Մարգարեանալ

Started by Mandarinka, April 19, 2007, 01:48:35 AM

Previous topic - Next topic

MONK

Quote from: vanan on June 06, 2009, 12:15:11 AM
Իսկ ին՞չ կասեք երազների մասին, որոնք իրականանում են:Դա որևէ կապ ունի՞ մարգարեության հետ:
Մարգարեական երազներ անշուշտ կարող են լինել, բայց խնդիրը շատ նուրբ է և անցանկալի հետևանքներ կարող է ունենալ: Ի նկատի ունեմ այն հանգամանքը, որ մարդը շատ կարող է տարվել և համարել, որ մարգարեական երազներ է ունենում, երբ իրականում այդպես չէ, և դրանով կարող է հայտնվել չարի որոգայթում: Ակնահայտ է, որ ցանկացած սնահավատություն սկսում է իրականանալ, երբ մարդը հավատում և տուրք է տալիս դրան` այդպիսով բացելով չարի գործունեության դաշտը: Նույնը կարող է լինել երազների պարագայում, երբ մարդը սկսի ամեն մի տեսած երազի մեջ խորհուրդ տեսնել և փորձել պատկերացնել դա որպես ի վերուստ տրված ազդակ, մինչդեռ իրականում շատ հնարավոր է, որ գործունի սեփական ինքնաներշնչվածության հետևանք հույզերի, ապրումների և ի հետևանս դրա` երազում դրանց արտացոլման: Որոշ երազների մասնակի կամ մոտավոր իրակացումն էլ կարող է մարդուն վերջնականապես մղել այն մտքին, որ ինքը մարգարեկան շնորհ է ստացել:
Խորհուրդ կտայի շատ չտարվել նման մտայնություններով: Իսկ Աստծուց տրված մարգարեությունները օդում կրակված փամփուշտներ չեն, որ աննպատակ ու անհետևանք տրվեն: Դրանք տվող Աստված վստահաբար կհոգա նաև, լիարժեք վստահություն լինի դրանց աստվածատուր բնույթի վերաբերյալ:
Մասնավոր պարագաներում, երբ նմանատիպ ինչ-որ լուրջ իրավիճակում եք հայտնել, խորհուրդ կտայի անպայման խորհրդակցել որևէ տարիքով ու փորձառու հոգևորականի հետ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

vanan

Շնորհակալ եմ պատասխանի համար:Ուղղակի ինձ մոտ երբեմն երազներ են լինում, որոնք ես անգամ չեմ էլ փորձում մեկնաբանել(ասեմ,որ երազահանների էլ չեմ դիմում և չեմ էլ տարվում գուշակություններով), սակայն արթնանալուց հետո կարծես որոշակիորեն ինձ համար պարզ դառնա երազի նշանակությունը և այն հետագայում կատարվում է: Ասեմ, որ ինձ մոտ դա ներշնչանքի արդյունք չէ: Ինչպե՞ս կարելի է բացատրել այդ երևույթը, ի՞նչ ուժ է երազների միջոցով մեզ տեղեկացնում լինելիքը:

Makondo


Voxjuin bolorin!!!
Ardioq margareutiuny verabervum e miain apagain? te bacahaitum e naev nerkan ev erbemn el apagan?
[/quote]

Մարգարեն կանխանշում է Աստծո տնօրինությությունները: Հինկտակարանյան մարգարեները հաճախ հիշեցնում էին նաև իսրայելցիների մեղքերը, հետևաբար մատնանշում էին նաև ներկան: Հետևաբար մարգարեությունը նաև բացահայտում է  մարդկանց գործերի և Աստծո տնօրինությունների միջև եղած կապը :
Մարգարեությունն ընդգրկում է մարդկության ողջ ընթացքը:

Ինչ վերաբերում է այսօր մարգարեներ կան, թե ոչ հարցին, ասեմ, որ եթե լինեն` ողջ Եկեղեցին կիմանա այդ մասին: Եթե չկան, անշուշտ մենք դրանից  չպետք է հուսահատվենք: Գուցե Աստված ուզում է, որ մենք Սուրբ Գիրք կարդանք: Պետք է հիշել, որ բոլոր ժամանակներում չէ, որ եղել են մարգարեներ: