Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

CHERRY

Quote from: Masnaget on February 17, 2008, 02:06:53 AM
Առաջադրանք

Դիտարկել հետևյալ նախադասությունները, տեսնել, թե դրանցից որոնք են  պատճառահետևանքային կապով միացված, կետադրել:

Վերջում գրել այն նախադասությունների համարները, որոնց միջև այդպիսի հարաբերություններ չկան:

1 Նա արագ գնաց  շտապում էր:
2 Նա տեսավ ամենը հայտնեց ոստիկանություն:
3 Նա բոլոր խնձորները կերավ քաղցած էր:
4 Ստիպում էր  արագ գործել ախր ամեն վայրկյանը թանկ էր իր համար:
5 Նա բարկացավ սկսեց հարվածել սեղանին:

1 Նա արագ գնաց.  շտապում էր:
2 Նա տեսավ ամենը. հայտնեց ոստիկանություն:
3 Նա բոլոր խնձորները կերավ. քաղցած էր:
4 Ստիպում էր  արագ գործել. ախր ամեն վայրկյանը թանկ էր իր համար:

Վերջում գրել այն նախադասությունների համարները, որոնց միջև այդպիսի հարաբերություններ չկան:
5

CHERRY

Quote from: Masnaget on February 25, 2008, 09:44:34 AM
Դարձյալ լսենք  դասախոսություն` Արա Թորոսյանի  գրքից` ավարտելով  միջակետի մասին դասը
8.   Համարակալված կամ չհամարակալված թվարկում ենթադրող նախադասության վերջումօրինակ՝
ա) Պրոֆեսորի դեմքը հենց այդպիսին էր. լայն ճակատ, խոշոր ու խոհուն աչքեր, մինչև կուրծքը իջնող փարթամ մորուք և մազ-մորուքի մեջ կորած անհավատալի փոքր քիթ:

Իսկ սխալ կլինի, եթե այստեղ միջակետի փոխարեն բութ դրվի:

Masnaget

Quote from: CHERRY on February 26, 2008, 11:48:38 PM

Ուշադիր. այստեղ  թերություն եմ նկատել, բայց չեմ ուղղում  /<<5>>-ը ճիշտ է, բայց մեկն էլ կա/:

Կարող ես այս հուշումից  օգտվել. մտովի վերականգնում ես <<որովհետև>> բառը, տեսնում`  ստացվո"ւմ է, թե` ոչ: Եթե ոչ, ապա ստորակետ ենք դնում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: CHERRY on February 26, 2008, 11:07:18 PM
Quote from: CHERRY on February 26, 2008, 09:57:07 PM
Մասնագետ, ես դեռ կետադրական նշաններն եմ սովորում  32:)

Ըստ կարգի` նախ սովորում են  տրոհության նշանները
Տրոհության նշաններն են վերջակետը ( : ), միջակետը (.), ստորակետը (,), բութը (՝), փակագծերը [()]:

Միգուցե, շարունակեք տրոհության նշանները  6:):

Այո, իհարկե, բայց  որոշ ժամանակ տալիս եմ, որ բոլորն էլ հասցնեն նայել և առաջադրանքները իրենց  համար կատարել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: CHERRY on February 27, 2008, 12:12:49 AM
Quote from: Masnaget on February 25, 2008, 09:44:34 AM
Դարձյալ լսենք  դասախոսություն` Արա Թորոսյանի  գրքից` ավարտելով  միջակետի մասին դասը
8.   Համարակալված կամ չհամարակալված թվարկում ենթադրող նախադասության վերջումօրինակ՝
ա) Պրոֆեսորի դեմքը հենց այդպիսին էր. լայն ճակատ, խոշոր ու խոհուն աչքեր, մինչև կուրծքը իջնող փարթամ մորուք և մազ-մորուքի մեջ կորած անհավատալի փոքր քիթ:

Իսկ սխալ կլինի, եթե այստեղ միջակետի փոխարեն բութ դրվի:
Որոշ մասնագետներ այսպիսի դեպքերում հանձնարարելի են համարում նաև բութը, սակայն ես հակված եմ հակառակ  կողմի տեսակետին. այստեղ մի նրբություն կա. ՁԱՅՆԻ ՀՆՉԵՐԱՆԳԸ ԻՋՆՈՒՄ Է, ԴԱԴԱՐ ԿԱ, իսկ  բութը  պահանջում է հնչերանգի բարձրացում, սրում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԱՅՍ  ՏԵՔՍՏԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ, ԹԵ ՄԻՋԱԿԵՏԵՐԸ ՈՐ ԿԱՆՈՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ԴՐՎԵԼ:

ԾԻԾԱՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում: Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո"ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր-տրտում է օրն անցկացնում: Եղբոր հարցին թագավորը պատասխանում է.
-Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ:
Այնժամ թագավորը հրամայեց խորունկ փոս փորել և այն մինչև կեսը կայծկլտացող կրակով լցնել : Հետո պատվիրեց փոսի վրա հին ու փտած աթոռ դնել և աթոռի վերևում բարակ թելից երկսայրի սուր կախել, իսկ նրա մոտ հրամայեց սեղան դնել` պատրաստված ամեն տեսակ կերակուրներով ու խորտիկներով և անուշահամ գինիով: Իր եղբորը նստեցրեց այդ աթոռի վրա և սուսերամերկ չորս մարդիկ էլ նրա շուրջը կանգնեցրեց, մեկին` թիկունքից, երկրորդին` առջևից, երրորդին` աջից, չորրորդին էլ` ձախից, ովքեր իրենց սուսերները նրան մոտեցրեցին: Եվ հրամայեց նրա առջև նվագել բոլոր քնարներն ու նվագարանները: Եվ այդ ամենից հետո թագավորը եղբորն ասաց.
-Ուրա'խ լեր և զվարճացի'ր, կե'ր, խմի'ր, և թող քո սիրտն ուրախանա:
-Ինչպե"ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել,- պատասխանեց եղբայրը,- երբ ամեն կողմից մեծ անձկության մեջ եմ: Թե վար նայեմ, կրակ կտեսնեմ, թե կամենամ սեղանին մոտենալ, փտած աթոռս կջարդվի, և կրակի մեջ կընկնեմ, թե վեր նայեմ, մերկ սուր կտեսնեմ` բարակ թելից կախված, թե նայեմ առաջ կամ ետ, աջ կամ ձախ, ամեն կողմից պաշարված եմ մերկ սուսերներով: Եվ այսպես, որովհետև այսպիսի նեղությունների մեջ եմ ընկել, չեմ կարող ո'չ ուտել, ո'չ խմել, ո'չ էլ ուրախանալ:
Այնժամ թագավորն իր եղբորն ասաց.
-Ինչպիսի վիճակում որ դու ես այժմ, նույնպիսին էլ ես եմ ամեն ժամ, քանզի երբ վեր եմ նայում, այնտեղ իմ դատավորին եմ տեսնում, որ ինձ դատելու է, և նրան հաշիվ եմ տալու իմ բոլոր մտքերի, խոսքերի ու գործերի համար: Եթե վար եմ նայում, մտածում եմ դժոխքի կրակի և դատապարտյալների տանջանքների մասին, որոնց հետ և դատապարտվելու եմ հավիտյան, եթե մի մահացու մեղքով իսկ այս աշխարհից ելնեմ: Երբ ետ եմ նայում, տեսնում եմ մեղքերս, որ ընդդեմ Աստծո գործեցի և ժամանակն իզուր անցկացրեցի: Երբ առաջ եմ նայում, մտածում եմ մահվանս մասին, որին ամեն օր մոտենում եմ, և չգիտեմ իմ մահվան ժամն ու տեղը: Երբ ձախ եմ նայում, դևերին եմ տեսնում, որոնք գիշեր-ցերեկ իմ անձն են փնտրում և իմ փրկությանը հակառակ են: Երբ աջ եմ նայում, տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք միշտ բարի խորհուրդներ էին տալիս և ինձ չար ճանապարհից դարձնում էին, որոնք, ավա˜ղ, բավականաչափ չկատարեցի և նրանց բարի խրատներին չհետևեցի: Եվ երբ խորհում եմ, որ այս ամենն ինձ վրա և իմ շուրջն է, ինչպե"ս կարող եմ ուրախանալ այս աշխարհում, կամ սիրտս ինչո"վ կարող է զվարճանալ:   

                                                                                                         <<Հայելի Վարուց>> ժաղովածուից
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Quote from: Masnaget on February 27, 2008, 04:46:35 PM
Ուշադիր. այստեղ  թերություն եմ նկատել, բայց չեմ ուղղում  /<<5>>-ը ճիշտ է, բայց մեկն էլ կա/:
Կարող ես այս հուշումից  օգտվել. մտովի վերականգնում ես <<որովհետև>> բառը, տեսնում`  ստացվո"ւմ է, թե` ոչ: Եթե ոչ, ապա ստորակետ ենք դնում:

2 Նա տեսավ ամենը,  հայտնեց ոստիկանություն:

Մանագետ, այս մեկն էր ???:

CHERRY

Quote from: Masnaget on February 27, 2008, 05:23:10 PM
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԱՅՍ  ՏԵՔՍՏԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ, ԹԵ ՄԻՋԱԿԵՏԵՐԸ ՈՐ ԿԱՆՈՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ԴՐՎԵԼ:

Մասնագետ, այսօր կարդացի Տեքստը և ավելի շատ կենտրոնացա բովակդակության վրա 16:) 16:) 16:),

Masnaget

Quote from: CHERRY on February 28, 2008, 12:55:14 AM
Quote from: Masnaget on February 27, 2008, 04:46:35 PM
Ուշադիր. այստեղ  թերություն եմ նկատել, բայց չեմ ուղղում  /<<5>>-ը ճիշտ է, բայց մեկն էլ կա/:
Կարող ես այս հուշումից  օգտվել. մտովի վերականգնում ես <<որովհետև>> բառը, տեսնում`  ստացվո"ւմ է, թե` ոչ: Եթե ոչ, ապա ստորակետ ենք դնում:

2 Նա տեսավ ամենը,  հայտնեց ոստիկանություն:

Մանագետ, այս մեկն էր ???:

Շատ ճիշտ է, ապրես:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: CHERRY on February 28, 2008, 01:02:41 AM
Quote from: Masnaget on February 27, 2008, 05:23:10 PM
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԱՅՍ  ՏԵՔՍՏԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ, ԹԵ ՄԻՋԱԿԵՏԵՐԸ ՈՐ ԿԱՆՈՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ԴՐՎԵԼ:

Մասնագետ, այսօր կարդացի Տեքստը և ավելի շատ կենտրոնացա բովակդակության վրա 16:) 16:) 16:),

Որպես գաղտնիք` ասեմ, որ այս տեքստը 99 տոկոսով բովանդակության համար էի դրել, 1 տոկոսով` կետադրության:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: