Ամուսնության նպատակը

Started by Mandarinka, February 18, 2007, 07:36:26 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Այն օրը Հայր Ղուկասի հետ հեռախոսով խոսելիս, որոշեցինք մի թեմա բարձրացնել:

Որ՞ն է ամուսնության նպատակը: Ինչո՞ւ են մարդիկ միանում իրար:  12:) 13:)

Abegha

Սա շատ կարևոր մի հարց է։ Կարծում եմ մարդը ամուսնությունից առաջ պետք է լուրջ մտածի այս հարցի շուրջ և հատկապես հետաքրքրվի փորձառուներից։ Ես, անշուշտ, փորձառու չեմ, սակայն շատ եմ առնչվել նման խնդիրներին, և պետք է ասեմ, որ հաճախ դժբախտությունները և ամուսնալուծումները լինում են հենց այս հարցի պատասխանը չիմանալու պատճառով։ Ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում։ Հաճախ հնչում է ավանդություն դարձած հետևյալ պատասխանը՝ զավակներ ունենալու համար։ Իսկ եթե մարդիկ զավակներ չեն ունենում, ուրեմն ձախողվե՞լ է իրենց ամուսնությունը։ Երբեմն մարդիկ այդպես էլ կարծում են և ամուսնալուծվում են։ Մյուսներն էլ կրքոտ սերն են հիմք համարում և ամուսնանում, բայց կիրքն անցնում է և նորից աննպատակ է դառնում իրենց համար շարունակելը։ Սկսվում են վեճերը, անախորժությունները, և արդյունքում նորից ամուսնալուծվում են։
Հետևաբար, ո՞րն է ամուսնության նպատակը։

Ես, անշուշտ, կվերադառնամ այս թեմային, բայց հետաքրքիր է մյուսների պարզ կարծիքը։

Satenik

Quote from: Mandarinka on February 18, 2007, 07:36:26 PM
Որ՞ն է ամուսնության նպատակը: Ինչո՞ւ են մարդիկ միանում իրար:  12:) 13:)
Կարգն է այդպես: Կարգով ապրելու համար ամուսնությունը կյանքի հիմնական և որոշիչ քայլերից է:

Mariam

Դարձյալ՝ ՍԻՐՈ' համար են միանում:
Բայց այս «ՍԵՐԸ», բոլորը պատկերացնում են ըստ նրանց հասած հոգևոր մակարդակի:
Աստված տա', որպեսզի այս հոգևոր մակարդակը և Սիրո ըմբռնումը բարձրանան կյանքում հանդիպած փորձությունների միջով ու միջոցով...Մարմնականից, գուրգուրանքից ու եսասեր քաղցր « սիրո» գաղափարից, մինչև հոգևոր Սիրո ուժն ստանա...

Mandarinka

#4
Մարիամ ջան, ես կարծում եմ, որ տղամարդու և կնոջ միջև եղած սերը իր մեջ շաղկապում է և սիրո հոգևոր մասը, և սիրո մարմնական մասը իրար հետ: Դրանք միմիյանց լրացնող բաներ են: 32:) Եւ ճիշտ չեմ համարում տարանջատել: Ներիր ինձ, եթե միտքը քո սխալ եմ ըմբռնել: 32:)

Ամուսնության նպատակը իմ կարծիքով դա տղամարդու և կնոջ միացումն է`հոգեպես, մարմնապես ըստ Աստվածային ցանկության: Այդ միանալու ցանկությունը դրված է մեր բնության մեջ:  12:)Այր ու կին մի մարմին: 12:)
Հայր Ղուկաս ջան, կարծում եմ` նորաստեղծ ընտանիքում պետք է լինի և անմոռաց սիրո զգացում, և կիրք, և միմիյանց զավակ   պարգևելու ցանկությունը, և կարևորը պատասխանատվության ցանկությունը միմիյանց նկատմամբ: Ցանկություն ապրել և շնչել քո ամուսնուդ համար:Կարծում եմ այս ընտանիքներում պետք է որ խնդիրները ավելի քիչ լինեն:
Ցավոք դժվարանում եմ մտքերս հայրեն գրել: Թե չէ միտքս ավեի կբացեի:

Mariam

Տարանջատումը, սիրելի Մարո, մենք չենք անում. ծերությունն ու հիվանդությունն են այդ անում: Մարդը նույն կապ ու հարաբերություն չունի իր մարմնի և հոգու հետ, քանի առաջանում է տարիքը, ուստի և ամուսնու հետ ունեցած հարաբերությունները փոխվում են:
Ասածդ բոլոր ուրիշ մտքերի հետ՝ բոլորովին համաձայն եմ:

Mandarinka

Մարիամ ջան, սիրելի քույրիկս` ծերությունը սկսվում է յոթանասուն տարեկանից հետո: Ում որ անձամբ ճանաչում եմ այս ֆորումում դեռ շատ երիտասարդ են և կյանքը առջևում է: Այդ պատճառով կատարեցի իմ գրառումը:

Satenik

Quote from: Mandarinka on February 19, 2007, 08:48:35 PM
ծերությունը սկսվում է յոթանասուն տարեկանից հետո:
Քեզ է թվում: :) 30 տարեկանից հետո ծննդաբերելը դառնում է դժվար, 40-ից հետո՝ վիրաբուժական միջամտությամբ, 50-ից հետո հղիանալու հավանականությունը սկսում է կտրուկ նվազել, 60-ից հետո հասնում է զերոյի:
Կնոջ կյանքի ընթացքում անընդհատ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որոնք տանում են դեպի ծերություն:
Հետո վերևում ասացիր, որ կիրք պետք է լինի սիրո մեջ: Ես սրան համամիտ չեմ: Իսկական սիրո մեջ կիրք ու դրա հետ կապված խելագարություններ չեն լինում: Սերը լուրջ ու խորը բան է, գիտակցություն է (օրինակ կենդանիների մոտ սեր չի լինում) ու այդպես էլ ընթանում է, լինի մարմնական, թե հոգևոր: Իսկ կիրքը մթագնած գիտակցության հետևանք է:
Մնացած ասածներիդ հետ համամիտ եմ:

Satenik

Quote from: Mariam on February 19, 2007, 02:46:50 PM
Բայց այս «ՍԵՐԸ», բոլորը պատկերացնում են ըստ նրանց հասած հոգևոր մակարդակի:
Լավ ասացիր: 21:)

Mariam

Սաթենիկ, երբ Մարոն «կրքի» մասին խոսեց, հետևյալ ձևով հասկացել եմ իր խոսքը. թող ամուսնությունը լինի նախ մի տոն՝  երկու անհոգ երիտասարդների երջանիկ միացում: Աստված այսպես է սահմանել ամուսնությունը: Հետո, Նա էլ կբացատրի, թե ի'նչ է անհրաժեշտ հասունացած սիրով ապրել շարունակելու համար: Երբ առաջին երեխան ծնվում է, կարծեմ, երկու ծնողների համար նոր փուլ է սկսվում: Եվ հաջորդաբար, մինչև այս կյանքի վախճանը, փուլ առ փուլ, Աստված կսովորեցնի, թե ... այս աշխարհի բոլոր ճամբաները տանում են դեպի սրբություն: Ամուսինների սերն ու ծնողական սերը նույպես՝ ճանապարհ են դեպի կատարելությունը, դեպի Աստվածային միակ ճշմարիտ Սիրո ճանաչողությունն ու նմանությունը:
Եթե զույգը կարողանա միասին այս ճանապարհով անցնել...