Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

Ստորակետ
Ստորակետը  հաջորդ կետադրական նշանն է, որ մենք պետք է ուսումնասիրենք:
Ստորակետը դրվում է նախադասության կամ կապակցության  համազոր անդամները տրոհելու, միմյանցից առանձնացնելու համար: Այն նաև դրվում է ինչ-որ շարահյուսական կառույց փակելու համար /դերբայական դարձված, հետադաս որոշիչ և այլն:
Ուրեմն` ստորակետի համար հիշենք այս երկու կարևոր գործառույթները`
ա. տրոհող,
բ. կառույցներ փակող:

Ավելացնեմ, որ ստորակետը պահանջում է հնչերանգի սրում, բարձրացում: Հետևաբար, կարող ենք փաստել, որ ստորակետը և միջակետը չեն կարող  կամ դժվարությամբ կարող են շփոթվել:

Առաջադրանք
Դրեցեք հետևյալ տեքստում պակասող ստորակետերը /հետևեցեք հնչերանգին/:

Կարող ենք ասել որ ոչ բոլորը կարող են  իրենց  գրավոր կամ բանավոր խոսքը համեմել պատկերներով կամ հուզաարտահայտչական միջոցներով. օրինակ` բանաստեղծն ու գրողը ավելի շատ կարող են օգտագործել պատկերավորության միջոցները և ավելի մեծ հնարավորություն ունեն քան ասենք լրագրողն ու հրապարակախոսը:
Դեռ անտիկ ժամանակներում փիլիսոփաներն ու հռետորները խոսելով խոսքի արժանիքների մասին մեծ կարևորություն են տվել պատկերավորության միջոցների օգտագործմանը խոսքի մեջ: Եվ այն կարևոր են համարել խոսքը ճիշտ ու դիպուկ հասցնելու համար քանի որ այդպես ավելի գեղեցիկ և մատչելի է դառնում ունկնդրի համար:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

Quote from: Masnaget on March 04, 2008, 10:27:43 AM
Ստորակետ

Առաջադրանք
Դրեցեք հետևյալ տեքստում պակասող ստորակետերը /հետևեցեք հնչերանգին/:

Կարող ենք ասել, որ ոչ բոլորը կարող են  իրենց  գրավոր կամ բանավոր խոսքը համեմել պատկերներով կամ հուզաարտահայտչական միջոցներով. օրինակ` բանաստեղծն ու գրողը ավելի շատ կարող են օգտագործել պատկերավորության միջոցները և ավելի մեծ հնարավորություն ունեն, քան, ասենք լրագրողն ու հրապարակախոսը:
Դեռ անտիկ ժամանակներում փիլիսոփաներն ու հռետորները խոսելով խոսքի արժանիքների մասին, մեծ կարևորություն են տվել պատկերավորության միջոցների օգտագործմանը խոսքի մեջ: Եվ այն կարևոր են համարել խոսքը ճիշտ ու դիպուկ հասցնելու համար, քանի որ այդպես ավելի գեղեցիկ և մատչելի է դառնում ունկնդրի համար:

:)

Masnaget

Quote from: Mard on March 04, 2008, 04:18:27 PM

Երրորդ տողում մի ստորակետ էլ կա...
Չորրորդում` նույնպես...

/բարձրաձայն կարդացե'ք, նո'ր կետադրեք/
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

[/quote]

Դեռ անտիկ ժամանակներում, փիլիսոփաներն ու հռետորները խոսելով խոսքի արժանիքների մասին, մեծ կարևորություն են տվել պատկերավորության միջոցների օգտագործմանը խոսքի մեջ: Եվ այն կարևոր են համարել,  խոսքը ճիշտ ու դիպուկ հասցնելու համար, քանի որ այդպես ավելի գեղեցիկ և մատչելի է դառնում ունկնդրի համար:
:)

Masnaget

#74
Դարձյալ դիմենք լեզվաբան Արա Թորոսյանի օգնությանը

Ստորակետը դրվում է՝
1. Անշաղկապ բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասությունների միջև.
օրինակ՝
ա) Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ-որ մելամաղձիկ արտահայտություն: (Շիրվանզադե)
Ծանոթություն: Անշաղկապ բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասությունները միմյանցից կարող են տրոհվել նաև միջակետով (տե՛ս միջակետի գործածության 1-ին կանոնը):
2. Համադասական բայց, սակայն, իսկ, այլ, մինչդեռ, այնինչ, ապա, նաև, այլև, բայց և այնպես, և սակայն, այլ ոչ թե և այլ շաղկապներով կապակցված բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասությունների միջև.
օրինակ՝
ա) Վասակյանք նրան շտապեցնում էին, իսկ Վարդանը և չեզոքները կաշկանդում էին գործի անցնել: (Դ. Դեմիրճյան)
Ծանոթություն:
Եվ, ու, կամ, ինչպես նաև՝  և կամ, և սակայն, և ոչ թե շաղկապներով կապակցված և ընդհանուր ենթակա ունեցող համադաս նախադասությունները միմյանցից ստորակետով չեն տրոհվում:
Օրինակ՝
ա) Արևը արդեն բավական ճանապարհ է   կտրել և   գնում է դեպի այն սառը ամպը: (Ա.Բակունց)
3. Եվ, ու, կամ շաղկապներով կապակցված և տարբեր ենթականեր ունեցող բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասությունների միջև.
օրինակ՝
ա) Նրա հոգին սառույց-սառնամանիք է, և արևը չի հալում նրան: (Ավ. Իսահակյան)
բ) Ծաղկանոցով անցավ աղջիկն առավոտյան, Ու ծաղիկներն ամեն ելան քնից... (Գ. Աարյան)
4. Նախադասության համազոր, համադաս անդամների միջև, երբ դրանք կապակցված չեն և, ու, կամ շաղկապներով (որպես համադաս անդամներ՝ հանդես են գալիս ենթակաները, ստորոգյալները, գոյականական և բայական անդամի լրացումները, այդ թվում նաև բազմակի դերբայական դարձվածները).
օրինակ՝
ա) Նրա հետևից գալիս էին խոջաները, հարյուրապետները, հոգևոր դասը: (Ս. Խանզադյան)
բ) ...Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում: (Ե. Չարենց)
Ծանոթություն 1
Ի տարբերություն բազմակի համազոր ո-րոշիչների՝ հանդիպում են այնպիսի որոշիչներ, որոնք տարբեր կողմերից բնութագրում են որոշյալը: Այդպիսի որոշիչները կոչվում են անհամասեռ որոշիչներ: Արանք սովորաբար իրարից ստորակետով չեն տրոհվում: Անհամասեռ որոշիչները կարող են արտահայտվել՝
ա) որակական և հարաբերական ածականներով.
օրինակ՝
Պրպտեցի  շքապահարանի  գզրոցներում,  կարի  մեքենայի մեջ և հանկարծ հիշեցի նախշուն երկփեղկանի  սնդուկը: (Ըստ մամուլի)
բ) հարաբերական և որակական ածականներով.
օրինակ՝
Ահա փոքր-ինչ հեռու երևում են մարդկային սարսռազդեցիկ ուրվականներ, կարծես քարացած հսկաների արձաններ լինեն:
(Րաֆֆի)
գ) երկու որակական ածականներով.
օրինակ՝
Ազատ գետի փրփրուն արծաթազօծ   ալիքները տեղ-տեղ փայլփլում էին: (Մուրացան)
դ) երկու հարաբերական ածականներով.
օրինակ՝
Որձաքարի ստվերում մուշ-մուշ նիրհում էր իննսունիննամյա զառամյալ մի ծերունի... (Ա.Բակունց)
Ածականով արտահայտված անհամասեռ որոշիչները իրարից չտրոհելը, սակայն, խիստ պայմանական է: Դրանում որոշակի դեր են կատարում թե' կառույցի ընկալումը և թե' հատուկ շեշտադրումն ու անհատական-հոգեբանական գործոնները: Այդպիսի որոշիչները միմյանցից կարող են տրոհվել նաև ստորակետով և արտահայտվել՝
ա) երկու որակական ածականներով.
օրինակ՝
Թավուտ անտառի թանձր, հուռթի կանաչի միջից ուրվագծվում   էին   չոր   ծառեր: (Ա.Բակունց)
բ) Հարաբերական և որակական ածականներով.
օրինակ՝
Հանկարծ հարևան սենյակից նախ ինչ-որ հուզված քչփչոցի կցկտուր ձայներ լսվեցին, հետո կանացի մի ջղային, աղեխարշ ծղրտոց: (Նար-Դոս)
Ծանոթություն 2:
Բառարանագիտական աշխատություններում բառահոդվածին հաջորդող բացատրության մեջ ներքին բազմակի տրոհումներն արտահայտվում են բութով:
Օրինակ՝
ա) ԱՄԲԱՐՏԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ գ.1.Ամբարտավան լինելը: 2.Ամբարտավանի արարք՝ վերաբերմունք՝ վարքագիծ:
բ) ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գ. Ապաքաղաքական բնույթ էություն՝ վարքագիծ:
5. Ստորադասական շաղկապներով և հարաբերական դերանուններով կապակցված գերադաս և ստորադաս նախադասությունների միջև.
օրինակ՝
ա) Եթե ուզում եք հարազատ հայրենիք, պետք է այն ստեղծել մեր սեւիական ձեռքերով: (Ն. Զարյան)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#75
Quote from: Masnaget on March 04, 2008, 04:32:04 PM
Quote from: Mard on March 04, 2008, 04:18:27 PM
Quote from: Masnaget on March 04, 2008, 10:27:43 AM
Ստորակետ

Առաջադրանք
Դրեցեք հետևյալ տեքստում պակասող ստորակետերը /հետևեցեք հնչերանգին/:

Կարող ենք ասել, որ ոչ բոլորը կարող են  իրենց  գրավոր կամ բանավոր խոսքը համեմել պատկերներով կամ հուզաարտահայտչական միջոցներով. օրինակ` բանաստեղծն ու գրողը ավելի շատ կարող են օգտագործել պատկերավորության միջոցները և ավելի մեծ հնարավորություն ունեն, քան, ասենք լրագրողն ու հրապարակախոսը:
Դեռ անտիկ ժամանակներում փիլիսոփաներն ու հռետորները խոսելով խոսքի արժանիքների մասին, մեծ կարևորություն են տվել պատկերավորության միջոցների օգտագործմանը խոսքի մեջ: Եվ այն կարևոր են համարել խոսքը ճիշտ ու դիպուկ հասցնելու համար, քանի որ այդպես ավելի գեղեցիկ և մատչելի է դառնում ունկնդրի համար:

Երրորդ տողում մի ստորակետ էլ կա...
Չորրորդում` նույնպես...

/բարձրաձայն կարդացե'ք, նո'ր կետադրեք/

3-րդ տողի ստորակետը`  <<....քան, ասենք, լրագրողն ու հրապարակախոսը>> Միջանկյալ բառի համար
4-րդ տողի ստորակետը` << ....հռետորները, խոսելով խոսքի արժանիքների մասին,.... >> Միջադաս ԴԴ-ի համար
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#76
....Ստորակետը  դրվում է...

6. Միջարկումների և նախադասության հիմնական մասի միջև.
7. Կոչականի և նախադասության հիմնական մասի միջև.
8.Կրկնադիր և՛...և՛, թե՛...թե՛,  և այլ  շաղկապներով   և   կրկնադիր  շաղկապական բառերով՝    մեկ...մեկ,    մերթ...մերթ,    կապակցված   բառերի, նախադասությունների միջև.
9. Միջադաս տրոհված դերբայական դարձվածից առաջ և հետո.
10. Ի, ըստ, հանդերձ, համաձայն, հակառակ, համապատասխան, համեմատ, փոխանակ, փոխարեն, շնորհիվ, ի հեճուկս, չնայելով, չնայած և այլ կապերով ձևավորված հիմունքի և զիջման միջադաս պարագաներից առաջ և հետո.
11. Բուն, մասնական և մասնավորող (պարագայական) բացահայտիչներից հետո՝ հաջորդող անդամից անջատելու համար,ինչպես նաև բացահայտչին նախորդող մեկնական <<այն է>>, <<այսինքն>> բառերից առաջ:
12. Տրոհված հետադաս որոշչից հետո.
13.   Մատենագիտական աղբյուրի հաջորդական տվյալների միջև.
14.   Հետադաս դերբայական դարձվածից հետո, երբ նրան հաջորդում է շաղկապով կամ առանց շաղկապի (հարաբերականի) միավորված նախադասություն.
15.Համեմատության ինչպես, ասես, ոնց որ, որպես և այլ կապերով ձևավորված բայական լրացումների և նախադասության այլ անդամների միջև.
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Ես համաձայն չեմ, որ «համաձայն» բառից հետո պետք է ստորակետ դրվի, օրինակ՝ այս դեպքում ի՞նչ կետադրական նշան պետք է դրվի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի համաձայն եթե անձը տաս տարվա ընթացքում բացահայտ, անընդմեջ եվ բարեխիղճ ձեվով տիրապետել է անշարժ գույքը, ապա կարող է ճանաչվել դրա սեփականատեր:

Masnaget

Quote from: Hasik on March 16, 2008, 04:48:29 PM

Խոսքը ՄԻՋԱԴԱՍ կառույցների մասին է /եթե <<համաձայն>>-ով կապակցությունը միջադաս է/: Տվյալ դեպքում` կդրվի բութ, քանի որ այստեղ <<համաձայն>> բառով միջադաս կառույց չկա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի համաձայն` եթե անձը տաս տարվա ընթացքում բացահայտ, անընդմեջ եվ բարեխիղճ ձեվով տիրապետել է անշարժ գույքը, ապա կարող է ճանաչվել դրա սեփականատեր:

Մենք դեռ բութի կետադրությունը չենք անցել....
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Hasik on March 16, 2008, 04:48:29 PM
Ես համաձայն չեմ, որ «համաձայն» բառից հետո պետք է ստորակետ դրվի, օրինակ՝ այս դեպքում ի՞նչ կետադրական նշան պետք է դրվի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի համաձայն եթե անձը տաս տարվա ընթացքում բացահայտ, անընդմեջ եվ բարեխիղճ ձեվով տիրապետել է անշարժ գույքը, ապա կարող է ճանաչվել դրա սեփականատեր:

Ոչ ոք չի ասում, թե <<համաձայն>> բառից անմիջապես հետո դրվում է ստորակետ (չնայած հարցը  հասկացա, սակայն այն սխալ էր ձևակերպված...):
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: