Հոգևոր կյանքի ծայրահեղ դրսևորումները

Started by Abegha, March 02, 2007, 06:56:30 PM

Previous topic - Next topic

Abegha

Quote from: Satenik on March 04, 2007, 09:47:05 AM
Օրինակ մեկը դրանցից՝ կոսմոպոլիտիզմն է: Երբ հավասարության նշան է դրվում հավատքով-ոգով-արյամբ հարազատ եղբայրների և օտարի միջև, ընդհուպ մինչև այն օտարի, որը բացահայտ թշնամի է քո և եղբորդ թե հավատքին, թե' ոգուն և թե' արյանը:

Սաթենիկ, կարո՞ղ ես ավելի մանրամասն բացատրել։ Եվ եթե հնարավոր է, որոշ օրինակներով։

Abegha

Quote from: MONK on March 03, 2007, 09:25:11 PM
Հայր Սուրբ ջան, կարծում եմ արժեր խորագրի կամ առաջին փոստինգի մեջ նշել բացասական բառը, որպեսզի շփոթությունների տեղիք չլինի: Սա իմիջիայլոց:  21:)

Ինձ թվաց, որ արդեն հասկանալի է։ Ծայրահեղ բառն արդեն բացասական երանգ ունի։

Mandarinka

Սաթենիկ ջան, չնայած, որ իմ գրածը միայն դրա մասին չէր, ես չէի կասկածում, որ դու առաջինը կհասկանաս ինձ: Ինձ համար հայաստան.քոմում քո և ինչու չէ` Նորայրի ասածը մեծ դաս եղավ ինձ համար: Բայց իհարկե հավատքս դնել ի ցույց հասարակության, միշտ խորթ է եղել ինձ համար դեռ երբ "նիկոլայիտ էի" իբրև թե: Հենց Նիկոլայի մոտից սկսեցի փախնել այդ պատճառով: Շարժառիթը այնտեղի ցուցամոլությունն էր:

Mandarinka

Quote from: Abegha on March 04, 2007, 01:18:03 PM
Ինձ թվաց, որ արդեն հասկանալի է։ Ծայրահեղ բառն արդեն բացասական երանգ ունի։

Այո:  Կարող եք չհամաձայնել ինձ հետ սիրելի համաֆորումցիներ, բայց կարծում եմ, որ մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի հարմոնիկ` հոգևորը, գեղեցկությունը, խելքը, զարգացությունը, : Համաչափ պետք է լինի մարդու մեջ այդ ամենը: Եւ մարդու ամեն մի լավ կողմ պետք է համագործակցի միմիյանց հետ: Իսկ ընկնել ծայրահեղության մեջ, որևե հատկության մեջ կարծում եմ երջանկություն չի տա մարդուն:

Satenik

Օրինակ կան մարդիկ, որոնք համարում են, որ լինել քրիստոնյա՝ նշանակում է լինել աշխարհաքաղաքացի, որի համար հայրենիք կամ հարազատ ազգ չկա, կամ եթե կա էլ, ապա դա աշխարհն է ու համայն մարդկությունը:
Կոսմոպոլիտը մի կողմից հռչակում է ինքն իրեն քրիստոնյա, մյուս կողմից զերոյացնում ու արհամարհում է դիմացինի քրիստոնյա լինելը: Նա ասում է, որ պետք է սիրել բոլորին անխտիր, հավասար ու նույն սիրով, կարեկցել ու ներել նույն կարեկցանքով, նույն ներողամտությամբ: Նրա համար մեկ է ամեն ինչ՝ հավատակից կլինի, թե արյունակից, հոգևոր մարդ թե մարդակեր մարդու կերպարանքով՝ բոլորն էլ հավասարապես պետք է սիրելի լինեն:
Կոսմոպոլիտը շահարկում է քրիստոնեության որոշ դրույթները ազատելու համար ինքն իրեն որևէ հոգսից ու պատասխանատվությունից կապվաց մերձավորի հետ: Եվ նույնը պահանջում է մյուսներից: Նա որպես օրենք խիստ ագրեսիվ է: Դու պետք է սիրես բոլորին անխտիր, պարտավոր ես, եթե քրիստոնյա ես, ասում է կոսմոպոլիտը, և եթե դու սիրում ես նախ և առաջ քո ազգին ու քո հայրենիքը, ուրեմն դու սահմանափակ ու կեղծ մարդ ես:
Մերը պիտի չսիրել, որովհետև պետք է սիրել և օտարինը: Կոսմոպոլիտի հոգեբանության մեջ սրանք իրար հակասող ու իրարամերժ բաներ են:
Համացանցային ֆորումները լեփ-լեցուն են այս անբարոյականությամբ ու գլխիվայր շուռ տված քրիստոնեությամբ:
Տեսեք, ենթադրենք աշխահի որևէ վայրում մի մեծ վթար է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել են մարդիկ: Մեկը գալիս ասում է, գիտե՞ք, հայեր, զոհվածների մեջ երկու հոգի հայ է եղել: Կոսմոպոլիտը կասի, չե՞ք ամաչում, ձեզ համար ի՞նչ տարբերություն հայ է թե ոչ զոհվածը, ուրեմն եթե հայ չէ, կարո՞ղ է զոհվել:
Այ այսպիսի ծայրահեղ գռեհկություն, որը ոչ մի կապ չունի ոչ քրիստոնեության, ոչ էլ մարդասիրության հետ:
Սա ես համարում եմ թերի, ինֆանտիլ, տհաս հավատքի դրսևորում, ֆանատիկոսություն: Որը, սակայն, բուժելի է, իմ կարծիքով, եթե մարդն իրոք ինքն իր վրա աշխատի:
Հուսով եմ կարողացա բացատրել ինչ նկատի ունեի...

Quoteդեռ երբ "նիկոլայիտ էի" իբրև թե
Մարո 39:) 2:) 38:) 38:)
Այո, գիտեմ, ջանիկ ջան, ինչ ես ասում: 30:) Ափսոս որ մյուսները չգիտեն... 12:)

Abegha

Quote from: MONK on March 03, 2007, 09:25:11 PM
Ըստ իս, նման ծայրահեղություններ են մոլեռադությունն (ֆանատիզմ) ու կրոնախևությունը:
Թեման անվանելուց չցանկացա «մոլեռանդություն» բառն օգտագործել, որպեսզի նման վիճակների մեջ հայտնված մարդկանց չվիրավորենք։ Շատ հաճախ մարդիկ չեն նկատում, թե ինչպես են նման վիճակների մեջ հայտնվում։

Abegha

Մոնկ, գրածիդ մեջ շատ լավ նրբերանգներ կան։ Այո, անապատական հայրերի նկատմամբ ակնածանք ունենալ, մարմնականը կարողանալ ճիշտ ընկալել, այս հարցերն իրոք մարդուն կարող են դեպի ծայրահեղություն տանել։ Ընդ որում, չեք կարծո՞ւմ, որ երկակի ծայրահեղության կարող է տանել, այսինքն՝ մի կողմից մերժել մարմինը, մյուս կողմից՝ բնական համարել մարմնական–մեղսականին անհոգաբար տրվելը։

Abegha

Quote from: MONK on March 03, 2007, 09:25:11 PM
Կան մարդիկ, որ գտնում են, թե ամեն ինչ, որ կա այս աշխարհում և նյութական է, անպայման սատանայական է: Հայր Սուրբ, գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, թե դու այս կերպ մտածողության  դրսևորումներից ի նկատի ունես: Բայց համաձայն չեմ, որ միանշանակորեն առանձնացնում ես աղանդավորներին: Հո բոլոր աղանդավորները խաբեբաներ չեն? Կան մարդիկ, որ աղանդավոր են դարձել հենց այսպիսի հողի վրա: Օրինակներ գիտեմ:

Թերևս ճիշտ ես, չէի մտածել։

Abegha

Շնորհակալություն Սաթենիկ  21:) 21:) 21:)

Երկու հարց ունեմ բոլորին.

1. հոգևոր կյանքի ինչպիսի՞ այլ ծայրահեղություններ կարող եք նշել։

2. Իսկ մարդուն կարելի է մեղադրել ծայրահեղության պատճառով։ Չէ որ հաճախ մարդիկ ենթագիտակցորեն, խորը չվերլուծման կամ որոշակի ազդեցության պատճառով են հայտնվում նման վիճակներում։

MONK

Հայր Ղուկաս, երեկ, երբ հապշտապ գրում էի այդ տողերը, մտավախություն ունեի, որ շտապողականությունից պարզ չեմ արտահայտվի: Ուրախ եմ, որ հասկացել ես ինձ:  18:) 18:) 18:)
Ինչ վերաբերում է բացասական որակմանը. եթե փորձես մի փոքր այլ հայացքով նայել, կնկատես, որ խորագիրդ պարտադիր կերպով չի արտահայտում այդ իմաստը, կարելի է շփոթվել, ինչը հենց տեղի է ունեցել Սաթենիկի պարագային:
Quote from: Abegha on March 04, 2007, 05:07:05 PM

2. Իսկ մարդուն կարելի է մեղադրել ծայրահեղության պատճառով։ Չէ որ հաճախ մարդիկ ենթագիտակցորեն, խորը չվերլուծման կամ որոշակի ազդեցության պատճառով են հայտնվում նման վիճակներում։
Ինչ կերպով էլ որ մարդը հայտնվի նման վիճակներում, պետք է ոչ թե մեղադրել նրան, այլ կարեկցել և, եթե հնարավոր է, փորձել օգնել: Բոլորս էլ սխալական ու մեղավոր ենք և երբեք չենք կարող մեզ ապահովագրված զգալ որևէ վիճակում հայտնվելուց: Եթե այլ կերպ օգնել չկարողանաք էլ, գոնե աղոթել միմյան համար կարող ենք:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)