Մարգարեանալ

Started by Mandarinka, April 19, 2007, 01:48:35 AM

Previous topic - Next topic

Mandarinka

Ինչպե՞ս պետք է հասկանալ «մարգարեանալ» հասկացողությունը:   

Abegha

#1
Մարգարեանալ, այսինքն՝ ապագայում հստակորեն իրականանալի մի իրադարձություն ներկայացնել ներկայում։ Բայց սա չի վերաբերում կանխագուշակումներին, գուշակություններին և այլ նմանատիպ ձևերով բացահայտումներին, այլ՝ հստակորեն Աստծուց ստացված։

Mandarinka

 12:) Իսկ որտեղի՞ց մարդ կարող  է իմանալ, որ Աստծուց ստացված է այդ մարգարեությունը:

Abegha

Գայթակղությունների մեջ չընկնելու համար գերադասելի է չընկնել այդ փնտրտուքի ետևից։ Ավելի ճիշտ կլինի հետևել Ավետարանի խոսքին։

Abegha

Quote from: Mandarinka on July 04, 2007, 08:37:01 PM
12:) Իսկ որտեղի՞ց մարդ կարող  է իմանալ, որ Աստծուց ստացված է այդ մարգարեությունը:
Որպես ավելի պարզ պատասխան՝ դիմեք հոգևորականի։

Mandarinka

Quote from: Abegha on July 05, 2007, 11:02:31 AM
Quote from: Mandarinka on July 04, 2007, 08:37:01 PM
12:) Իսկ որտեղի՞ց մարդ կարող  է իմանալ, որ Աստծուց ստացված է այդ մարգարեությունը:
Որպես ավելի պարզ պատասխան՝ դիմեք հոգևորականի։
??? Բա ես հոգևորական՞ի չեմ դիմել հարցս, հայր սուրբ:

Abegha

Չէ, ասածս կոնկրետ պարագաներին ու երևույթներին է վերաբերում։

*LILIT*

Ինձ էլ է միշտ հետաքրքրել այս հարցը: Այսօր կան մարգարեներ? Այսօր մեր եկեղեցում մարգարեություններ լինում են?
Ես կարծում եմ, որ Աստվածաշնչի խոսքերը նույնպես կարելի է վերցնել որպես մարգարեություն  յուրաքանչյուրիս համար:
Օրինակ այն խոսքը, որն ասում է <այսուհետ Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը>, որն ասում է Հիսուսն իր աշակերտներին ես վերցրել եմ նաեւ ինձ համար որպես մարգարեական խոսք ու հավատում եմ, որ Նա միշտ ինձ հետ է 10:)
Խաղաղություն ձեզ...

vanan

Իսկ ին՞չ կասեք երազների մասին, որոնք իրականանում են:Դա որևէ կապ ունի՞ մարգարեության հետ:

MONK

Quote from: *LILIT* on May 09, 2009, 03:20:46 PM
Ինձ էլ է միշտ հետաքրքրել այս հարցը: Այսօր կան մարգարեներ? Այսօր մեր եկեղեցում մարգարեություններ լինում են?
Ես կարծում եմ, որ Աստվածաշնչի խոսքերը նույնպես կարելի է վերցնել որպես մարգարեություն  յուրաքանչյուրիս համար:
Օրինակ այն խոսքը, որն ասում է <այսուհետ Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը>, որն ասում է Հիսուսն իր աշակերտներին ես վերցրել եմ նաեւ ինձ համար որպես մարգարեական խոսք ու հավատում եմ, որ Նա միշտ ինձ հետ է 10:)
Ցավոք անձամբ ես չեմ ճանաչում: Բայց հավատում եմ, որ կան:
Իսկ ըստ Ձեզ` ինչ մարգարեություններ պետք է լինեն այսօր? Ուղղակի հետաքրքիր է իմանալ տվյալ հարցի Ձեր ընկալումը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)