Հոգևոր կյանքի ծայրահեղ դրսևորումները

Started by Abegha, March 02, 2007, 06:56:30 PM

Previous topic - Next topic

Maro

Մանե ջան, իմ ասածս Ձեզ չէր վերաբերվում:
Ես ուղղակի խոսում էի նրա մասին, որ չի կարելի միանշաակ ինտերնետը և հեռուստացույցը և այլն անվանել սատանայական չարիք: Քանզի իրականում դա Աստծո կողմից տված բարիք է, որ ցավոք մարդիկ օգտագործում են ոչ իր նպատակով, այլ Չարին ծառայելու համար:

QuoteՉգիտեմ տեղյակ եք, թե ոչ, եթե մեր այս հեռուստածրագրերը տեղափոխեին ԱՄՆ, մի օրվա մեջ դրանք բոլորը կփակվեին   եւ նրանց բոլորին քրեական պատասխանատվության կենթարկեին,

Տեղյակ եմ, բայց նաև տեղյակ եմ, որ դա հենց ԱՄՆ-ի գործերն են: Դա հանրահայտ փաստ է, որ ՑՌՈւ-ն տարբեր կրոնական համայնքների և ինչպես նաև մշակույթային "ռեվոլյուցյաի" միջոցով, փորձում են քայքայել ազգի միաբանությունը, մշակույթը, արժեքները: 8:)

mane



akunq

։հավատքը երբեք ծայրահեղ չի կարող լինել։հավատքը կարող է և պետք է լինի նախանձախնդիր։

Samvel

Մի"թե ծայրահեղություն չէ խաչակրաց արշավանքը...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Դու պատմության մասին ես ասում։ Այն էլ ոչ Հայ եկեղեցու։ Էստեղ խոսքը կյանքի–կենցաղի մասին է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Իմ կարծիքը սա է. ինչքան շատ եմ ես հարգում քո հավատը, այնքան շատ եմ վստահ իմ հավատի վրա: Ծայրահեղությունը սկսվում է այնտեղ, երբ ես սկսում եմ պաշտպանել իմ հավատը և հայհոյել քոնը, հավանաբար, վախենալով, որ հանկարծ դու չանես դա - իմ հավատի նկատմամբ: Եվ իհարկե ցավալի է այս վերջինս, քանզի բացահայտում է իմ կասկածը իմ հավատի հզորության հանդեպ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Այո, քեզ հետ համամիտ եմ, Սամվել, սակայն որոշ դեպքերում ոչ թե մարդը կարող է նպատակ ունենալ իր հավատը պաշտպանելուց մղված դիմացինին պախարակել, բնականաբար ոչ հայհոյելու աստիճան, այլ տեսնելով, որ դիմացինը մոլորության մեջ է։ Մարդուն իր մոլորությունից դուրս գալ օգնելուց հնարավոր է քննադատել իր դավանած հավատը։ Այս դեպքում ես ծայրահեղության մե՞ջ եմ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Ոչ միայն ծայրահեղության մեջ չեք, Ադմին, այլ նաև, կարծում եմ, ծայրահեղություն կլիներ նման դեպքում հակառակ կերպ վարվելը:
Թվում է, թե մենք լրիվ համամիտ ենք ծայրահեղության նման արտահայտման մասին մեր կարծիքներով և ես շատ ուրախ ու շորհակալ եմ դրա համար:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: