Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Hasik

Շնորհակալություն     պատասխանի համար, ես մի քիշ շտապեցի:

Masnaget

#81
Նախ կարդացեք այս հեքիաթը, ապա նրա կարմիր պարբերությունները կետադրեք: Ուշադրություն դարձրեք մնացյալ մասերի կետադրությանը, ստորակետին:  Կարմիր պարբերությունների ստորակետերը վերաբերում են  2-րդ, 3-րդ, 5-րդ կանոններին: Մի' մոռացեք <<որ>> ստորադասական շաղկապով  ՄԻՋԱԴԱՍ կառույցները փակել ստորակետով:

                                                     ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ

   Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
   Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ  Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
   Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
   - Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, - ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
   - Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
   - Իսկ ինչ մնում է ինձ, - ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
   Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
   Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ բայց իրականությունը երբեք չի հարցնում թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:   Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:   Դառնագին տրտնջացին երեք մայրիները. <<Մեր բնափայտն ախր այնքա¯ն լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց>>:
   Ժամանակն անցավ և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ որ օթևան չուներ որոշեց գիշերել այն գոմում որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
   Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
   Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
   Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
   Բայց երեք օր էլ չէր անցել  երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը  որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
   Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը, և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:
                                                                                                                        ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ

                                                                                                                                                                   Թարգմանությունը` Արտակ Վարդանյանի
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ,ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:   Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:   

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր, ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Բայց երեք օր էլ չէր անցել,  երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը,  որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

:)

Masnaget

Quote from: Mard on March 18, 2008, 03:31:43 PM

Իսկ Հասիկը ի՞նչ կասի
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

 Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:   Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ , որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Բայց երեք օր էլ չէր անցել,  երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը,  որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից , խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Masnaget

Quote from: Hasik on March 18, 2008, 10:37:59 PM

Մարդ-Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով, ինչ է երազում:
Հասիկ-Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: (Սա ճիշտ է)
Մարդ-Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: (Սա ճիշտ է)
Հասիկ-Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: (Սա ճիշտ է)
Մարդ-Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:   (Սա ճիշտ է)
Հասիկ-Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:   (Սա ճիշտ է)
Մարդ-Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: (Սա ճիշտ է)
Հասիկ-Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: (Սա ճիշտ է)
Մարդ-Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:   (Սա ճիշտ է)
Հասիկ-Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում: (Սա ճիշտ է)
Մարդ-Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր, ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից:
Հասիկ-Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: (Սա ճիշտ է)
Մարդ-Կնոջ ծննդաբերելու օրերն էին: (Սա ճիշտ է)
Հասիկ-Կնոջ ծննդաբերելու օրերն էին: (Սա ճիշտ է)
Մարդ-Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա: (Սա ճիշտ է)
Հասիկ-Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա: (Սա ճիշտ է)
Մարդ-Բայց երեք օր էլ չէր անցել,  երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: (Սա ճիշտ է)
Հասիկ-Բայց երեք օր էլ չէր անցել,  երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: (Սա ճիշտ է)
Մարդ-Խաչը,  որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի: (Սա ճիշտ է)
Հասիկ-Խաչը,  որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից , խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի: (Սա ճիշտ է)
Շնորհավորում եմ բոլորիդ` լավ արդյունքներ ցուցաբերելու համար, և շնորհակալություն հայտնում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Ես էլ եմ շնորհակալ մեզ սովորեցնելու համար, սպասում եմ հաջորդ հանձնարարությանը:

Masnaget

Թույլ տվեք փոքր-ինչ բարդացնել տնային հանձնարարությունները: Այսպես, հետևյալ տեքստի ստորակետերը  պետք է դնել` առանց որևէ հուշումի կամ մասնագիտական օգնության:

                                                             Գալստյան Կիրակի

Մեծ Պաքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Անունը շատ բնորոշ է վերցված որովհետև Մեծ Պաքի այս ճանապարհորդության ընթացքում մենք ունեցանք տարբեր հանգրվաններ և այս նախավերջինով մեզ պատմում է Քրիստոսի Գալստյան մասին թե ինչպիսի՛ն պետք է լինի և ի՛նչ նշաններով: Եվ մենք` ադամորդիներս ի՛նչ վիճակով պետք է դիմավորենք Տիրոջ գալուստը:

                                                                Ծաղկազարդ

Մեծ պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն հիշատակությունն է Հիսուսի` առաջին անգամ որպես Մեսիա Երուսաղեմ հանդիսավոր մուտքի լումայափոխ և աղավնավաճառ մարդկանցից տաճարի մաքրման Ղազարոսին հարություն տալու հիշատակությանը:
Ինչպես գիտենք Ծաղկազարդի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության հիշատակը` որպես օրինակ համընդհանուր հարության և փրկագործության: Այն պետք է իրականանա ապագայում սակայն միաժամանակ արդեն իսկ իրականություն է Ղազարոսի հարությամբ և Քրիստոս Ինքն է հարությունն ու կյանքը: Նշելով Ղազարոսի հարության հիշատակը` եկեղեցին փառաբանում է Հիսուսին` որպես մահը հաղթողի և հավիտենական կյանք պարգևողի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

                                                             Գալստյան Կիրակի

Մեծ Պաքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Անունը շատ բնորոշ է վերցված, որովհետև Մեծ Պաքի այս ճանապարհորդության ընթացքում մենք ունեցանք տարբեր հանգրվաններ , և այս նախավերջինով մեզ պատմում է Քրիստոսի Գալստյան մասին, թե ինչպիսի՛ն պետք է լինի և ի՛նչ նշաններով: Եվ մենք` ադամորդիներս ի՛նչ վիճակով պետք է դիմավորենք Տիրոջ գալուստը:

                                                                Ծաղկազարդ

Մեծ պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն հիշատակությունն է Հիսուսի` առաջին անգամ որպես Մեսիա Երուսաղեմ հանդիսավոր մուտքի, լումայափոխ և աղավնավաճառ մարդկանցից տաճարի մաքրման, Ղազարոսին հարություն տալու հիշատակությանը:
Ինչպես գիտենք, Ծաղկազարդի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության հիշատակը` որպես օրինակ համընդհանուր հարության և փրկագործության: Այն պետք է իրականանա ապագայում , սակայն միաժամանակ արդեն իսկ իրականություն է Ղազարոսի հարությամբ, և Քրիստոս Ինքն է հարությունն ու կյանքը: Նշելով Ղազարոսի հարության հիշատակը` եկեղեցին փառաբանում է Հիսուսին` որպես մահը հաղթողի և հավիտենական կյանք պարգևողի:

Masnaget

#89
Quote from: Hasik on March 26, 2008, 10:07:37 PM

Թող Մարդն էլ ուշադիր լինի և հաշվի առնի հետևյալ կետադրությունը` իր դիտողություններով հանդերձ: Նախքան հաջորդ դասին անցնելը` այս կետադրությունը  մեկ անգամ ևս աչքի անցկացրեք, խնդրում եմ:
Գալստյան Կիրակի

Մեծ Պաքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Անունը շատ բնորոշ է վերցված, որովհետև Մեծ Պահքի այս ճանապարհորդության ընթացքում մենք ունեցանք տարբեր հանգրվաններ, և այս նախավերջինով մեզ պատմում է Քրիստոսի Գալստյան մասին, թե ինչպիսի՛ն պետք է լինի և ի՛նչ նշաններով: Եվ մենք` ադամորդիներս ի՛նչ վիճակով պետք է դիմավորենք Տիրոջ գալուստը:

Դիտողություն.
<<մենք` ադամորդիներս, ի"նչ վիճակով ....>>: Այստեղ ստորակետը պետք է փակի բացահայտիչ-բացահայտյալ  կառույցը: Չէ" որ ստորակետի հիմնական գործառույթներից մեկը ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՓԱԿԵԼՆ ԷՐ...

Ծաղկազարդ

Մեծ պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն հիշատակությունն է Հիսուսի` առաջին անգամ որպես Մեսիա Երուսաղեմ հանդիսավոր մուտքի, լումայափոխ և աղավնավաճառ մարդկանցից տաճարի մաքրման, Ղազարոսին հարություն տալու հիշատակությանը:
Ինչպես գիտենք, Ծաղկազարդի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության հիշատակը` որպես օրինակ համընդհանուր հարության և փրկագործության: Այն պետք է իրականանա ապագայում, սակայն միաժամանակ արդեն իսկ իրականություն է Ղազարոսի հարությամբ, և Քրիստոս Ինքն է հարությունն ու կյանքը: Նշելով Ղազարոսի հարության հիշատակը` եկեղեցին փառաբանում է Հիսուսին` որպես մահը հաղթողի և հավիտենական կյանք պարգևողի:

Այս մեկում դիտողություն չկա: Շատ լավ էր: Շնորհակալություն երկուսիդ էլ:
Առաջ անցնենք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: