Հոգևոր կյանքի ծայրահեղ դրսևորումները

Started by Abegha, March 02, 2007, 06:56:30 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Հայր Ղուկաս, չգիտեմ ես ձեզ ճիշտ եմ հասկացել, թե ոչ, սակայն փորձեմ պատասխանել:
Մենք գիտենք, որ գոյություն ունի մարդ - Աստված և մարդ - մարդ հարաբերություն: Կարծում եմ, որ մարդ - Աստված հարաբերությունը հաստատվում  կամ էլ ապացուցվում է մարդ - մարդ հարաբերությամբ:
Պողոս առաքյալը գրում է, որ հավատքը առանց գործերի մեռած են: Հովհաննես առաքյալը գրում է, որ մարդ որ ասում է, թե սիրում է Տիրոջը, բայց չի սիրում եղբորը` ստում է: Կարծում եմ շաղկապված են դրանք:

Satenik

Quote from: Abegha on March 10, 2007, 09:49:04 AM
Ինչքանո՞վ կարելի է կոսմոպոլիտիզմը համարել հոգևոր ծայրահեղություն, կամ՝ հոգևոր կյանքի ծայրահեղ դրսևորում։
Այնքանով կարելի է համարել, որքանով այդ գռեհիկությանը վերագրվում է մարդասիրական բնույթ, իսկ շատ դեպքերում ուղղակի քրիստոնեական վերաբերմունքի դրսևորում:

QuoteԿարելի է: Մարդ չափազանց ընդարձակելով "մերձավոր" հասկացողությունը, կարող է իրականում հեռուանալ իր մարձավորից:
Ինչպես Մարոն շատ ճիշտ ասաց. մերձավորը մոտիկն է, ոչ թե մոտիկն ու հեռուն:
Մերձավորը նա է, ով մերձ է քեզ, քեզ կից է, անմիջապես առաջիկան, մատչելին:  Որի հետ դու սերտ հպված ես, մերձեցած ես, մոտիկ ես նրան քո տեսակով, քո ոգով ու խառնվածքով, քո գաղափարներով ու հավատքով, վերջապես որի հետ առնչակից ես ու նման արյամբ:  Մերձավորը նա է, ով աղերսակից է քեզ քո աղոթքների մեջ ի փրկություն քո տեսակի ու քո հոգու:
Ոչ թե ով պատահի:

QuoteՀովհաննես առաքյալը գրում է, որ մարդ որ ասում է, թե սիրում է Տիրոջը, բայց չի սիրում եղբորը` ստում է: Կարծում եմ շաղկապված են դրանք:
Կորնթացիներին 6
14 Անհավատներին լծակից մի' եղեք բնավ: Ի՞նչ կապ կարող է ունենալ արդարն անօրենի հետ, կամ ի՞նչ նույնության եզր կարող է լինել լույսի և խավարի միջև:
15 Ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և Սատանայի միջև, կամ ի՞նչ գործ ունի հավատացյալն անհավատի հետ:

Mandarinka

Quote from: Satenik on March 11, 2007, 08:54:25 AM
Ինչպես Մարոն շատ ճիշտ ասաց. մերձավորը մոտիկն է, ոչ թե մոտիկն ու հեռուն:
Մերձավորը նա է, ով մերձ է քեզ, քեզ կից է, անմիջապես առաջիկան, մատչելին:  Որի հետ դու սերտ հպված ես, մերձեցած ես, մոտիկ ես նրան քո տեսակով, քո ոգով ու խառնվածքով, քո գաղափարներով ու հավատքով, վերջապես որի հետ առնչակից ես ու նման արյամբ:  Մերձավորը նա է, ով աղերսակից է քեզ քո աղոթքների մեջ ի փրկություն քո տեսակի ու քո հոգու:
Ոչ թե ով պատահի:

Օրինակ բերեմ ես: 12:)
Հաճախ մարդիկ գնում են երկրից երկիր, կարիգավոր մարդ փնրտելու համար, երբ իր հարևանը սովամահ է լինում:

Abegha

Ուզում եմ շարունակել և հիշեցնել հարցերս.

1. հոգևոր կյանքի ինչպիսի՞ այլ ծայրահեղություններ կարող եք նշել։

2. Իսկ մարդուն կարելի է մեղադրել ծայրահեղության պատճառով։ Չէ որ հաճախ մարդիկ ենթագիտակցորեն, խորը չվերլուծման կամ որոշակի ազդեցության պատճառով են հայտնվում նման վիճակներում։

        13:)

Fr.Moushegh

Quote from: Abegha on March 13, 2007, 08:09:09 PM
Ուզում եմ շարունակել և հիշեցնել հարցերս.

1. հոգևոր կյանքի ինչպիսի՞ այլ ծայրահեղություններ կարող եք նշել։

2. Իսկ մարդուն կարելի է մեղադրել ծայրահեղության պատճառով։ Չէ որ հաճախ մարդիկ ենթագիտակցորեն, խորը չվերլուծման կամ որոշակի ազդեցության պատճառով են հայտնվում նման վիճակներում։

        13:)

Բարեւ բոլորին,

Սկսեմ նրանից, որ երբ խոսք է գնում որեւէ տեսակի ծայրահեղությունից, ուրեմն արդեն իսկ երեւույթը ԲԱՑԱՍԱԿԱՆ է:
Եւ եթե թույլ տաք, կփորցեմ պատասղանել երկրորդ հարցին:

Մադուն չի կարելի մեղադրել ծայրահեղության պատճառով, քանի որ եթե նա դրա գիտակցումն ունենար, ապա դրա մեջ չէր ընկնի: Բացատրեմ ասածս: Նախ` հոգեւոր ծայրահեղության դրսեւորումներ ցուցաբերող մարդը ելնում է հավատքի հանդեպ իր նախանձախնդրության բավական ամուր հիմքից, երկրորդ` նա այդ արարքով, իր տեսանկյունից պաշտպան է հանդիսանում ինչ որ մի բանի, որ բացատրում է, իբր վրիպել է մյուսների ուշադրությունից կամ էլ հապճեպ ինչ որ որոշում է կայացվել ինչ որ մի հարցի վերաբերյալ: Նման տեսանկյուն ու համոզվածություն ունեցող մարդուն մեղադրել չի կարելի, այլ անհրաժեշտ է փորձել բացատրել հարցի բուն էությունը եւ ոչ թե նրա սխալ ու մեղավոր լինելը քննարկել:


Mariam

Անհավատի համար քրիստոնեական հավատը գայթակղություն է: (Հովհաննես 6-62)
Անհավատի համար հավատի սկիզբն էլ ծայրահեղություն է:
Հավատի մեջ սկսնակին պինդ կերակուր տալու խորհուրդ չի տրվում: Նա չի մարսելու հոգևոր այս սնունդը, ու հնարավոր է՝ գայթակղվի ու հեռանա քրիստոնեությունից:
Սրբերից շատերը հալածվեցին իրենց «ծայրահեղ» հավատի պատճառով:
Հայր սուրբ, դուք ինչպիսի՞ «ծայրահեղ դրսևորումներ» ի նկատի ունեք:

Mandarinka

Quote from: Abegha on March 13, 2007, 08:09:09 PM
1. հոգևոր կյանքի ինչպիսի՞ այլ ծայրահեղություններ կարող եք նշել:

Աստված օգնական, Հայր Ղուկաս: 21:) Կարծում եմ հիմնականի մասին արդեն ամեն բան ասվել է այս թեմայում:

Quote2. Իսկ մարդուն կարելի է մեղադրել ծայրահեղության պատճառով։ Չէ որ հաճախ մարդիկ ենթագիտակցորեն, խորը չվերլուծման կամ որոշակի ազդեցության պատճառով են հայտնվում նման վիճակներում։

Մադուն չի կարելի մեղադրել ծայրահեղության պատճառով,քանի որ դա էլ մեր կողմից միտեսակ ծայրահեղություն կլինի: Մարդուն մեղադրել պետք չէ, նրան սիրել և հասկանալ է պետք:

mane

Միգուեց ես սխալվում եմ ???, սակայն ծայրահեղական չեմ համարում այն մարդկանց, ովքեր խուսափում են հեռուստացույցից եւ ինտերնետից: Բոլորս ել գիտենք, թե ինչ վիճակում է այսօր մեր եթերը: Բոլոր ալիքներով սերյալներ են օրվա բոլոր ժամերին, որոնք մարդուն կլանում են,  վատնել տալիս ժամանակը, ինչի մասին գրած է. «ծախու առեք», արտասահմանյան զազրելի տեսահոլովակներ, գովազդներ, որոնք մարդկանց կարծես հիմարի տեղ են դնում: Մի՞թե դրանք չնայելը ծայրահեղություն է: Նույնը կասեմ նաեւ ինտերնետի մասին, երբ մտնում ես, թեկուզ հոգեւոր գրականություն փնտրելու, երբ հանկարծ հայտնվում են լկտի կամ սարսափելի կերպարանքով մարդկանց կամ կենդանիների նկարներ: Եվ ապագա սերունդը դրանցով է դաստիարակվում, որովհետեւ ամբողջ օրը դա է տեսնում, էլ ինչ խոսք կարող է լինել հոգեւոր դաստիարակության մասին: Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւորականներից մեկին հարց էին տվել, թե ինչ կարծիք ունի տելեպուզիկ մուլտֆիլմի մասին եւ արդյոք կարող են իրենց երեխաներին թույլ տալ, որ նայեն: Եվ նա պատասխանել էր, որ անգամ գաղափար չունի այդ մույլտֆիլմի մասին, որովհետեւ ընդհանրապես հեռուստացույց չի նայում: Մի՞թե այդ վանականը ծայրահեղության մեջ է: Ինչ խոսք, կարելի է թե՛ հեռուստածրագրերից եւ թե՛ ինտերնետից շատ օգտակար բաներ քաղել, սակայն ամեն մարդ չէ, որ կարող է անվնաս դուրս գալ այդ հզոր մագնիսական դաշտից, ինչը սկսվում է լավ միտումով, վերջանում վատով, ըստ այնմ, թե՝ «Հոգիով սկսեցիք, բայց մարմնով վերջացրեցիք»:

Maro

Ամեն ինչ այս կյաքում ունի իր լավ և վատ կողմերը: Աստված կյանքը զարգացնում է, մեզ տալիս է նոր և նոր հնարավորություններ: Բայց մեզանից է կախված, թե ինչպես մենք դա կնդունենք և կնկալենք:
Միթե չի կարելի լսել ռադիո "Վեմը"? Նայել "Շողակաթ" հեռուստաալիքը? Կամ ինչ "սատանայական" բան կա մեր փոքրիկ Լուսամուտի մեջ? 10:) Ինչ վատ բան կա "Կուլտուռա" ալիքի մեջ? Իսկ տարբեր ինտելեկտուալ հաղորդումների մասին ինչ կասեք?  Òóò ïàëêà î äâóõ êîíöîâ. Չի կարելի ամեն ինչին տալ միանշանակ նույն գնահատականը: Ես ինքս չեմ նայում հեռուստացույց, բայց ես միանշանակ գնահատականներ չեմ տալիս դրան: Չեմ նայում, քանզի ժամանակ չունեմ: Աստված ամեն բան տալիս է մեզ համար`նաև ինտերնետը, հեռուստացույցը: Մեզանից է կախված, թե ինչպես դա կօգտագործենք: Գուցե ինչ-որ սայթ վնաս է բերում, բայց միանշանակ համոզված եմ`Լուսամուտը օգնում է: Եւ շատ է օգնում: Մարդիկ հնարավորություն ունեն ծանոթանալու հոգևոր-մշակույթային կյանքին, հոգևոր արժեքներին: Հնարավորություն ունեն հարցեր տան հոգևորականներին և ստանան հոգևոր կրդություն: Միթե դա Աստծուն ծառայություն չէ? Միթե դա վնաս է?Միթե ավելի լավ է չմտենել և այս ամենի հետ հաղորդակից չլինել?
Դա անտեսելը ես համարում եմ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆ: Մանավադ հոգևոր կրդված մարդու մոտ նման հարց չպետք է առաջանա:

mane

Մարո ջան, չէ որ ես նշել էի, որ կարող ենք եւ ինտերնետից եւ հետուստացույցից մեծ օգուտ քաղել, նկատի ունենալով հենց այդ հեռուստաալիքները: Ինչ խոսք, ինտերնետում էլ կան հոգեւոր, մշակութային, գրական  սայթեր, խոսքս դրանց մասին չէ, եւ շատ ուրախ եմ դրա համար ու ինքս էլ մեծ օգուտ եմ քաղում դրանցից:
Ուղղակի ես անձամբ եւ շատերի օրինակից գիտեմ այն վնասները, որ պատճառել են հեռուստածրագրերը եւ ինտերնետային սայթերի մեծամասնությունը: Բնական է՝ դանակը օգտագործվում է թե՛ կենցաղային նպատակի համար եւ թե՛ չարագործության: Դա պարզ է, դրա համար էլ հակված եմ շեշտել դրա վտանգավորությունը: Գիտեմ շատերին, որոնք անհոգությամբ դիտում էին ընդհամենը լուրեր,  մշակութային, հոգեւոր եւ այլ օգտակար բաներ, սակայն հիմա այդ մարդիկ չեն կարողանում ձերբազատվել սերյալներից, շոուներից եւ նմանօրինակ հոգեվնաս հեռուստահաղորդումներից: Ինձ ավելի ցավ է պատճառում, որ այսօրվա, թե՛ մանկահասակ երեխաները եւ թե՛ երիտասարդները կարող են կամա թե ակամա հաղորդ լինել այդ արեւմտյան անառակությամբ լեցուն ֆիլմերին, դաժանություն ներշնչող մուլտֆիլմերին եւ ամեն տեսակ անճաշակ շուոներին: Իսկ  թե ինչ ներգործություն կարող է ունենալ դրանք նրանց աշխարհայացքի վրա, կարծում եմ, թե այդ մասին խոսելն ավելորդ է: Եթե գոյություն ունենային այնպիսի հեռուստածրագրեր, որոնք թե՛ իրենց ֆիլմերով եւ թե՛ մյուս այլ հաղորդումներով նպաստեին հեռուստադիտողի հոգեւոր, հայրենասիրական եւ բարոյական աճին, որի առջեւ նստած երեխաների համար կարող ես ոչ թե երկյուղել, թե հանկարծ մի այլանդակություն կարող են տեսնել, այլ ընդհակառակը, ուրախ լինել, որ միայն հոգեշահ բաների պիտի հաղորդվեն: Մի՞թե անմտություն չէր լինի նման հեռուստաալիքների հանդեպ որեւէ վատ բան խոսել: Չգիտեմ տեղյակ եք, թե ոչ, եթե մեր այս հեռուստածրագրերը տեղափոխեին ԱՄՆ, մի օրվա մեջ դրանք բոլորը կփակվեին  33:) եւ նրանց բոլորին քրեական պատասխանատվության կենթարկեին, որովհետեւ այն աղբը, որ թափվում է մեր էկրաններից, այնտեղ միայն հատուկ վճարովի ծրագրերով են ցուցադրում, որպեսզի երեխաները եւ ընդհանրապես բարոյականությանը հետամուտ մարդիկ չառնչվեն նմանօրինակ աղտեղությունների հետ: Հետեւաբար, կարծում եմ, որ հեռուստացույց դիտել կամ չդիտելը պետք է նայել ոչ այն  տեսանկյունից, թե դա ծայրահեղ է, թե ոչ, այլ՝ որքանով է օգտակար կամ վնասակար:

6:)