Հոգևոր կյանքի ծայրահեղ դրսևորումները

Started by Abegha, March 02, 2007, 06:56:30 PM

Previous topic - Next topic

Mariam

Quote from: Mandarinka on March 03, 2007, 08:26:46 PM
Ծայրահեղություն է, որ մարդ անընդատ խոսում է հոգևորից` աղոթքներ, պահքեր, եկեղեցական արարողություններ և այլն, այնքան է խորանում, որ մոռանում է գլխավորը`սերը և հարգանքը դեպի իր մերձավորը, նրա սրտում և պահվացքի մեջ մեկ էլ տեսար հայտնվում է խանդը, նախանձը:
Իմ համար նաև ծայրահեղություն է հավատքը դնել ցուցադրական սեղանի վրա: Ավելի լավ է մարդ սուսուփուս ապրի, իր վրա չգրավելով ուշադրություն, քանց..

«Աղոթքներ, պահքեր», ինչպես ասում ես, Մանտարինկա, դա Հիսուսի տված խորհուրդն է՝ բոլոր քրիստոնյաներին ուղղված: Պարտադիր չէ, բայց խորհուրդ է տրվել, որ հարգենք, կամ փորձենք հարգել: Չմոռանանք, որ հենց արդի ժամանակներում ամբողջ ուղղափարությունը լրջորըն հարգում է քրիստոնեական այս ավանդոյթը: Թույլ տվեք պարզապես հաղորդեմ ձեզ իմ կրկնակի զարմանքը. դա, մեր Արցախցի քահանաների նույնպես խստորեն տրված խորհուրդն է. «չդատապարտենք նրանց, որոնք պահքը չեն պահում, բայց փորձենք պահքը պահել, ու նրա շնորհները ստանալ - ըստ բոլոր սրբերի խրատներին»:
Ի՞նչ հիման վրա կարող ես ասել, Մանտարինկա, թե պահք պահողը ցուցադրության համար է անում, կամ նա նվազ սեր ունի ուրիշների նկատմամբ:
Ներեցեք, եթե իմ մտածելակերպը տարբերվում է ձերինից, ու եթե ձեր միջև գոյացած համընդհանուր ներդաշնակության մեջ խորթ է թվում: Կարող եք այնուամենայնիվ թույլատրել որ ձեր տեսակետից տարբերվող կարծիք մը գրվի:
Ձեր շնորհիվ առաջին անգամ անդրադառնում եմ խնդրին լրջության: Անպայման սրա մասին խոսելու եմ մեր համայնքի հարգելի հովիվների հետ: Եթե ցանկանաք, ձեզ կփոխանցեմ մեր Տեր Հոր տեսակետը:

Mandarinka

Մարիամ ջան, սիրելիս 21:), ձեզ մի խորհուրդ` մինչ համայնքի հովվի հետ խոսելը, կամ գրվածին անրադառնալը այստեղ, մի հատ փորձեք հասկանալ թեմայի իմաստը և գրվածի իմաստը և փորձեք չխեղաթյուրել թեման կամ գրառումը: 21:) Այն ինչ գրեցիք դուք` իմ ասածի հետ քիչ կապ ուներ:
Հուսով եմ ձեր ներողամտությանը ասածիս համար: Շնորհակալություն: 21:) 21:)

Abegha

Սաթենիկ, ես կցանկանայի անդրադառնալ քո գրածին կոսմոպոլիտիզմի մասին՝ ավելի հստակեցնելու համար։ Այսինքն՝ դու գտնում ես, որ լինել կոսմոպոլիտ, նշանակում է լինել ծայրահեղ, այո՞։ Իսկ դա նշանակո՞ւմ է նաև հավասարապես, օրինակ անտարբեր լինել մյուս ազգերի հետ կատարվող ողբերգություններին, ինչպես ցունամին արևելքում, երբ մոտ 130.000 մարդ մահացավ։

Satenik

Այո, հայր սուրբ, համարում եմ ծայրահեղություն, որովհետև ըստ էության կոսմոպոլիտի կողմից մերժվում են ազգերը, նա ասում է չկան ազգեր, կան մարդիկ:
Ազգ ու մարդ հասկացությունների համադրումը նրա համար անհնարին են:
Ցունամիի վերաբերյալ, նա չի ասում անտարբեր եմ, նա ասում է թե նշանակություն չունի ինձ համար ցունամին իմ ազգի գլխով եկավ, թե մյուս կիսագնդի ազգերից մեկի, նշանակություն չունի իմ ազգակիցները մասսայաբար կոտորվեցին, թե այլազգիները: Նա ասում է թե ցավում է հավասարապես բոլորի համար: Բայց պարզ է, որ սեփականի զգացումը չունեցողը ուրիշի զգացածը չի կարող հասկանալ, ուստի նա փաստորեն ոչ մեկի համար էլ չի ցավում, չի կարող ցավել, դրանք լոկ դատարկ խոսքեր են:
Չէ՞ որ ցավ ես ապրում ուրիշի ընտանիքի համար շնորհիվ նրան, որ քոնն ես սիրում: Ինչ չես ցանկանում քոնին, չես էլ ցանկանում ուրիշին: Բայց աշխարհաքաղաքացու ելակետը իր մերձավորները չեն, ավելին, մերձավորները խանգարող ու ժխտելի խոչընդոտ են: Մի խոսքով, դա եսամոլություն է, ծուլություն, անխղճություն, անսրտություն և այլ նման բաներ....
Ընդհանրապես ազգամերժությունը հանցագործություն է հենց մարդուկթյան դեմ, ինչ երանգավորում էլ որ դրան տրվի:

Հայր սուրբ, աշարհաքաղաքացիների մասին թեման ինձ համար զզվելի է, ես կուզեմ լավ բաներից խոսել այս ֆորումում 32:): Լավով պայքարենք վատի դեմ, բայց ոչ դատելով: 30:) 21:)

Abegha

Սաթենիկ ջան, երևի ես այդքան էլ հստակ չարտահայտվեցի, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ քո հավելյալ բացատրությունները շատ հետաքրքիր էին, բայց ցանկանում էի անդրադառնալ հարցի մյուս կողմին, այսինքն՝ ազգային գործոնից բխող ծայրահեղությանը, որի պատճառով, օրինակ, մարդ կարող է բացարձակ անտարբերություն դրսևորել աշխարհում տեղի ունեցող ողբերգությունների նկատմամբ։ Արդյո՞ք չկան այստեսակ ծայրահեղություններ։ Մարդը կարող է շատ թեթևությամբ ասել՝ կարևորը իմ ընտանիքը լավ է, ջհաննամ թե աշխարհում միլիոնավոր մարդիկ են մահանում։ Վստահ եմ, այստեսակ մտածողներ էլ կան, և կարծում եմ այսպես մտածողները հոգևոր կրթությունից զուրկ են։ Մի՞թե ազգային գործոնի չափազանցումը չի կարող պատճառ լինել կորցնելու հարգանքը կամ բացարձակ անտարբերություն դրսևորելու մյուս ազգերի նկատմամբ։

Չեմ կարծում, թե քննարկելով դատում ենք որևէ մեկին, իսկ գաղափարախոսությունների հարցում կողմնորոշում պետք է ունենալ, մանավանդ, կարծում եմ, անհրաժեշտ է հստակեցնել հոգևորի ծայրահեղ դրսևորումների շրջանակը։

Satenik

Հայր սուրբ, գոնե ես չեմ հանդիպել, չեմ լսել, չեմ պատկերացնում այնպիսի հայ ազգասերի, որի համար ուրիշի հետ պատահած աղետը անտարբերությամբ ընկալվի: Սա ես բացառում եմ և ունեմ հիմքեր դրա համար:

Իսկ որ ընտանիքի շահերը դասվում են շրջապատի շահերից վեր ու մի բան էլ հակադրվում են շրջապատին, այ սա, ցավո՜ք, շատ կա: Այսպիսիք կան պաշտոնյաների մեջ, արտագաղթածների, և մեր սովորական քաղաքացիների մեջ ևս կան: Պաշտոնյա և արտագաղթած մարդկանց մի որոշ խմբի համար ձգտումը դեպի պաշտոն ու գաղթը պայմանավորում է հենց այս մտածելակերպով: Սրանց այսպես կոչված գաղափարի բարձրագույն կետը իրենց իսկ սեփական քիթն է, որից վեր աշխարհ չկա: Իրենք ասում են, ես լավ լինեմ, երեխեքս լավ լինեն, հեչ էլ թե աշխարհը չի կոտորվի, ի՞նչ ազգ, ի՜նչ արժանապատվություն, ի՜նչ մարդկություն, ի՜նչ ամոթ՝ բոլորը սուտ է: Սա հիվանդագին մի վիճակ է, եսամոլության տեսակ, իհարկե նաև տգիտություն ու սրանից բխող վախկոտություն:

Mandarinka

Այն, ինչ ասեմ ես հնարավոր է ծայրահեղ թվա, բայց կարծում եմ, որ այն մարդը, ով  ասում է թե սիրում է իր ընտանիքը, բայց չի սիրում իր Հայրենիքը`ստում է: Եւ նա, ով ասում է, թե սիրում է իր ժողովուրդը, Հայրենիքը, բայց անտարբեր է աշխարհում կատարվածներին` նա ևս ստում է, ինքը իրեն ստում է:

Abegha

Լավ, շնորհակալություն։  Չգիտեմ մյուսներն ինչքանով ընկալեցին, ամեն դեպքում ինձ համար հասկանալի էր։ Բայց էստեղ մեկ այլ հարց 21:)
Ինչքանո՞վ կարելի է կոսմոպոլիտիզմը համարել հոգևոր ծայրահեղություն, կամ՝ հոգևոր կյանքի ծայրահեղ դրսևորում։

Mandarinka

Կարելի է: Մարդ չափազանց ընդարձակելով "մերձավոր" հասկացողությունը, կարող է իրականում հեռուանալ իր մարձավորից: Տեսեք իմ վերևի գրածը, հայր սուրբ:

Abegha

Այսինքն՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ ընտանեկան, և ընդհանրապես շփման, մարդկանց հետ փոխհարաբերությունները ամբողջությամբ, իրենց բոլոր կողմերով, ենթակա են կամ մաս ես կազմում հոգևոր կյանքի՝ անկախ իրենց աշխարհիկ բնույթից։