Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

Quote from: Admin on February 07, 2008, 08:33:49 PM
Մասնագետ, ծույլիկ աշակերտ ունես 11:)  կարծես թե իր դասերը չի սովորում։
Իմիջիայլոց, ես առաջարկում եմ ռուսոֆոններին ռուսական բաժնում սովորեցնել, ռուսերենով։ Վստահ եմ մյուսներն էլ կմիանան։ Գիտեմ, որ կան ոմանք, որ մեր ֆորումում չեն կարողանում գրել զուտ հայերենի իմացության պատճառով։


Ներեցեք, ինձ միշտ համոզել են, և ես հստակ արդեն գիտեմ, որ ՉԿԱ ԾՈՒՅԼ ԿԱՄ ՎԱՏ ԱՇԱԿԵՐՏ, ԿԱ ՎԱՏ ՈՒՍՈՒՑԻՉ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Margota on February 07, 2008, 08:22:40 PM
Անչափ շնորհակալություն, Մասնագետ ջան: 37:) 21:)

Շնորհակալ եմ ես էլ, միշտ կծառայեմ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Admin on February 07, 2008, 08:46:41 PM
Լավ, լավ։ Հիմա մասնագետը կգա, կասի՝ երեխանե՛ր, դասը մի խանգարեք 38:)

Շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Margota on February 07, 2008, 08:39:15 PM
Դեհ, Մասնագետը նյութը նոր է տվել, չէի հասցրել սովորել: 11:) 11:)

Ինչպես է, հասցնո"ւմ ես սովորել, հարմա"ր է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Dhani

Փորձում եմ: Դուք նյութի վերջում քննություն կվերցնեք?Ստուգեք էլի... 37:)

Masnaget

Quote from: Margota on February 08, 2008, 02:09:39 AM
Փորձում եմ: Դուք նյութի վերջում քննություն կվերցնեք?Ստուգեք էլի... 37:)

Լավագույն քննությունը մեկը չէ, այլ ողջ կյանքում, իսկ տրված դասերն առանց շեղվելու սովորի'ր, միայն թե  ազնվությա'մբ վարվիր յուրաքանչյուր  թեստային աշխատանքի, միշտ մտածիր նախքան կետադրելը. ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան խիստ թվա, սակայն մի' նեղացիր, հարկը պահանջում է, որ ասեմ. ոչ մեկին մի' դիմիր օգնելու, այլ միայն Դու. չեմ կարող ստուգել, բայց ես իմ ուսանողներին ՄԻՇՏ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ. միայն հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ մարդ հասնում է հաջողության:
ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Dhani

Չե, ես չեմ նայի: Ինձ շատ է հետաքրքրում իմ իրական վիճակը:

Masnaget

#37
Միջակետ

Միջակետը նույնպես դրվում է  դադար ենթադրող նախադասություններից կամ կապակցություններից հետո:
Ի տարբերություն վերջակետի, որը պահանջում էր ավարտուն միտք, հնչերանգի ավարտունություն և իջեցում, միջակետը  պահանջում է մտքի ոչ ավարտուն վիճակ, մեկնաբանություն պահանջող մաս:

Օրինակ` <<Նա շտապ գնաց տուն. երեկոյան կարևոր հանդիպում ուներ>>  նախադասության մեջ  երկրորդ մասը լրացնում է առաջին մասի մտքի ոչ ավարտուն վիճակը: Տեսե'ք, որ այստեղ առկա է պատճառի կամ հետևանքի իրողություն. կարևոր հանդիպում ունենալը  լրացնում է շտապ տուն գնալու մտքին, նրա պատճառն է:

Մեկ ուրիշ օրինակ`

<<Նա մտնելուց առաջ մի պահ վարանեց.  ախր ոչ մի լուր չուներ Կամսարյանին հաղորդելու>>:

Առաջին մասը անավարտ միտքն է, իսկ երկրորդը` դրա ավարտունությունը:
Այստեղ ուշադրություն պետք է  դարձնել մի նրբության վրա: Երբ ասում ենք անավարտ միտք,   մի քիչ պայմանականություն ենք դնում, որովհետև միջակետը բոլորովին չի խանգարում  մտքերի ավարտունությանը: Եթե առանձնացնենք նախադասությունների առաջին մասերը, երկու օրինակներում էլ ավարտուն մտքեր կստանանք` <<Նա շտապ գնաց տուն:>>, <<Նա մտնելուց առաջ մի պահ վարանեց:>> ավարտուն մտքերը: Սակայն հարկ է գիտենալ, որ պատճառը կամ հետևանքը` միջակետից հետո եկող նախադասությունները, ավելի են պարզաբանում  առաջին մասերի մտքերը, ուստի խոշոր հաշով դրանք մտքի  օրգանական շարունակություններն են:

Առաջադրանք

Դիտարկել հետևյալ նախադասությունները, տեսնել, թե դրանցից որոնք են  պատճառահետևանքային կապով միացված, կետադրել:

Վերջում գրել այն նախադասությունների համարները, որոնց միջև այդպիսի հարաբերություններ չկան:

1 Նա արագ գնաց  շտապում էր:
2 Նա տեսավ ամենը հայտնեց ոստիկանություն:
3 Նա բոլոր խնձորները կերավ քաղցած էր:
4 Ստիպում էր  արագ գործել ախր ամեն վայրկյանը թանկ էր իր համար:
5 Նա բարկացավ սկսեց հարվածել սեղանին:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Չէ,  այսպես չեղավ...
Հապա մի տեսնեմ պարապողների անունները
Անմիջապես թող գրանցվեն նրանք, ովքեր ցանկանում են հայերեն սովորել:

/Գրածս կարդացեք բարկացած ձայնով, քանի որ ես բարկացած ժամանակ եմ այն գրել/
:)

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Dhani

Հալաջյան Մարո: 38:)

Հ.Գ. Հարգելի ուսուցիչ: Ես տված առաչադրանքները հենց ֆորումի մեջ պետք է կատարեմ?