Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

#90
Բութի կետադրությունը
Բութը դրվում է`
1.   Բացահայտյալի վրա` բացահայտչից տրոհելու համար.
Գալիս էր  նշանավոր մարդը` Անդրանիկը:
2.   Նախադաս և հետադաս տրոհված դերբայական դարձվածների և նախադասության հիմնական մասի միջև. Խմբի ավագ դառնալով` նոր խստություններ էր բանեցնում։
3.   Հետադաս բազմակի կամ ծավալուն որոշչից առաջ.
Մի ճերմակ ամպ` թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ  (Ա. Բակունց):
4.   Տրոհվող հետադաս հատկացուցիչներից առաջ.
Վերջապես կան և կարոտի հնչյուններ` վերադարձի և վերջին հույսի (Ա. Բակունց):
5.   Ի, ըստ, հանդերձ, համաձայն, հակառակ, համապատասխան, համեմատ, փոխանակ, փոխարեն, շնորհիվ, ի հեճուկս, չնայելով, չնայած և այլ կապերով ձևավորված հիմունքի և զիջման նախադաս ու հետադաս պարագաների և նախադասության մյուս անդամների միջև.
Իրենց ամենօրյա սովորության համաձայն` վայր են իջնում (Րաֆֆի):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համեմատեք 5-րդ կետը ստորակետի նմանատիպ կետի հետ: Ստորակետ դրվում է սույնի ՄԻՋԱԴԱՍ ԴԵՊՔԵՐՈՒՄ /Նրանք, իրենց ամենօրյա սովորության համաձայն, վայր են իջնում/:



6.   Անորոշ առումով թվարկված հետադաս բազմակի ենթականերից առաջ.
Իմ սիրած բանաստեղծներն են` Չարենց, Տերյան, Սևակ։
բ) Նրա ստեղծագործության հիմնական թեմաներն են` սեր, հայրենիք, բնություն։
7.   Այն բառակապակցության կամ նախադասության վերջին բառի վրա, որին հաջորդում են թվարկվող (սովորաբար` համարակալված) միավորներ (բառակապակցությանը հաջորդում են թվարկվող նախադասություններ, նախադասությանը թվարկվող բառակապակցություններ).
Խոյ բարեգործական միության համագումարը`
1. որոշում է միության գործունեության հիմնական ուղղություններն ու սկզբունքները.
2. հաստատում է ընկերության ծրագիրն ու կանոնադրությունը.
3. ընտրում է միության նախագահ և վերստուգիչ հանձնաժողով։



8.   Նախադասության մեջ իրար հետ չկապվող, բայց իրար հաջորդող  բառերից առաջինի վրա` իմաստային շփոթը կանխելու համար:
Սեղանի` հորս վերանորոգած ոտքը կոտրվեց:
9.   Թվարկում արտահայտող նախ, ապա, հետո, մի կողմից, մյուս կողմից, առաջին, երկրորդ, երրորդ և այլ բառերի ու բառակապակցությունների վրա.
Այդ բանի համար մենք չափազանց ուրախանում էինք, նախ` մի քանի օր բացակա էր լինում տնից և երկրորդ` գալուց հետո էլ անսահման բարի էր լինում (Վ. Թոթովենց):
10.   Մեկնական և ընդհանրացնող այսինքն, այն է, ուրեմն, օրինակ, այսպես, և այսպես, այսպես ուրեմն, այսպիսով, որոնք են, ավելի ճիշտ, այսպես ասած, ինչպես ասում են և այլ բառերի ու բառակապակցությունների վրա.
Հիմա կանգնել է նրան դեմուդեմ։ Ուրեմն` պետք է զարկել նրան` ամեն տեղ, ամեն ձևով, ամեն միջոցներով (Ավ. Իսահակյան):
11.   Նախադասության մեջ զեղչված ստորոգյալի, օժանդակ բայի կամ շաղկապի (հարաբերականի) փոխարեն.
Ծաղկափոշու մեջ թաթախված բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան (Ա. Բակունց):
Այստեղ զեղչվել է <<թվում է>> ստորոգյալը:
Մեր նախրում Իսանանք ինը կով ունեն, իսկ մենք` մի կով (Ա. Բակունց):
Այստեղ զեղչվել է <<ունենք>> ստորոգյալը:

12.   Հետադաս հակիրճ (մեկ-՚երկու բառով արտահայտված), երբեմն էլ ծավալուն, առանց չակերտների գրվող ուղղակի խոսքից առաջ` հեղինակային խոսքից անջատելու համար.
Սիրտս կարոտով կանչում է քեզ` եկ  (Վ. Տերյան):
Իսկ քիչ հետո Բարսեղը, որ շատախոսությամբ երբեք աչքի չէր ընկել, բլբուլ կտրած ասում էր` լավ չես արել (Ա. Աահինյան):
Արմենն ասաց` ես, Վարդանն  էլ թե` ես:
13.   Առանց, բացի, զատ, չհաշված կապերով ձևավորված բայական նախադաս և հետադաս տրոհվող լրացումների և նախադասության այլ անդամների միջև.
Առանց այդ պատմական փաստի էլ` Մաշտոցի երաժիշտ լինելը վեր է ամեն մի տարակուսանքից (Պ. Սևակ):
Հյուրերն սկսեցին ցրվել` բացի Միքայելի ընկերներից ու բարեկամներից (Շիրվանզադե):
Սա  մոտավորապես նույնն է, ինչ 5-րդ կետը:
14.   Վերնագրային և անկախ գործածություն ունեցող արտահայ¬ություններում` զեղչված բառի փոխարեն.Երիտասարդությանը` կանաչ ճանապարհ
Դպրոցական բարեփոխումները` գործողության մեջ
Լեզուն և հավատը` ազգի գոյապահպանման հիմք
15.   Կապակցված խոսքից դուրս գործածվող տեղեկատու արտահայ¬ություններում` տեղեկություն պահանջող բառի կամ բառակապակցության վրա.
Մարզահամալիրի տնօրեն` Ա. Խաչատրյան
Գլխավոր խմբագիր` Ա. Ադամյան
Լուսանկարում` 10-րդ դասարանի շրջանավարտները
Արհկոմի նախագահ` Ա. Ավետիսյան
Սկիզբը` ժամը 18-ին
Հասցեն` քաղաք Էջմիածին
Տառատեսակը` Աովորական
Գինը` 80Օդրամ
16.   Սի շարք հետադաս խնդիրներից և պարագաներից առաջ (սովորաբար դրանք անմիջապես չեն հաջորդում ստորոգյալին).
Մերուժան Արծրունին հանդիսավոր երդվել էր Շապուհի առաջ` վերացնել Հայոց աշխարհից նրան և իրեն ատելի Արշավանիների թագավորությունը... (Ատ. Զորյան):
Դադարել էին խոսելուց` անցած օրվա գործերի և վաղվա անելիքների մասին։ (Ավ. Իսահակյան):
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#91
Կետադրե՛ք խնդրեմ, բութի կետադրության առաջին հինգ կետերին վերաբերող հետևյալ մի քանի նախադասությունները.
1. Ես սիրում էի նրան այդ ավազակապետի աղջկան:
2. Նա այդ մուրացկանը իմ հետևից երկար ժամանակ դեռ նայում էր:
3. Համաձայն Սուրբ Գրքի սպանությունն արգելված է:
4. Ես սիրում եմ անձրևը մելամաղձոտ ու տխուր:
5.  Հյուրերը Աշտարակից եկած շտապում էին:
6. Գիրքը դասախոսական սեղանին դրված փոքր-ինչ մաշված էր:
7. Այսպես երգելով Արամն առաջ էր գնում:
8. Գեղեցիկ է այգին, այգին անձրևոտ աշնան ու  վառ գարնան:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik


Offline

Ñîîáùåíèé: 266


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


     Re: ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍ
« Îòâåò #92 : Ñåãîäíÿ â 01:23:57 pm » Öèòèðîâàòü 

--------------------------------------------------------------------------------
Կետադրե՛ք խնդրեմ, բութի կետադրության առաջին հինգ կետերին վերաբերող հետևյալ մի քանի նախադասությունները.
1. Ես սիրում էի նրան` այդ ավազակապետի աղջկան:
2. Նա` այդ մուրացկանը, իմ հետևից երկար ժամանակ դեռ նայում էր:
3. Համաձայն Սուրբ Գրքի` սպանությունն արգելված է:
4. Ես սիրում եմ անձրևը` մելամաղձոտ ու տխուր:
5.  Հյուրերը` Աշտարակից եկած շտապում էին:
6. Գիրքը` դասախոսական սեղանին դրված ,փոքր-ինչ մաշված էր:
7. Այսպես երգելով ` Արամն առաջ էր գնում:
8. Գեղեցիկ է այգին, այգին` անձրևոտ աշնան ու  վառ գարնան

Masnaget

Ուրիշ տարբերակներ չկա՞ն

1. Ես սիրում էի նրան` այդ ավազակապետի աղջկան:
2. Նա` այդ մուրացկանը, իմ հետևից երկար ժամանակ դեռ նայում էր:
3. Համաձայն Սուրբ Գրքի` սպանությունն արգելված է:
4. Ես սիրում եմ անձրևը` մելամաղձոտ ու տխուր:
5.  Հյուրերը` Աշտարակից եկած շտապում էին:
6. Գիրքը` դասախոսական սեղանին դրված ,փոքր-ինչ մաշված էր:
7. Այսպես երգելով ` Արամն առաջ էր գնում:
8. Գեղեցիկ է այգին, այգին` անձրևոտ աշնան ու  վառ գարնան
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

1. Ես սիրում էի նրան` այդ ավազակապետի աղջկան:
2. Նա` այդ մուրացկանը, իմ հետևից երկար ժամանակ դեռ նայում էր:
3. Համաձայն Սուրբ Գրքի` սպանությունն արգելված է:
4. Ես սիրում եմ անձրևը` մելամաղձոտ ու տխուր:
5.  Հյուրերը` Աշտարակից եկած,  շտապում էին:
6. Գիրքը` դասախոսական սեղանին դրված ,փոքր-ինչ մաշված էր:
7. Այսպես երգելով ` Արամն առաջ էր գնում:
8. Գեղեցիկ է այգին`  այգին անձրևոտ աշնան ու  վառ գարնան
 
Կարմիրով նշածը տարբերվում է Հասմիկի գրածից
:)

Masnaget

#95
Quote from: Mard on April 04, 2008, 12:04:11 PM
1. Ես սիրում էի նրան` այդ ավազակապետի աղջկան:
2. Նա` այդ մուրացկանը, իմ հետևից երկար ժամանակ դեռ նայում էր:
3. Համաձայն Սուրբ Գրքի` սպանությունն արգելված է:
4. Ես սիրում եմ անձրևը` մելամաղձոտ ու տխուր:
5.  Հյուրերը` Աշտարակից եկած,  շտապում էին:
6. Գիրքը` դասախոսական սեղանին դրված ,փոքր-ինչ մաշված էր:
7. Այսպես երգելով ` Արամն առաջ էր գնում:
8. Գեղեցիկ է այգին`  այգին անձրևոտ աշնան ու  վառ գարնան
 
Կարմիրով նշածը տարբերվում է Հասմիկի գրածից

Այո՛, սա է ճիշտը:
Իսկ ո՞վ կասի, թե ինչո՛ւ է պետք <Աշտարակից եկած> և <դասախոսական սեղանին դրված>-ից  հետո  ստորակետ դնել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Masnaget on April 04, 2008, 09:35:50 AM
8. Գեղեցիկ է այգին, այգին` անձրևոտ աշնան ու  վառ գարնան:


Այս կետադրությունը մասնագետների շրջանում  սխալ չի համարվում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

 Եթե չեմ սխալովում, սրանք վերաբերում են   բացահայտիչ_բացահայտայալ  կանոնին, իսկ վերը նշվածի համաձայն` բացահայտիչ-բացահայտյալ  կառույցը փակում ենք ստորակետով:
:)

Masnaget

#98
Quote from: Mard on April 04, 2008, 01:12:30 PM
Եթե չեմ սխալովում, սրանք վերաբերում են   բացահայտիչ_բացահայտայալ  կանոնին, իսկ վերը նշվածի համաձայն` բացահայտիչ-բացահայտյալ  կառույցը փակում ենք ստորակետով:
Այո, ճիշտ է, միջանկյալ կառույցները ՄԻՇՏ փակվում են ստորակետով, բայց այս դեպքում  հետադաս ծավալուն որոշիչ կառույցն է:
Եթե ցանկանում եք իմանալ, թե տվյալ  հետադաս կառույցը արդյո՞ք  որոշիչ է, պարզապես հարց եք տալիս` <ո՞ր, ինչպիսի՞>:
Հյուրերը` Աշտարակից եկած,  շտապում էին:
Ո՞ր հյուրերը-Աշտարակից եկած: Ուրեմն` որոշիչ է:
Գիրքը` դասախոսական սեղանին դրված:
Ո՞ր գիրքը-դասախոսական սեղանին դրված: Ուրեմն` որոշիչ է: 
 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#99
Եկեք կատարենք հետևյալ վարժությունը: Տրվում են նախադասություններ` սովորական որոշիչ ունեցող կառույցով, դուք դարձնում եք դրանք հետադաս որոշիչով և կետադրում:
Օրինակ`
Սովորական-Մելամաղձոտ ու տխուր աշունը Տերյանի բանաստեղծությունների թեմաներից է:
Հետադաս-Աշունը` մելամաղձոտ ու տխուր, Տերյանի բանաստեղծությունների թեմաներից է:



1. Սեղանին վաղուց դրված  հացը չորացել էր:
2. Ծառից կախ ընկած տանձը պոկվեց ու ընկավ գետին:
3. Գիքից պոկված էջը վերջապես  գտան:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: