փորձելու հասկանալ: (Մի լավ ընկեր ունեի ջահել ժամանակ, - հիմա նա աբեղա է դարձել, - երկու ամսում գերմաներեն սովորեց, որպեսզի նամակ գրի մի աղջկա: Ավելի ուշ մի ուրիշ ընկերս չեխերեն սովորեց ընդամենը Կաֆկայի "Ամրոցը" կարդալու համար  - այն ժամանակ թարգմանություններ չկաին): Ինչևէ: Ինչպես ցանկանաք:
    Ինչ վերաբաերվում է իմ հարցերին: Կտակարանը հիմա էլ առջևս դրված է, ազնիվ խոսք, և այնտեղ ես իրոք գտնում եմ իմ շատ ու շատ հարցերի պատասխանները: Բայց զարմանալին այն է, հարգելիս, որ նույն էջերի վրա մեր երկուսիս գտած նույն պատասխաններն այստեղ տարբեր են հնչում: Ինչու?:
    Իսկ հիմա մենք փակում ենք հարցը: Օ'քեյ: Միայն երկու բան: Ոչ, մեկը, որովհետև երկրորդը ես Ձեզ կասեմ "Մարդու գոյության էությունը" բաժնում, Ձեր ասած "մեղքի" վերաբերյալ: Իսկ այս մեկին կուզենաի, որ երկուսս էլ պատասխանենք.
    - Ինչու? նույն բանին (Մարդուն) նայելուց, Դուք տեսնում եք մութը, իսկ ես - լույսը:
    Իմ պատասխանը. (ելնելով նրանից, որ սկզբում մութն էր և հետո Աստված լույսը անջատեց մթից) Դուք մնացել եք, ոչ, Դուք կարծում եք, որ մնացել եք մութի մեջ: Բավական է, որ բացեք Ձեր աչքերը  և կտեսնեք, որ Դուք էլ, ինչպես ես, ինչպես Մենք Բոլորս, արդեն   Լ ու ս ա վ ո ր  ենք! "Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը  լինի բոլոր սրբերի վրայ: Ամեն":
    Ձեր պատասխանը...

    P.S.Մի"թե Դուք իրոք մտածում եք, որ ավելի քան երկու հազար տարի Աստված մեզ ասելու ուրիշ ոչինչ չուներ... Մի"թե Դուք երբեք չեք զգացել Աստծո շունչը Ձեզ վրա... Մի"թե Դուք երբեք չեք լսել Նրա ձայնը... Եթե ոչ, ուրեմն Դուք անուշադիր եք Ձեր Աստծո նկատմամբ:
     
    Կարող եք հարցը փակել:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

akunq

ԿԱՐեՆ ջան .այո մեր այբուբենը աստվածատուր է.Մենդելեևի պարբերական աղյուսակի պես։իմիջայլոց մի շատ հետաքրքիր գիտական ուսումնասիրություն եմ ուզում  ներկայացնել։օրինակ վերցնենք ոսկի բառը։եթե հաշվենք այդ բառի տառերը որերորդն են այբուբենի մեջ ու գումարենք իրար . կստանանք ոսկու պարբերականության թիվը այն է 79։և այդպիսի համընկնումներ շատ կան։
իսկ խավարի վերաբերյալ իմկարծիքը այն է.որ խավարը  արարման մեջ չի մտնում.այն հենց չ՝գոյն է և հակամատերեան։այնտեղ չի գործում  կորդինացիոն  եռաչափությունը(տարածություն.արագություն .ժամանակ)երկրի վրա խավարի խորհուրդը ՝մեղքն է ։որը նույնպես Աստված չի ստեղծել։

akunq

Սամվել.մնա էջում.չհեռանաս։ էտ ոնց եզրակացրիր որ ես մարդուն նայելով տեսնում եմ մութը. ու հիմնավորիր որ ես մթի մեջ եմ։

akunq

2 ժամից ավել չեմ կարող սպասել։

Samvel

 "իսկ շնչաոր մարդը Աստծո հոգու բաները  չի ընդունի.վասն զի  անոնք իրեն հիմարություն են ու չի  կարող գիտենալ .վասն զի հոգևոր կերպով կքննվին։։" Միթե սա Ձեր բերած ցիտատը չէ, հարգելի Ակունք:
   Մի"թե Աստծու շունչը չէ, որ մեզ կյանք է տվել , մի"թե  դա չէ մեր հոգին: Եթե այդպես է (հուսով եմ, որ համաձայն եք, որ այդպես է), ուրեմն ինչ իրավունքով ենք մենք մարդուն անջատում Աստծոց ("շնչաոր մարդը Աստծո հոգու բաները  չի ընդունի.վասն զի  անոնք իրեն հիմարություն են ու չի  կարող գիտենալ"): Չէ որ մենք   մի շունչ ենք (ասել է - մի ոգի ենք): Ինչպես կարող եք Դուք անջատել, ասենք, Ձեր ննջարանի օդը Ձեր խոհանոցի օդից, կամ Ձեր բակի օդը Ձեր քաղաքի օդից:
     Իսկ այդ Ձեր ցիտատի վերջին մասը. "վասն զի հոգևոր կերպով կքննվին։։"  Ինչ է սա նշանակում?: Ճիշտ է, նշանակում է, որ հոգևոր մարդուն ավելի հասկանալի են: Բայց չէ որ դա մեր պապերի պապերի պապերի մասին է ասվում, այն ժամանակների, երբ բոլոր սուրբ գիտությունները գաղտնի էին, երբ փոքր քանակով անհատները դարերով թաքցնում էին այդ գիտելիքները և միայն հատուկ անհատներ էին  (Посвящённые -Օծվածները կամ Հաղորդակիցները), որ տեղյակ էին, թե ինչն ինչոց է: Բայց չէ որ այսօր ամեն ինչ փոխվել է, Ակունք: Քսաներորդ դարի միայն առաջին քսանամյակում այնքան ինֆորմացիա հասավ մեզ, ինչքան չէր հասել մինչև այդ, մեր ամբողջ պատմության ընթացքում: Իսկ այսօրվա մասին...  խոսելն արդեն ավելորդ է, թե ինչքան իֆորմացիա ենք ստանում շնորհիվ գոնե կոմպյուտերի, այս համաշխարհային խելքի, որի առջև Դուք նստած ինձ հետ կռիվ եք տալիս ու պնդում եք, որ դա Աստծո շնորհը չէ, որ մեզ պարգևել է այս հրաշքը , այլ մարդու մտածելակերպը, որը ... Ինչ երկարացնեմ:
     Դուք Կարենին նոր ասում էիք թվերի նշանակության մասին: ՈՒրեմն ծնոթ եք դրան և նույնիսկ հավատում եք: ՈՒրեմն հավատում եք երևի թվային ծածկագրերի գոյությանը: ՈՒրեմն գիտեք, հավանաբար, Բիբլիական Ծածկագրի մասին: Եվ գիտեք  նաև, Հին կտակարանում թվային այդ կոդը շատ հետաքրքիր նորություններ է բացահայտել տարբեր թեմաներով և որ ամենավերջում ասված է, որ ժամանակների վերջին մենք պետք է մոտենանք լրիվ մաքրված: Եվ որ ժամանակների վերջը դա աշխարհի վերջը չէ բնավ, այլ իրոք - ժամանակների վերջը: (ՈՒղղակի տեղին վերհիշելու համար ասեմ, որ մեր այսօրվա ժամանակը կոչվում է "Ժամանակների վերջի սկիզբը"):
     Մաքրման մասին.
     Ռուսաստանում գտել են, թե ինչպես մաքրեն Չերնոբիլից հետո ռադիացված ջուրը. լաստանավերի վրա աճեցնում են արևածաղիկ, որի արմատները աճում են ջրի մեջ: Պարզվում է, որ նրանք կարող են մաքրել ռադիացիան:
     Սլիմ Սպերլինգը իր "Հարմոնիզատորով" աշխարհով մեկ մաքրում է օդը:
     Թուրքիայում սուֆի Այխան Դոյուկը իր հայտնաբերած ջրով մաքրում է լճերն ու ջրավազանները: (Կարող է Դուք հիշեցնեք, որ ժամանակին Հին Հայաստանում էլ լեգենդներ էին պտտվում բուժիչ ակունքների մասին: Դեմ չեմ, բայց փաստն այն է, որ, թեկուզև մեր այդ հայկական (հիշենք Կարենի ասած խոսքերը մեր - հայերիս - կարևորության մասին) ջուրն է, բայց և այնպես առկա է եկել չգիտես ինչու հենց այսօր: Ի միջի այլոց այդ նույն ջուրը, երբ ցանում են ռադիոակտիվ մնացորդներ թաղված տեղերում, մաքրում է հողն էլ:
     Իսկ Դուք գիտեք արդյոք Ինդիգո երեխաների մասին: Գիտեք այն դեպքերը, երբ Սպիդ-ով հիվանդ ընտանիքում ծնվում է արդեն վարաքված, իհարկե, երեխա և մոտավորապես մինչև հինգ տարեկանը բուժում է ինքն իրեն: Երբ առաջին այդպիսի երեխային հայտնաբերեցին, - սկսեցին փորձեր նրա վրա: Մինչև 3000 անգամ ավելի քանակ (դոզա)մտցրին նրա արյան մեջ , բայց չկարողացան նրան վարակել Սպիդով: Փորձեցին նրան վարակել քաղցկեղով, - նույնպես չկարողացան: Մի խոսքով , պարզվեց, որ այդ նոր երեխաները անկարող են հիվանդանալ... Իսկ ինչ գիտենք մենք, միգուցե նրանք անկարող են նաև - մահանալ?..
     Իսկ Դուք գիտեք, թե ով են Լույսի Ռազմիկները: Եթե ոչ, հարցրեք հարգելի Արսեն Սարկավագին, - նա հավանաբար կարդացել է իր սիրած Պաուլո Կոելիոյի համանուն գործը...
     Ես նոր տեսա, որ Դուք երկու ժամից ավել սպասել չեք կարող: Այնպես որ վերջացնում եմ հիմա: Եթե ինչ-որ բաներ անավարտ մնացին, ներող եղեք...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Karen

ճիշտն ասած Ինդիգոնների մասին առաջին անգամ էի լսում:
հետաքրքրեց, ինտերնետում որոշ բաներ կարդացի նրանց մասին:եթե մեկին հետաքրքրի նայեք գուգլում, շատ նյութեր կգտնեք:
եթե չեմ սխալվում Նոր Կտակարանում ա ասվում որ վերջին ժամանակներում նման երևույթներ են տեղի ունենալու, ուղղակի պետքա էտ ամեն ինչի բարուն ծառայեցնել ու չշեղվել:
Շնորհակալ եմ Սամվել ջան որ Ինդիգոնների մասին խոսեցիր  13:)

և վերջում կխնդրեյի ֆորումի ադմինիստրացիային թեման փակել, նախ ասելիքները կարծես թե սպառվեցին հետո էլ լրիվ ուրիշ բաներից սկսեցինք խոսել  :D